Նստած էի տանը, մեկ էլ դռան թակոց լսվեց: Բոլորովս տանն էինք, հյուր չէի սպասում, ու զարմացած վեր կացա ու բացեցի դուռը:

Ժպտերես դպրոցական աղջիկ էր՝ երեւի բարձր դասարանցի: Մի հատ բացիկ մեկնեց ապրիլ-7-յան ու ասաց՝ Օրինաց երկիրը շնորհավորում է Ձեր տոնը: Ասում եմ՝ աղջիկ ջան, ի՞նչ տոն: Բա՝ վաղը ապրիլի 7-ը չէ՞: Հարցնում եմ՝ բալիկ ջան, էս մթին ընկել բացիկ ես բաժանո՞ւմ, ՕԵԿ-ի՞ց ես, բա թե՝ չէ… Ասում եմ՝ ծնողնե՞րդ… Բա՝ չէ, պարզապես խնդրել են, օգնում եմ նրանց…

Ասեցի՝ լավ, դե գնա ձեր տուն, շնորհակալություն, որ ԻՄ տոնը հիշեցիք…

Բայց ամենահետաքրքիրը սպասվում էր ավելի ուշ… (սերիալների նման եմ ավարտում գրառմանս նախաբանը)

Մտա սենյակ, թերթեից բացիկը եւ տեսնում եմ այսպիսի մի շարադրանք:

image

Ու զարմանում եմ՝ մի՞թե մարդ էդքան անաբուռ պետք է լինի, որ այսքանից հետո շարունակի ինչ-որ կապիկություններ անի:

Բայց ինձ սպասում է ոչ թե զարմանք, այլ՝ զայրույթ, քաղաքապետի ընտրության հաջորդող օրը: Երբ կհայտարարեն, թե ինչքա՜ն մարդ է գնացել ու ընտրել խելացի, գիտնական, գեղեցկադեմ, տոկուն, համեստ, անաչառ, չծախվող եւ այլն… Արթուր Բադղասարյանին: Կներեք՝ նրա տեղակալին:

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!