Բազմիցս ենք քննարկել հայ ժողովրդի բարոյահոգեբանական նրբությունները, սակայն վերջերս էլ տեղի ունեցան որոշ իրադարձություններ, որոնք, հատկապես միջազգաին իրադարձությունների ֆոնին համահունչ, ստիպեցին նվաստիս կրկին անդրադառնալու հայ ժողովրդի ստրկական հոգեբանությանը:
Գաղտնիք չէ, որ մեզ մոտ այլ տիպի բնավորություն է: Գաղտնիք չէ, որ մեր ժողովուրդը 1045 թվականից հետո (Կիլիկիայի թագավորությունը չհաշված, քանզի դա բուն Հայքի տարածքի վրա չէր) ապրել է ճորտի կյանքով: Միայն պետականություն վաստակեցինք 1918 թվականի մայիսի 28-ին, այս դեպքում էլ` ժողովրդին կրկին ճորտացրեց դաշնակացկան համակարգը: 1920 թվականի դեկտեմբերի 2-ին կնքվեց համաձայնագիր Լեգրանի ու դաշնակ Սիմոն Վրացյանի միջև, ու հայ ազգը դարձավ ճորտը, այս անգամ էլ` բոլշևիզմի:
Փաստվեց, որ ավելի քան 950 տարի բյուզանդացու, պարսիկի, սելջուկի, մոնղոլի, թյուրքերի, կրկին պարսիկի, ռուսի, ապա սեփական իշխող դաշնակի, հետո էլի միջնորդավորված կերպով ռուսի ճորտը եղած ազգը, աստիճանաբար պիտի դեգրադանար ու վերածվեր ոչխարի հոտի: Պիտի վերածվեր «գյադեքի», ում կասեին. «գյադեք էս յան, գյադեք էն յան»:
Մոտ 1000 տարի ճորտի վիճակում եղած մարդուն չես կարող վերափոխել 20 տարում: ԵՎ նա կրկին վազում է ճորտատերի մոտ` կրկին ճորտ դառնալու (ակա` աշխատելու) համար: Մեղադրելի չէ: Ավանդույթն ասում է. «Բոշեն փաշա չի դառնա»:
Իոսիֆ Ստալինը ժամանակին մի հետաքրքիր բացատրություն տվեց այդպիսի ժողովուրդների մասին: Նա սեղանի շուրջ հավաքվածներին բացատրում էի, թե ինչպես պիտի անել, որ ժողովուրդը ենթարկվի: Ու Ստալինը պատվիրեց բերել մի հավ` կենդանի վիճակում գտնվող: Վերցրեց կենդանի հավին, փետրազերծեց ու գցեց սառը գետնի վրա: Հավը, առանց փետուրների լինելով, մրսեց ու մոտեցավ ու քսմսվեց Ստալինի ոտքերին: Ու ԽՍՀՄ ժողովուրդների «մեծ պապեն» ասաց, որ ճիշտ նույն կերպ է նաեւ ժողովուրդը. ինչքան փետրես ու նվաստացնես, ինչքան ճնշես ու «բմբլես», միեւնույնն է` գալու է ու քսվի քո ոտքերին:
Վստահաբար կարելի է նշել, որ այդ տեսությունը իրապես ոչ միայն մոտ էր իրականությանը, այլև` լիապես ներկայացնում էր այն:
Մի քանի օր առաջ հեռուստացույցի ալիքները փոխելիս նկատեցի «Կենտրոն» հեռուստատեսությամբ ցուցադրվող մի ռեպորտաժ, որտեղ Գ.Ծառուկյանը ապրիլի 7-ի առթիվ վարդեր էր բաժանում կանանց: Ու հենց աչքս դիպավ դրվագին առ այն, որտեղ, վարդերը բաժանելիս, մեքենայի շուրջ խմբված կանայք, ջանդրաբար ձեռքերը վեր պարզած ու թափահարելով դրանք, խնդրում էին իրենց տալ վարդը: Ես կասեի աղաչում էին, որ իրենց էլ տան: Միայն դույն տեսարանը տեսած մարդը կարող է ռեալ պատկերացում ունենալ, թե ինչ էր կատարվում:
Դե էլ ինչ խոսենք. եթե 50-100 դրամանոց վարդի համար էդպիսի փութաջանորեն գլուխ էին կոտրում, դե պատկերացրեք` 5000 դրամի համար ընտրությունների ժամանակ ինչեր կանեն: Դե աիր, ու էս ժողովրդին ուղղիր: Չի ստացվի, մեկա’…
Տեղեկացա նաև, որ անհատ տաքսիստները, որոնք պայքարում էին մի քանի օր, հրաժարվել են պայքարից, քանզի անօգուտ են համարում. մի մասը էլ չի աշխատելու, մյուս մասը` կհնազանդվի:
Դե որ ճորտ ենք, արդեն ամբողջապես պարզ է, բայց որ նաեւ կամակատար, հլու, «ավանակ» ազգ ենք, սա արդեն նշմարվում է:
Ամոթ չի՞, բա…. պայքարում եք, մինչև վերջ պայքարեք, թե չէ ի՞նչ եք «կռիվ-կռիվ» խաղում:
Չէ, հաստատ չի ուղղվի այս ժողովուրդը: Մի քանի օր առաջ, երբ դիտում էի Կարապետիչի «փիլիսոփայությունները», որոշ քանակի մարդիկ էին զանգահարում, թե «վայ, պարոն Կարապետյան, մենք ձեզ ենք ընտրել……. դուք շատ խելոք եք, կիրթ, գրագետ… »
Դե հիմա ավելի հեշտ կլիներ հավատալ, որ մածունը սև է, քան որ հայ ազգը կուղղվի:
Հանգել եմ այն եզրակացությանը, որ Սերժ Սարգսյանը ամբողջապես ու լիովին ըմբռնել է մեր ազգի հոգեբանությունը: Նա շատ լավ ընկալում է, որ ինչքան էլ ճնշի, բմբլի, փետրի, միևնույնն է` ոչխարի հոտը ձայն չի հանի: Իրապես Սերժ Սարգսյանը ունի հպարտանալու տեղ. քչերն են ճիշտ ընկալել այս ազգի հոգեբանությունը:
Իսկ Լևոնը ևս մեկ անգամ սխալվեց` մոռանոլով, թե ինչ ժողովուրդ է սա…
Իրոք, ափսոս է… Տեր-Պետրոսյանի պես մտածող դիվաագետ ունենանք ու չընկալե՞նք մեր լավն ու վատը. իրոք ավանակից չտարբերվող ազգ է սա…
Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ
Գրառման հեղինակ՝ Philosopher | Բաժինը՝ Հասարակություն | 8 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Շատ ցավոտ ու բարդ թեմա է, ու ինչքան էլ զարմանալի թվա , բայց դրա բացատրությունը պետք է փնտրել մեր ընտանիքներում, մեր ավանդույթների մեջ, մեր համայնքային ապրելակերպի մեջ:
Ամեն մարդ, սկսած իր ծննդյան օրից, պետք է ազատ լինի: Մենք մեր երեխաներին մեծացնում ենք խիստ ռեժիմային պայմաններում, բոլորը նրանց փոխարեն որոշում են, սկսած տատիկ -պապիկներից վերջացրած քեռի -մորաքույրներով, ծնողների մասին էլ չեմ խոսում, ավանդույթների մասին էլ չեմ խոսում:
Այն ինչ լավ էր անցյալում այսօր շատ վատ է, չմտածեք թե մեր ազգային նկարագիրը ինձ չի հուզում, ուղղակի ժամանակակից մարդը պետք է շատ ազատ լինի:
>> ուղղակի ժամանակակից մարդը պետք է շատ ազատ լինի:
Իսկ արդյոք ժամանակակից մարդ է հայաստանցի հայ մարդը: Եվ՝ ինչ ասել է ժամանակակից: Ստրուկը կարող է մերօրերում էլ ստրուկ լինել, իսկ ազատամիտը՝ Սպարտակի ժամանակներում էլ իրեն դրսեւորել որպես աշխարհիս ամենաազատ մարդը:
Սպարտակի ժամանակներում ազատության մասին պատկերացում կարող էին մի քանի հոգի ունենալ, իսկ մեր ժամանակներում դրա մասին ոչ միայն բոլորը գիտեն, այլ նաև օրենքներով է պաշտպանվում մարդու իրավունքները :
Ինչ վերաբերում է հայ քաղաքացների մեծ մասին, նրանք ոչ միայն ժամանակակից չեն, այլ նաև վախենում են ժամանակակից լինելուց, ամաչում են պայքարել իրենց իրավունքների համար, իսկ դա ես չգիտեմ ինչպես կոչել անգրագիտություն թե վախկոտություն:
Ոչ մի եվրոպացու չես բացատրի թե ինչու ես դու կաշառք տալիս, ինչու ես ինչ որ պաշտոնյայի քծնում, երբ այդ մասին նրանց հետ խոսում ես, նրանք նայում են վրադ ու մտածում, որ դու առնվազն ապուշ ես, չնայած նրան որ այդ եվրոպացին կարող է իր կյանքում մի գիրք էլ կարդացած չլինի, իսկ դու մի քանի բուհ ավարտած լինես:
Հետաքրքիր մտքեր արծածեցի, հարգելի ALIS
Ինչ վերաբերում է հայ քաղաքացների մեծ մասին, նրանք ոչ միայն ժամանակակից չեն, այլ նաև վախենում են ժամանակակից լինելուց, ամաչում են պայքարել իրենց իրավունքների համար, իսկ դա ես չգիտեմ ինչպես կոչել անգրագիտություն թե վախկոտություն:
Պատասխանեմ՝ եւ անգրագիտություն, եւ վախկոտություն… Սակայն մեր վիճակն այնքանով է վատ, որ, թեկուզ գրագետ լինես ու համարձակ, դա կարող է քեզ չփրկել, կամ էլ՝ վատագույն դեպքում, փորձանքի բուն դառնալ…
Իսկ սա գալիս է նրանից, որ այն խավը, ով պետք է քո ու իմ ասած իրավունքների տեր կանգնի, շարժվում է ոչ թե օրենքով, այլ՝ իր վերադասի հրամաններով:
Ստացվում է, որ, ինչպես օղորմածիկ տատս էր ասում՝ շունը հաչի, քամին քշի…
Մի խոսքով, մենք հա գնում-գալիս ժողովրդին ենք կպնում, բայց կա պարզ մի ճշմարտություն՝ ձուկը գլխից է հոտում: Եթե մեր ժողովուրդը անհավատ է, անգրագետ կամ վախկոտ, դա նրանից է, որ նա շատ լավ տեսնում ու հասկանում է, որ՝ հավատալով, գրագետ լինելով ու համարձակ լինելով չէ, որ կարող է ապահովել իր եւ իր ընտանիքի անձեռնամխելիությունը, կենցաղը ու ապագան:
Հապա մի կողքերդ նայիր: Այդ ո՞վ է, որ հասել է ինչ-որ բանի՝ առաջնորդվելով իր գրագիտությամբ, համարձակությամբ կամ էլ հավատով: Բացառությամբ մի քանի մասնավոր դեպքերի, հիմնականում մարդիկ առաջ են գնացել կամ ինչ-որ բանի են հասել՝ լինելով քծնող, այբբենարանը դեռեւս առաջին “բ” դասարանից ատող, ու միայն իրենց ապրուստին ու փողին հավատացող:
Դու տեսա՞ր… շատ լավ է: Բայց սա տեսնում են նաեւ բոլորը՝ գյուղապետ ունեցող գյուղացիները, մասիվցիք, առինջեցիք, մալաթիա-սեբաստիացիք ու տենց…
Սույն նյութում ասացի, որ ստրկության առաջին նախապայմանը պատմությունն է ու ապրած կյանքը:
Հայ ժողովուրդը մշտապես չի ձգտել դեպի հզորություն, մշտապես բավարարվել է քչով ու էդ քիչը պահելու մոլուցքով ահագին փոքրացել է:
Ասացի արդեն, որ 1045 թվականին, կորցնելով Բագրատունյաց պետականությունը՝ մենք ապրել ենք մերթ թյուրքի, մերթ պարսիկի, մերթ մոնղոլի ու այդպես շարունակ տարբեր ազգերի կամ ցեղերի տիրապետությունների տակ:
Ապրել ենք ոչ թե 10, 20 տարի, բարեկամք, այլ՝ 900 տարի: Սա շատ երկար ժամանակահատաված է, որի ընթացքում դեգրադացիայից անհնար է խուսափել:
Նաև մեծ դեր է խաղում վարվող քաղաքականությունը: Մարդիկ կան, որոնք ասում են, թե՝ ով էլ գա իշխանության, միևնույնն է, նույնն է լինելու: Բայց, մի՞թե չի կարելի ընկալել մի պարզ ճշմարտություն. Տիգրան Մեծի ժամանակ մենք հողեր վերցրեցինք, պետությունը դարձավ եռապատիկ ավելի մեծ ու հզոր, իսկ նրա հորեղբայր Արտավազդ 1-ի օրոք մենք հպատակված էինք պարթևներին:
Չի լինում նույնը: Եթե երկրի գլուխը կիրթ է, բարոյական է, գիտնական է, ապա նա չի կարող առնվազն այդ ուղղությամբ քայլեր չձեռնարկել:
Արդեն 10 տարի է, որ ոչ մի հեռուստատեսություն մի գիտական էջ չի բացում: Չեմ խոսում «սուտի» հաղորդումներից: Ամբողջ եթերը լցված է կիսագրագետներով, ովքեր խոսքերը կամ ամեն մի 5 վայրկյան «ըըը...ը..ը...ըըըը..» են արծարծում: Եթե մի երեխա ամբողջ օրը պիտի նայի հեռուստացույց ու լսի դատարկաբաններին, ապա նա էլ ինքը պիտի դառնա նրանց պես: Երբ նա տեսնում է, որ սովորելը կապ չունի բարձր դիրք գրավելու համար, ինքն էլ է սկսում չսովորել:
Ընկերներիցս մեկի եղբորը հարցնում եմ՝ ինչո՞ւ մի հատ գիրք չես կարդում, ասում է՝ կարդամ ինչի՞ համար. եթե չկարդամ, նախագահ կդառնամ…
Դե, երեխայի մեջ արդեն մտել է, որ ինքը սովորի-չսովորի, միևնույնն է, իրենից առաջ են անցնելու «պապաներովները»:
Բայց, կրկնում եմ, դա նաեւ գալիս է ծնողներից ու, ընդհանրապես, ամբողջ ազգից:
Ինչքան այլանդակություն ասես Եվրոպայում կա, մեզ մոտ սովորում են: Բայց երբեք չեն սովորի օրենքը հարգել: Երբեք չեն սովորի մաքուր պահել փողոցը: Չեն սովորի, քանզի վատը ավելի հեշտ է ընկալվում:
Հիմա մի որոշ հատված կա ժողովրդի մեջ, որը ոչ մի մասնակցություն չունի էս քաղաքական թոհուբոհին: Ու դրանք ոչ թե հարուստ ու լավ ապրողներն են, այլ միջինից ցածրները: Ես անձամբ ճանաչում եմ մարդկանց, ովքեր սովից «սատկում են» բառիս բուն իմաստով, բայց ծեծես էլ միտինգ չի գնա: Դե եթե նա անգամ դա չի անում, էլ ինչի մասին է խոսքը:
Ասել ու ասում եմ՝ «էս ազգ չի դառնա»: Ասորեստանը կործանվաց, Մեդիան ընկավ, բայց մենք կանք… ու ի՞նչ: Գիտե՞ք, թե ինչն է պատճառը, որ մենք այսքան հարատեւում ենք: Հայ ժողովուրդը շատ անգամ է պատմության մեջ ձուլվել տարբեր ազգերի հետ. դա դեռ Տիգրան 2-րդի ու Արտավազդ 2-րդի ժամանակներից, երբ երկու արքաները շուրջ 800.000 հրեա, կիմմեր ու այլ ազգեր բերեցին ու խառնեցին մեզ: Ձուլվել ու վերածվել է մի «խափշիկ» ազգի…
ես չգիտեմ ինչպես կոչել անգրագիտություն թե վախկոտություն:
Անգրագիտությունն ու վախկոտությունը՝ միասին վեռցրած:
10-04-09 • 16:44 PM
Հասկանում եմ քո մտահոգությունը, բայց արժե՞ ազգի մասին նման խոսքեր հնչեցնել:
Ժողովուրդը այնքան էլ մեղավոր չէ, որ այդպիսին է: Նման այն բանին, որ վատ միջավայրում մեծացած երեխան մեղավոր չէ, որ դարձել է դժվար երեխա:
Ինչպես նշեցիք, հայ ժողովուրդն իր կյանքի ընթացքում բազմիցս ու բազմաթիվ կորուստներ է տեսել ու կեղեքումներ զգացել: Սակայն, մենք մերը գիտենք: Վերցրեք ցանկացած ազգ ու կտեսնեք, որ նրանք էլ պակաս դժվարությունների չեն հանդիպել իրենց պատմության քառուղիներում: Իսրայելը պակա՞ս խոչընդոտներ չի տեսել ու տեսնում: Հլը պատկերացրեք, որ մենք տարածքային եւ ազգամիջյան խնդիրներ ունենայինք ոչ միայն Ադրբեջանի, այլ մյուս երեք երկրների հետ: Մեր գյուղերի վրա ռումբ ընկներ Վրաստանից, մյուս օրը՝ Թուրքիայից, էն մյուս օրը՝ Իրանից…
Մարդիկ հպարտանում են Գեւորգ Մարզպետունիով, ով մի ծաղկով գարուն բերեց, իսկ ես զարմանում եմ: Մի՞թե այդ կենաց-մահու պահին ընդամենը մի քանի տասնյակ մարդ գտնվեց, որ միացավ Մարզպետունուն… Այ, սենք ենք եղել, գոնե դաս քաղենք, հպարտացել ենք եսիմ ինչով:
Դաշնակներին ես էլ եմ համարյա քո պես վերաբերվում: Ինչո՞ւ ես գնում-հասնում մինչեւ Վրացյան: Հենց այսօրվա իրադարձությունները վերցրու: Ինչ է, թե մի քանի թուլա-փայ պաշտոն ունեն, լեզուներն ուրիշ տեղ են քաշե՞լ: Հայ դատ էին ասում, եսիմ ինչ էին ասում, բա հիմա ինչո՞ւ են լռել… Դե թող հավաքվեն, միացնեն “սարերը ներկել է կարմիրը” երգեն…
Մի խոսքով… լավ չի… ու ավելի վատ է, որ այսօր մեր ազգն ավելի կոտրված է, քան հարյուր տարի առաջ…