Հայ Ազգային Կոնգրեսը վճռեց մասնակցել Երեւանի քաղաքապետի ընտրություններին: Որոշվեց, որ ցուցակը գլխավորելու է Հայաստանի Հանրապետության Առաջին Նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի ղեկավար, Հայաստանի ժողովրդի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Առաջին հայացքից այս որոշումը ցայտնոտի ու քաոսի մեջ գցեց շատ մարդկանց. անկեղծ ասած, ես եւս անմասն չեմ նրանցից, և իմ առաջին տպավորությունը ահավոր էր ուղղակի:
Սակայն Մարատի բացած թեմայի ներքո, անելով առաջին մեկնաբանությունը եւ դեմ կանգնելով այս որոշմանը, նշեցի, որ պետք է մտածել ու խորը վերլուծել:
Ասեմ, որ մանրամասն քննարկել եմ ստեղծված իրավիճակը ինքս իմ մեջ եւ հանգել եմ այն համոզմանը, որ քաղաքապետի ընտրություններին մասնակցելու այլ ձեւաչափ ուղղակի տանում էր էր դեպի «կենտրոնաթաղապետական» մրցավազքի ճանապարհով:
Առաջին հերթին այս քայլով, ըստ իս, ՀՀ Առաջին Նախագահը փորձեց եւս մեկ անգամ վերահաստատել այն հանգամանքը, որ ինքը չի ձգտում աթոռի: Սա թեեւ ակներեւ է ու միայն չարախինդն ու ընկալել չկարողացողը չի հասկանում, բայց որոշ շերտ էլ կա, որ այդպես է մտածում. կարծում եմ` դա Վազգեն Մանուկյան կոչված մի մարդ կա, նրա հետեւորդներն են: Բայց հիմա, կրկնում եմ, խնդիրը փոխադրվեց լիովին այլ հարթություն:
Երկրորդ հերթին ՀԱԿ ղեկավարը փորձեց այս պայքարը դնել իրական քաղաքական հարթության վրա: Խնդիրը նրանում է, որ քաղաքապետի ընտրություններին չէր կարող Կոնգրեսը չմասնակցել, բայց մասնկացել էլ պետք էր պատշաճ ու լուրջ աշխատանքով: Յուրաքանչյուր այլ թեկնածուի պարագայում խնդիրը ամբողջապես կլիներ այլ կոնտեքստում ու այլ հարթության վրա: Կեղծելը կլիներ շատ հասարակ, իսկ ակտիվի հոգեբանական անկումը կնշանակեր եւս մեկ նոկդաուն: Այժմ Կոնգրեսի առաջին համարը մի մարդ է, որի հետ չի կարող մրցել ներկա թաղապետը: Չի կարող, զուտ այն պատճառով, որ ինքը չունի որեւէ պոտենցիալ` դիմագրավելու մտքին ու գաղափարին: Ուշադիր` ես չեմ խոսում ուժի մասին, որը տվյալ պարագայում դեր չի խաղում: Չի խաղում, քանզի արդեն ընտրություններից 1,5 ամիս առաջ ակներեւ դարձավ, որ հաղթելու է Հայ Ազգային Կոնգրեսը: Իսկ իշխող դասի ներկայացուցչի հաղթանակը կֆիքսվի` միայն ուժի գործադրման պարագայում. չկասկածեք` այդպես էլ լինելու է:
Առաջին Նախագահը նաեւ լուրջ քաղաքական ապտակ հասցրեց իշխանությանը` ցույց տալով, որ դեռ խաղը ավարտված չէ: Արքան դեռ չի ընկել, իսկ զինվորը մոտենում է վերջնագծին` թագուհու ստեղծումը անհնար է կասեցնել` փիղը աջ ու ձախ տանելով: Վերջին նախադասությունը ձեւավորեցի շախմատային լեզվով, ինչը կարծես տեղին է:
Որոշ քաղաքացիներ, գուցե եւ գուղացիներ տարբեր կայքերում ու էջերում գրում էին, թե նախագահի թեկնածուից Լևոն Տեր-Պետրոսյանը վերածվեց քաղաքապետի թեկնածուի, ապա կիջնի, էլ չգիտեմ ինչեր էին գրել, առանձնապես հետաքրքիրը ոչ թե բուն տեքստն էր, այլ` իմաստը:
Ասեմ բոլորին, որ խնդիրը Տեր-Պետրոսյան անձի մեջ չէ: ՈՒ Կոնգրեսը կարող է հաղթել` միայն այս բանաձեւով առաջ գնալու դեպքում: Պայքարը չի կարելի ձեւակերպել «Տեր-Պետրոսյան-Բեգլարյան» հարթության մեջ, այլ պիտի լինի այսպես` «Հայաստան-իշխանություն»: Այս բանաձեւի գործադրմամբ է հնարավոր հասնել շատ լուրջ արդյունքի:
Կարծում եմ նաեւ, որ եթե ՀԱԿ-ը հավաքի 40+1 կամ 50+1, ապա հաստատ քաղաքապետ է լինելու Ստեփան Դեմիրճյանը. Բնավ պատահական չեմ համարում նրա` երկրոդ համարում հայտնվելը: Տեր-Պետրոսյանի` առաջին համարում հայտնվելը զուտ խորհրդանշական ու ոգեւորիչ փաստ է միայն:
Վերջապես, վերլուծելով ստեղծված վիճակը` պիտի հանգենք այն եզրակացությանը, որ այս քայլը իրոք ապտակ էր իշխանությանը` զրկելով նրան որեւէ լուրջ որոշումից: Ակներեւ է` իշխանության թեկնածուն չունի որեւէ պոտենցիալ` ընդդիմությանը հակադրվելու: Սրա մասին պետք է իշխանությունները լուրջ մտահոգվեն:
Հ.Գ.
Նաեւ մտածում եմ` միգուցե իշխանությունը գնա «վա-բանկ» ու առաջ բերի «Միակ»-ի «սիրելի ու ուժեղ» մարդուն` Ռոբերտ Քոչարյանին ու նրան առաջ բրդելով` հասնեն ՀԱԿ-ի պարտությանը: Հնարավոր եմ համարում: Առավել եւս այն պարագայում, որ «Քոչարյան-Տեր-Պետրոսյան» հակադրությունը իշխանությունը կարող է իմիտացնել: Այս դեպքում արդեն մենք իրականում գործ ունենք միայն նախագահական երկրորդ ռաունդի հետ: Թեեւ ներկա ֆորմատը եւս լիապես հնարավորություն է տալիս պնդել այս միտքը: Ի դեպ, մարտի 17-ի ասուլիսում Զուրաբյանը շատ լավ ներկայացրեց բնույթը` այս ամբողջ գործընթացի: Իսկ դուք ի՞նչ կասեք:
Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ
Գրառման հեղինակ՝ Philosopher | Բաժինը՝ Քաղաքականություն | 7 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Դե չէ կա մի խավ , որ Տեր-Պետրոսյանը ինչ էլ անի քննադատելու են, նրան ուղղակի չեն կարողանում ներել, այն որ նա 1991-1998թթ. նախագահ է եղել իր թերություններով ու առավելություններով: 1991-ին նա հաղթեց լրիվ ուրիշ քաղաքական դաշտում ժողովրդի ձայների մեծամասնությունը ունենալով, հույս ունեմ որ այս կրիմինալ-քաղաքական դաշտում էլ կհաղթի , իհարկե նորից ունենալով ժողովրդի ձայների մեծամասնությունը: Նա հրաշալի խաղացող է ցանկացած դաշտում, բայց այդպիսին հնարավոր չէ լինել միայն վերլուծող միտք ունենալով, պետք է նաև բարձր բարոյական չափանիշներ ունենալ:
Ժառանգության ընտրազանգվածը շատ մեծ չէ, եթե նրանք գնան այդ քայլին եղածն ել կկորցնեն, իսկ Տեր-Պետրոսյանը միայն կշահի:
Ասա մենք մի բան չահենք, թե սրանցից ով էլ շահի .. .մեզ դրանից ոչինչ.
Ռուսները լավ էլ ճիշտ էին գնահատել այս հակամարտությունը՝ ԿԼԱՆԱՅԻՆ.
Տեսա՞ք ինչ արեցին: Այդպես էլ չհասկացա՝ նպատակը ո՞րն էր:
Այսօր պարզ դարձավ, որ «Ժառանգությունը» պայթեց:
Խորին շնորհակալությունս եմ հայտնում ՀՀ Առաջին Նախագահին այն փաստի կապակցությամբ, որ նրա գալով ու գործունեությամբ Հայաստանը ազատվեց ականապատված ընդդիմությունից, ազատվեց աշխարհի ամենանսեմ ու ամենավտանգավոր գործոնից:
Այ հիմա արդեն կարող ենք մտածել «Քաղաքացիական հասարակության» ձեւավորման մասին:
Պարզաբանեմ. Լեւոնի առաջադրման ժամանակ ու ընտրություններից անմիջապես հետո ակնհայտ դարձավ ական «Հօրինացի», «ԱԺՄ»-ի, «Դհոլի» ու մի քանի եւս մարդկանց պայթելը: Այդժամ այլեւս չկար ական ընդդիմություն՝ միայն առաջին հայացքից:
Ես երբեք էլ չեմ ընդունել ո՛չ «Ժառանգությանը», ո՛չ Ալամ Կալապետյանին: Ու ահա՝ Ալամը ամռանը բացվեց՝ սկսելով մասնակցել Նիկոյանի «ժողովներին, իսկ «Ժառանգությունը» դեռ մնում էր: Մնում էր, մինչեւ նրանք չպայթեցին՝ դեմ կանգնելով հասարակական շահերին ու գերադասելով անձնականը: Այստեղ անգամ չկա կուսակցական շահ. այստեղ միայն անձնականն է:
Այսօր մի քանի տեղից «տեղեկույթ» եկավ, թե պառլամենտի իշխանականները խոստացել էին բացահայտել ժառանգականների սքողված ապօրինությունները, եթե նրանք խաղեր տան ու միանան ՀԱԿ-ին:
Ու պարզվում է՝ այսօր ժառանգականները հրաժարվում են ՀԱԿ-ին միանալ՝ պատճառաբանելով, թե իրենց ցուցակը ավելի մրցունակ է: Փաստորեն Արմեն Մարտիրոսյանը, որը անգամ չկարողացավ Հովիկ Աբրահամյանին պատասխանել (Հ.Աբրահամյանը նրան խայտառակ շշպռել էր պառլամենտում մի քանի օր առաջ), ավելի շատ քվե կհավաքի, քան Լևոն Տեր-Պետրոսյանը, որը հաղթել է նախագահական ընտրություններում:
Եթե հետեւում եք մամուլին ու նորություններին,ապա պիտի հիշեք, որ նույն Մարտիրոսյան Արմենն էր, որ բղավում էր ի լուր աշխարհի, թե իրենք պատրաստ են անգամ առաջին տեղը տալ Կոնգրեսի ներկայացուցչին: Բա ի՞նչ եղավ,Արմեն տղա: Ինչո՞ւ մտափոխվեցիր.... Երեւի վախեցան, որ կարող է իշխանությունը բացել «մաքրամաքուր» ժառանգականների նախկին արած «ախկոները»… Չմոռանանք, որ վերջերս մի ՀՀԿ պատգամավոր հայտարարել էր, որ «Ժառանգությունը» հենց նեղն է ընկնում՝ վազում է նախագահի մոտ: Ու հետո նույն պատգամավորը հաստատել էր՝ իր խոսքերը, պատրաստ անգամ ժառանգականների «աղիողորմ լալահառաչությանը՝ դատարան դիմելուն»:
Վերջապես, ակներեւ է, որ «Ժառանգությունը» եւս պայթեց: Սրա մասին չպետք է մտածել ու անհանգստանալ:
Մեզ մոտ այլեւս չկա ընդդիմություն, որը կախված լինի իշխանությունից որեւէ թելով:
Ռուսները լավ էլ ճիշտ էին գնահատել այս հակամարտությունը՝ ԿԼԱՆԱՅԻՆ.
Բնավ.... Կլան ասելով՝ դու՝ ինքդ, ի՞նչ ես հասկանում: Ինչպե՞ս կարելի է այս իրավիճակը կլան անվանել: Փաստորեն, դու ժողովրդին կլան ես կոչում. իսկ կլան կլիներ այն դեպքում, եթե ընդդիմությունը թողած որեւէ պրոցս, կալաշնիկովը վերցներ, խրամատները փորել ու Երեւանն ու Հայաստանը դարձներ րյան ծով: Այդ դեպքում կարելի էր համարել կլանային պայքար. այնպես, ինչպես դաշնակներն ու բոլշեւիկներն էին անում 1920 թվականին: Այ դա էր կլանային, երբ որեւէ թեւ չուներ հասրակական աջակցություն:
»»Փաստորեն, դու ժողովրդին կլան ես կոչում. իսկ կլան կլիներ այն դեպքում
Բայց քեզնից լավ քաղաքական գործիչ դուրս կգա .. ինչ լինում է ժողովուրդ ես մեջ քաշում.
Կակռազ ժողովուրդը ես ամենում մեծ նշանակություն չունի ... չնայած նրան, որ ես այնքան էլ քաղաքակիրթ չեմ գտնվի, որպեսզի ժողովրդի մասին կոռեկտ խոսել.
Ես քաղաքագետ կամ մարդաբան չեմ, բայց որոշակի արտաքին ազդակների ներքո ժողովուրդը սահուն վերածվում է ամբոխի /այս բառի ամենաահավոր բնորոշմամբ/. Այ հենց այս ժամանակ է, որ նրա կարելի է հմտորեն ղեկավարել եվ ուղորդել քո իսկ ուզած ուղով ...
Ահա, այս ժամանակ է, որ ժողովուրդ արդեն չկա /նույնիսկ եթե խոսքը գնա ազգաբնակչության 90 տոկոսի մասին/, սա արդեն խառնաշփոթ ամբոխ է ... որին ուղեկցում են միայն անասնական բնազդներն կամ առաջնորդի «հմուտ» խոսքը.
Այ դա էր կլանային, երբ որեւէ թեւ չուներ հասրակական աջակցություն:
իսկ քո կարծիքով ստեղ մեկն ժողովրդի մասին մտածողն կամ հոգացողն էր՞
Հակառակորդի ճամբարի մասին չեմ խոսա, միայն ձեր իսկ ճամբարի՝ Լեդի, Գռզո, Սասուն, Մանվել .. /ցուցակն շարունակելի է Զուրաբյաններով ու Արամ Սարգսյանով վերջացրած/ ...եվ այլն ... հիմա ինչ՞ .. սրանք ձեր հասարակակն աջակցություն ստացած ազգի հերոսներն էին՞
Ոչ ... ԻՄՕ
Ոչ սա այն կլանն էր, որն իր կողքն հավաքեց Լեվոն Պապին ...բոլոր այն օբիզնիկներն, լքվածներն ու քշվածներն, ապուրից փոքր պատառ ստացածներն ...
Գոնե լավ է, որ համերախմբման կանչին չարձագանքին շատ-շատ թափթփուկա-դավաճանական դեմքեր.
Պրոմբլեմն հենց սրանումն էր՝ որ չկար գաղափար կամ գաղափարախոսություն, էլ չեմ ասում ծրագիր ... ամեն ինչ հիմնված էր միայն
« Ի հակադիր ՆՐԱՆՑ» գաղափարին ...
« Ով նրանց հետ չէ, միացեք ՄԵԶ »
« Ով ուզում է մեղքերի թողություն ստանալ, ՄԻԱՑԵՔ ՄԵԶ»
« Ով նրանցից օբիզնիկ է, մեր հետ է»
Մնացածն շարունակեք ինքներդ
Պ.Ս. ներող կլինեք, եթե մտքերս մի քիչ կապակցված չէին, ուղղակի ՕՌՏ-ով ինչ որ ֆիլմ էին ցույց տալիս, որտեղ վրա-վրա մենակ «տնքում էին» ... ես էլ ուզած-չուզած անընդհատ շեղվում էի, հետո մոռանում ինչի մասին էր խոսքը
Լավ այ մարդիկ, ի՞նչ եք հայ-հարաքաթ ընկել, հիմա որ Ստեփանն էլ ասի՝ ես իմ կուսակցությունով եմ գնում, կամ մեկելը-մյուսը, ի՞նչ է, դնելու եք նրանց «դիմակներն էլ պատռե՞ք»: Դա արդեն դիմակ պատռել չի, այլ զառանցանք՝ ինչ ուզում եք ասեք, բայց չկա այդպիսի բան, թե ով մեզ հետ չի՝ մեր դեմ է…
Խելքի եկեք, մարդիկ են, ցուցակին չեն համաձայնել, բայց կարող է մինչև ուրբաթ ընդհանրապես իրենց մասնակցությունը հանեն ընտրություններից: Կարող է միանան ՀԱԿ-ին: Կարող է միանան ՀՀԿ-ին: Ի՞նչ եք մանկապարտեզի երեխեքի պես խառնվել իրար:
Ինձ թվում է, «Ժառանգությունը», այնուամենայնիվ, ինչ-որ մի ձևով կկանգնի ՀԱԿ-ի կողքին: Թեեւ ամեն դեպքում իշխանությունը հնարավորություն կունենա միանգամից քաղաքապետ ընտրելու՝ չմիջնորդավորված. առանձին ցուցակի դեպքում 6 տոկոս կտան «Ժառանգությանը», կասեն՝ իրենց քվոտան պահպանել են (բայց չգիտեմ, թե ինչքան է այս կուսակցությունը քաղաքում ձայն հավաքել ԱԺ ընտրությունների ժամանակ, միգուցե Երեւանում իրենց հանրապետական միջինից շատ է):
Մի 20-22 էլ կգրեն ՀԱԿ-ին, քիչ միչ էլ կբաժանեն կոալիցիային… վե՛րջ: Իսկ եթե միանան, բոլոր հեռուստաալիքներով ժամեր շարունակ կլսենք «Ժառանգությունից» հիասթափված «հազարավոր քաղաքացիների» բողոքները՝ փողոցային հարցումներով հաստատված: Երկու տարբերակն էլ արդեն ամիսներ առաջ քննարկվել է (իշխանիկների մոտ), ու նրանք պատրաստ են:
Լուծումը Լեւոնը շատ լավ գիտի, «Ժառանգությունն» էլ հետը. պետք է հանձնաժողովների վրա իրենք ավելի շատ ճնշեն, քան իշխանավորները: Թե ինչ ձևով, դա էլ կախված է իրենց նպատակասլացության աստիճանից: Եթե իրենց ձայները չպաշտպանեցին, Լեւոնը կպարտվի Չոռնի Գագոյին, ու կդառնա Սեռի Լյով (կներեք Լևոնականներ ջան, շատ տհաճ բան է ստացվում, բայց դուք էլ եք հասկանում, ինչ կնշանակի , երբ հանրապետության ամեն անկյունում հենց Լևոն են ասում, հիշում են որ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ ՉՈՌՆԻ ԳԱԳՈՅԻՑ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ՊԱԿԱՍ ՁԵՆ ՀԱՎԱՔԵՑ): Իսկ եթե իրենց ձայները պաշտպանեցին, ուրեմն՝ էլի կրակոցներ, էլի զոհեր, սակայն այդ զոհերը կարող են վերջինը լինել, եթե բնակչությանը քվեարկության պրոցեսում քաչալ-գլուխները ու ապեռոները չճնշեն, ու եթե Ազարյան Գարեգինը հայտարարի այն թվերը, որոնք իրականում քվեատուփերում եղել են:
Մայիսի 1-ի հանրահավաքի հնարավոր բացականչությունները (հավաքված ժողովրդի կողմից):
Լևոն - քա-ղա-քա-պետ (չի հնչում)
Լևոն - նա-խա-գահ (կոնտեքստից դուրս է)
Լևոն - մեր ախ-պեր (հակառակորդի ճամբարից է)
Լևոն - հե-ռա-ցիր (հնացած է, հետն էլ կատարված)
Լևոն - Լևոն - Լևոն (все гениальное - просто)
17-03-09 • 15:55 PM
Իսկ ինչու՞ «ՄԻԱԿ»-ին, այլ ոչ թե «Ժառանգությանը»… Տեսա՞ք ինչ արեցին: Այդպես էլ չհասկացա՝ նպատակը ո՞րն էր: Սա ՀԱԿ-ից ընտրազանգված «գողանալ» է նշանակում… Թե՞ դուք այդ կարծիքին չեք:
Հիշեցնեմ. ՀԱԿ–ի հետ չեն պայմանավորվել ընդհանուր ցուցակի հարցում: