Հեղափոխության համար անհրաժեշտ է երիտասարդությո՛ւն, իսկ հաջող հեղափոխության համար՝ երիտասարդությո՛ւն, երիտասարդություն եւ նորից երիտասարդությո՛ւն: Միայն երիտասարդներն են, որ ոչինչ չունեն կորցնելու և կարող են անդադար, անվախի պայքարել մինչև վերջ և, ի վերջո, պայքարել հանուն իրենց լուսավոր և արժանապատիվ ապագայի:
Շատ պարզ է. ամեն անգամ, երբ երիտասարդները փորձում են իրենց պայքարի միջոցներով` ակցիաներով, պիկետներով և երթերով խարխլել այս նեխած և փտած պետական համակարգի հիմքերը , սեպ խրելով նրա մեջ, դրան ի պատասխան իշխանության ամենահավատարիմ, ավելին, «շան» պես հավատարիմ իրավապահ մարմինններ կոչվածները, երիտասարդներին բերման են ենթարկում իրենց «մենթանոցները»` ոստիկանատները, և ամենաշատը 2 ժամ պահելուց հետո բաց թողնում նրանց:
Ահա այս առումով է, որ երիտասարդները կորցնելու բան չունեն՝ չունեն ընտանքիներ, չունեն հարստություն և, իհարկե, աշխատանք: Երիտասարդների վրա անգամ ամենաբռնապետական վարչակարգը, որը առկա է նաև մեր սիրելի երկրում, չի կարող ինչքան որ պետք է վախեցնի կամ ահաբեկի: Երկիրը թույլ է, քանի դեռ կա ակտիվ և քաղաքականապես հասուն երիտասարդություն, որը իշխանություննեերի ամեն մի վայրագությանը ժողովրդի հանդեպ պատասխան է տալիս: «Որ աշխարհում շատ բռանակալներ և մարդասպաններ են եղել, որ մի պահ նրանց թվացել է որ իրենց բռնապետական իշխանությունը անկոտրելի է և չի փլուզվելու, սակայն ինչ բռնապետություն էլ որ լինի` այն վաղ թե ուշ կազմալուծվելու է լավ երիտասարդության հետևողական և հավասարակշռված գործելակերպի շնորհիվ»:
Ահա հենց այս պատասխանն է, որ այսօր միավորել է հազարավոր երիտասարդների, որոնք ջանք չեն խնայում Հայաստանի Հանրապետությունը տեսնել ազատ, անկախ և ժողովրդավար երկիր:
Ուրեմն, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե երիտասարդությունը, որ ապրելու է իր ձեռքով կերտած ազատ և երջանիկ Հայաստանում:
Սմբատ Ղահրամանյան
Գրառման հեղինակ՝ Smbat | Բաժինը՝ Քաղաքականություն | 4 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Պարոն Վարդազար շատ լուրջ մի ընդունեք այս ամենը ...
էլ չեմ ասում, որ պրոլետարիատն ու երիտասարդությունը տարբեր բաներ են, որոնց նույնացնելը նշանակում է մատնել քեզ պարտության:
Ինչ-որ կոմունիստա-սոցիալիստական հոտ եկավ այս գրառումից:
Երիտասարդներն ընդհանուր առմամբ միշտ էլ եղել են քաղաքականապես պասիվ մասսա: Որովհետեւ նրանք տարբեր այլ մտածելու ու մտահոգվելու ոլորտներ ունեն, մինչեւ բանը կհասնի այն հարցին, թե ով է պրեզիդենտը կամ ով է վարչապետը:
Սա չի նշանակում, որ քաղաքականության մեջ միայն ավելի մեծերը կարող են լինել: Սակայն, եթե երիտասարդներ կան, ապա նրանք եզակի են, կամ էլ ուղղակի «կատարող»: Ասենք՝ Լեւոնը գնում է իր շքախմբով, իսկ երիտասարդները՝ թմբկահարում են կողքից: Ինքս որեւէ երիտասարդի՝ ավելի բարձր մակարդակում հաջող մասնակցության չեմ հանդիպել: Թերեւս, մենակ նորանշանակ նախարարներից Աշոտյանն է բավականին ակտիվ եղել ՀՀԿ-ի վարած քաղաքականության մեջ, այն էլ՝ մեկուսացրեցին իր նախարարության պատերից ներս…
ՀԱԿ-ի մամուլի խոսնակը չի փայլում ոչ իր խոսքով, ոչ էլ արտահայտած մտքերով… Էլ ո՞ւմ գիտեք, դուք ասեք…
Եթե հեղափոխություն, ապա` երիտասարդներով
Քանի որ առաջին «եթե»-ն չի լինելու, ուստի իմաստ չեմ տեսնում քննարկել՝ երիտասարդներով, թե ում միջոցով:
17-05-09 • 17:26 PM
Պարոն Ղահրամանյան, դուք պատահաբար Վլադիմիր Իլյիչ Ուլյանովի երկերի ջերմ երկրպագո՞ւն չեք: Այստեղի սպիտակափառ ծերունիները կհիշեն հավանաբար, «գիտական կոմունիզմի» բուհական դասընթացներից «Պրոլետիարիատը ոչինչ չունի կորցնելու իր շղթաներից բացի», իսկ «Սովորել. սովորել, սովորել»-ը նույնիսկ ես եմ հիշում: