Ադմինի կողմից. ելնելով հարցի կարեւորությունից, Ժոժոբայի այս մեկնաբանությունը դարձրել եմ առանձին թեմա:
Հարգելիներս կարո՞ղ եք իմ մի հարցի պատասխանել.
Ի՞նչ իմաստ ունի մարդկանց անձնագրերի կրկնօրինակները հավաքելը (ՀՀԿ-ն է արել զինվորական կառույցում աշխատողների շրջանում) կամ էլ` անուն ազգանուն, հասցե ճշտելը (ՕԵԿ-ը):
Այսօր եղբայրս զանգահարեց այս թեմայով, ստիպված չմերժեցի, երբ իմացա, որ դրա դիմաց լավ վարձատրելու են ու պաշտոն են խոստացել, բայց՝ սխալ հասցե տվեցի …
Բայց իմաստը կոնկրետ ՕԵԿ-ի պարագայում չեմ հասկանում, ինչների՞ն է պետք…
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Երեւանի քաղաքապետ-2009 | 8 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ըստ իս ընտրությունների նախաշեմին անձնագրային եւ այլ տվյալներ հավաքելը հետապնդում է մի քանի նպատակ՝
1) զուտ վիճակագրական. փորձում են կանխատեսել (շփումների միջոցով), թե ո՞ւմ են հավանաբար ընտրելու տվյալ ընտանիքի անդամները: Իսկ հետո՝ նաեւ ուղղորդեն նրանց, ովքեր իրենց համակիրներն են:
Օրինակ՝ գալիս է տուն, ասում է՝ ՕԵԿ-ից եմ, ես էլ ուրախությունը դեմքիս (հեռու ինձնից) ասում եմ՝ «Վայ բարով եք եկել.... Ես Արթուրի խելացի ուռած դեմքին մատաղ… Տվյալնե՞ր, բա կտամ, ինչո՞ւ չեմ տա… Ես իմ Արթուրի համար ամեն ինչ պատրաստ եմ անել, մենակ ինքը հաղթի...»:
Հյուրերս այս դեպքում մի հատ մեծ պլյուս կդնեն իմ բնակարանի համարի դեմը՝ որպես իրենց համակիր:
Իսկ ընտրության օրը, նրանք հոգ կտանեն, որ մեր ընտանիքի բոլոր անդամները մասնակցեն ընտրությանը: Եթե դեռ չեն մասնակցել, ապա կգան՝ կհիշեցնեն. «Բարեւ ձեզ, խնդրում ենք գնալ եւ մասնակցել»:
2) զուտ քարոզչական՝ դարձյալ շփումների միջոցով
Դարձյալ վերցնենք ՕԵԿ-ի օրինակը.
«Բարեւ ձեզ, խնդրում ենք մեզ տրամադրել Ձեր տվյալները, որ հանձնաժողովում էն «հանրապետականները» չկարողնանա որեւէ բան կեղծել… Մենք՝ օրինացներովս, վճռականորեն պայքարելու ենք կեղծիքների դեմ, հերիք եղավ-բոլ եղավ… ինչքա՞ն կարելի է այսպիսի կեղծիքներ թույլ տալ»:
3)-րդ կետի անունը դնենք՝ «օպերատիվ-հետախուզական»
Կարելի է այսպիսի շփումների միջոցով մոտավոր գաղափար կազմել, թե ո՞ր ընտանիքները փողի կամ աջակցության կարիք ունեն, եւ ո՞ւմ կարելի է փող առաջարկել: Կան չէ՞, մարդիկ, որ պրիմիտիվ այն հարցին, թե՝ «իսկ կասե՞ք, թե ում եք ընտրելու», բերանները մինչեւ ականջները բացած կպատասխանեն՝ «քուր ջան, ով շատ փող տա, նրան էլ կընտրենք»:
Իսկ ամենաահավորն, ըստ իս, այն է, որ մեր մեծամեծերն ու խելոքներն ասում են՝ խնդիր չունեք, փողը վերցրեք, բայց գնացեք ընտրեք նրան, ում համակրում եք:
Սա ամենամեծ հիմարությունն է: Այս պետականամետներն իրենք են արդեն քարոզում՝ վերցրե՛ք, առանց մտածելու, որ վերցնելը, ամեն ինչը մի կողմ դրած, բերում է բարոյական պատասխանատվության ակամ զգացում. «Էդ մարդիկ ինձ 5000 դրամ են տվել, ամոթ չէ՞, թեկուզ չիմանան, գնամ ու դրժեմ իմ խոսքը… Մի ձայն ի՞նչ է անելու, համ էլ խիղճս հանգիստ կլինի...»:
Չէ ... խուճապի պարարգան միգուցե առաջ էր. Բայց ոչ հիմա.
Ավելին ասեմ, ՀՀԿ-ի պարագայում դա կարող գիտեմ, քանի որ վերջինս գործին հիմնովին է մոտենում՝ ոչ միայն ուղղակի տվյալներ է պահանջում, այլեւ քսերոկոպիան անձնագրի… Չի վերցնում ամեն մի անկապից, կամ պարտադրում առանձին մարդկանց նման հավաքրումներ անել, այլ իրեն ենթակա կազմակերպությունների աշխատակիցների շրջանում է անում /կոնկրետ իմ դեպքում ռազմական ինստիտուտ/… Ու մոտավորապես գիտեմ, թե ինչպես է պատրաստվում օգտագործել այն, բայց ՕԵԿ-ի պարագայում -սա մի քիչ ուրիշ է.
Մարդկանց վճարում եմ ամեն մի բերված անձնագրային տվյալի համար /ինչպես արդեն ասեցի՝ ԱՆուն-Ազգանուն-Հայրանուն եվ հասցեն - անձնագրի տվյալ չեն պահանջում/.
Ենթադրաբար չկան լծակներ լցոնումներ անելու ... ահա այս պատճառով է, որ չեմ հասկանում իմաստը.
Մոռացա ոչ պակաս կարեւոր կետ.
4) վախի մթնոլորտ ստեղծել՝ «մենք ձեր բնակարանի տեղը իմացանք, ու համ էլ իմացանք, որ դուք մեր մարդիկ չեք… Եղավ, դե սպասեք անակնկալների...» - բա որ այսպիսի բան մտածեն իմ մասին…
ՕԵԿ-ի պարագայում, կգործի իմ նշածներից 1-ը, 2-ը եւ 3-ը:
Եվ, կարեւոր մի բան էլ: Եթե ես իմ անձնագրի տվյալների համար փող եմ վերցնում, ապա ընտրելու մոմենտով հավանական է, որ էլի կվերցնեմ՝ մի քիչ շատ, բայց կվերցնեմ:
Իմ պարագայում, միայն մի քանի դպրոցական էին եկել՝ տետրակը ձեռքներին: Ու դժվար թե ձեր նշած նպատակով: Ուղղակի հացնում էին, թե քանի հոգի կան մեր տանը՝ որպես ընտրող: Ոչ էլ հարցրեցին, թե ում ենք ընտրելու…
Թեեւ այսպիսի բաներ էլ են պատմում.
Խմբագրություն զանգահարած Շենգավիթ համայնքի բազմաթիվ բնակիչներ տեղեկացնում են, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն արդեն քանի օր է՝ տնետուն ընկած հավաքում են բնակիչների անձնագրային տվյալները՝ խոստանալով, որ մայիսի 31-ի Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի օգտին քվեարկելու դեպքում յուրաքանչյուր ձայնի համար 5000-ական դրամ կվճարեն։
«Երեկ մեր տուն եկան, անձնագրերն ուզեցին ու սկսեցին պատմել, թե ինչ երանության մեջ ենք ապրելու, եթե քաղաքի տերերը դառնան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները։ Առանց ամաչելու էլ մարդն ասեց՝ ամեն ձայնի համար 5000 դրամ կտանք։ Հանեցի՝ տնիցս դուրս շպրտեցի»,- մեր թղթակցի հետ զրույցում պատմել է Շենգավիթ համայնքի մի բնակիչ՝ խնդրելով չհրապարակել իր անունը։
Մեջբերումը tert.am -ից է:
կոնկրետ իմ դեպքում /ինձ հետ պատահածի պահով եմ խոսում/, քո իսկ նշված ոչ մի տարբերակ չի գործում.
Ինձ զանգում է եղբայրս - նկատիր չի գալիս, այլ զանգում .. .ինքը բագլադեշ, ես համզաչիման ... Չի հարցնում ում եմ ընտրելու .. .այլ «իրա արեվին» շուստրիություն անելով միայն ճշտում է հասցես /նույնիսկ չասելով թե ինչու համար/.
Հա, համաձայն եմ հնարավոր է պատկերը խախտում է տվյալ դեպքում եղբայրս. Այսինքն հավանաբար նրան ասել էին գնա ձայն հավաքի, իսկ ինքը իրա բոլոր ծանոթներին զանգելով տվյալներ է հավաքագրում.
1. Բայց տվյալ դեպքում նրան չեն հարցնի, էդ ոնց՞ պատահեց, որ քո բոլոր բերած մարդիկ քաղաքի տարբեր մասերից են.
2. ՕԵԿ-ը շատ լավ գիտի, որ տնե-տուն ընկնելով եվ ձայն հավաքագրելով - կարող է նույնիսկ լավ ծեծեն ու նոր դուրս հրավիրեն.
Նոր էլեկտորատ հաստատ տնե-տունով չի հավաքի.
Նշանակում է ուրիշ մեխանիզմ է գործելու.
Ես կոնկրետ իմ ասած 2 դեպքերի համար ուրիշ մեխանիզմ եմ պատկերացնում
1. ՀՀԿ-ն դե հաստատ «լցոնում» է անելու ... նկատի ունեմ երեվանի մի անկապ թաղամաս/տեղամասում հաստատ մի քանի հազար նոր մարդիկ կհայտնվեն ասենք իմ կամ ձեր տվյալներով.
Կամ ավելի ճիշտ ոչ թե անելու է, այլ պատրաստ է լինելու սրան. Եթե հանկարծ ինչոր բան այնպես չընթացավ, մեր անձնագրերի քսերոկոպիաներով թղթերը «աշխատելու» են
2. Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, ապա ենթադրում եմ, որ նույն մեխանիզմի էլ պատրաստվում են սրանք. Նկատի ունեմ, որ եղբորս /եվ նման շատ-շատերի/ կողմից հավաքագրված անունները պատրաստ պահվելու են հարմար պահի համար /«Պապան», հավանաբար չի թողնի, որ ՕԵԿ-ը լրիվ սկի ... ձայն պետք է հատկացնի/.
ՕԵԿ-ը նրան դեռ հարկավոր է ... սենց արագ չի թողնի, որ սկի ... հետեւաբար եթե տեսավ, որ ՕԵԿ-ը քիչ ձայն է հավաքում, հաստատ մի քանի տոկոս կավելացվի.
09-05-09 • 13:55 PM
Ես չեմ կարող պատասխանել, քանզի դա իսկապես իմաստազուրկ քայլ է: Թե դրանով ինչ կարող են անել, չեմ կարողանում ԸՄԲՌՆԵԼ:
Միգուցե միայն խուճապ առաջացնող քայլեր են, ուրիշ ոչինչ, բայց՝ միգուցե…