«Բաժանիր, որ տիրես» սկզբունքը հայտնի է դպրոց ավարտած յուրաքանչյուրին: Դարեր շարունակ փորձել են թուլացնել հակառակորդներին, բաժանել, նրանց վրա ազդեցություն ունենալու, նրանց տիրելու համար: Այսօր աշխարհում ամենակատաղի ձևով գնում է ազդեցություն տարածելու գործընթաց: Տոտալ ազդեցության են ենթարկվում հասարակությունները, հասրակական կարծիքը ենթարկվում է մանիպուլյացիաների: Խոշորագույն տերությունները ղեկավարող էլիտաները ԶԼՄ-ների, մշակույթի, կրթական համակարգի միջոցով տոտալիտար հսկողություն են սահմանում իրենց և այլ հասարակությունների վրա: Այս ամենի հիմքում ընկած է ինդիվիդուալիզմի գաղափարը: Անհատի արժեքը բացարձականացվում է: Հասարակության հիմքում դրվում է անհատը` իր իրավունքներով, իր պահանջմունքներով: Այսպես կատարվում է հասարակության բաժանումը` նրան տիրելու նպատակով: Ազգ, դավանանք, կրոն, նույնիսկ ընտանիք հասկացությունները արժեզրկվում են, կատաղի պայքար է գնում այս ինստիտուտների դեմ:
Ինդիվիդուալիստները կասեին, «իսկ միթե կա ավելի բարձր արժեք, քան մարդը», ես կպատասխանեմ, այո, կա ավելի բարձր արժեք` մարդիկ: Իր ազգից, իր դավանանքից, իր հարազատ միջավայրից պոկված մարդը անընդհատ սթրեսի մեջ է և բավականին թույլ ու ենթակա ազդեցության: Ազդեցության ձգտող ուժերին հենց այս մարդն էլ պետք է:
Ցավոք մեր հասարակությունն այսօր դառնում է այդպիսի մարդկանց բազմություն: Տեղի է ունենում արժեքների սպանդ, նիհիլիզմը, ազգային ժխտողականությունը, ազգի տարբեր հատվածների միջև թշնամության սերմանումը, հայ առաքելական եկեղեցու ու կաթողիկոսի դեմ ուղղված հայհոյանքները, անհատականության պաշտամունքի տարածումն ու ընտանիքի դերի նվազումը դարձել են սովորական երևույթ: Այսպիսի հասարակությունը խիստ վտանգված է: Փրկություն կարող է դառնալ ազգային գաղափարախոսությունը, ազգային արժեհամակարգով հասարակությանը դաստիարակելն ու նրան համախմբելը: Ազգային գաղափարախոսությունը ինդիվիդուալ աշխարհ քարոզողների հիմնական թշնամին է: Ազգային գաղափարախոսության անբաժանելի մաս պետք է դառնա ազգային քարոզչությունը /տես պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի հոդվածը, «Ազգային քարոզչության մասին» http://www.facebook.com/posted.php?id=1542327581&share_id=81907658281#s81907658281 /
Նախկին հոդվածներիցս մեկում նշել էի, որ Լևոն տեր-Պետրոսյանի և նրա գլխավորած քաղաքական ուժի շանտաժային վարվելակերպը բումերանգ է և հարվածելու է հենց այս ուժին: Երևանի քաղաքապետի ընտրությունները ցույց տվեցին իմ այս մտքի իրավացիությունը: Այս ընտրություններում ՀԱԿ-ի անհաջողությունը կդառնա այս ուժի վախճանի սկիզբը: Մի կողմ դնենք ընտրախախտումները և անօրինականությունները: Մի հսկայական ընտրազանգված չգնաց ընտրությունների: Դրա պատճառներից մեկն էլ այն էր, որ ընդդիմադիր դաշտում այլընտրանք չկար: Շանտաժի միջոցով նախօրոք ըննդիմադիր դաշտը «սեփականաշնորհվել» էր ՀԱԿ-ի կողմից` «Ժառանգությանը» թողնելով խաղից դուրս:
Պատմությունը ցույց է տալիս, որ շանտաժը քաղաքականության մեջ կարող է շատ արդյունավետ լինել: Այդ ճանապարհով հաջողությունների են հասել ֆաշիստները Գերմանիայում, բոլշևիկները Ռուսաստանում և այլն: Որպես կանոն շանտած անող ուժերը կիրենց էությամբ տոտալիտար ու անհանդուրժող ուժեր են: Արդյոք մեր ՀԱԿ-ն այդպիսինն է: Այո: Անհանդուրժողականության ու ատելության մթնոլորտի ձևավորումը, ազգը հատվածականացնելու և հատվածների միջև ատելություն ձևավորելու փորձերը, ազգային գաղափարախոսության ժխտումը այս ուժի գործելաոճի մեջ են մտնում: Ի վերջո 2008 թվականի փետրվարի 10-օրյա հանրահավաքներում հնչած ելույթները նայելով կարելի է համոզվել, որ դրանք միտված են եղել հենց այս նպատակներին: Ի վերջո, եթե դա այդպես չէր ապա կարելի էր սաստել ոմն Միքայէլ Հայրապետեանի, երբ նա ատելություն էր սերմանում արցախցիների դեմ կամ Նիկոլ Փաշինյանին, որը զոմբիացնում էր ժողովրդին: Բայց չէ որ իշխանության ձգտող ուժին հենց դա էլ պետք է. զոմբիացած և ատելությամբ լցված ժողովուրդ, որ կարող է թնդանոթի միս լինել գլխավոր նպատակի` իշխանության գալու ու սեփական շրջապատի պահանջները բավարարելու համար: Դրա համար էլ արյունոտ մարտի 1-ի գիշերը առաջնորդը պետք է հանգիստ քներ: Չէ որ ատելությունը տվել էր իր արդյունքները. իսկ դրանք հարկավոր է շահարկել:
Ժողովրդավարությունը առանց կայացած քաղաքացիական հասարակության անհնար է. հետևաբար ընդդիմության առաջին նպատակը պետք է լինի քաղաքացիական հասարակության ձևավորումը և դրա կայացումը: Երբ 2009թ. իր ելույթներից մեկում Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ իրենց նպատակը քաղաքացիական հասարակության ձևավորումն է, ես շատ ուրախացա: Սակայն «Ժառանգության» դեմ սկսված կեղտոտ արշավը ընդդիմադիր մամուլում, ցույց տվեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմը կերակրատաշտից հեռացված սովածների խումբ է, որ ամեն կերպ ու ամեն մեթոդով պետք է ձգտի կերակրատաշտին:
Իսկ հասարակության մի հսկա զանգված չմասնակցեց քաղաքապետի ընտրություններին: Այդ զանգվածի մի զգալի մասը, կարծում եմ իր ձայնը կտար «Ժառանգությանը», քանզի այս կուսակցության անդամները, իրոք, պայքարել են քաղաքացիական հասարակության ձևավորման համար: Երբ մեր հասարակությունը մարտիմեկյան գիշերը վեր էր ածվել իրար ատող երկու հատվածի, այս մարդիկ, վտանգելով կյանքը, կատարում էին իրենց պարտքը, իսկ ՀԱԿ-ի առաջնորդները նախընտրում էին հեռու մնալ վտանգավոր վայրերից: Եվ երիցս ճիշտ է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը. «Ես կարծում եմ, որ մարտի 1–ի առավոտյան և դրանից հետո, անկախ նրանից, որ Լևոն Տեր–Պետրոսյանին տանը կալանավորել էին, թե ոչ, Լևոն Տեր–Պետրոսյանը պետք է լիներ ժողովրդի կողքին։ Ամենօրյա աշխատանքը ես այդպես եմ գնահատում» /05.06.09 Զ. Փոստանջյանի տված մամուլի ասուլիսից, http://tert.am/am/news/2009/06/05/march1/ /: Պատգամավորը նաև հայտարարել է. «Փաստացի, մենք ականատեսը եղանք, որ Հայ ազգային կոնգրեսը կայացած քաղաքական ուժ չէ։ Ես միանշանակ փաստում եմ, որ մեզ մոտ, այո, 1995 թ–ից առ այսօր արդար ընտրություն տեղի չի ունենում, բայց դրանից ելնելով՝ ես կարող եմ ասել նաև, որ այն ընդդիմադիր ուժը, որը հավակնում էր հաղթանակ տանել Երևանում, փաստացի այսօր նույնպես չի վայելում մեր քաղաքացիների վստահության քվեն։ Ցավալի է, իհարկե, բայց այդպես է։ Այսինքն, այն զանգվածը, որն անհրաժեշտ էր, որպեսզի ընդդիմությունը հաղթանակ ունենար գոնե Երևանում մենք, փաստորեն, չկարողացանք այդ զանգվածը դուրս բերել իրենց բնակարաններից և տանել ընտրատեղամաս» /նույն հղումի տակ/:
Կարծում եմ, որ «Ժառանգություն» կուսակցությունը առաջիկայում կլինի ընդդիմադիր դաշտի ամենալուրջ ուժը: Երևանի ավագանու ընտրություններից հետո ՀԱԿ-ը դառնում է քաղաքական դիակ: Սակայն «Ժառանգությունը» ևս ուժեղ քաղաքական ուժ չէ: Չնայած ֆինանսական կայուն վիճակին, սեփական վերլուծական կենտրոնների առկայությանը այս ուժը կաղում է որոշումներ ընդունելու ու վճռականության մեջ: Հետևաբար ես կրկին պետք է խոսեմ նոր էլիտայի անհրաժեշտության մասին /այս մասին տես իմ «Նոր էլիտայի անհրաժեշտությունը» հոդվածի մեջ/ և կրկին սպասեմ իմ ընկերների մեկնաբանություններին:
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
7.06.2009
Հայկ Խանումյան
Գրառման հեղինակ՝ Հայկ Խանումյան | Բաժինը՝ Վերլուծականներ | 10 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
ապացուցում են հակառակը՝ նրանք դեռ տհաս մտածելակերպ ունեն:
նկատի ունեի Րաֆի Հովհաննիսյանի թիմին:
Հ.Գ. Ի միջի այլոց, կարո՞ղ ես բացատրել, թե կուսակցապետը ինչու է իրեն նման պասիվ պահում:
Կարծում եմ, որ «Ժառանգություն» կուսակցությունը առաջիկայում կլինի ընդդիմադիր դաշտի ամենալուրջ ուժը:
Քեզ տողնեն, ում վրա ասես ստավկա կանես.
Մեկ Ժառանգությունն է քո ամենալուրջ ուժն ընդիմադիր դաշտում, մեկ Մելիքյանը /պրեզիդենտի թեկնածու - անունը չեմ հիշում/ հեռանկարային գործիչ ...
Չէ ... սենց չի լինի ... կողմնորոշվիր ... կամ Մելիքյանը կամ ժառանգության Սաֆարյանը ... /կատակում եմ, բայց ծավոք սրտի 2-ն էլ միասին վերցրած մի բան չեն/.
Իմիջայլոց, ես միակ մարդն եմ, ով Մելիքյանի համար միտինգ եմ կազմակերպել մեր թաղում, նույնիսկ երթ ենք արել իմ ընտանիքի անդամներով մեր քուչի շրջագծով, ամեն օր միասին երեխա ենք տանում դպրոց իրար հետ /ինքն էլ է անգործ, ես էլ .../, բայց հավատա ...այդ անձնավորությունը հավատ չի ներշնչում.
Օրինակի համար ես մինչեւ հիմա չունեմ այն հարցի պատասխանը, ինչու եվ որտեղից նրան 26հզ $, որը այդպես շռայլորեն տրվեց թեկնածու դառնալու համար ... ում վրա էր ստավկա արված ... ինչ նպատակով, ինչու չարդարացան /կամ հակառակն/.
Իմիջայլոց, ես միակ մարդն եմ, ով Մելիքյանի համար միտինգ եմ կազմակերպել մեր թաղում, նույնիսկ երթ ենք արել
Անտարակույս… Երևանը ցնցվել էր… Ի դեպ, երթուղին էլ հատուկ էր ընտրված՝ Կենտորոնվ, Մանումենտով, Արաբկիրով, զեյթունով, Մասիվով, Ավանով ու հետո էլ նույն ճանապարհով հետ էին եկել… Մարդիկ էլ, տեսնելով այդ մեծ զանգվածը, ապշում էին ու բարձրաձայնում. Մելիքյանը եթե ոչ 80, ապա գոնե 60 տոկոսով նախագահ է… Բայց դե Ժոժոբան, լավ չղեկավարելով նախընտրական շտաբը, պարտվեց ու Մելիքյանին գցեց կրակը…
Philosopher եղբայր.
Մեկս մյուսին ուշ ուշ տեսնելը /ավելի ճիշտ կարդալը/ հումորի զգացմանդ վրա բացասաբար է ազդում ՞…
Ինձ թվում էր, որ կհիշես, որ կատակով միտինգի էի կանչել մարդկանց /կարծեմ Բոքսի հայաթ/ հենց այն ժամին եվ օրը, երբ եւ Լեվոնը եվ Սերժը պետք է միտինգ անեին մեկը Մատենադարան, մեկն էլ Հրապարակ.
Ու քանի որ բոլոր նորմալ թեկնածուները «զանիտ էին» որոշեցի նրա համար միտինգ/երթ անել ...
Սա հիշեցման կարգով
Բայց ցավալի է, չէ՞… Վա՞տն էր արված հումորս… Ընստ իս՝ ոչ…
Եղբայր իմ, Գորանֆլո, ինձ հիշեցնում ես մեկ բան, որը ես քեզնից ավելի լավ եմ հիշում… Սոսկ պատճառն այն է, որ այդպես չի եղել, որ Սերժը միտինգ անի Հրապարակում, իսկ Լևոնը՝ Մատենադարանում… Լևոնը այդ ժամանակ միտինգ էր անում Ազատության հրապարակում… Իսկ տարբերությունը ակնառու է… Եվ հետո, դու ոչ թե այդ ժամանակ էիր միտինգ անում՝ հօգուտ Մելիքյանի, այլ նախընտրական քարոզչության ժամանակ… փետրվարի 26-ին դու Ազատության հրապարակ եկար Հանրապետության Հրապարակաից. մոռացե՞լ ես, որ դրոշներով եկար ու միացար…
Է՜հ, դու ես միտինգ արել, ես եմ հիշեցնո՞ւմ…
Եղբայր իմ, Գորանֆլո, ինձ հիշեցնում ես մեկ բան
խնդրում եմ առանց վիրավորանքների
էրնեք քո հիշողությանը ... հեչ բան չէի հիշում ...նույնիսկ քո հիշեցումից հետո ... շատ աղոտ ...
խնդրում եմ առանց վիրավորանքների
Բայց, ո՞վ էր քեզ վիրավորողը… Դու գիտես, թե ով է եղել Գորանֆլոն, որ մի հատ էլ վիրավորվում ես… Բա որ ես հիշեմ, թե էն ինչ նկարներ էիր դնում ու իմ անունը կպցնում, բա էն բառերդ…
F5-admin
Ժառանգության մասին: Ինչու եմ կարծում, որ այս ուժը դառնալու է ընդդիմադիր դաշտի ամենզորեղ ուժը: Որովհետև նկատվում է ընդդիմադիր ընտրազանգվածի հիասթափություն. այս զանգվածը կամ հեռանալու է հայրենիքից, կամ փնտրելու է այլ ուժ, որն էլ կարող է դառնալ Ժառանգությունը, իր յուրահատկություններով հանդերձ:
Րաֆֆի Հովհաննիսյանի մասին: Այս անձը բավականին թույլ ու անվճռական դուրս եկավ:Լավ չի ճանաչում հայաստանյան հասարակությունը, հայկական քաղաքական դաշտի ծալքերը: Միևնույն ժամանակ մի հեքիաթ կա, որ Րաֆֆիին վարկանիշ է բերում: Մի գուցե նաև անձնական հմայքի, խարիզմայի հարցն է: + մարդը վարկաբեկված չի, կաշառակեր չի ու բիզնեսի հետ էլ կապ չունի, դասական մտավորական ընտանիքում մեծացած և լավ կրթություն ստացած անձ է:
Զարուհին “լաչառ” ազնիվ աղջիկ է: Այս աղջիկը փողոցներում ու ոստիկանության բաժանմումքների դիմաց կախվում էր ոստիկանների ձեռքերից բերման ենթարկված ընդդիմադիրներին բաց թողելու համար, ոտի տակ էր ընկնում մարտիմեկյան դեպքերի ժամանակ իր քաղաքացիական պարտքը կատարելիս: Սա գնահատվում է…
Ես նշել էի, որ Ժառանգությունը կդառնա ընդդիմադիր դաշտի խոշորագույն ուժը, բայց ոչ հայաստանյան քաղաքական ամբողջ դաշտի ու վերջում կրկին խոսել էի նոր էլիտայի անհրաժեշտության մասին` թվելով Ժառանգության թույլ կողմերը:
Jojoba
Արման Մելիքյանը այն եզակի վերլուծաբաններից է, որի մոտ իմ ընկերներին ես մեծ սիրով եմ տանում հարցեր տալու և նրա կարծիքները տարբեր թեմաների շուրջ լսելու համար: Ա.Մելիքյանի վերլուծությունների մեթոդոլգիական հիմքը, կարծում եմ իրեն բավականին արդարացնում է: /կարդացեք նրա Շահագործման տեսության մասին աշխատությունը/: Նախագահականի ժամանակ ես ընտրել եմ Ա.Մելիքյանին, որովհետև Արցախյան հարցի կարգավորման լավագույն տարբերակը գտել եմ միայն նրա նախընտրական ծրագրում:
Որտեղից փող թեկնածուական գրավը վճարելու համար: Ասեմ, որ կան որոշ գործարարներ, որոնք կիսում են նրա գաղափարները: Կարծում եմ, հենց նրանք էլ վճարել են, որովհետև այդ նույն աղբյուրները վճարել են նաև մի շարք միջազգային կոնֆերանսների կազմակերպման, ապա դրանց նյութերը եռալեզու ժողովածուներում հրատարակելու համար: /մասնավորապես ադրբեջանահայության իրավունքների վերաբերյալ կոնֆերանսի մասին է խոսքը/
06-07-09 • 01:57 AM
Հետաքրքիր եւ օգտակար գրառում է, շնորհակալություն: Ու հիմնական շեշտադրումներիդ հետ համաձայն եմ, օրինակ, այն միտքը, որ տարիներ առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանի կամ իմացությամբ, կամ էլ անտարբերությամբ ստեղծված վարք ու բարքը բումերանգի նման հիմա խանգարում են հենց իրեն:
Այն, որ դու, մինչեւ գրառումդ ստեղծելը, թաքնված միտք ես ունեցել՝ «կպնել» Լեւոնի թիմին եւ պաշտպանել Րաֆֆու կուսակցությանն ու կուսակիցներին, իհարկե, իր հետքը թողել է ձեւակերպումներիդ մեջ եւ ամփոփվել է վերջին պարբերության մեջ:
Իսկ թե ինչու չգնաց ընտրությունների, խնդրում եմ մի մեղադրիր այս հարցում ՀԱԿ-ին: Ու հավատա, եթե «Ժառանգությանը» մնար խաղի մեջ, տները նստած նվնվացող մարդիկ էլի չէին գնալու ընտրության: Գրեթե համոզված եմ, որ եթե «Ժառանգությանը» ինքնուրույն մասնակցեր ընտրությանը, իսկ ՀԱԿ-ն էլ կողքից օգներ, հաստատ նրանք հայտնվելու էին ՕԵԿ-ի ու դաշնակների կողքին:
Զարուհին լավ ու համարձակ կին է: Սակայն այս խոսքերը՝
ապացուցում են հակառակը՝ նրանք դեռ տհաս մտածելակերպ ունեն: Փաստորեն, համ գիտի ինչ երկրում է ապրում՝ ինչ մթնոլորտում եւ ինչ ուժերի դեմ, համ էլ մեղադրում է ՀԱԿ-ին: Սա ի՞նչ է՝ պարտվելուց առաջ կուլակների թափահահո՞ւմ… Եթե իրենք չեն համարում, որ ՀԱԿ-ի պարտվելը ոչ միայն իրենց կուսակցության, այլ նաեւ քաղաքացիական հասարակության պարտությունն էր, ապա, գոնե չարժե վարագույրը փակվելուց առաջ շուռ գալ եւ դաշնակցին մեղադրել: Իսկ եթե ՀԱԿ-ը հաղթեր, ի՞նչ էր ասելու:
Մեր թուլությունը հենց պասիվ ժողովուրդն է, պասիվ՝ ամեն ինչում: Նրան բռնաբարում են, իսկ ինքը միայն հաճույք է դրանից ստանում եւ ոչ մի քայլ չի ձեռնարկում, որ հաջորդ անգամ նույն վիճակի չհասցնեն: Միգուցե ինչ-որ մազոխիստական զգացումներ են, չգիտեմ:
Չկասկածես, որ այդպես չի լինելու: «Ժառանգությունը» կարողանում է միայն այսպես կոչված field work անել, իսկ ռազմավարական նշանակության ճիշտ որոշումներ դեռ չեմ հանդիպել:
Միայն չասես, թե Արմենի թեկնածությունը կարող էր տներից հանել մեր քաղաքացիներին: