Հենց նոր ռադիոյով լսեցի Աթիբեկյանի պատասխանը Գագիկ Ծառուկյանին, ու հետո՝ Շանթի Հորիզոնով՝ վերջինս ռեպորտաժը Գագիկ-Ահարոն գռազի մասին:
Շանթը, ինչպես միշտ, փայլեց իր կանացի քնքշությամբ: Ու՝ վախկոտությամբ: Նվերն էլ այս ամենի վկա:
Ու նրանք ցույց տվեցին Ահարոնի հիմնական խոսքի հետ որեւէ կապ չունեցող մեջբերում: Դե դուխ ունեիք, սա հրապարակեիք.
«Պարոն Ծառուկյանն իր ռեստորանային մտածելակերպով վիրավորել է մի գիտություն, որը 20-րդ դարի նվաճումներից է: Կարծում եմ, որ նա չի տարբերում սոցիոլոգին ռեստորանի ռաբիս նվագողներից, որին ցանկացած գումար կարող է տալ եւ իր ցանկացած երգը երգեն: Դա այդպես չէ: Եթե նա այդքան կրուտոյ տղա է, թող «Գելափին»-ին առնի, թող «Գելափը» ապացուցի, այն տվյալները, որ Ծառուկյանը 21-րդ դարի սկզբի լավագույն քաղաքական գործիչն է, նրա կուսակցությունը ամենավարկանիշային է, իսկ Քուշկյանն ամենալավագույն քաղաքապետն է: Թող փորձի, եթե մենք վաճառվող մասնագետներ կամ վաճառվող գիտություն ենք»,- այսօր «Ա1+»-ին ասաց Ահարոն Ադիբեկյանը:
Իսկ իրենք ինչ-որ մի ԲՀԿ-ականի ցույց տվին, որը, ամենայն հավանականությամբ, մի ինչ-որ ինստիտուտ ավարտած տղա էր ու իրեն դրել էր փիլիսոփայի տեղ:
Ցավալի է, բայց փաստ, որ ինչ-որ չի կարելի անել փողով, կարելի է անել շատ փողով: Իսկ Գագիկը դրանից դեռ չի բողոքում:
Ամեն ժողովուդ արժանի է իր թագավորին…
Գրառման հեղինակ՝ Democrat | Բաժինը՝ Երեւանի քաղաքապետ-2009 | 6 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Մի բան էլ, ոչ թե ստատիստ-գործարար հակամարտության (գրեթե համոզված եմ, որ, ինչ էլ անեն, մեկ է, 1+1= այն թվին, ինչ պետք է գործարարին), այլ Շանթի մասին:
«Շանթ» հեռուստաընկերությունն աստիճանաբար, ինչպես դա լինում է ընտրությունների նախաշեմին, գրավում է Հ1-ի տեղը: Հետո, հենց ընտրությունները ավարտվում են, հիշում է Շիրակում սովից սատկող գելերին ու Վիվա-Սել-ի տնօրենին:
Օրինակ, այսօրվա Հորիզոնը որ դիտեիք, տպավորություն կստեղծվեր, թե ընտրապայքարում մնացել է միայն Ծառուկյանի կուսակցությունը, մեկ էլ ՕԵԿ-ի «ղժղժան» կանայք: Ու ոչ մի այլ խոսք մյուս կուսակցությունների կամ նրանց գործերի մասին:
Հետո բացում եմ թերթ.ամ-ն ու տեսնում, որ, ասենք, Աջափնյակում Լեւոն-ի թիմի հանդիպումն է եղել:
Լավ, ախր ամոթն էլ լավ բան է: Ամոթ չունեն՝ հասկացանք: Գոնե մի քիչ «դուխ» ունենան: Մի քիչ ընդամենը, շատ պետք չէ: Մի քանի կաթիլ:
Այնպես որ, Դեմոկրատ ջան, ինձ թվում է, որ մինչեւ այս ամսվա վերջ քո արտահերթ թողարկումները օրը մի քանի անգամ էլ որ հրապարակես, հերիք չի անի այն «հոգեկան իմպոտենցիային», որով տառապում են մեր ազատ, անկախ, Թուրքիայի հետ սահման բացող, Արեւելյան գործընկերությունում ակտիվորեն խաղեր տվող Հայաստանին՝ իր երկուսուկես բուռ բնակչությամբ հանդերձ…
Չհասկացա, ես Ադիբեկյանը գելի սիրտ է կերե՞լ:
Թե՞ «պապան&rauoq; «դաբրո&rauoq; է տվել (երեվի դա էր պատճառը, որ 2 օր սպասեց, եւ նոր միայն պատասխանեց. պապան զբաղված էր):
Ադմին, դու համարյա ճիշտ էիր… Թագավոր ախպոր մասին մոռացել էիր, բայց ոչինչ, հիմա կարող ես վերհիշել…
Սոցիոլոգը նաեւ բացատրեց. «Դժբախտաբար, եթե ես վարկանիշ տված լինեի, ես կգնայի «Շանթ», կհաստատեի վարկանիշս եւ այդ միլիոն դոլարը կամ դրամը, որովհետեւ Ծառուկյանը երկուսն էլ ասեց, երկուսից մեկը կստանայի: Եվ, ընդհանրապես, ես ուղղակի ցավում եմ, որ նման մասշտաբի քաղաքական գործիչ, ռեստորանային մտածելակերպով, փորձում է մտնել քաղաքական վերնախավի առաջին շարքը, ղեկավարել մի ուժ, որը հավակնում է լինել եթե ոչ առաջինը, ապա երկրորդը, եւ սոցիոլոգիան համեմատում է ռեստորանային նվագախմբի հետ, որը կարող է իր համար ձոն երգել թագավոր ախպոր մասին: Ես ցավում եմ, ուղղակի ցավում եմ, որովհետեւ ես փորձել եմ նրա հետ համագործակցել եւ ցույց տալ, թե ժամանակակից մենեջմենտը քաղաքական ինչ ձեւաչափերով է ընդհանրապես ընթանում: Ու եթե նա այդքան կրուտոյ ա, որ կարող է միլիոն դոլար ինձ տալ, թող հինգ տոկոսը տա «Գելափին» կամ տասը տոկոսը, առնի «Գելափին», եւ «Գելափը» հաստատի, որ Ծառուկյանը ամենատաղանդավոր քաղաքական գործիչն է, որ նրա «Բարգավաճ Հայաստանն» ամենավարկանիշային կազմակերպությունն է, իսկ Քուշկյանն ամենաանցողիկ քաղաքապետն է»:
Խի՞ եք տենց բաներ ասում… Գագո ձյաձյան լավ մարդ ա… Բարեգործություն ա անում, օգնում մարդկանց, զարգացնում Հայաստանը: Նա ընդհանրապես եկամուտ չունի իրեն պատկանող գործարաններից, դրանք առանց օգուտի աշխատում են միայն նրա համար, որ չսառեցվեն: Եթե ես իսկապես էսպես եմ մտածում, ուրեմն Գագո ձյաձյան իրոք տաղանդավոր քաղաքական գործիչ է… Դե ասեք տեսնեմ էն մարդն ի՞նչ վատություն ա արել էսքան ժամանակ…
Գովես-չգովես.... Մուլտի-Փինկ բացող չկա
07-05-09 • 02:44 AM
Ես ռադիոյով լսեցի Ահարոնի այս առյուծամերժ հայտարարությունը:
Մի դիտարկում եւս, որն այս հոլովակում բացակակում է: Ադիբեկյանը մոտավորապես ասաց ՆԱԵՎ այս խոսքերը, թե՝
Սա զուտ իմ բառերն են, բայց, ըստ իս, միտքը չեմ աղավաղել…
Ամեն դեպքում: Իրոք ամոթ է, որ փողատերն իրեն դնում է ամենագետի տեղ: Ես բնավ Ադիբեկյանի կողմնակիցը չեմ, բայց սոցիոլոգիան հարգում եւ սիրում եմ որպես գիտություն: