Կարդում ենք Ա1+-ում.
Հայ ֆուտբոլիստները շարունակում են անպարտելի մնալ Երեւանում: Արդեն 6 միջազգային խաղում անընդմեջ մեր հավաքականները եւ ակումբները «Հանրապետական» մարզադաշտում պարտություն չեն կրել: Սա աննախադեպ արդյունք է:
«Փյունիկ» - «Դերի Սիթի» մրցավեճում այս ռեկորդը շարունակվեց: Հայաստանի չեմպիոնը հաղթեց 2:0 հաշվով, իսկ մինչ այս հաջող էին հանդես եկել Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականները, «Արարատը» եւ «Բանանցը»: Վերջին 6 խաղերում մեր թիմերը դարպասը ընդամենը 1 գնդակ է խփվել, փոխարենը հայ ֆուտբոլիստները 7 անգամ գրավել են մրցակիցների դարպասը:
Գրանցված դրական արդյունքները արդեն պարզապես ստիպում են ֆուտբոլասերներին վերադառնալ մարզադաշտ եւ վերջին հանդիպումներում «Հանրապետականը» գրեթե լեփ-լեցուն է: Կա ոգրեւորություն եւ ամենակարեւորը` հավատ: Ֆուտբոլասերի աջակցությունը իրոք շատ կարեւոր գործոն է, որը վերջին տարիներին բավական ցածր մակարդակի վրա էր: Այժմ պատկերը փոխվել է, քանի որ ֆուտբոլասերը մարզադաշտից չի հեռանում պարտված եւ հիասթափված:
Կոնկրետ «Փյունիկ» - «Դերի Սիթի» խաղին ներկա էին մոտ 11 հազար երկրպագուներ, որոնք մեծ ակտիվությամբ աջակցում էին չեմպիոնին, որը վարձահատույց եղավ խփած 2 գոլերով: Պատահական չէ, որ հանդիպումից հետո շատ ֆուտբոլասերներ չէին հեռացել մարզադաշտից եւ սպասում էին «Փյունիկի» ֆուտբոլիստներին եւ արդեն մարզադաշտից դուրս շնորհավորելուն:
Հուսանք, որ ոգեւորության` գնալով մեծացող ալիքը կշարունակվի առաջիկա հանդիպումներում, որտեղ մեր թիմերին լուրջ փորձություններ են սպասվում: Մասնավորապես` հաջորդ երեքշաբթի դարձյալ ՚Հանրապետականումՙ ՚Փյունիկըՙ մրցելու է Դոնեցկի «Շախտյորի» հետ, իսկ 2 օր անց «Միկան» ընդունելու է հունգարական «ՄՏԿ»-ին:
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Մարզաշխարհ | 2 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Կարդում ենք Ա1+-ում.
Երեւանի ՚Հրազդանՙ մարզադաշտ 37 տարվա պատմություն ունի: Այն դասվել է աշխարհի ամենագեղեցիկ մարզադաշտերի շարքին, սակայն վերջին տարիներին այս կառույցը կորել է ֆուտբոլասերների տեսադաշտից, քանի որ Հայաստանի հավաքականի մասնակցությամբ հանդիպումներ այնտեղ արդեն 8 տարի է չեն անցկացվում:
Յարուսը կունենա 12 հազար նստատեղ, իսկ ողջ մարզադաշտը հնարավորություն կունենա ընդունել շուրջ 50 հազար ֆուտբոլսերներիՙ:
՚Հրազդանՙ մարզադաշտը սեփականաշնորհելու ժամանակ սեփականատիրոջ եւ պետական գույքի կառավարման վարչության միջեը կնքված պայմանագիրի համաձայն սեփականատերը պարտավոր է մինչեւ 2010թ. ավարտել հիմնական աշխատանքներ, որից հետո ՚Հրազդանՙ մարզադաշտում հնարավոր կլինի անցկացնել ցանկացած մարզական միջոցառում: Ընդհանուր առմամբ` մարզադաշտ վերջնական տեսքի բերելու սեփականատիրոջ կողմից կներդրվի 2 մլն դոլար:
21-08-07 • 17:32 PM
Հիշեցնում եմ բոլորիս. վաղը, օգոստոսի 22-ին, Հանրապետական ստադիոնում, Հայաստան-Պորտուգալիա: Ուրախալի փաստ. պորտուգալացիները ժամանելու են իրենց հիմնական թիմով: Նշանակում է, սկսել են մեր հավաքականի հետ խաղերին լուրջ վերաբերվել: ՀԱՂ-ԹԱ-ՆԱԿ: