Չգիտեմ, թե ինչն է պատճառը, սակայն վերջերս սկսել եմ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, թե կուսակցություններից ով ինչչափ, ինչ խորությամբ եւ ինչ ազնվությամբ է սիրում, հարգում, պաշտում ու կուռք դարձնում իր նախագահին:
Ստորեւ ներկայացնում եմ իմ դիտարկումները: Ու սկսում եմ, ըստ իմ չափորոշիչների (սկսած քամակ մտնելուց՝ մինչեւ իսկապես հարգել-սիրելը):
ԲՀԿ > OԵԿ > ՀՀԿ > ՀԱԿ
Դե, դաշնակներին չեմ նշել, որովհետեւ այդպես էլ գլխի չընկա՝ նրանք ունե՞ն առաջնորդ, թե՞ ոչ:
Այսպիսով՝ ԲՀԿ, հանձինս իր նախագահ Գագիկ Ծառուկյանի:
Ինչ ասեմ՝ սիրելն այն խոսքը չէ… պաշտել՝ էլի այն չէ: Մի խոսքով տեսեք իմ չափորոշիչը եւ կհասկանաք, թե սկսած շարքային ԲՀԿ-ականից մինչեւ թագավորի մերձակիցները ինչպիսի վերաբերմունք են տածում Ծառուկյանի հանդեպ: Այնքան են սիրում, որ քաղաքապետի նախընտրական պառստառի վրա Քուշկյանի պատկերը հայտվել է մի կողմում, Ծառուկյաինինը՝ մյուս կողմում: ԲՀԿ-ականներից ում ինչ հարց տան, սկսում են՝ «պարոն Ծառուկյանով», վերջացնում՝ դարձյալ «պարոն Ծառուկյան»-ով: Հարցնում են, ասենք՝ թե ինչո՞ւ է թուղթը սպիտակ, պատասխանում են՝ «պարոն Ծառուկյանը հստակ ասել էր որ… եվ մենք՝ հետեւելով պարոն Ծառուկյանի բռնած գիծը, պետք է պահենք-պահպանենք թղթի սպիտակ գույնը»: Ուշադրություն դարձրեք, եւ կտեսնեք, որ ես ճիշտ եմ:
Հիմա՝ սա ի՞նչ է՝ սե՞ր՝ չեմ կարծում, հարգա՞նք՝ դժվարանում եմ հավատալ, վա՞խ՝ վախենում էիք, չմտնեիք: Ինձ թվում է՝ երեւի փողի մի մե՜ծ քսակից մի քանի կոպեկ փախցնելու ձգտում է սոսկ:
Հաջորդը ՕԵԿ-ն է՝ ի դեմս Հեղինե-Արթուր աստղային զույգի: Գոնե լավ է, մեկ մեկ Հեղինեն ինչ-որ սուտի-մուտի ամպագորգոռ խոսքեր է հնչեցնում, թե չէ մեկ-մեկ շփոթվում ես, ու թվում է, թե Արթուրի թեկնածությունն է դրված: Դարձյալ՝ գովեստի խոսքեր՝ մտքի, խելքի, գիտելիքների պաշարի ու էլ չեմ իմանում ինչի վերաբերյալ… սակայն՝ Արթուրին ուղղված: Մի Արթուր՝ Մի ՕԵԿ: Վերջ: Արթուրը հաստատակամ է իր համոզմունքներում, մյուսները՝ երերացող: Արթուրը սիրո եւ բարության մարմնացում է, իսկ «ոմանք»՝ թշնամության ու չարության: Ես ասել եմ ու էլի եմ կրկնում՝ այս ընտրությունները շա՜տ էին պետք, միայն նրա համար, որ ՕԵԿ-ի կուսակցապետը հասկանա իր կուսակցության իսկական շուկայական գինը:
Երրորդը՝ ՀՀԿ-ն է՝ ի դեմս Սերժ Սարգսյանի: Այս դեպքում անհամեմատ քիչ է ամեն բառի մեջ կուսակցապետին հիշելը: Սակայն մեծ տեղ է զբաղեցնում ամեն բառի մեջ ՀՀ Նախագահին հիշելը: Օրինակ՝ նախագահը ասել է այսպես, ու ՀՀԿ-ն սատարում է այդ միտքը: Էլ չեն ասում, որ, ի վերջո, մեր կուսակցապետն է ասել, ու անկախ այն հանգամանքից՝ նա նախագահ է, թե նախագահի տեղակալ, մեկ է, պետք է իրագործենք:
Չորրորդը, ըստ իս, ՀԱԿ-ն է՝ ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի: Ժոժոբան կարող է տարբեր դիտարկումներ անել՝ Կիեւյան կամրջի վրա դիմավորել, տուն ճանապարհ դնել եւ այլն: Սակայն, այնպես չէ, որ ում ինչ հարց տան՝ իր խոսքը թողած սկսի Լեւոնին գովաբանել: Ես որ չեմ նկատել:
Սակայն, ամեն ինչը մի կողմ, ՀԱԿ-ի անդամները հարգում են իրենց առաջնորդին: Սա դարձյալ սեր չէ: Գուցե նրանցից շատերը դարձրել են կուռք: Հնարավոր է: Սակայն՝ ոչ թե փողի, այլ՝ գաղափարի համար: Ու հաստատ՝ սա քծնել չէ: Եվ հարգողների մեծ մասի սերն անկեղծ է:
Մի խոսքով: Սպասում եմ Ձեր գնահատականներին ու դիտարկումներին:
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Երեւանի քաղաքապետ-2009 | 15 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Մենակ երեվի ՀՀԿ-ն է, որ նախագահ է փոխել եվ փուլ չի եկել.
Նախ, դու երեւի մոռացել ես, թե ոնց ՀՀԿ-ն «հզորացավ»՝ առնետավազքի հիման վրա… Դե երեւի չասեմ, թե նման էվոլույցիան ինչպիսի ինվոլյուցիա է ունենում:
Եվ երկրորդը՝ ՀՀԿ-ի նախագահը վարչապետից հետո դարձել է ՀՀ նախագահ: Ու, ըստ քեզ, դրանից հետո պիտի ՀՀԿ-ն թուլանա՞ր:
իսկ մյուսներից որի շեֆը մեռնի .../կամ խորը ընդհատակ անցնի/, հաշվի որ կուսակցությունը չուլ է դառնալու ...
Իսկ դու պատկերացնո՞ւմ ես, ասենք, թե ՀՀԿ-ի նախագահը հրաժարական է տալիս, ու իշխանափոխություն է լինում, ու մի 30-40 ակուլաներ, ովքեր թաքնվում էին ՀՀԿ-ի դրոշի տակ, հայտնաբերվում ու ազատազրկվում են: Էդ քո մարզպետ, քաղաքապետ, թաղապետ կամ գյուղապետ ՀՀԿ-ականներից ո՞ր մեկն է հիշելու, թե ՀՀԿ-ն ոնց է «ռազշիֆրովկա» լինում:
Հեռու մի գնա, նստիր ու, մի քանի հոգու հանած, տես, թե ՀՀԿ-ից քանի՞սն են ՀՀՇ եղել, քանիսը՝ ՕԵԿ ու դաշնակ…
Հարգելի ադմին , ես կարդացի քո նամակները,որոնք դու ինձ ուղարկել էիր էլեկտրոնային փոստով և ես ուշադիր կարդալով զգացի իմ սխալները շնորհակալ եմ արագ արձագքանքելու համար, և եթե դու իմ սխալների պատճառով ,փոշման էլ ես ինձ հեղինակի կոչում շնորհելու համար, ասեմ ,որ դա միայն քո գործնե դու ես այս բլոգի կառավարիչը և կարող ես նաև այդ իրավունքից ինձ զրկելը ,իմ անփութության կամ անզգուշության պատճառը իմ ժամանակն է ես ժամանակ չունեմ ,ամենոր 4 ժամ պարապում եմ և պարապում եմ 3 առարկա ընդունելության համար ,կարծում եմ իմ ծանրաբեռնվածությանս պատճառնա հոդվածների մեջի սխալները…
շատ լավ նյութ է շատերին կծիծաղեցնի ..
Հարգելի ադմին , ես կարդացի քո նամակները,որոնք դու ինձ ուղարկել էիր էլեկտրոնային փոստով և ես ուշադիր կարդալով զգացի իմ սխալները շնորհակալ եմ արագ արձագքանքելու համար, և եթե դու իմ սխալների պատճառով ,փոշման էլ ես ինձ հեղինակի կոչում շնորհելու համար, ասեմ ,որ դա միայն քո գործնե դու ես այս բլոգի կառավարիչը և կարող ես նաև այդ իրավունքից ինձ զրկելը
Էս ի՜նչ նեղսիրտ եք բոլորովդ դարձել… Մեկին մի բան ասել չի լինում
Համաձայն եմ Ադմինի հիմնական շեշտադրումների հետ: Ավելացնեմ, որ եթե ՀՀԿ-ի պարագայում ամեն ինչ ընկալելի է, հատկապես հաշվի առնելով, որ Սերժ Սարգսյանին «քսմսվողներ» շատ կլինեն, ապա ՕԵԿ-ի պարագան մի քիչ այլ է: Հատկապես այն ֆոնին, թե ինչպես է այդ «կուսակցության» անդամներից ամեն մեկն էլ ԱԲ-ին էնպես գովում, կարծես դույնը ավելի լավ մարդ է, քան ամբողջ հայ ժողովուրդը՝ միասնաբար վերցրած: Առավել ևս այն պարագայում, որ բոլորն էլ գիտեն, թե ով է արժանանում էդ «գովեստներին», ու արդյո՞ք արժանի է…
***
Կցանկանայի խոսել Ֆ5 բլոգում անցկացվող հարցման վերաբերյալ:
Տեսնում եմ.
Բլոգ այցելող քաղաքացիներից 2-ը ցանկանում են, որ ՀՅԴ-ն հաղթի ընտրություններում: Հետաքրքրեց հատկապես այն իմաստով, որ բլոգ այցելում են նաեւ այդ գաղափարախոսությանը հետեւող մարդիկ ու ընթերցում են հոդվածները: Մեկ անգամ չէ, որ քննադատել եմ ՀՀԴ-ին, բայց արձագանքները հիմնականում իմ տեսակետին համահունչ էին: Շատ ուրախ կլինեի, որ այդ առնվազն երկուսից մեկը գրանցվեր ու զրուցեր ՀՀԴ-ի մասին: Կարծում եմ՝ այդ գաղափարներին հարողները պիտի պաշտպանեն իրենց գաղափարները ու հանդես գան դրա դիրքերից՝ «ապացուցելով» իմ կարծիքի «թյուր» լինելը:
Ուշադրությունս գրավեց նաեւ այն, որ մի հոգի քվեարկել էր այնպես, թե ՕԵԿ-ը կհաղթի ընտրություններում (այս դեպքում ոչ թե ցանկություն, այլ՝ իրողություն):
Փաստորեն դեռ մարդիկ կան, ովքեր հավատում են, թե ՕԵկ-ը կհաղթի: Խորհուրդս կլիներ այն, որ գոնե հուսայիք, որ անցներ, հետո նոր մտածեիք հաղթելու մասին…
Ի՞նչ եք կարծում, ո՞ւմ օգտին ինչքա՞ն կնկարեն…
իմ անփութության կամ անզգուշության պատճառը իմ ժամանակն է ես ժամանակ չունեմ ,ամենոր 4 ժամ պարապում եմ և պարապում եմ 3 առարկա ընդունելության համար ,կարծում եմ իմ ծանրաբեռնվածությանս պատճառնա հոդվածների մեջի սխալները…
Սմբատ ջան, շատ գովելի է, որ հոդվածներ ես գրում, ու սխալներն էլ դեռ ոչինչ, բայց որ գրում ես ընդունելության ես պատրաստվում, մի տեսակ շվարում եմ. այ մարդ, դու գնա քո քննություններով զբաղվի, ամեն հարցը մի անգամ էլ կրկնի, ի՞նչ ես ընկել քաղաքական հոդվածներ ես գրում, վերլուծություններ ես անում: Իրոք, անկեղծ խորհուրդ եմ տալիս, դու պարապի, ես քո տեղը այս բլոգում կպահեմ, հենց ընդունվես՝ մի 5 հատ հոդված գրի՝ կշտանաս: Բայց հիմա չարժի, Հասկանում եմ, երիտասարդ արյունդ եռում է, ուզում ես արտահայտվես, բայց այնպես, որ ուրիշներն էլ կարդան, գնահատեն: Կարդում ենք, գնահատում ենք, բայց որ հանկարծ քննություններիդ մեջ մի փոքր անհաջողություն լինի /թու-թու-թու/ հետո մի օր, որ իմ տարիքին դառնաս, ու ամեն առավոտ, հին բնազդով կանգնես հայելու առաջ՝ սանրվելու, բայց քեզ տեսնելով՝ ախ քաշես ու թողնես-գնաս, ասելու ես՝ ինչ էի իմ դարդը թողած, ընկել ինտերնետի առաջ աչք քոռացնում:
Պարապի , Սմբատ ջան:
Պարապի , Սմբատ ջան:
Լրիվ կողմ եմ, թեեւ կարելի է երկուսը հաջողությամբ իրար հետ զուգակցել: Այսինքն` 10 միավոր պարապելուն, 1-2 միավոր` ինտերնետում ֆռֆռալուն:
Ուշադրություն դարձրու հայերենիդ: Սա լրիվ լուրջ եմ ասում:
Phenomen ջան, բա թեմայի մասին բան չունես ասելո՞ւ…
Ինձ ավելի շատ անհանգստացնում է «ծառուկյանամոլությունը»: Դուք մենակ տեսնեիք, թե էսօր Նվերը ոնց էր խեղճացել այս առյուծի դիմաց, դարձել էր կուրկուռի ձագ…
Բայց թե, Նվերը, էլի՝ հասկանալի է, լրագրող է, մի քիչ էլ ձեւ է թափում: Բա իր կուսակիցները: Ամեն չորրորդ-հինգերրորդ բառը «պարոն Գագիկ Ծառուկյանն» է: Այնքան են ասում, որ մարդ, ինչքան էլ չուզենա, այս անուն-ազգանունը լսում, ներվայնանում է: Հասկացանք՝ սիրում եք: Բայց քե՛զ են հարց տալիս, մի մոմենտ մոռացիր, որ պետք է գովես-փառաբանես, ու հարցին պատասխանելու վրա կենտրոնացիր, ոչ թե «հանկարծ այնպես չլինի, որ խոսեմ-խոսեմ, Գագիկ Ծառուկյանի անունը մոռանամ տալ» մտքի վրա:
Իսկ դուք ասում եք՝ քաղաքացիական հասարակություն
ուրախ եղի, որ անուն ազգանունով են ասում, բա որ Անուն-Հայրանունով ասեին …
Ինձ ավելի շատ անհանգստացնում է «ծառուկյանամոլությունը»:
Համաձայն եմ: Միանշանակ այդպես է: Կա մի ահռելի զանգված, որը պատրաստ է ձայները տալ այդ կուսակցությանը: Ծառուկյանն ու իբր բարեգործությունը մեր հիվանդ, նվեր սպասող հասարակությունում այսօր շատ բան են որոշում: Իհարկե, մարդիկ գիտակցում են, որ այդ կուսակցությունը իշխանական կցորդ է, բայց միևնույն ժամանակ առաջնորդվում են հայերիս բնորոշ պարզ տրամաբանությամբ՝ առանց խորանալու մնացածի մեջ. «Էդ մարդը իմ բարեկամ առինջեցի Սերգոյին աշխատանքով ապահովել ա: Վազգուշն ինչ հարցով դիմում ա, միանգամից լուծում ա էդ հարցը… թագավորը: Մեր Ջեմա տատի սիրտը լավ չէր, անվճար բուժզզնություն արին, դեղեր են նշանակել…»…
Ինչևէ, նախընտրական բարեգործությունն արդեն սկսվել է… Մարդիկ մի քիչ մարդավայել կապրեն:
Ինձ թվում է՝ այս ընտրություններին ՕԵԿ-ը «թքելու» է: Հայ հասարակությունում սրանք բացարձակապես չեն ընդունվում: Ընտրական հանձնաժողվներն էլ դժվար թե, կեղծիքներն իրականացնելիս, մի երկու ձայն շպրտեն ՕԵԿ-ին: Էն ա Չյոռնիին կտան… Երևի ԱԽՔ-ին մի երկու տատիկ ձայն տան՝ առաջնորդվելով «սիրուն, բոյով-բուսաթով տղայա» սկզբունքով: Ուրիշ ո՞վ…
«Հանրապետականը» ինչպես միշտ «խոդի է գցելու» բոլոր վարչական ռեսուրսները, կրիմինալին… Այս քանի օրն արդեն մի քանի հոգու եմ ճանապարհել… Տվյալներ էին հավաքում, իհարկե, Չյոռնիի համար… Ընդ որում, նորմալ մարդ չեմ տեսել մեջները: «Ճտպտան» կնանիք, որոնցից մեկի ձեռքին կար տետրի պատռած թուղթ: Գրիչ էլ չուներ… Մի հոգի էլ կար, ում կինն աշխատում էր ինչ-որ պետական հիմնարկությունում: Մարդը եկել, «ախպերականով» խնդրում էր… Ընդ որում, այս ամենն իրականացվում է ահավոր փնթի ու անկազմակերպ: Կարծես շղթա լինի…
Սա դեռ լավ է: Ընտրությունների օրը խայտառակություն է տիրելու:
Իսկ այն, որ ՀԱԿ-ը գոնե հարաբերականորեն արդար ընտրությունների դեպքում բացարձակ հաղթանակ կտաներ, դա ոչ մեկին կասկածի տեղիք չի տալիս: Արդեն իսկ Ահարոնը-բանը իշխաննության զակազով կանխատեսում են, թե քանի տոկոս են «տալու» ՀԱԿ-ին…
Ինչ եք թողել, ինչ եք քննարկում…
Էդ ամեն ինչը սուտ բաներ են; Այ, օրինակ, տեսեք, թե Ադիբեկյանը լայն հասարակությանը հայտնի Սուդիբեկյանը առյուծի սիրտ է կերել ու անգամ չի վախենում պատժվելուց, որը կարող է լինել անգամ առյուծների հետ նույն վանդակում չնաշխարհիկ հանդիպում…
<object width="320" height="265"></param></param></param><embed src="http://www.youtube.com/v/5eh79Zmx9DQ&hl=en&fs=1&color1=0x2b405b&color2=0x6b8ab6" type="application/x-shockwave-flash" allowscriptaccess="always" allowfullscreen="true" width="320" height="265"></embed></object>
04-05-09 • 17:44 PM
մոռատցար Կարապետիչին, Մարքսիստին ...
մի խոսքով, ցավալի է, բայց մեզ մոտ կուսակցություններ չեն, այլ մեկ մարդու դուքաններ. Եվ մեջներից, որ նախագահի հանես, երեվի կուսակցությունը փուլ կգա.
Մենակ երեվի ՀՀԿ-ն է, որ նախագահ է փոխել եվ փուլ չի եկել. /ինչքան էլ որ դեմ լինեք այս կուսակցությանը/, իսկ մյուսներից որի շեֆը մեռնի .../կամ խորը ընդհատակ անցնի/, հաշվի որ կուսակցությունը չուլ է դառնալու ...