Այսօր, ժամը 3-ին կմեկնարկվի ՀԱԿ-ի մայիսմեկյան հանրահավաքը: Հետաքրքիր է, թե ինչքան մասնակից կլինի, եւ ինչպես այն կընդունվի մարդկանց, հատկապես քաղաքական իմաստով պասիվացած ժողովրդի կողմից:
Շատ բան կախված է նրանից, թե ինչ ելույթ կունենա Լեւոն Տեր-Պետրոսյանը: Սակայն, որպեսզի ելույթը լինի համոզիչ, նաեւ համապատասխան լսարան է պետք՝ խելքով ու քանակով:
Ես շատ լավ եմ հասկանում, որ Լեւոնի ուզածն այնքան իշխանափոխությունը չէ, որքան հասարակության փոփոխությունը: Եվ նա չի սխալվում: Նախ պետք է մենք մեր վերաբերմունքը փոխենք մեր ներկայի ու ապագայի հանդեպ, զգանք, որ մենք ենք վերջապես այս երկրի տերը:
Եթե սա հաջողվեց, ու մարդիկ իրենց մեջ խեղդեցին ոչխարի սինդրոմը՝ գառան անմեղ աչքերով հանդերձ, ուրեմն, որեւէ նշանակություն չի ունենա, թե ով է նախագահը եւ ով է իշխանավորը: Այս դեպքում է միայն, որ ընտրությունը կդառնա ընտրություն, ընտրվածն էլ կհասկանա, որ իրեն ընտրել են մի քանի հազար կամ տասնյակ հազար կամ հարյուր հազար հոգի, եւ ոչ թե մի քանի ախպեր-տղերք:
Սպասենք եւ հուսանք: Սպասենք՝ ակտիվ, հուսանք՝ լավատեսորեն:
Ամեն ժողովուդ արժանի է իր թագավորին…
Գրառման հեղինակ՝ Democrat | Բաժինը՝ Հասարակություն | 4 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ճիշտն ասած շատերը չեն կարողացել մասնակցել. ես որ տեղյակ եմ այդօրինակ տասնյակ դեպքերից: Երկրորդ՝ ճանապարհների խնդիրն էր, ինչը, այդուհանդերձ, իմ գնահատմամբ, այն խոչընդոտը չէր կարող հարուցել. գալ ցանկացողը հաստատ կգար:
Այստեղ ես Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդեպ կորած հավատ չէ, որ տեսնում եմ: Իմ գնահատմամբ՝ սոսկ խնդիրը այն է, որ մարդիկ ուղղակի չեն ուզում գալ: Ինչքան մարդ էր նստած իր բակում ու «բլոտ» խաղում, «անմիտ» զրույցներ վարում ու տեղից չի շարժվում: Ասեմ նաեւ, որ դրանք հիմնականում այն մարդիկ են, ովքեր ունեն լուրջ սոցիալական խնդիր: Ում համար հենց առաջին հերթին լավ կլինի, եթե իշխանությունը փոխվի:
Երեկ հետեում էի մարդկանց հագուկապին ու ինձ համար ակնառու դարձավ մի բան՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքին մասնակցող մարդկանց մեծ մասը պարզապես հայտնվել է Մատենադարանի մերձակա հրապարակում զուտ իր ինտելեկտի, ազատատենչության ու երկրի ապագայով մտահոգված լինելու համար:
Բավականինին մարդկանց գիտե, որոնք «սովից սատկում» են, բայց հանրահավաքի չեն գնում: Իսկ դույն հանրահավաքը հենց դրանց համար է՝ առաջին հերթին:
Այստեղ արդեն թեման փոխվում է:
Լեւոն Տեր-Պետրոսյանի հիմնական նպատակաը «Քաղաքացիական հասարակություն» ստեղծելն էր, որը, սակայն, առանց հեռուստատեսային պրոպագանդայի, անհնար է: Մասնակի Տեր-Պետրոյսանը լուծեց այդ խնդիրը, բայց ........... ամբողջ ժողովուրդը չի դեռ ԸՄԲՌՆԵԼ:
Իսկ հանրահավաքի մասնակիցների թիվը քիչ էր ոչ թե առահավետ, այլ սոսկ 2009-ի մարտի մեկի հանրահավաքի համեմատ: Ասեմ նաեւ, որ բոլոր հեռուստաընկերություններով հատուկ նվեց դա. հիմք են ստեղծում քաղաքապետի ընտրություններում կեղծիքը կատարելու համար....
Իսկ ժողովուրդը թող լավ կշռադատի: Անհուսության մատնված լինելով՝ գնում ենք դեպի կործանում, իսկ դրանից հետո այլ բան չկա, քան երկրի վերացումը: Միայն սեղանների շուրջ ճոռոմաբանող ազգ ենք, ուրիշ ոչինչ, իսկ քաղաքացիական ենթագիտակցություն չկա, սրանից բխող բոլոր հետեւանքներով....
***
Ադմին՝ շնորհակալություն:
Իսկ ժողովուրդը թող լավ կշռադատի:
Իրականում, ժողովրդի մի ստվար զանգված կշռադատում է այն, թե ո՞նց եւ ՀՀԿ-ից փող վերցնի, եւ ԲԿՀ-ից, ու արդյունքում չքաշվի, չբռնվի…
Պրիմիտիվ «բիզնես պլան», որը, ցավոք, աշխատում է մեր իրականությունում, չնայած, որ արդեն ունենք Դիլիջան՝ որպես ֆինանսական կենտրոն ու, ընդհանուր առմամբ, Հայաստան՝ որպես IT-կենտրոն:
02-05-09 • 04:31 AM
Ի՞նչ ասեմ… ՔԻՉ Է ՄԱՐԴԿԱՆՑ ԹԻՎԸ, իսկ սա թեւաթափ է անում բոլորին՝ եւ Լեւոնին, եւ՝ հավաքված մարդկանց:
Հուսախաբություն է ամենուրեք՝ պլյուս Ժոժոբայի պեսիմիզմը…