Չէ, ես հաստատ հայոց մեծն ստատիստ Ահարոնին չեմ կարող հավասարվել: Նա հզոր է, քանի որ ստատիստիկան դարձրել է ձեռքի խաղալիք:
Այնուամենայնիվ, Ձեզ եմ առաջարկում երկու հարցում՝ իրար հետ կապված, որոնցից մեկը կներկայացնի մեր հարցման մասնակիցների ցանկությունը, իսկ մյուսը՝ կանխատեսումը: Հետաքրքիր է, թե ինչպիսի տարամիտում կտեսնենք վերջում՝ ինչքանո՞վ է մեր ցանկությունը մեր կանխատեսմանը մոտիկ կամ հեռու:
Հարցումը կշարունակվի մինչեւ մայիսի 29-ը, որից հետո ավտոմատ կերպով կարգելափակվի:
Այնպես որ, յու ար վելքոմ…
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Հայտարարություններ | 5 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Բա չեք ասում… Կարապետիչին էի մոռացել…
Արդեն ավելացրեցի… Ու որպես մեղքերիս թողություն, մի-մի ձայն էլ տվեցի նրան՝ քվեարկեցի ԺԿ-ի օգտին:
Ես քվեարկել եմ այսպես.
Ո՞ր ուժին կցանկանայիք տեսնել՝ որպես ընտրությունների հաղթող՝ ՀԱԿ:
Իսկ ո՞ր ուժը կհաղթի
Կհաղթեն ըստ նվազման կարգի՝ ՀՀԿ, ԲՀԿ, Կոնգրես ու Դաշնակցություն:
ՀՀԿ-ի Բեգլարյանը կդառնա քաղաքապետ, ԲՀԿ-ի Քուշկյանը էլի կմնա նախարար, Կոնգրեսը կհրաժարվի իր տեղերից, քանի որ ընտրությունները կորակի որպես մեծ խախտումներով ընթացող (ի տարբերություն մեզ սիրող եվրոպացիների), իսկ դաշնակներն էլ կմտնեն (իհարկե, եթե հաղթահարեն սահմանագիծը), որ, որպես «ընդդիմություն» ժողովրդի ձայնը տեղ հասցնեն:
Ասեմ, որ ես քաղաքական պրոգնոզներից հեռու մարդ չեմ: Դե, Ադիբեկյան չեմ դառնա, բայց ես էլ իմ հաշվարկներն ունեմ:
Գրեթե համոզված եմ, որ ՀՍԱԿ-ին Ժոժոբան է ձայն տվել
Գրեթե համոզված եմ, որ ՀՍԱԿ-ին Ժոժոբան է ձայն տվել
Սխալվետվիր, ՀՍԱԿ-ի մասին ես ընդհանրապես չէի էլ լսել.
2 օր առաջ իմացա ... իսկ ձայնս տվել եմ ՀՀԿ-ին /«Իսկ ո՞ր ուժը կհաղթի»/, առաջին հարցախույզի մասին համեստորեն կլռեմ.
Կհաղթեն ըստ նվազման կարգի՝ ՀՀԿ, ԲՀԿ, Կոնգրես ու Դաշնակցություն:
հավանաբար այդպես էլ կլինի, մեկ էլ կարող է ՕԵԿ-ը մի քիչ խախեր տալ.
02-05-09 • 16:00 PM
ավելորդ չեմ համարում նշել, որ հարցումները տեղադրված են էջի աջ կողմում.