Ես դիմում եմ այն մարդկանց, ովքեր չեն պատրաստվում գնալ ընտրատեղամասեր և քվեարկել: Կամ նրանց, ովքեր վերցնում են կաշառք և փող, գնում են ընտրատեղամաս և վաճառում իրենց ձայները՝ քվեարկելով իշխանական այն հրեշի օգտին, որի գործարանում են պատսպարվել և հետո հանդերձավորվել մարտի 1-ի սպանդն իրականացնող բանդիտներն ու սեևազգեստ հանցագործները, որոնք բոլորը անխտիր պատասխանատվության են կանչվելու շատ շուտով: Եթե դուք վաճառում եք ձեր ձայնը, ապա դուք կասկածի տակ եք դնում ձեր երեխաների և ձեր ընտանիքի ապագան:
Եթե դուք գնում եք ընտրատեղամաս և քվեարկում Հայ Ազգային Կոնգրեսի օգտին, ապա դուք հաստատում եք ձեր անձնական հաղթանակը այս ավազակապետական և կրմինալ-բանդիտական խմբավորման դեմ, և դրանով հաստատում եք ձեր իշխանությունը Երևանում:
Հայ Ազգային Կոնգրեսի հաղթանակը մեզնից յուրաքանչյուրի անձնական հաղթանակն է բեսպրեդելի, ամենաթողության, հանրային անտարբերության և վախկոտության դեմ: Եկեք բոլորով մայիսի 31-ին քվերակենք հանուն Հայաստանի Հանրապետության, քվեարկենք հանուն մեր երեխաների արժանապատիվ ապագայի, քվերակենք հանուն ազգային արժանապատվության: Մեր ձայնը տանք Հայ Ազգային Կոնգրեսին և դրանով իսկ վերջ դնենք Հայաստանում անպատժելիության մթնոլորտին և տեր կանգենք մեր ձայնին, մեր Երևանին և մեր Հայաստան երկրին:
Սմբատ Ղահրամանյան
Գրառման հեղինակ՝ Smbat | Բաժինը՝ Երեւանի քաղաքապետ-2009 | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը