Տաս-տասնմեկ օրից ավարտվում է Երեւանի ավագանու ընտրարշավը: Որքան օրերը մոտենում են այս մրցավազքի եզրափակիչ կետին, այդքան իմ մոտ կասկած է առաջանում՝ կարո՞ղ է ասպարեզում մնացել են Գագիկ Բեգլարյանը, Գագիկ Ծառուկյանը, չէ, կներեք, շփոթվեցի՝ Քուշկյանը, եւ, վերջապես, Հեղինե Բիշարյանը: Վերջ: Մյուսները՝ կամ չկան, կամ էլ հրաժարվել են հետագա պայքարից: Այս կասկածն առաջանում է՝ հեռուստաընկերությունների շնորհիվ, ովքեր երկրումս չոբանյաց իրենց պահում են ամենանվաստ ու անպատիվ ստրուկների պես:
Անունը դնում են՝ «Շանթ»-ի նորություններ, ու այդ նորությունների հալալ կեսը ցուցադրում են Գագիկ Ծառուկյանի աստվածաշնորհ խոսքը, ձեռքի հետ էլ՝ մեկ-երկու հերթապահ խոսքեր՝ Քուշքյանի բերանից: Ի՜նչ ընդունելություն, ի՜նչ հաց ու աղ, ի՜նչ օրհնանքներ… Նայում ես, նայում, ու զարմանում՝ լավ, մի՞թե սա լրատվություն է: Մի՞թե սա՛ է լրատվությունը: Ասում եմ՝ «Շանթ», իսկ դուք հասկացեք մյուս բոլոր ալիքները: Հ-մեկ չեմ ասում, քանի որ վաղուց է չենք միացնում այս ալիքը:
Նույնը, ասենք՝ «Արմենիայով», «ՏՎ-հինգով»… դե «Կենտրոն»-ը չեմ ասում, քանի որ դա ԲՀԿ-ինն է: «Կենտրոն»-ի նորություններով ԲՀԿ-ն է, ու մի քանի մանր-մունր լուրեր, ասենք՝ Քենիայում եսիմ ինչ է եղել, խոզի գրիպը տավար ձեւով տարածվում է…
ՕԵԿ-ն էլ պակաս չէ: Ու ես արդեն չեմ էլ կասկածում, որ ՕԵԿ-ի նման հեռուստասփռումը նախապատրաստում է նրանց… 7%-ոց կեղծիքին:
Գագիկ Բեգլարյանն էլ՝ ինչ-որ մի թաղում խոստումներ կտա, եւ դա համարյա ամբողջությամբ կամ մոտ մի 5-7 րոպեով կմոնտաժվի, կսիրունացվի, կպլպլացվի ու կտեղադրվի բոլոր հեռուստաալիքների քիչ է մնում breaking news-ում:
Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է խոսել տարբեր հարցերի շուրջ, իսկ իրենք կբռնեն ցույց կտան միայն այն հատվածը, երբ նա պատմում է, թե ինչպես է իր հայրը մի օր իրեն իջեցրել Հրազդանի կիրճ: Իսկ Բեգլարյանից՝ միայն հոգումնատենչ խոստումները… քաղաքապետարանի վերջին օրերի ակտիվությունը եւ այլն:
Իսկ ահավորն այն է, որ մենք, ամեն օր, երբ մոտենում է նորությունների ժամը, դարձյալ միացնում ենք հեռուստացույցը, շուռ տալիս նորությունների որեւէ հաղորդում գտնում ու համառ լսում նորությունները մեր երկրի չոբանյաց… Ու այսպես՝ ամեն օր…
Ամեն ժողովուդ արժանի է իր թագավորին…
Գրառման հեղինակ՝ Democrat | Բաժինը՝ Երեւանի քաղաքապետ-2009 | 2 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Եվ, անկախ այն բանից, թե ինչ արդյունքներ կգրվեն կամ կնկարվեն ընտրություներից հետո, կարևորը մեր բոլորիս ճիշտ ընտրությունն է։ Ընրություն, որ մենք պիտի կատարենք մեզ համար ընդհանրապես, մենք պիտի ընտրենք, թե ինչ միջավայրում ենք ուզում ապրել և ինչ ապագա պիտի ունենան մեր երեխաները։
Մի քանի անգամ կարդալուց հետո միայն նկատեցի, որ ինչ որ մի բան այնպես չեմ ընկալում, հետո միայն հասկացա ինչու …
Ամբողջովին քո հետ համաձայն եմ, միայն՝ հակառակ հաջորդականությամբ:
Նկատի ունեմ, որ ես սկզբից կգրեյի 2-րդ նախադասությունը, հետո միայն առաջինը ...(մի թեթեւ ձեւափոխված):
Ընրություն, որ մենք պիտի կատարենք մեզ համար ընդհանրապես, մենք պիտի ընտրենք, թե ինչ միջավայրում ենք ուզում ապրել և ինչ ապագա պիտի ունենան մեր երեխաները։
Կարևորը մեր բոլորիս ճիշտ ընտրությունն է, բայց անկախ դրանից, ընտրություների արդյունքները կգրվեն կամ կնկարվեն:
20-05-09 • 16:14 PM
Էական չէ, թե մեր հեռուստաընկերությունները ինչ և ինչպես են քարոզում։ Մի բան շատ պարզ է, որ ժողովուրդը՝ անկախ հեռուստաէկրաներից հնչող բարբաջանքների, հստակ գիտակցում է, թէ ի՞նչ ուժերի կամ, ավելի շուտ, ի՞նչ անձերի միջև պիտի կատարի իր ընտրությունը`ՉՈՌՆԻ ԳԱԳՈՅԻՆ, ԴՈԴԻ ԳԱԳՈՅԻՆ կամ ԼԵՎՈՆ ՏԵՐ–ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ։
Ես հավատում եմ, որ մեր ժողովրդի, այսինքն մեր բոլորիս գիտակցությունը կամ գոնե էլեմենտար տրամաբանությունը թույլ կտա ճիշտ ընտրություն անել նշված անունների միջև։ Եվ, անկախ այն բանից, թե ինչ արդյունքներ կգրվեն կամ կնկարվեն ընտրություներից հետո, կարևորը մեր բոլորիս ճիշտ ընտրությունն է։ Ընրություն, որ մենք պիտի կատարենք մեզ համար ընդհանրապես, մենք պիտի ընտրենք, թե ինչ միջավայրում ենք ուզում ապրել և ինչ ապագա պիտի ունենան մեր երեխաները։