Հայերս ունեցել ենք բազմաթիվ մեծանուն արվեստագետներ: Մեր ժողովուրդը ծնել է գերազանց կոմպոզիտորներ, կինոյի, պարարվեստի և թատրոնի հիանալի վարպետներ… Բայց կերպարվեստը մեզնում ունեցել է իր ուրույն տեղն ու դիրքը: Ինչքա՛ն տաղանդավոր նկարիչներ ու քանդակագործներ ենք ունեցել… Բնականաբար արվեստի եզակի նմուշների առկայությունը, միջնադարյան հայ մանրանկարիչների, Այվազովսկու, Սարյանի և այլ հանճարեղ մարդկանց կտավներն ու քանդակները չէին կարող համայն հայ ազգին չփոխանցել գեղեցիկ և արտահայտիչ ստեղծագործությունները գնահատելու շնորհը, որը սերնդեսերունդ եկել և հասել է մեզ` ներկայումս ՀՀ տարածքում սրա-նրա փեշի տակ գոյատևող, սրանից-նրանից “վարկ-մարկ մուրող”, բայց միշտ հպարտ հայ ժողովրդի պանծալի զավակներիս: Եվ ահա մեր պանծալի զավակներից մեկը, որի սիրելի գրական գործը Ժյուլ Վեռնի “Տասնհինգամյա նավապետ"-ն է, ՀՀ վերջին տարիների իշխանություններին ոչ վայել արարքով ուղղակի զարմացրեց և անասելի ուրախություն պարգևեց բոլորիս…

Եվ այսպես… Արվեստասեր հասարակությունը հրավիրվում է հարգարժան Ժոժոբայի և ֆ5բլոգի իգական սեռի ներկայացուցիչների պատվին կազմակերպված “Աշխատենք միասին” ցուցահանդեսին…

«168 ժամ». Քոչարյանի պատասխանը

Մարտի 8-ի առթիով ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական բացիկներ է ուղարկել ԱԺ միայն 2 պատգամավորների՝ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին և ԲՀԿ անդամ Արևիկ Պետրոսյանին։ Այս նամակներից մեկի բովանդակությանը ծանոթացնում է պարբերականը:

Քոչարյանի պատասխանը

Մարտի 8-ի առիթով ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական բացիկներ է ուղարկել ԱԺ միայն 2 պատգամավորների՝ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին ու ԲՀԿ անդամ Արևիկ Պետրոսյանին։ Ընդ որում, Զ. Փոստանջյանին ուղարկված բացիկի վրա պատկերված է ֆրանսիացի հայտնի նկարիչ Տուլուզ-Լոտրեկի նկարներից մեկը, որտեղ երկու
կիսամերկ կանայք են.

«Ճիշտն ասած՝ ես զարմացա, որ Քոչարյանը կարող է նման բարձրաճաշակ արվեստից տեղյակ լինել»,- մեր թղթակցին ասել է Զ. Փոստանջյանը։ Իսկ ինչպե՞ս է մեկնաբանում պատգամավորն այն փաստը, որ նախկին նախագահը կիսամերկ կանանց պատկերով բացիկ է նվիրել իրեն։ «Ես դա բացատրում եմ նրա հոգեկան վիճակով։ Նա հիմա քաղաքականություն վերադառնալու ելքեր է փնտրում և դրա համար խիստ մտահոգ է»,- ասել է Զ. Փոստանջյանը։

Հիշեցնենք, որ Զ. Փոստանջյանը Ռ. Քոչարյանին Նոր տարվա առիթով շնորհավորական բացիկ էր ուղարկել, որի վրա պատկերված էր երկու գանգ։ Այդպիսով պատգամավորը ցանկացել էր հիշեցնել նաև անցած տարվա մարտի 1-ի իրադարձությունները։ «Ես նաև կարծում եմ, որ այդ բացիկը ինձ պատասխան էր»,- ավելացրել է պատգամավորը։

http://tert.am/

Բացի ջազից Քոչարյանը նաև Տուլուզ-Լոտրեկ է սիրու՞մ

ՀՀ նախագահի աթոռը լքելուց հետո Ռոբերտ Քոչարյանը իրեն ամբողջովին արվեստին է նվիրել: Այդ մասին է վկայում է Աժ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին ուղարկած Ռոբերտ Քոչարյանի մարտի 8-ի շնորհավորական բացիկը, որը ոչ այլ ինչ է, քան Հենրի Տուլուզ-Լոտրեկի` ՚Երկու կիսամերկ կանայք Մուլեն Ռուժումՙ կտավի բացիկը:

՚Այս բացիկը վկայում է Ռոբերտ Քոչարյանի հոգեկան վիճակի մասին: Այսօր նա այդ վիճակում է գտնվում: Իր հասարակության համար նման վտանգավոր հոգեվիճակում է եղել իր պաշտոնավարության 10 տարիներին, որի արդյունքը մենք տեսանքՙ,- այսօր ՚Ա1+ՙ-ին ասաց Զարուհի Փոստանջյանը եւ նաեւ մեր ընթերցողներին հնարավորություն տվեց տեսնել Ռոբերտ Քոչարյանի մարտի 8-յան նվերը: Բացիկը Քոչարյանն անձամբ չի հանձնել տիկին Փոստանջյանին: Այն ուղարկել է իր գրասենյակի աշխատակից Բագրատ անունով մի երիտասարդի հետ: Նման ՚օրիգինալՙ նվեր Զարուհի Փոստանջյանը որեւէ պաշտոնյայից երբեւէ չէր ստացել: Նա գնահատում է Ռոբերտ Քոչարյանի օրիգինալ երեւալու ձգտումը եւ հասկանում, որ այն հունվարին 1-ին ուղարկած իր շնորհավորական բացիկի պատասխանն է:

՚Այո, ես Ամանորի կապակցությամբ այս տարի շնորհավորական բացիկներ էի ուղարկել բոլոր` առաջին, ներկա, նախկին նախագահներին եւ այլ պաշտոնյաների: Իմ բացիկները խորհրդանշական էին: Ես Քոչարյանին ուղարկել էի գանգերի նկարով բացիկ, որը խորհրդանշում էր նրա պաշտոնավարության տարիները մեր ժողովրդի համար: Ինձ ուղարկած բացիկը վկայում է, որ նա շարունակում է գտնվել նույն վտանգավոր հոգեվիճակումՙ,-ասաց Զարուհի Փոստանջյանը:

Ի դեպ, տիկին Փոստանջյանը վերջին շրջանում իր հայտարարություններն ու քննադատությունները հիմնականում ուղղում է Սերժ Սարգսյանին, եւ չէր սպասում, որ Քոչարյանը այդքան հիշաչար կգտնվի:

Բոլոր դեպքերում Զարուհի Փոստանջյանի համար անակնկալ է, եւ կասկածում է, որ Ռոբերտ Քոչարյանը Տուլուզ- Լոտրեկի ստեղծագործությունները ընկալում է որպես արվեստի գործ. ՚Նրա կարծիքով Տուլուզ -Լոտրեկի գործերը վիրավորվելու համար են: Ես կգնահատեի այս բացիկը, եթե այն գոնե իսկապես բացիկ լինի: Քոչարյանը նույնիսկ նորմալ բացիկ չի ընտրել: Այս նկարը նա ինտերնետից է վերցրել, եւ անգամ նորմալ , ուղիղ, հավասար չի կարողացել կտրել: Այսինքն, այս բացիկը արժեք չունի: Իսկապես կուրախանայի, որ Քոչարյանն ինձ ուղարկեր Տուլուզ-Լոտրեկի բնօրինակը: Այն իսկապես արվեստի բարձր արժեք ունի եւ շատ թանկ է: Անմիջապես կվաճառեինք եւ միանգամից բազմաթիվ մարդկանց սոցիալական խնդիրներ կլուծեինք, որոնք Քոչարյանի պաշտոնավարության ընթացքում եւ այսօր անուշադրության են մատնվածՙ:

http://a1plus.am/