Քիչ առաջ ավարտվեց ֆուտբոլասերների կողմից երկա՜ր սպասված Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային դիտարժան հանդիպումը:
Ինչպես զգացվեց խաղի առաջին իսկ րոպեներից, մեր ֆուտբոլիստները փորձում էին իրենց բուռն գրոհներով գրավել հակառակորդի դարպասը, եւ հենց այդ փորձերից մեկն էլ ավարտվեց մեր ֆուտբոլիստների հաջողությամբ՝ 12-րդ րոպեին Ռոբերտ Արզումանյանի գլխով խփած գոլով: Մի խոսքով հանդիպման սկիզբն իմ կարծիքով բավականին խոստումնալից էր: Սակայն խաղի տեմպը միանգամից փոխվեց առաջին խաղակեսի 37-րդ րոպեին մեր դարպասին խփած Քրիստիանո Ռոնալդույի ոտքով խփած գոլից հետո:
2-րդ խաղակեսի սկսվելուն պես, 2 կողմերի ֆուտբոլիստներն էլ սկսեցին իրենց դրսեւորել էլ ավելի ակտիվ, իսկ ակտիվության եւ
շտապողականության արդյունքում էլ ծնվում էին մեր ֆուտբոլիստների վրիպումները: 2-րդ խաղակեսն ընթացավ ավելի բուռն պայրքարի մեջ, սակայն 2 կողմերն էլ այդ խաղակեսում հաջողության չհասան:
Այսպիսով խաղն ավարտվեց 1-1, մեր թիմի հաղթանակով
Սպասում եմ Ձեր մեկնաբանություններին
Գրառման հեղինակ՝ ՎաՎա | Բաժինը՝ Մարզաշխարհ | 3 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ողջույն բոլորին-բոլորին:
Իրոք հիանալի հանդիպում էր, ես ինքս ներկա էի այդ խաղին, եւ փորձում էի մեր թիմին ամեն կերպ երգրպագել: Ի դեպ, նկատեցի՞ք թե որքան բազմաշատ էին տրիբունաները: Այդպիսի խաղի ականատես ես դեռեւս չեի եղել:
Հուսանք, որ մեր թիմը դեռեւս կշարունակի իր լավ ելույթները:
Ողջույն, Մարիաննա,
Ուրախ եմ, որ մեր շարքերն աստիճանաբար համալրվում են գեղեցկուհիներով:
Հետաքրքիր է, որ եթե առաջներում ստադիոններում աղջիկ եւ կին չէր տեսնի, հիմա նրանք էլ են սկսել անմիջականորեն մասնակցել տարբեր սպորտային մրցույթներին:
Սա ես համարում եմ դրական զարգացում, քանի որ.
1. Մեր հավաքակաի տղաներն էլ ավելի կոգեշնչվեն
2. Ստադիոնում մարզասերները եւ ֆանատներն իրենց ավելի կոռեկտ կպահեն՝ իրենց կողքին տեսնելով իրենցից ոչ պակաս սպորտ հասկացող գեղեցկուհիներին:
PS. Հարգելի ադմին, կարծեմ առանձին մի բաժին պիտի բացեիք՝ F5-ականների ավելի մոտիկից իրար հետ շփվելու համար: Ի՞նչ եղավ
25-08-07 • 03:00 AM
Հավատացեք, որ այս տարվա մեջ նման բերկրանք չէի ունեցել դեռեւս: Ապրե՛ն տղաները, սկսել են իրոք խաղից-խաղ ավելի հասուն խաղ ցույց տալ: