Այս նյութում կփորձեմ ներկայացնել ավազակապետական այս հանցավոր, քրեաօլիգարխիկ և կրիմինալ համակարգի հենարանները, որոնց միջոցով համակարգը կարողանում է պահպանել իր կենսունակությունը:
Եկեք մի պահ պատկերացնենք (որքան էլ որ բարդ լինի դա պատկերացնելը), որ մի օր էլ զարթնենք և տեսնենք, որ այդ հլու-հնազանդ համակարգերը էլ չեն կատարում շեֆից տրված ապօրինի հրահանգները և զբաղեցնում են չեզոք դիրք: Սակայն, քանի որ դա գրեթե անհավանական իրավիճակ է, եկեք մանրամասն նկարագրենք հենց այն համակարգերը, որոնց շնորհիվ կրմինալ իշխանավորները կատարում են իրենց «սեվ գործերը», այսինքն` եթե պետք է որևէ մեկին սպանել և գրավել նրա զբաղեցրած պաշտոնը, ապա նրանք դիմում են այդ համակարգին և նրանց գործը այդպիսով հեշտանում է:
Իշխանավորները և որոշ կրիմինալ օլիգարխներ իրենց նպատակին հասնելու համար չեն էլ արյունոտում իրենց ձեռքերը, որովհետև կարող են այդ ամենը անել համակարգի միջոցով: Խոսքս, ինչպես շատերը հասկացան, ոստիկանության մասին է: Այո, հարգելիներս, ամենևին էլ մի զարմացեք: Թեպետ ոստիկանություն կոչվող համակարգի գլխավոր առաքելությունն է հասարակությանը պաշտպանելը և զերծ պահելը ամեն տեսակ ստահակներից և խուլիգաններից, նրանք անում են ճիշտ հակառակը. այսինքն` հենց այդ նույն ստահակների ու հանցագործների հետ համագործակցելով` կատարում են տվյալ պահին իրենց շեֆից իջեցված հրահանգը: Օրինակ` ծեծում են լրագրողների (որն, ի դեպ, նրանք անում են մեծագույն հաճույքով, որովհետև այդ գործում մեծ փորձ ունեն), խոշտանգում կամ բռնության են ենթարկում երիտասարդներին (ընդ որում, ոչ թե միասինոտ կամ միակոտ երիտասարդների, այլ բացառապես ընդիմադիրների):
Ոստիկանությունից եկեք այսօր այսքանով բավարարվենք և անցնենք մյուս հլու-հնազանդ հենարանին, որն է դատական համակարգը: Այս համակարգի միջոցով անխիղճ իշխանավորները և բառիս բուն իմաստով «հաբռգած» օլիգարխները իրնեց հանցագործություները և պատվիրված սկանդալային մահափորձներն ու սպանությունները կարողանում են կոծկել, այսինքն` բանտ են նստեցնում մարդկանց, որոնք որևէ կապ չունեն հանցագործության հետ, իսկ իրական մեղավորներն ու պատվիրատուները շարունակում են նորանոր ավերածություններ գործել օրենքի դեմ պայքարում:
Այս ապաշնորհ իշխանությունները կարողանում են իրենց քրեական իշխանավարության տարիները ևս մեկ ժամով կամ օրով երկարացնել միայն այս երկու ահռելի և արդիական համակարգերի շնորհիվ: Հուսով եմ` ինձ հասկացաք: Եկեք բավարարվենք այսքանով, իսկ առաջիկայում ևս կանդրադառնանք այս երկու համակարգերին վերաբերող նոր մանրամասների:
Սմբատ Ղահրամանյան
Գրառման հեղինակ՝ Smbat | Բաժինը՝ Քաղաքականություն | 4 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ցավալի է ոչ թե հոդվածի թեման, այլ հայաստանյան դպրոցների վիճակը:
Ասեմ, որ թեեւ դպրոցները խոզանոցներից չեն տարբերվում (ես մեծ չափով եմ ծանոթ դրան), այդուհանդերձ, տառասխալները միայն դպրոցի խնդիրները չեն:
Անշուշտ, դպրոցենրը մեծ մեղքի բաժինն ունեն, բայց մարդուց էլ է մեծ բան գալիս: Որեւէ ակնարկ խոսքումս չկա: Սմբատ, եթե ժամանակահատված ես հատկացնում հոդված գրելուն, ապա քո իսկ շահերից է բխում հոդվածները առանց տառասխալների գրելը: Եթե ժամանակ ես հատկացնում գրելուն, ապա ավելորդ 5 րոպեն չէր խանգարի քո պարապելուն, նույնիսկ 3 առարկաների պարագայում (ես, որ հստակ գիտեմ՝ դա ինչ է նշանակում):
Ժողովուրդ, Սեֆիլյանի քեֆին որ կպնեն, հարյուր տոկոսով համոզված եմ՝ մարսելու են:
Ֆենոմեն ջան, մի ամբողջ Ցեղասպանությունն են խեղկատակության վերածել ու կասկածի տակ դրել, ու սփյուռքի ջոջերը մատը մատին չեն խփել, իսկ Սեֆիլյանը ի՞նչ մի արգումենտ է, որ մի հատ էլ լվածքը դադարեցնեն…
Միամտությանդ վրա եմ զարմանում...
P.S. Ադմին, ինչո՞ւ է քվեարկությունը հնարավորություն տալիս մեկից ավելի անգամներ տալիս քվեարկելու: Լավ չեմ գնահատում այդ երեւույթը…
Մեր ոստիկանները հանցագործ չեն, իրենք անմեղ են. տեսե՛ք, թե ինչ լավ «զիլինա» են պարում:
Դու մոռացաք նշել մյուս հենասյուները՝ դատախազությունը, որը շարունակում է ոստիանության սարքովի գործերը ու գործերը հանձնում դատարան: Մոռացաք նաեւ Սահմանադրական դատարանը, որն այս ամենաթողությունը համարում է մեր սահմանադրության անքակտելի մասը:
06-05-09 • 00:21 AM
Ցավալի է…
Ցավալի է ոչ թե հոդվածի թեման, այլ` հայաստանյան դպրոցների վիճակը:
Էլ չեմ ասում, որ մի բավականին մեծ տեքստ տեղավորվել է ընդամենը 4 նախադասության մեջ:
Սմբատ ջան, պիտի գրես ոչ թե ինչ-ինչ համակարգերի հանցագործ լինելու մասին, այլ` քո ուսուցչի, որն իր պարտքը չի կատարել՝ քեզ գիտելիք փոխանցի, կամ էլ, որ առավել զարհուրելի է՝ ինքը գիտելիք չի ունեցել:
Ողբամ զքեզ, հայ դպրություն:
Ժողովուրդ, Սեֆիլյանի քեֆին որ կպնեն, հարյուր տոկոսով համոզված եմ՝ մարսելու են: Սփյուռք կոչվածին մի երկու «կուտ են տալու» ու մարսելու են: Ես հիմա տեսնում եմ, թե ինչ է (կամ ով է) սփյուռքահայը՝ հայրենիքի ամեն ինչով ոգևորված, կուշտ ու զբաղված մարդ: Ոչ մի արձագանք չի լինելու սփյուռքից՝ Սեֆիլյանի վտարման հետ կապված: Չկարծեք թե արդեն վտարել են, բայց բանը դրան է մոտենում: