Ես 2009 թվականի մարտի 2-ի երեկոյան հետեւում էի Լևոն Զուրաբյանի մասնակցությամբ «Ուրվագիծ» հաղորդաշարին` «Կենտրոն» հեռուստատեսության եթերում: Բազմիցս եմ հետեւել ընդդիմության մասնակցությանը այս հաղորդաշարին եւ, անկեղծ ասած, միշտ զարմացել եմ ըմդդիմադիր գործիչների մասնակցությամբ սույն հաղորդման վրա: Հաղորդման վարողը` Պետրոս Ղազարյանը, պահ անգամ չէր կորցնում յուրաքանչյուր դեպքում քննադատելու ընդդիմությանը եւ նրա առաջնորդին: Ամեն անգամ այս քննադատությունը վերաճում էր անմակարդակ հեգնանքի եւ ապաշնորհ պահվածքի` համեմված լպիրշության ամենավերջին մասնիկներով:
Պետրոս Ղազարյանը, Լեւոն Զուրաբյանի հետ հաղորդման ժամանակ, որոշ անհարգալից արտահայտություններ թույլ տալով, նաեւ վիրավորական ու անամոթ պահվածք էր ընդունել` ծիծաղելով իր հասցեին հնչած ռեալ, շատ կոռեկտ, «ուղղիչ» արտահայտությունների վրա: Այս հաղորդման վարող Պետրոսը միշտ ընդդիմության հետ քննարկելիս ներկա խնդիրները իրեն վերապահում է խոսել իշխանական դիրքերից եւ ընդդիմության ներկայացուցչի հետ խոսելիս կարծես վերածվում է օպոնենտի եւ սկսում է բանավիճել: Դրան ավելացված՝ հաղորդման հեղինակի անմակարդակ արտահայտությունները եւ էթիկայի բացակայությունը: Անընդհատ ընդմիջում է հռետորին` թույլ չտալով ավարտին հասցնել սեփական միտքը:
Հիշում եմ, որ Պետրոսին միայն շատ լավ տեղը դրեց Արա Սահակյանը` 2008-ի մարտի մեկից հետո, եւ այդ ժամանակվանից ի վեր այլեւս Ա.Սահակյանը չի հրավիրվել այդ հեռուստատեսություն: Ի դեպ, նշեմ, որ Պետրոսին Արա Սահակյանը շատ դիվանագիտորեն եւ հստակ պատասխանեց` ինչից անգամ կարմրեց քաջնազարականության սույն հետեւորդ Պետրոսը:
Շատ ընդդիմադիր գործիչներ, որոնցից կուզեի առանձնացնել Լեւոն Զուրաբյանին, Արման Մուսինյանին, Հովհաննես Հովհաննիսյանին, մասնակցելով այս հաղորդմանը, ըստ սեփական դիտարկմանս, չեն կարողանում իրական տեղը ցույց տալ քաջնազարականության ակտիվ ջատագովին: Չեն կարողանում, քանզի դաստիարակված եւ կիրթ մարդը չի կարող պատասխանել լկտիին` լկտիվությամբ: Ուստի անհրաժեշտ է որդեգրել ավելի ճիշտ ու տրամաբանական ոճ` այս հաղորդանը հետագայում մասնակցելու ժամանակ Պետրոսի խոսքերին ոչ լկտի պատասխանելու, ոչ էլ խոսքերի տակ մնալու համար:
Ես առաջարկում եմ մի քանի մեխանիզմներ, որոնք կարող են օգնել այս հաղորդաշարին մասնակցելուն եւ դրանից պտուղ քաղելուն:
• Երբ հռետորը խոսում է ու Պետրոսը սկսում է բարձր տոնով, առանց որեւէ էթիկայի, խանգարել ու միջամտել, հռետորը թող այլեւս չխոսի: Երբ Պետրոսը կկտրի յուր ձայնը, հռետորը, չլսելով սույն հաղորման վարողին, պետք է շարունակի սեփական խոսքը այնտեղից, որտեղ որ կանգ էր առել:
• Երբ Պետրոսը սկսում է այլեւայլ մեկնաբանություններ անել հարցերի շուրջ եւ կոծկել իրականությունը, ապա ոչ թե պետք է թույլ տալ նրան ավարտել այդքանով` արհամարանք ցույց տալով հյուրի եւ հեռուստադիտողի, թեմայի նկատմամբ, այլ պետք է հռետորը ինքը շարունակի խոսել այն թեմայի շուրջ, որը վարողի պատճառով կիսատ էր մնացել:
• Եթե Պետրոսը չի հանգստանում ու ցանկանում է ամեն կերպ իր պարտքը կատարել` ի դերեւ հանելով յուր հավատարմությունը իշխանություններին, ապա պետք է այդժամ անմիջապես ցած դնել լսափողը եւ հայտարարելով վարողի լկտի պահվածքի այլեւս անթույլատրելիության մասին, կոչ հղելով նրան ու նրա նմաններին` այդուհետ գնալ եւ սովորել ժուռնալիստին վայել պահավածք ցուցաբերել, հռետորը այդ բառերով պետք է լքի ստուդիան` ակներեւ դարձնելով վարողի նսեմությունը, ոչնչությունը` տապալելով վարողի վրա դրված սցենարի իրականացումը:
Հուսով եմ, որ այս մտքերը Կոնգրեսի ներկայացուցիչներին կհաղորդվեն ու հետեւելով այս մտքերին` կարելի է գոնե սանձահարել քաջնազարականին:
Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ
Գրառման հեղինակ՝ Philosopher | Բաժինը՝ Քաղաքական սողուններ | 9 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Նկատառումդ ուղարկված է Պետրոսին:
Նկատառումդ ուղարկված է հասցեատերերին:
Այսի՞նքն: Մեյլ ես արե՞լ:
Նկատառումդ ուղարկված է Պետրոսին:
Հացներս կերանք: Էլ օյին ունեի՞ր:
Փիլիսոփա ջան, քեզ համար միևնույն չի՞
Չէ, իրապես միեւնույնն է, բայց հետաքրքրեց: Եթե կոնֆիդենցիալության պահպանման անհրաժեշտություն կա, ապա խնդիր չեմ տեսնում:
Ուղղակի բոլորդ էլ ընդունում եք, հուով եմ, որ էդ Պետրոսը իրապես չափերը անցել է. պետք է դիվանագիտորեն ու հստակ դրան պատասխանել: Ու, կարծում եմ, որ իմ սույն նկտառաումները կարող են որոշ միտք տալ ստրատեգներին:
Չիշտն ասած, Փիլիսոփա ջան, զարմացա նրա վրա, որ ամեն ինչը թողած, այս պահին որոշեցիր գրել Պետրոսի մասին… Հե՛նց այսօր, որ սուրբ Պետրոսն էլ որ իջնի, կասկածում եմ, որ մեզ կհանի առկա ծանր վիճակից, իսկ դու ընկել ես ինչ-որ պետրոսիկների հետեւից՝ անկախ մարմնի կլորությունից եւ քաշից:
Պետրոսը քաղաքական սողուն չէ, նա ստանդարտ լրագրող է: Մի հատ հարազատ ունեմ, լրագրողներին համեմատում է պոռնիկների հետ (չնայած այն հանգամանքին, որ ես ու իմ հարազատն ունենք մեկ այլ հարազատ, որն իր մասնագիտությամբ ու զբաղմունքով դարձյալ լրագրող է): Հարցերի գերիշխող մասերում նա իրավացի է. այսօրվա լրագրողը նույն պոռնիկն է. ի՞նչ տարբերություն՝ փողի համար գրո՞ղ, թե՞ փողի համար տվող, ի՞նչ տարբերություն, փողի համար քծնող, թե՞ փողի համար տնքտնքացող, ի՞նչ տարբերություն, փողի համար իր գործը զզվանքով անող, թե՞ մինետ անող… Սակայն, հավատում եմ նաեւ, որ, այնուամենայնիվ, կան սակավաթիվ լրագրողներ, ովքեր ոչ թե պատվեր են կատարում՝ Սերժի, Լեւնոի կամ, չեմ իմանում ում, թեկուզ՝ միջազգային կազմակերպությունների համար, այլ, իրոք, տեղ են հասցնում իրենց խոսքը, հե՛նց իրենց խոսքը, ոչ թե իրենց փող տվողների կամ կավատների…
Այսինքը՞ն: Մեյլ ես արել:
Չէ, SMS է արել՝ 48 հատ ընդհանուր քանակով ու տենց բոլոր ՀԱԿ-ի անդամներին՝ հույժ կարեւոր Նախագրով.
Եթե կոնֆիդենցիալության պահպանման անհրաժեշտություն կա, ապա խնդիր չեմ տեսնում:
քեզ թողնեն Նիկոլի հեռախոսի համարն էլ կուզես
Ու, կարծում եմ, որ իմ սույն նկտառաումները կարող են որոշ միտք տալ ստրատեգներին:
«Կներեք ստրատեգ ասելով դու ում՞ նկատի ունես՝» /խի ընդեղ ստրատեգ էլ կա՞ - հեղինակի կողմից
Վերջին հարցը Լոռու մարզից Ղազարյան Պետրոսն է խնդրել փոխանցել
Չիշտն ասած, Փիլիսոփա ջան, զարմացա նրա վրա, որ ամեն ինչը թողած, այս պահին որոշեցիր գրել Պետրոսի մասին…
Գիտես, պարզապես այս հոդվածը ես գրել էի անմիջապես հաղորդումից հետո:
Որոշել էի զետեղել այստեղ, բայց ինչ-ինչ հանգամանքներ նպաստեցին, որ չանեմ:
Իսկ այսօր Մարատի եւ Միակի միջ առաջացած զրույցում հանդիպելով այդ թեմային՝ որոշեցի հրապարակել:
քեզ թողնեն Նիկոլի հեռախոսի համարն էլ կուզես
Լավ, հասկացանք, որ ներքին շփումների մեջ ես Կոնգրեսի ներկայացուցիչների ու հատկապես Սուքիսայանի, Նիկոլի եւ մյուս ընդհատակում գտնվողների հետ, բայց չասեցինք բարձրաձայնիր, որ հանկարծ քեզ տանեն՝ որպես քնչական գործողություններին խոչընդոտելու փորձ անողի, ու հետո մեզ մեղադեիր՝ թե դուք եք դրդել:
Հա, բայց ունե՞ ս: Հոգնած չըլե՛ս:
Կներեք ստրատեգ ասելով դու ում՞ նկատի ունես՝»
Հայ Ազգային Կոնգրեսի քաղաքական պայքարը ուղենշողներին ու դրա մայրուղին գծողներին: Ինչո՞ ւ ես զարմանում: Մի՞ թե սխալ եմ գրել:
Ղազարյան Պետրոսի 2-րդ հարցը՝
խի ընդեղ մայրուղի գցող էլ կա՞
Ռոբերտը քաղաքաշինությամբ էր զբաղվում, պողոտա եվ փողոց նախագծում, դուրս է գալիս ... Լեվոնի մոտ էլ մայրուղի գցող կա՞
Լավ իրականում, ով կա այնտեղ ստրատեգ՞ .. իրական ստրատեգ, եվ ոչ թե խուճուճ մազերով ու գալո կապոց.
03-03-09 • 23:31 PM
Նկատառումդ ուղարկված է հասցեատերերին: