Դաշնակցականների հերթական խաղերը
Այս օրերին քաղաքի ամենատարբեր վայրերում, սկսած սրճարաններից վերջացրած տրանսպորտի միջոցներից, քննարկվում է միայն մեկ հարց՝ ինչո՞ւ դաշնակցությունը լքեց իշխանական կուալիցիան: Ամենատարբեր մարդիկ արտահայտում են իրենց կարծիքները և այդ կարծիքները լսելով կարելի գալ մի ընդհանուր եզրակացության. որ սա արդեն սովորական և «ադաթ» դարձած դաշնակցականների խաղերից է, և այն իհարկե մտնում է նախընտրական տրամաբանության մեջ:
Բայց կան նաև մարդիկ, որոնք մտածում են, թե արդեն դաշնակներն ել են հոգնել այս իշխանություններից և որոշել են նրան անակնկալ մատուցել: Սակայն ընթերցողը հո գիտի, թե իրականում է ովքեր են դաշնակները: Թերևս սա միակ այն քայլն էր, որը սպասվում էր դաշնակցության կողմից և, եթե հիշում եք, Դաշնակցությունը ընդիմություն դարձավ 2007թ. խորհրդարանական ըտրություններից առաջ և 2008թ. նախագահական ընտրություններից առաջ և, բնականաբար, նույն բանը պետք է տեղի ունենար նաև Երևանի քաղաքապետի ըտրությունների շեմին:
Մոտ մեկ օր առաջ տեղի ունեցած ասուլիսներից մեկում Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը արձագանքելով դաշնակների որոշմանը մենկաբանեց.
«Անկեղծ ասած, մենք դեռ չենք նկատել, որ Դաշնակցությունը դուրս է եկել կոալիցիայից։ Երբ կնկատենք, կմեկնաբանենք։ Գիտեք կարելի է հայտարարել, որ դու ընդդիմություն ես, բայց իրականում ընդդիմություն դառնալու իրավունքը պետք է վաստակել»,- նշել է Զուրաբյանը։
Դե, իհարկե, ես միանշանակ համամիտ եմ պարոն Զուրաբյանի հետ և եթե դուք չեք մոռացել. սիրելի ժողովուրդ. դաշնակցության ընդիմություն լինելը մենք արդեն մեկ անգամ տեսել ենք և, այնուամենայնիվ, եթե դաշնակցությունը իրեն համարում է ընդիմություն և պատրաստ չէ համագործակցել մինչև այսօր Հայաստանում միակ կառուցողական, արմատական և իստիտուցիաոնալ ընդիմության հետ` ի դեմս Հայ Ազգային Կոնգրեսի, ապա նա ընդիմություն չի կարող լինել՝ սա բացառապես իմ անձնական սուբյեկտիվ կարծիքն է:
Մի քանի օր առաջ Դաշնակցության կողմից կայացված նմանօրինակ որոշման պատճառը ապրիլի 24-ի նախօրեին Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների համատեղ հայտարարության ընդունումն է, ինչպես նաեւ սկզբունքային տարաձայնությունները Հայաստան - Թուրքիա բանակցություններում արծարծվող որոշ դրույթների վերաբերյալ: Դաշնակների ասելով, անգամ ԱՄՆ-ում գտնվող հայ կոնգրեսականներն ել տարածել են հայտարարություն, որում մասնավորապես ասված է
«Եթե չլիներ այդ [հայ-թուրք-շվեյցարական] համաձայնագիրը, Օբաման մեծ դժվարություն էր ունենալու խուսափել «ցեղասպանություն» բառը արտահայտելուց»:
Այսինքն, դաշնակները վստահ են եղել, որ Օբաման կճանաչի հայոց ցեղասպանությունը, և որ հենց այդ շվեյցարական կողմից առաջարկված համաձայնագիրն է եղել Օբամայի մտափողության պատճառը:
Իմ կարծիքով, Դաշնակցության որոշումը նաև կապված է եղել ընտրությունների հետ, մասնավորապես, որ նրանք գիտակցել են, որ չեն կարող հաղթահարել անգամ ձայների 7%-ը և դրա համար էլ նրանք միանգամից հապճեպ կայացրել են այդ որոշումը: Ի դեպ Դաշնակցությունը թերևս չի բացառել խորհդարանական միակ ընդիմադիր «Ժառանգություն» կուսակցության հետ համագործակցությունը, իսկ «Ժառանգությունն» ել նրան ընդունել է գրկաբաց և հավելել, թե դա շատ ճիշտ որոշում էր, սակայն՝ մի փոքր ուշացված:
Սմբատ Ղահրամանյան
Գրառման հեղինակ՝ Smbat | Բաժինը՝ Քաղաքականություն | 12 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
դւրս գա իր լրիվ անդամներով վօչ թե մաս
Քաղաքագետ աչքիս դու Սմբատի հետ մի դպրոցում եք սովորել, կամ էլ, ձեր հայերենի դասատուն հաստատեղել է 2 դպրոցներում ... չէ ավելի շուտ .. նույն ռեպետիտորի մոտ եք գնացել
նույն ռեպետիտորի մոտ եք գնացել
Կամ էլ՝ ԳՆՈՒՄ...
հարգելի ժօժօբա եվ ֆիլիսոֆեր ես գրելու ոճից դեռ տեղյակ չեմ
Քաղաքագետ, գրելու ոճ ունի, ասենք, Ծառուկյանը, խոսքը տառասխալների մասին է: Ուշադիր գրիր, ստուգիր մինչեւ “Մեկնաբանել” սեղմելը:
Չեմ հասկանում, ո՞ւր եք շտապ-շտապ գրում ու հրապարակում, թե՞ իրոք, տեղյակ չեք, թե խոսքն ինչի մասին է
Չեմ հասկանում, ո՞ւր եք շտապ-շտապ գրում ու հրապարակում, թե՞ իրոք, տեղյակ չեք, թե խոսքն ինչի մասին է
Լավ, ժողովուրդ… դրա ձեւն էլ կա:
Մենք կուղղենք միայն վրիպումները, ու թող բոլոր հեղինակները-մեկնաբանողները իրենք հոգան իրենց տառասխալների մասին: Ասենք, «ասնք»-ը կդիտվի որպես վրիպակ, իսկ «ասենկ»-ը տառասխալ: Առաջինը կուղղվի, երկրորդը՝ ոչ:
Կարծում եմ, սա միակ ձեւն է: Թե չէ՝ պիտի մենք ուղղենք, իսկ ոմանք էլի «այսոր» գրեն…
Լավ, գնամ Չելսի-Բարսելոնա նայեմ…
Քաղաքագետ, մի նեղացի նկատողությանս համար.
ես ինքս էլ այնքան գրագետ չեմ գրում /երեվի թե արդեն նկատած կլինեք/, բայց երբ տեսնում եմ, երբ սկսնակ լրագրողը «Այսօրը» «ո» է գրում, կամ հումանիտար մասնագիտության տերը «վոչ» է գրում, ապա «անկեղծ» մարմնովս սարսուռ է անցնում.
Դպրոցն ավարտել եմ հազար տարի առաջ /դաժե ինչոր մեդալով/, հումանիտար մասնագիտություն չունեմ, երկար տարիներ հայերենով չեմ շփվել, ուր մնած գրել.
Ավելին ասեմ, առաջին անգամ սկսել եմ տպել հայերեն Ֆ5-ում. Սկզբնական ժամանակ որեւէ փոստ անելուց մի կես ժամ ժամանակ էր պահանջվում. (այս ամենը ասում եմ, որպես հարգելի պատճառներ).
Բայց երբ ադմինը իրա խասյաթին բնորոշ տառակերությամբ իմ գրառումս սկսում է սրբագրել ... ազնվորեն ասած՝ վատ եմ զգում. Ոչ այն պատճառով, որ նա ինձնից շատ գիտի, այլ այն պատճառով, որ ինչոր մեկն /այդ թվում նաեւ Ադմինը/ կարող է մտածել, որ ես էլ Վերվարածների սցենարիստի նման անգրագետ են.
Շատ էլ, որ էն ժամանակ մի հատ հիմար օտմազկա արեց, որ ինքն ինչ որ ուրիշ ծրագրով է օգտվում, մենք էլ ձեւ տվինք, որ իրեն հավատացինք.
Հակառակ դեպքում, դուք էլ լավագույն դեպքում դառնաք վերվարածների հերթական սցենարիստը ...հը՞ ... նման ապագան ձեզ ոգեշնչում է՞
հարգելի ժօժօբա եվ ֆիլիսոֆեր ես գրելու ոճից դեռ տեղյակ չեմ
Ադմին, գոնե այս մարդու գրածի մեջ մեր ծածկանունները մեծատառ դարձնեիր, առաջին բառը՝ ևս, վերջակետ դնեիր.... Թե չէ մի տեսակ «թյուրիմացության» տեղիք է տալիս....
Իսկ ինչ վերաբերում է վերոհիշյալ տողին ու նրա բուն իմաստին, ասեմ, որ, հավանաբար, Քաղաքագետը ոչ թե գրելու ոճին ծանոթ չէ, այլ՝ հայերեն ֆոնտերին, ինչի արդյունքում էլ այսպիսի խնդիրների է բախվում: Ասեմ բարեկամ, գոնե վերջակետ ու մեծատառերը օգտագործիր (վերջակետի համար՝ Shift (սխմած պահելով) + ; (;`առանց shift ), մեծատառի համար` shift (սխմած պահելով) + տվյալ տառը ).... Մնացածը, հուսով եմ՝ կսովորեք....
Առաջինը կուղղվի, երկրորդը՝ ոչ:
Այ էմ սորրի, բայց… Հիմա, ենթադրենք, ես սխալվել ու Բարաք Օբամայի անունը գրել եմ «Բարակ»: Ու չեմ նկատել եւ արդեն հրապարակել եմ: Ուզում եմ ուղղել, կասեի՞ ք՝ ինչպես....Հոդվածի պարագայում հնարավոր է, բայց մեկնաբանության մեջ դեռ ես էլ չգիտեմ, որ ճիշտն եք ուզում իմանալ......
ես չեմ հասկանում դուք ուրիշ բան ու գործ չունեք իմ տառասխալներն եք քննարկում
Հարգելի,Philosopher և Jojoba, այսուհետ կխնդրեմ ձեզ, մեկնաբանություն անելիս, ավելորդ որակումներ չտաք, պետք չի եթե անկեղծ ասեմ ոնց, որ հեգնեք տվայալ օրինակը բերում եմ իմ և քաղաքագետի վրա, դուք մեզ հեգնում էք, թե մենք չենք կարողանում լավ հայերեն տպել, եկեք վերջացնենք հա ետ «մանկապարտեզական» խոսակցությունները, և մի բան էլ ոչ մեկն էլ միանգամից, չի սկսել ունիկալ տպել, բոլորն էլ սովորել են կամաց կամաց:
p.s. խնդրում եմ ընդունեք այս խոսքերը ,ինչպես կընդունեք ձեր ընկերներից, սա լրիվ սրտանց եմ ասում
Ես ընդունեցի ի գիտություն
ես նույնպես համաձայն եմ Սմբատի կարծիքի հետ
06-05-09 • 20:13 PM
իմ կարծիքով հյդայի այս քայլը պայմանաորոած է նրանով որ նրանք կփորձեն խանգարել Հայ Ազգային Կոնգրեսին եթե Հյդան դուրս է գալիս կոալիցիայից ապա թող դւրս գա իր լրիվ անդամներով վօչ թե մաս մաս ես վստահ որ իշխանւթյունները փորձւմ են ամեն ինչ անել որպեսզի խանգարեն Հայ Ազգային Կոնգրեսին առաջ անցնելու մենք պայքարելու ենք մինչեվ վեռջ դե ուրեմն Պայքար-Պայքար մինչեվ վերջ…