Ինչը որ սպասվում էր… ընտրությունները անցնում են խիստ լարված վիճակում: ՀՀԿ-ն ԲՀԿ-ին է գզզում… Z-տաքսիները ՀՀԿ-ի համար նոր ռեյս է բացել՝ տուն-ընտրատարածք… Մասիվում կրակում են… Էրեբունի-ում Ալրաղացի թիկնապահը ոստիկանությունում արցունքն աչքերին բողոք-դիմում է գրում, որ Հայք-ի լրագրողը հարձակվել ու քացու տակ է գցել իրեն… Փողեր են ֆռֆռում էլ դու սուս (մեր շենքում՝ ամենայն հավանականությամբ, երեկ է բաժանվել)…
Մի խոսքով, լավ չէ: Ու խորհուրդ կտայի լսեք FM 104.1… շատ օպերատիվ կերպով թարմացնում են տվյալները…
Added at 12:54 01 June 2009
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Երեւանի քաղաքապետ-2009 | 52 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ի՞նչ անել ժողովուրդ… երևի այսպես…
Ճիշտ ասած, այլ բան չէի սպասում… Նախ, պատմեմ իմ ընտրատեղամասի վերաբերյալ. ժամը 13:30 գնացել եմ ընտրության, ընտրատարածքի դռան մոտ ու դրա շուրջը շարված էին թաղային բլոտի առաջնության ակտիվ մասնակիցները, սուտի գողականները, ու մանր-մունր 5000 հազարանոց մարդիկ: Չեմ չափազանցնում՝ ընտրատեղամասում ու նրա շուրջը հավաքված էին մոտ 65-75 մարդ, ընտրատեղամասում ՀԱԿ-ի մեկ ներկայացուցիչ կար՝ կին: Նրան հաջողություն մաղթեցի, չգիտեմ, թե ինչո՞ւ վատ ընդունեց: Երեւի մտածեց, թե երևի ծաղրում եմ… Ես էլ անհարմար դրության մեջ ընկա:
Իսկ մինչ այդ ինչ-որ դեմքեր իմ՝ ընտրատեղամաս մտնելուն պես ասացին՝ «ապե, 6-ն ես ընտրում» Չպատմեմ 1-2 րոպեանոց խոսակցության մասին:
Միայն այսքանը բավարար է: Դուք երևի հասկացաք…
Խայտառակություն… Բա պրեզիդենտի եղբայրն էլ ընտրախախտում անի՞…
Ինչպես տեղեկացնում Է Հայ Ազգային կոնգրեսը, Երեւանի ավագանու ընտրությանը Կենտրոնի 10/19 եւ 10/20 տեղամասեր է մտել Սաշիկ Սարգսյանը մոտ 50 հոգանոց խմբով եւ փորձել է լցոնումներ կատարել, հայտարարելով, թե սա իր երկիրն է և ինչ կուզի կանի, լրագրողները սկսել են նկարել, ստիպված թողել են և հեռացել:
Ամոթ քեզ, Հայաստան… Խայտառակվիր, անցիր դեպի պատմության աղբանոցը…
Էս ընտրությունները ամեն ինչից անցել են: Դեռ այսպիսի խախտումներ չեն եղել: Հայ ազգին ասում են՝ թքենք քեզ վրա, թքենք քո բոլոր սրբությունների վրա, քեզ կարող ենք խփել, սատկացնել, արհամարհել, բայց դու ձայն չես հանի:
Հիմա, չեմ հասկանում, ազգը չի ապացուցելու, որ ինքն է իրադրության տերը:
Ոտքի կանգնիր, ժողովուրդ.....
Վահե ու հարգարժան Philosopher: Մի տեսակ շատ զգացմունքային էք աևտահայտվում… իսկ դուք կասկածո՞ւմ էիք:
Ես պատշգամբից նայում եմ… Սա մառազմ է… Պարզապես չեմ ուզում նկարագրել, թե ինչ է կատարվում:
Որքա՜ն ծիծաղալի է… բայց՝ մտահոգություն կա:
Մի՞թե կարելի է այդքան չհարգել սեփական անձը, մի՞թե մարդը կարող է ատել ինքն իրեն, լցոնողները իրենց հաստատ հերոսներ են համարում, որ կարողացել են շեֆին ծառայություններ մատուցել:
Սիրտս շատ է ցավում, բայց ինչ էլ լինի պետք է շարունակել պայքարը, պետք է ամենօրյա աշխատանք կատարել, անկախ նրանից՝ ընտրություններ են թե ոչ: Հավանաբար կգա մի օր, երբ մեր ժողովուրդն էլ կստիպի որ իր հետ հաշվի նստեն ու թույլ չեն տա, որ իրենց օգտագործեն ու դեն նետեն:
Ասե՞մ… մի քիչ կոպիտ է հնչում, բայց… մեր ժողովրդին սա էլ քիչ է: Իսկ կարո՞ղ եք ասել, թե ինչու պետք է ՀՀԿ-ն ու իր քրեածին տղերքը այսպիսի բաներ չանեին: Ինչի՞ց սսկվեին ու խելոքանային:
Ոչ, պետք է անեն, ու էլի այնքան են անելու, ինչքան կարող են: Քանի որ իրենք անում են, իսկ մյուսները անտարբեր նայում են… Սենց, կողքից դիտում ու շարունակում իրենց ճանապարհը…
Այ, այսպիսի անտարբերությունն էլ բերում է ամենաթողությանը: ՉԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ, ուստի եւ ՀՀԿ-ի ձկնիկները իրենց զգում են ինչպես թթվածնով հարուստ ջրում:
Հեչ որ չլինի, Մալաթիա-Սեբաստիայի ու Ավանի հաշվին հանրապետականները լավ առաջ կպոկվեն…
Իսկ մինչ այդ ինչ-որ դեմքեր իմ՝ ընտրատեղամաս մտնելուն պես ասացին՝ «ապե, 6-ն ես ընտրում» Չպատմեմ 1-2 րոպեանոց խոսակցության մասին:
Իզուր էլ էդքան էներգիա ես ծախսել… Ամենաճիշտ պատասխանն է՝ մի հատ թարս նայում ես վրեքներն ու ասում՝ «Դու ինչ (պի...), որ ինձ ասես՝ ում ընտրեմ, ում չընտրեմ… Լեւոնին եմ ընտրելու, դե գնացեք տրաքեք...»
հը, տղերք, թքում եք ՞
վաղն ենք գնում Օպերան գրավենք, թե էսօր՞
Ընտրություններն արդեն ավարտվեցին. աննախադեպ խախտումները իրոք հրաշալի էին: Շնորհավորում եմ բոլորին, հատկապես այն լակոտներին, որոնք 2-3 հազար դրամի համար իրար գլուխ էին կոտրում, որոնք մի օր արաղ լակելու համար փչացնում են ազգի ապագան՝ առանց հասկանալու, որ իրենք թքում են հենց իր երեսին: Շնորհավորում եմ բոլոր անտարբերներին, որոնք մտածում էին. «Ինձ ի՞ նչ, Լևոնը՞ կանցնի , թե՞ Չոռնին… մեկ ա փորս չի լցվի»:
Տեսնենք՝ վաղը Լևոնը ի՞ նչ է ասում ու ի՞ նչ է առաջարկում. օրենքով խոսում են լսել ցանկացող ու լսելու ունակություն ունեցող մարդու հետ, իսկ քեզ հետ լկտիաբար խոսողի հետ, ի՞ նչ օրենք, ի՞ նչ բան…
Չէ, Ժոժոբա, ձեր տունն ենք գրավելու:
մի անգամ ևս ապացուցվեց, որ էս կոլխոզում ընտրությունների միջոցով հնարավր չէ իշխանություն փոխել, հասունացել է ուժով գրավելու պահը, չնայած միգուցե նաև ուշացել է: Բոլոր ռոմանտիկները միգուցե համոզվեն որ մինչև մի քանի տասնյակ ղզլբաշների գլուխները չցխի ժողովուրդը, էս երգիրը երգիր չի դառնա՜…
Իսկ որ ցխելու է, դրանում չկասկածեք, անպայման պայթելու է: Ժոժոբա ձյա, կներես բայց էլի մի քանի հարյուր հոգի գոռձները կկորցնեն, հատկապես մեր թաղի Սիրուշ տոտային ասում են Օբաման թերթի բուդկից հանելու է:
բայց ախր հեչ մարդ չեք .... էդքան ասի ... ձեն հանեք, եթե ինչ որ մեկը կա, որ փող է բաժանում ...
հերթական անգամ ձայնս անկապ գնաց ինչ որ մեկին ... չեմ մտածում, որ ՕԵԿ-ի կամ ԲՀԿ-ի 10 հազար-ը ինձ կխանգարեր ...
բայց ինչպես միշտ կարելի է միայն ասել՝ ԱՎԱՂ
Ժոժոբ ձյա, գիտես չէ, հիմա նորաձև հայհոյանքներ են առաջացել, ասենք “ընտրակեղծիք ըլնեմ, թե սուտ եմ ասում” կամ “արա, այ ձայնավաճառի բալա” կամ “էս գազելի զոհն ով ա՞...” , այնպես որ չկա չարիք առանց բարիք, չնայած կոնկրետ դեպքում վնասը ֆինանսական էր, իսկ օգուտը բարոյական:
Էդ տասը հազարի հույսի՞ ն ես մնացել: Հա, չասացիր, բա ինչո՞ւ Տիգրան Կարապետիչի տեղը ՀԱՍԿ-ին ընտրեցիր…
կոնկրետ դեպքում վնասը ֆինանսական էր, իսկ օգուտը բարոյական:
Ժոժոբ ձյա, անգղացիները ասանկ աղվոր ասացվածք մը ունին,
other’s opinions about us are like a mirror. If an ass looks in, you can’t expect an angel to look out. սա իմիջիայլոց, կապված իմ կարծիքի ու Ջոկոնդայի հետույքի հետ:
Կատակը ու ուրախությունը ընդունում եմ, բայց ոչ այսօր եկեք համաձայնվենք....
նախնական տվյալները ընտրատեղամասերից ցույց են տալիս…
ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ...ՕԵԿ, ՀՅԴ
սպասենք 1-ի հանրահավաքին, չէմ պատկերացնում ինչ բառեր կգտնի ՀԱԿ-ը, սակայն ես դեմ եմ այն մտքին՝ սպասենք ...վաղը մյուս օր ԼՂ, մյուս օր ՑԵղասպանությունը, մյուս օր մեզ կհանեն վաճառքի այդ ժամանակ թաղային լակոտը, 5000 դրամանոց ձայնավաճառը, հղփացաց շունը կհասկանան....
Հարցերը լուծվում են ՀԻՄԱ.....
Մաքրենք վերջապես..
՛Կատակը ու ուրախությունը ընդունում եմ, բայց ոչ այսօր եկեք համաձայնվենք....
նախնական տվյալները ընտրատեղամասերից ցույց են տալիս…
ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ...ՕԵԿ, ՀՅԴ
սպասենք 1-ի հանրահավաքին, չէմ պատկերացնում ինչ բառեր կգտնի ՀԱԿ-ը, սակայն ես դեմ եմ այն մտքին՝ սպասենք ...վաղը մյուս օր ԼՂ, մյուս օր ՑԵղասպանությունը, մյուս օր մեզ կհանեն վաճառքի այդ ժամանակ թաղային լակոտը, 5000 դրամանոց ձայնավաճառը, հղփացաց շունը կհասկանան....
Հարցերը լուծվում են ՀԻՄԱ.....
Մաքրենք վերջապես..
Ինչպես դու, այնպես էլ ես համոզված ենք, որ այն չի լինի/նկատի ունեմ միտինգին/ ... ... հետեվաբար ... կարելի է եւ հեգնել, ձեռ առնել եվ այլ պաշպանական ռեակցիաներ օգտագործել.
Բայց ոչ հիմա......
Սա արդեն ողբերգություն է...մենք գիտակցում ենք որ սա մեր ազգային դիմագիցնե այսօր: Այն տաս երիտասարդը, որոնք զոհ դարձան մարտի 1-ին ինչ պատասխան ենք մենք ինքներս իրանց տալիս, այն զոհերը, որոնք զոհվեցին ԼՂ-ում ինչ պատասխան ենք մենք հիմա իրանց տալիս, ԵՍ որ ծառայել եմ Հայոց ԲԱՆԱԿՈՒՄ ու պաշտպանել եմ սահմանները Հայոց...ինչ պատասխան է այդ հայրենական ոգին ինձ տալիս:
ՈՒ վաղը այդ ծախվաց մտավորականները ու մշակութային գործիչները, որոնք ստացել են իմ երկրի ամենաբարձր պատիվները կայնելու են ու հրճվեն....սա նողկանք եմ ապրում այդ արարածների համար:
Վաղը իմ Հոգևոր առաջնորդ կոչեցյալը հանդես է գալու ճառով.....
Վաղը իմ Երկրի առաջնորդ ՍԵրժը խոսելուէ մեկ քայլ առաջի մասին…
2008 թվականի փետրվարի 19-ին՝ նախագահական ընտրություններում, դեռ ժամը 21:00-ից սկսած, արդեն սկսում էին մեկնաբանել արդյունքները: Հիմա, երբ փոքր Երևանում հաշվարկը պիտի տևեր 2-4 ժամ, մինչև հիմա դեռ տեղեկություն չկա: Բոլոր հեռուստաընկերությունները զբաղված են իրենց մակարդակի ֆիլմեր ցուցադրելով: Չեմ հասկանում ինտերնետային պարբերականների այս լռությունը: Ա1-ն էլ չկա.... Անհասկանալի լռություն. միգուցե՝ լռություն, փոթորիկից առաջ: Հավանական է, որ սա էլ նկատի ուներ Սերժ Սարգսյանը, երբ առավոտյան լրագրողներին ասում էր. փոթորիկներ, փոթորիկներ, փոթորիկներ…
Իսկ որ այս անգամ չպետք է թույլ տալ, որ սա մարսվի, կարծում եմ, բոլորն են հավատացած: Բոլորն ասում էին. ընտրությունները կեղծել չեն մարսի, մարտի մեկը չեն մարսի, քաղբանտարկյալների առկայությունը չեն մարսի… Սա էական չէ. մի խոսեք, այլ գործեք: Ցույց տվեք, վերջապես, որ իրոք չեն մարսի, թե չէ միշտ էլ մարսել են ու դեռ քիչ են արել: Անտարբերության այս տոտալ տարածվածությունը էս ազգին հասցրել է թշվառության գագաթնակետին :
Դուք ներվայնությունից քիչ է մնում տրաքեք, իսկ տղերքն արդեն սալյուտներ են տրաքացնում եւ իրենց հաղթանակը նշում:
Ու, նորից եմ կրկնում. ես չեմ մեղադրում ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին ու դրանց վարձած հաստավզերին, մլիցեքին կամ արջուկներին…
Ես մեղադրում եմ մեզ ու մեր ժողովրդին, որը պաթոլագիական ապաթիայի մեջ ընկղմված մտքով չի էլ անցկացնում, որ հեսա` Եվրոպան ու ԱՄՆ-ն ավելի խորը կխրեն «Հայաստանի» միջումը ու մեր պետությունն էլ ստիպված ավելի մեծ զիջումների է գնալու…
Մի խոսքով… լավ չի, որ մեր ազգը սկլերոզվել է ու առաջ-առաջ գնում է դեպի լիարժեք դեգրատացիա ու դեբիլիզմ…
31-05-09 • 20:39 PM
ԺՈՂՈՎՈՒՐԴ ԷՍ Ի՞ՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ ԷՍ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԸ։
Էս այլանդակությունները լրիվ չափ ու սահման անցել էն։ Մարդու տրամաբանության մեջ էլ չի տեղավորվում։ Էս անմազ հաստագլուխ աննասունները բառիս բուն իմաստով դուրս են եկել մարդավորսի, լրիվ խելքները գցել են։ Չգիտեմ ի՞նչ մեկնաբանեմ, ի՞նչ գրեմ։ էսքան անզոր կարելի՞ է լինել:
Ի՞ՆՉ ԱՆԵՄ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԱՍԵՔ։