Երեկվանից մասիվում ինտենսիվ շաբաթօրյակներ են: Մաքրում են հիմնականում դպրոցականների հաշվին: Երեխեքի ուրախությանն էլ սահման չկա՝ ի՞նչ դաս, ինչ բան… շաբաթօրյակ է: Մաքրում են մեր թաղապետի ընտրված օրվանից կուտակված կեղտը: Դպրոցականների ձեռքերով:
Նայում են ու մտածում՝ այ ախմախներ, մաքրություն եք ուզում, լավ եք անում: Չեք ալարել, եկել-հասել եք մասիվ, բարով եք եկել: Ու էդքանից հետո երեխեքին ինչո՞ւ եք դասից կտրում: Բռնեք թաղապետարանին մի հատ հավսար-զգաստ արեք, ավելները տվեք ձեռները՝ սկսած թաղապետից վերջացրած թաղապետարանի “քսերոքսի մարդուց”, ու ասեք՝ յալլա, դե հիմա գնացեք ձեր թաղի փողոցները մաքրեք:
Հատկապես, որ մի քանի օրից էլի նույն վիճակն է տիրելու:
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Առօրյա | 3 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
ւ էդքանից հետո երեխեքին ինչո՞ւ եք դասից կտրում:
Եթե նրանք որեւիցե անգամ մտածում են դպրոցների ու դասերի մասին, ապա դա լինում է կա՛մ ընտրությունների ժամանակ, կա՛մ՝ «շաբաթօրյակների»:
Զարմանում եմ, մի՞թե չեք զգացել, որ հիմա շեշտը դրված է մարդկանց դեգրադացման վրա: Ինչքան բութ լինի երեխան, ինչքան ոչխար լինի մարդ, այնքան հեշտ է նրան կառավարել:
Դուք էլ՝ դաս, հա դաս:
Ինչների՞ն է պետք..... 2 ժամ էլ փողոցում լինեն, բավական է:
ԱՌԱՋ ԵՆՔ ԳՆՈՒՄ................
ԱՌԱՋ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ, ԱՌԱՋ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՒՐԵՄՆ՝ ԱՌԱՋ. Առաջ Հայաստան......
Հետաքրքիր էր դիտել, թե ինչպես է մի քանի օր առաջ Նոր Նորք մեկնած և շենքերից մեկի բակում իր նազիր-վեզիրներով հայտնված Գագիկ Բեգլարյանը(շա՜տ ժողովրդական մարդ է )ինչպիսի սիրալիրությամբ էր, վարից վեր նայելով, պատասխանում լուսամուտից նայող քաղաքացու հարցերին:
«Հիմա ոլ ասֆալտ անենք, պահելու եք՞». ասում էր նա՝ դեմքի իբր մտահոգ ու խիստ «աշխատանքային» արտահայտությամբ:
03-04-09 • 07:04 AM
Դե իհարկե պետք է երեխաները մաքրեն փողոցները, որ մեր չինովնիկները ինչքան հնարավոր է շատ փոշիացնեն բյուջեի փողերը, որովհետև Սան.մաքրման աշխատանքի համար դուրս գրված գումարը ամենահեշտն է մարսվում, դե ամեն օր ով է ստուգում, թե քանի մեքենա դուրս եկավ, ինչքան վառելիք օգտագործեցին, քանի բանվոր աշխատեց....
Այն գումարը , որ բյուջեով նախատեսված է քաղաքի մաքրման համար, բավական է որ մեր քաղաքը լինի մաքուր, ինչպես ցանկացած եվրոպական քաղաք: