Ողջույն տղաներ եւ աղջիկներ: Կներեք, որ չէի երեւում: Երեւանում չէի եւ կտրվել էի ամեն ինչից: Վերադարձել եմ 2 օր առաջ: Կցանկանայի իմանալ, թե ինչպե՞ս անցկացրեցիք “ամառային արձակուրդները”:
Սկսեմ հենց ինձնից: Հայաստանից բացակայել եմ 2 շաբաթով: Ծովում չէի: Ոչ էլ հանգստյան տանը կամ պանսիոնատում եմ եղել: Հեռու էլ չէի՝ մի քիչ վերեւ էի բարձրացել: Թբիլիսիում էի՝ քեռուս տանը: Շատ հիշարժան օրեր չեն եղել, որ Ձեզ պատմեմ: Իհարկե, քաղաքը համարյա նույնն էր (անցյալ տարվա հետ համեմատած), Երեւանի նման մասսայական շինարարություն չկար, իսկ ժողովուրդն էլ, չէի ասի, որ ավելի գոհ են, քան երեւանցիները: Զգացվում է ռուսներին չսիրելու հիստերիկ պահվածքը, սա էլ երեւի իրենց ղեկավարներից է գալիս: Դե ես ինքս վրացերենին լավ չեմ տիրապետում (մի քանի ստանդարտ բառ միայն), եւ թբիլիսցիների հետ ռուսերեն շփվելիս զգում էի, որ նրանցից շատերը հասկանում են ինձ, սակայն կարծես թե վախենում են ռուսերեն պատասխանել:
Քուռը, սրճարանները՝ նույն անցյալ տարվանը: Շատ փոփոխությունների չհանդիպեցի:
Իսկ իմ հանգիստն ինքնին նորմալ էր: Կտրվել էի ամեն-ամեն ինչից: Ինտրենետ չէի էլ փորձում մտնել: Մի քանի օրով մեկնեցինք Բաթումի, ծովն էլ մտանք, մի քիչ արեւ եւ անտեղից էլ՝ դարձյալ Թբիլիսի ու Երեւան: Գոհ եմ: Իսկ դու՞ք (նկտաի չունեմ՝ ինձնից, այլ՝ Ձեր հանգստից
Գրառման հեղինակ՝ Հայարփի | Բաժինը՝ Տարբեր | 4 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Բարև իմ սիրելի հայ ժողովուրդ,
Ես ձեզ բոլորիդ շատ կարոտել եմ, և հուսով եմ բուռն (կամ էլ ոչ այդքան բուռն) քննարկումների շրջան կունենանք:
Ես հենց այսօր եմ վերադարձել աշխատանքի, մինչև էդ մի շաբաթով գնացել էի նույնպես Վրաստան, բայց ուրիշ տեղ` Քոբուլեթի: Եղա նաև Բաթումիում և այլ հարակից վայրերում:
Կարող եմ կիսվել ձեզ հետ, որ Վրաստանը ինձ շատ դուր եկավ. ես մինչ այդ միայն շատ փոքր հասակում էի եղել: Ինձ անչափ շատ դուր եկան և կուրորտային շրջանները, իրենց մատչելի գներով և լավ պայմաններով, և գիշերային Թբիլիսին, որը ինձ շշմեցրեց իր պայծառությամբ. խնդրում եմ հաշվի առեք, որ Վրաստանը Էներգետիկ խնդիրներ ունի և Էլեկտրաէներգիա է գնում իր հարևաններից, այդ թվում և մեզնից (եթե իհարկե դեռևս գնում է): Լուսավորված էին գրեթե ամեն ինչ, ամեն շենք, ամեն եկեղեցի, ամեն ամրոց, ամեն կամուրջ, նույնիսկ ձորերի պատերը: Կարճ ասած շատ գեղեցիկ էր և շատ հաճելի:
Խոստումնալից էր նաև Վրաստանի սրընթաց զարգացումը, որը ես կհամեմատեի ջայլամի քայլերի հետ` մեր խխունջի քայլերին ըննդեմ: Ես այնքան եմ տպավորված նրանց մոտի ճիշտ դրվածքներից, որ լրջորեն մտադրվել եմ վրացերեն սովորել, գոնե այն մակարդակի, որ հեշտությամբ առօրյա խոսակցություն տանեմ: Իրոք են ասում, որ Վրաստանը դեմոկրատիայի կղյզակ է Հարավային Կովկասում:
Կներեք, որ շատ շեղվեցի, բայց սրտիցս բխեց ամեն ինչ:
Որպես ամփոփում ասեմ, որ շատ գոհ եմ իմ ընտրությունից` հանգստանալու Վրաստանում և նաև գոհ եմ իմ այնտեղ ացկացրած հանգստից:
Հուսով, որ դուք բոլորդ էլ լավ կհանգստանաք, կամ էլ արդեն հանգստացել եք
Հմմ…
Այս ամառ ես այդպես էլ չկարողացա կարգին հանգստանալ: :(Պատճառը իմ աշխատանքի ոչ ֆիքսված աշխատաժամերն էին: Հուսով եմ, որ գոնե տարեվերջում կմեկեմ մի լավ հանգստանալու:Էհհ, արդեն մոռացել եմ, թե երբ եմ Քաղաքացու նման վերջին անգամ հանգստացել: :(
Ողջույն բոլորին: Ես մնացել եմ Հայաստանում, իսկ Երեւանից դուրս եմ եկել հաճախակի, բայց կարճատեւ: Հիմնականում, ոչ աշխատանքային օրերին, “պոկվել” ենք Ծաղկաձոր, Հանքավան, Սեւան, եւ երեկոյան վերադարձել տուն: Ամենաերկար ճամփորդությունս տեւել է 2 օր (Դիլիջան): Այնպես որ, ամառային հանգիստ, որպես այդպիսին չեմ ունեցել: Սակայն այս տարի որոշել եմ մի լավ հանգստանալ ձմռանը: Նույնիսկ որոշել եմ Նոր տարին դիմավորել ոչ մեր տանը: Որոշել եմ քաղաքը լքել դեկտեմբերի 20-ի կողմերը եւ վերադառնալ հունվարի սկզբներին: Սա դեռ պլանավորման փուլում է, գործնական քայլեր դեռեւս չկան: Եթե միջոցներս ների, ձմեռային հանգիստս կանցկացնեմ արտասահմանում: Եթե ոչ՝ դեռ չեմ որոշել, թե որտեղ: Այսքանը:
18-08-07 • 23:27 PM
Հայարփի ջան, դեռ չեմ վերադարձել Կգամ, մանրամասն կպատմեմ: