Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, երկրի ղեկավարի ապրիլի 2-ի հրամանագրով Յուրի Վարդանյանը նշանակվել է Հայաuտանի Հանրապետության նախագահի խորհրդական։
Հետաքրքիր է, թե ի՞նչ խորհուրդ է տալու ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը նախագահին:
Երևի ծանրաձողի ճիշտ բարձրացման վերաբերյալ դասեր էլ մտցնեն դպրոցներում, ով որ ուզում է դառնալ քաղաքապետ, թող ծանրաձող բարձրացնի, ու նա կընտրվի (կարելի է նաեւ թիկնապահների օգնությամբ բարձրացնել):
Բայց իրոք ապշեցուցիչ է:
Յուրի Վարդանյանը մի քանի ամիս առաջ Լոս Անջելեսում Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտպանությամբ ցույցեր էր անում ու էնպիսի բառերով էր որակում ներկա իշխանություններին, որ նույնիսկ Շարժամն ղեկավարներիը չէին ասում:
Նույնիսկ բանը հասել էր այնտեղ, որ Վարդանյանը ասում էր, թե չի գալու Հայաստան, մինչև ներկա ռեժիմը չհեռանա:
Թե հիմա ով եկավ ու ով գնաց ակնհայտ է: Բայց մարդ ինչքան անսկզբունքային լինի, որ հիմա էլ գա, դառնա այն մարու խորհրդականը, ումից որ պահանջում էր հեռանալ եւ ում անվանում էր ավազակապետ:
Շնորհավորում եմ: Եթե Մարատի բարձրացրած թեմայում քննարկում էինք «տականք» արվեստագետներին, ապա այստեղ քննարկել էլ չի կարելի, քանզի «կուլտուրական» վատաբանող խոսքերից, պիտի անցնենք «քֆուր-քյաֆարի»....
Հ.Գ. Ի դեպ, ասում են, որ Վարդանյան «սկզբունքային» մեր «մտավոՌականի» վրա շատ լավ աշխատել է ԱԱԾ-ն: Չար լեզուները նաև ասում են, որ Վարդանյանի ինչ-որ ազգական կապված է հանրահայտ, իրապես ՄՏԱՎՈՐԱԿԱՆ, շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանին խաբելու հետ, ինչից հետո Պետրոսյանը կորցրեց ադամանդները ու ինֆարկտից մահացավ..... Թե դրանում ինչ դեր ունի ծանրամարտիկը, ակնեղծ ասած, ոչինչ չգիտեմ, միայն լսել էի սույն պատմությունը:
Տեղյա՞կ եք այդ տեղեկությունից.....
Հ.Գ_2 Հարակից նյութ:
Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ
Գրառման հեղինակ՝ Philosopher | Բաժինը՝ Նորություններ | 4 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Այսպիսի կտրուկ շրջադարձերի տակ, սովորաբար, ինչ-որ մի գաղտնիք է թաքնված լինում…
Եթե ծարնամարտիկին թվում է, որ Սերժ Սարգսյանին խորհրդական նշանակվելով ինչ-որ օգտակար ներդրում կանի, չարաչար սխալվում է, իհարկե, եթե նա լինելու կամ չլինելու ընտրություն է ունեցել:
Թեեւ, մյուս կողմից, մարդը շատ թույլ արարած է, ու ֆիզիկապես հզոր ու ցենտներներ բարձրացնող (պոկող կամ հրող) մարդու հոգին կարող է խեղճանալ ու կուչ գալ՝ տեսնելով մի քանի տասնյակ հազար դոլար «քեշ» փող:
Եթե մինչեւ հիմա որեւէ դիրքորոշում ներկայացրած չլիներ ու հիմա դառնար խորհրդական, իմ կարծիքը լրիվ այլ կլիներ: Սակայն, կրկնում եմ, այսպիսի կտրուկ շրջադարձը խոսում է նման մարդու ու քամելոնի ուղեղների ունակությունների նմանության մասին:
Դե դա լինւմ է նաև այլ երկրներում, առանձնապես վատ բան չկա, թերևս ավելի լավ է Յուրին, քան ապաշնորհ մեկը` նախագահի շրջապատից:
Համ էլ բոլորիդ ջերմ բարևներ, շուտվանից չկայի:
>> Համ էլ բոլորիդ ջերմ բարևներ, շուտվանից չկայի:
Յա քու կատաղած…
Էս էլ մտածում էի՝ Ամատունին կրիզիսի զոհ է դառձել:
Ո՞ւր էիր… ինձ մենակ ես թողել էս գելերի մեջ ու մենակ-մենակ մարիխուանա էիր վայելո՞ւմ:
04-04-09 • 18:37 PM
Չգիտեմ, բայց Յուրի Վարդանյանին ես համարում եմ մեր մեծագույն մարզիկներից:
Մինչև հիմա էլ, երբ երբեմն ցուցադրում են նրա մրցելույթները, դիտելիս հուզվում եմ:
Այնուամենայնիվ, լավ չէ: :(