Ինչքան մոտենում է մայիսի 31-ին տեղի ունենալիք Երևանի ավագանու ընտրությունները, այնքան հասարակության մեջ ծնվում են նորանոր գաղափարներ և մտքեր: Մասնավորապես, հասարակության տարբեր շերտեր շատ են հետաքրքրված այս ընտրություններով, և նրանք այս ընտրությունները չեն դիտարկում որպես սովորական քաղաքային իշխանություն ընտրելու ընտրություններ: Նրանց կարծիքով մայիսի 31-ին քաղաքապետի ընտրությունները նույն 2008թ. նախագահական ընտրությունների 2-րդ փուլն է, որն, այս անգամ ավարտվելու է ՀԱԿ-ի առաջնորդ, ժողովրդի առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ջախջախիչ հաղթանակով:
Մարդկանց վստահություն է ներշնչում ՀԱԿ-ի քարոզարշավի՝ հաղթանակին ձգտելու վճռականությամբ տրված մեկնարկը և նախընտրական հանրահավաք-հանդիպումների բազմամարդությունը, որը ապացուցում է մեկ բան. այս ընտրություններում իշխանությունները պարտվելու են, ավելին, նրանց կարծիքով իշխանությունները 10:0 են պարտվելու: Դա է վկայում նրանց խուճապը, նրանց անվստահությունը: Նրանք էլ են հասկանում, որ այս ընտրություններում չի կրկնվելու նախորդ մնացած քաղաքական ընտրությունների ելքւ, նրանք չեն կարողանալու բառիս բուն իմաստով «լցնել» և չեն կարողանալու օգտագործել ամբողջ վարչական ռեսուրսը:
Մարդկանց հետ շփումների միջոցով, փորձեցի պարզել, թե ինչպիսի՞ քաղաքապետ են նրանք ցանկանում ունենալ. շատ շատերի կարծիքով, հատկապես՝ տղամարդկանց, քաղաքապետը պետք է լինի երեվանցի տղա, հետո՝ լավ մարդ, իր քաղաքը սիրող մարդ, իր քաղաքի խնդիրներին հետևող մարդ և, իհարկե, քաղաքական փորձ ունեցող մարդ:
Մարդկանցից շատերը, ովքեր ոչ ընդիմադիր էին, ոչ էլ իշխանամետ, կարծիք հայտնեցին, թե՝ քաղաքապետը լինելու է «իրենց» նշանակած մարդը, եւ ում որ իշխանությունները սատարեցին, նա էլ կանցնի: Ահա այսպես մեկնաբանեցին մի խումբ մարդիկ:
Իմ զրույցների և շփումների ըթացքում պարզ դարձավ, որ Հայ Ազգային Կոնգրեսն ի դեմս իր առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի, շատ մեծ, կարելի է ասել՝ շոշափելի շանսեր ունի հաղթանակին հասնելու համար: Ավելին, նրանք վստահ են` նկատի ունեմ ընդիմության ղեկավարությանը, որ կոնգրեսն արդեն հաղթել է, եւ մնում է պահել այդ հաղթանակը և թույլ չտալ, որ նորից թվեր նկարվեն:
Սակայն, իմ կարծիքով, այսօրվա իշխանություններն ունեն երկու ելք. առաջինը՝ օրինական, ազատ և արդար ընտրություններ անցկացնելն է, ինչը, մեղմ ասած, շատ քիչ հավանական է, իսկ երկրորդ տարբերակը՝ նորից դիմել կրիմինալի օգնությանը եւ կեղծել, ահաբեկել եւ վախեցնել:
Ինքս չեմ կարծում, որ այսօրվա իշխանությունները կգնան օրինական ճանապարհով, որովհետև դա կնշանակի իրենց ձեռքով իրենց դիկտատուրական համակարգը կկազմալուծելը, որից հետո, կարծում եմ, կարժանանան ժողովրդի արժանի գնահատականին: Այն ժողովրդի, ով չի կարող մոռանալ և չի մոռանալու մարտի 1-ի արյունալի սպանդը իրականացնողներին` նույն այդ դիկտատուրայի պարագլուխներին: Ժողովուրդը հետևելու է, որ նրանց գործերը քննեն վաղվա հայաստանում:
Իսկ եթե, այնուամենայնիվ, ընտրությունները նորից կեղծվեն, մարդկանց ծեծեն, ահաբակեն, առևանգեն և բանը, աստված չանի, հասնի կրակելուն, այդ ժամանակ ժողովուրդը տալու է սրանց 24 ժամ հեռանալու համար, այլապես, իմ կարծիքով, եթե նման բան կրկնվի, ժողվորդին անձամբ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ չի կարողանալու հանդարտացնել:Նա գիտի իր անելիքը…
F5-ադմինի կողմից. տեքստը հնարավորինս ուղղված է կայքի խմբագրիչների կողմից:
Գրառման հեղինակ՝ Smbat | Բաժինը՝ Երեւանի քաղաքապետ-2009 | 7 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Այս բլոգի կարևոր ու գովելի հատկություններից մեկն այն է, որ այստեղ գրառումներն ու մեկնաբանությունները կատարվում են մեր մայրենի լեզվով: Փորձենք բոլորս էլ մեր իմացության չափով պահպանել այս սկզբունքը:
Իսկ եթե լավ չենք տիրապետում կետադրությանը և ուղղագրությանը, փորձենք սովորել և սխալների քանակը հասցնել նվազագույնի:
*** (քնարական զեղում)
Ես այժմ կցանկանայի հնչեցնել մի առաջարկ. եկեք կենտրոնանանք մի թեմայի տակ ու սկսենք քննարկումը այժմյան ամենաքննարկվող նյութի՝ Երևանի ավագանու ընտրությունների շուրջ: Կարծում եմ՝ ճիշտ կանեիք, որ սկսեիք քննարկումը հենց այս խորագրի ներքո՝ դադարեցնելով անընդհատ կրկնվող նյութերի հրապարակումը: Ճիշտ հասկացեք, դեմ չեմ կամ բնավ վատ չեմ զգում ամենօրյա հոդվածներից, սակայն տեղ կա, որտեղ պիտի առնվազն մի փոքր կանգ առնենք. կարծում եմ՝ Սմբա՛տ, դու այլ բան չմտածեցիր, քան էր իմ ասածը:
Ոչ մի ենթատեքստ չկա…
Այ մարդ, հիմա ստիպված ենք ամեն տեղից հետո գրել՝ ենթատեքստ չկա, քանզի մեր բլոգի՝ հայերեն ֆոնտերը դեռ լավ չուսումնասիրած ապագա լրագրողն ու պոլիտոլոգը մեղադրում են իրենց գործերին խառնվելու մեջ:
Ի դեպ, ինձ ու Ժոժոբին ուղղված Սմբատի նախորդ հորդորին հետեւել-չհետեւելու խնդիր չեմ տեսնում, հատկապես այն պարագայում, երբ Մարատը նշեց, որ պարզապես կարդալը հետաքրքիր չէ, առավել եւս՝ հաճելի: Ասեմ իմանաք, որ այլ բլոգներում, որտեղ այլազան տառերով ու մտքերով նյութեր են լինում, ես չեմ կարողանում կարդալ: Ստիպելով ինձ՝ կարող եմ, սակայն տհաճ է հիմնապես: Ուստի սա ո՛չ պահանջ է, ո՛չ հանդիմանանք. կասեմ միայն մեկ բան՝ հետեւեք ուղղագրությանը և կետադրությանը՝ Ձեր իսկ նյութը դիմացինին հաճելի դարձնելու համար: Ճիշտ է, յուրաքանչյուրիս մոտ էլ լինում են խնդիրներ, առավել եւս՝ ոչ ոք զերծ չէ թերություններից, բայց քննադատությունը ընդունելն ու ճիշտ այն օգտագործելը բավականին մեծ առավելություն է: Եվ, վերջապես, քննական թեստում առնվազն 5-7 հարց վերաբերում է ուղղագրությանը, 3-5 հարց էլ՝ կետադրությանը: Սա՝ ի դեպ
***
Այժմ քննարկենք բուն թեման: Անշուշտ, բոլորն էլ հասկանում են, թե ինչ է նշանակում Երեւանի ավագանու ընտրություններում կեղծիք իրականացնելը: Բոլորն են հրաշալի հասկանում, որ այս ընտրություններից հետո փոխվելու է քաղաքական իրավիճակը յուրաքանչյուր ուժի համար:
ՀՀԿ-ի խնդիրը ոչ թե բարդ է այն առումով, որ իրենց թեկնածուին անցկացնելը դժվար է, այլ սոսկ այն, թե ինչպես կընկալի ժողովուրդը այդ «ընտրություններ» կոչված ֆարսը: Բավկանաչափ ինֆորմացիա արդեն կա, թե ինչեր են պատրաստվում, սակայն, դեռ խաղը առաջ է գնում, ու դա կախված կլինի միմիայն ժողովրդից:
Հայ ազգային կոնգրեսի համար խնդիրը եթե ոչ մանվածապատ, առնվազն բարդ է ի սկզբանե: Նախ՝ նախագահական ընտրությունների համեմատ Տեր-Պետրոսյանի կողքին կանգնածների մեծ մասը կալանավորված են: Երկրորդ՝ այժմ ոչ մի հեռուստաընկերություն չի ցուցադրում ՀԱԿ-ի քարոզարշավը՝ անգամ իրենց ծաղրական մեթոդները չեն կիրառում:
ՀՀ առաջին նախագահը դիմեց շատ մեծ ռիսկի՝ դնելով իր թեկնածությունը: Կրկին ամեն ինչ կախված կլինի ժողովրդից: Եթե այն ընկնի լարված թակարդները, ապա իրոք Դեմոկրատը ճիշտ է ՝ ամեն ժողովուրդ արժանի է իր թագավորին... Կարծիք, որի հետ 100 տոկոսով համամիտ եմ:
Երեւանյան ընտրությունները մեծ ստուգատես են. սա ճակատագրի նվերն է հայոց ազգին՝ վերջնականապես ազատվելու կապանքներից, իսկ եթե այս ընտրություններում (այս ասելով՝ նկատի ունեմ հետընտրական իրավիճակը, քանզի վստահ եմ, որ ընտրություններով հարց չի լուծվելու, առավել եւս, որ Սերժը իր ասուլիսում նշեց ընդդիմության 20 տոկոս հավքելու հնարավորությունը, Սամվել Բաբայանի շուրթերով էլ նույնը հնչեցվել է այսօր) ոչինչ չփոխվի, վստահ եղեք, որ արդեն գորդյան հանգույցը լուծել չենք կարող երկար տարիներ շարունակ....
Մասնավորապես, հասարակության տարբեր շերտեր շատ են հետաքրքրված այս ընտրություններով…
Համաձայն եմ. նրանք սպասում են փող կամ ինչ-որ մի բան, ասենք՝ «տյուկի» թել ստանալ միաժամանակ ե՛ւ ՀՀԿ-ից, ե՛ւ ԲՀԿ-ից: Ինչպես այսօրվա տաքսու վարորդը…
Մարդկանց վստահություն է ներշնչում ՀԱԿ-ի քարոզարշավի՝ հաղթանակին ձգտելու վճռականությամբ տրված մեկնարկը և նախընտրական հանրահավաք-հանդիպումների բազմամարդությունը, որը ապացուցում է մեկ բան. այս ընտրություններում իշխանությունները պարտվելու են, ավելին, նրանց կարծիքով իշխանությունները 10:0 են պարտվելու:
Ըստ իս, սա ոչ մի բան մասին էլ չի վկայում… Վկայում է այն, որ այս անգամ, ինչպես նախորդ անգամները, հարցը լուծվելու է ոչ թե ընտրություններով, այլ ընտրություններից հետո՝ հանձնաժողովներում:
Նրանք էլ են հասկանում, որ այս ընտրություններում չի կրկնվելու նախորդ մնացած քաղաքական ընտրությունների ելքւ, նրանք չեն կարողանալու բառիս բուն իմաստով «լցնել» և չեն կարողանալու օգտագործել ամբողջ վարչական ռեսուրսը:
Ամեն ինչ էլ կարողանալու են: Կարող ես չկասկածել:
Մարդկանցից շատերը, ովքեր ոչ ընդիմադիր էին, ոչ էլ իշխանամետ, կարծիք հայտնեցին, թե՝ քաղաքապետը լինելու է «իրենց» նշանակած մարդը, եւ ում որ իշխանությունները սատարեցին, նա էլ կանցնի: Ահա այսպես մեկնաբանեցին մի խումբ մարդիկ:
Դու հանդիպել ես մի խմբի, սակայն այդպես է մտածում երեւանցիների գերիշխող մեծամասնությունը:
Իմ զրույցների և շփումների ըթացքում պարզ դարձավ, որ Հայ Ազգային Կոնգրեսն ի դեմս իր առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի, շատ մեծ, կարելի է ասել՝ շոշափելի շանսեր ունի հաղթանակին հասնելու համար: Ավելին, նրանք վստահ են` նկատի ունեմ ընդիմության ղեկավարությանը, որ կոնգրեսն արդեն հաղթել է, եւ մնում է պահել այդ հաղթանակը և թույլ չտալ, որ նորից թվեր նկարվեն:
Կհավաքեն այնքան ձայն, որքան նախատեսել է իշխանության վերնախավը՝ Եվրամիության եւ ԱՄՆ-ի վերնախավի հետ միասին:
Սակայն, իմ կարծիքով, այսօրվա իշխանություններն ունեն երկու ելք. առաջինը՝ օրինական, ազատ և արդար ընտրություններ անցկացնելն է, ինչը, մեղմ ասած, շատ քիչ հավանական է, իսկ երկրորդ տարբերակը՝ նորից դիմել կրիմինալի օգնությանը եւ կեղծել, ահաբեկել եւ վախեցնել:
Կասկածո՞ւմ ես, որ իրականում իշխանությունը մի ելք ունի՝ քո նշածներից երկրորդը:
Իսկ եթե, այնուամենայնիվ, ընտրությունները նորից կեղծվեն, մարդկանց ծեծեն, ահաբակեն, առևանգեն և բանը, աստված չանի, հասնի կրակելուն, այդ ժամանակ ժողովուրդը տալու է սրանց 24 ժամ հեռանալու համար, այլապես, իմ կարծիքով, եթե նման բան կրկնվի, ժողվորդին անձամբ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ չի կարողանալու հանդարտացնել:Նա գիտի իր անելիքը…
Հանգիստ կաց ու ընթերցիր Դեմոկրատի հոդվածները՝ «չոբանաց երկրի» մասին:
Բոլորն են հրաշալի հասկանում, որ այս ընտրություններից հետո փոխվելու է քաղաքական իրավիճակը յուրաքանչյուր ուժի համար:
Շատ հետաքրքիր վերլուծություն էր: Մեղսի:
Իշխանություններն ունեն երկու ընտրություն
Վերնագիրը հենց սկզբից էլ սխալ է: Իշխանությունն ունի միայն մեկ ընտրություն՝ հաղթել: Եվ ամեն ինչով ձգտելու է դրան: Ու կհասնի, քանի դեռ երկրում տիրում է համատարած անտարբերություն՝ իրենց ներկայի ու իրենց երեխաների ապագայի նկատմամբ:
Չգիտեմ, թե քանի ընտրություն ունի իշխանությունը, սակայն, եթե ինձ հասած տեղեկությունը ճիշտ է, ալա իշխանությունը կրթության եւ գիտության նախարարի պաշտոնում արդեն իսկ կատարել է իր ընտրությունը, եւ նորանշանակ նախարարը լինելու է Աշոտյանը:
Դե, Սերժ Ազատին ասել էր, չէ՞, մի քանի օր առաջ, որ երիտասարդներին տեղ է տալու: Եվ ահա, ԻՐ երիտասարդներն արդեն իսկ առաջ-առաջ են անում…
07-05-09 • 21:15 PM
Հայերենի մասնագետ չեմ, բայց փորձեմ Սմբատին մի քանի խորհուրդ տալ:
Սմբատ, նախ, հապավումները (ՀԱԿ) գրվում են մեծատառերով: Երկրորդ, հատուկ անուն հանդիսացող բառի առաջին տառը նույնպես պետք է լինի մեծատառ (Երևան, Հայաստան): Այս մեկը, ներիր, բայց պատիվ չի բերում անգամ դպրոցականին:
Նախադասություններդ կազմում ես ոչ ճիշտ: Ուղղագրությանը չտիրապետելով հանդերձ՝ փորձում ես բարդ նախադասություններ կազմել: Գոնե մտքերդ արտահայտիր պարզ, «կարճ» նախադասություններով, որպեսզի կետադրական սխալները հնարավորինս քիչ լինեն, մտքերդ էլ լինեն բոլորիս հասկանալի:
Տեքստերը տպագրելիս՝ անպայման «բացատ» (պրոբել, spase) դիր կետադրական նշաններից հետո: Նախկինում ես էլ էի այդպես տպագրում:
Քո գրառումներում տրամաբանություն կա: Բայց, քանի որ առկա են բազմաթիվ տառասխալներ, կետադրական սխալներ, նախադասությունների ոչ ճիշտ կազմում, անգրագետ տպագրում, կարդալը դժվարանում է: Էլ չասեմ, որ նույնիսկ շատերի համար կարող է տհաճ լինել:
Փորձիր ուղղել: