Մի ալարեք եւ ընթերցեք Առավոտից այս մեջբերումը: Հուսով եմ, որ ընթերցելուց հետո, Ձեր սերը երկրի տերերի նկատմամաբ կբազմապատկվի:
Տուժողը հուզված էր
ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում, Արմեն Դանիելյանի նախագահությամբ, երեկ սկսվեց ջութակահար Արամ Մելիքյանի բողոքի քննությունը: Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 4-րդ կուրսի ուսանողն անցյալ տարվա փետրվարի 27-ին Ծաղկաձորի «Ռիպա» հանգստյան տան 3-րդ հարկից ցած էր ընկել: Բազրիքն ամրացված չի եղել: 2-րդ կարգի հաշմանդամ դարձած Ա. Մելիքյանին մահամերձ հասցրել են հիվանդանոց: Բազմաթիվ վիրահատությունների արդյունքում փրկվել է նրա կյանքը: Քրեական գործը փակվել էր, եւ տուժողը վիճարկել էր նախաքննությունն իրականացրած Կոտայքի մարզի ոստիկանության քննիչի գործողությունները: Երկու անգամ նախաքննություն էր իրականացվել ու ավարտվել: Տուժողը դիմել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Սակայն նրանք էլ գտել էին, որ քրեական գործ հարուցելու հիմքեր չի եղել: Այսինքն, հանգստյան տունը որեւէ պատասխանատվություն չի կրել տեխնիկական անվտանգության բացթողումների համար:Երեկ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում տուժողն այնքան հուզված էր, որ չէր կարողանում պատասխանել դատավորի հարցերին: Երբ դատավորը նրան ասաց. «Գնա ջութակ նվագի», նա չկարողացավ նույնիսկ ներկայացնել իր առողջական վիճակը, ցույց տալ իր չշարժվող մատները: Սա այն դեպքում, երբ, իսկապես, Արամը զրկվել է ջութակ նվագելու հնարավորությունից: Տուժողն ասաց, որ չի հիշում, թե ինչպես է ընկել, թե ինչպես է հենվել հանգստյան տան բազրիքին:
Դատական նիստը կշարունակվի մայիսի 15-ին:
Ամեն ժողովուդ արժանի է իր թագավորին…
Գրառման հեղինակ՝ Democrat | Բաժինը՝ Հասարակություն | 2 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Աստված էլ «բեթարից» ազատի…
Փիլիսոփա ջան, սրանից բեթարն էլ ո՞նց է լինում: Փաստորեն, չկա մի տեղ, ուր մարդ դիմի՝ իր իրավունքների պաշտպանության համար, ու սպառիչ պատասխան ստանա:
Թեեւ, մի երկիր, որպես մարդու պաշտպանն ինքը մարդու իրավունքների պաշտպանության կարիք ունի, ու որի խոսքն անգամ արհամարհվում է ու որեւէ արձագանք չի ստանում, էլի ինչի՞ մասին է խոսքը:
Նույն դատական նիստերի պահով, Արմեն Հարությունյանը նամակ էր գրել ու պահանջում էր պարզաբանում, թե ինչո՞ւ են վկաները հետապնդվում ու ահաբեկվում… Եվ ի՞նչ՝ ոչինչ:
08-05-09 • 13:18 PM
Generally, մարդկանց մոտ տպավորություն կա, թե դատական համակարգը միայն քաղաքական գործիչների հանդեպ է ոչ «լեգալ» (մեղմ ասած): Սակայն եթե դատավորին տալիս են քարտ-բլանշ քաղաքական դատավարություններում միայն պատժելու, ապա սա էլ իր հերթին է պահանջում այլ դատավարությունների (ոչ հասարակական հնչողության) ժամանակ թույլ տալ իրեն անել այն, ինչ իր խելքին կփչի: Այնպես որ զարմանալ պետք չէ, բացարձակապես.... Եթե երկիրը տառապում է ժանտախտով, ապա ախտը տարածվելու է ամբողջ մարմնով ու մի օր էլ սպանելու է հիվանդին....
Աստված էլ «բեթարից» ազատի…