Հարգելի F5 բլոգի այցելուներ, եթե ունեք առաջարկություն (ներ) կապված F5 բլոգի հետ, խնդրեմ, գրեք այստեղ:
Ձեր երկխոսությունը ինձ հուշեց, որ կարելի է ավելացնել առանձին մի բաժին՝ F5-բլոգի անդամների “թափանցիկ” շփման համար (դե, “թաքնված” խոսակցությունների համար կարող էիք օգտվել անձնական նամակագրությունից): Ձեր կարծիքները, փլիզ:
Իհարկե, երկու ձեռքով կողմ եմ, Ձեր ասած «թափանցիկ» խոսակցությունների համար բացված բաժինը, ոչ միայն ցանկալի, այլև անհրաժեշտ է:
Հիմա անցնեմ Քո հետքերով-ի (դե չի հնչում, էլի, խորհուրդ կտամ սա դարձնել Ձեր ստորագրությունը) առաջարկությանը՝ հույզիկների վերաբերյալ: Ինքս դեմ եմ, թեեւ այդ հնարավորությունը կա: Ինչո՞ւ. որ չվերածվի ֆորումի, որտեղ ավելի շատ ծիծաղիկներ կան, քան բառեր: Թեեւ որ բոլորովդ ցանկանաք, ես էլ գուցե մտափոխվեմ:
Այս մասին ի՞նչ կասեք, հարգելի բլոգի անդամներ:
Գրառման հեղինակ՝ Քո հետքերով | Բաժինը՝ Տարբեր | 3 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ես իմ համաձայնությամբ միանում եմ իրենց հույզերը smile-իկների միջոցով արտահայտվելուն կողմ աղջիկներին: Թեեւ հոգով մտահոգ եմ, սակայն ինձ չի մտահոգում թափանցիկ խոսակցությունների՝ “արտաքին” աշխարհին հասանելի դառնալու փաստը: Կարճ ասած՝ երկու առաջարկություններին էլ կողմ եմ:
Եսհամաձայնությունն չեմ հույզիկների շատանալուն: Բառերը եւ խոսքը հերիք չե՞ն:
23-07-07 • 18:35 PM
Քիչ ուշացումով ողջունում եմ հարգելի Քո հետքերով ին: Անմիջապես ասեմ, որ ծածկանվան առումով կողմ եմ F5-ադմինի հետ: Եկաք ու անմիջապես թարմություն բերեցիք, որի համար ուրախ եմ: Թե չէ կամաց-կամաց բլոգը վերածվում էր քաղաքական անցուդարձի: Սա նույնպես պետք է, սակայն կան նաեւ այլ հետաքրքիր թեմաներ, որի շուրջ կարելի էր իմանալ տարբեր մարդկանց կարծիքները:
Ինչ վերաբերվում է «թափանցիկ» խոսակցությունների բաժնին, ես էլ եմ կողմ: Սա մեզ կտա նաեւ իրար ավելի մոտիկից ճանաչելու հնարավորություն:
Հիմա սմայլիկների մասին: Լավ բան է, եթե չափից դուրս շատ չի օգտագործվում: Հաճախ նույնիսկ անհրաժեշտություն է, օրինակ՝ կատակներ անելիս, քո հույզերը դիմացինին ներկայացնելիս: Այնպես որ, սմայլիկներին էլ դեմ չեմ:
Առայժմ այսքանը: