Այսօր մասնակցեցի ՀԱԿ-ի նախաձեռնած միտինգին: Անկեղծ ասած՝ մի քիչ թերահավատությամբ: Երեւի հասկացել էիք իմ նախորրդ գրառումներից: Սակայն, գնացի ու չեմ փոշմանել իմ մասնակցության համար: Տեսա մարդկանց, շփվեցի նրանց հետ, լսեցի Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, եկա տուն, մի անգամ էլ Ա1-ում ընթերցեցի ուշադրությամբ (համ էլ իմ կանգնած տեղում՝ պոնչիկանոցի մոտ, մեկ մեկ հռետորի ձայնը խլացնում էին մեքենաների ձայնը), եւ ստացա իմ մեջ հասունացած տարբեր հարցերի պատասխանները: Ուրախությամբ պետք է նշեմ, որ դա միայն իմ հարցերի պատասխանը չէր, այլ՝ մեր քաղաքացիներից շատերի:
Նախ՝ միանում եմ մարտի 1-2-ի բոլոր զոհերի հիշատակի խոսքերին: Նրանք զոհվեցին, սակայն այդ զոհը կարող էի լինել ես, իմ ընտանիքի անդամները, իմ ընկերները, նրանց ընտանիքի անդամները: Ժոժոբայի հետ մարտի 1-2-ին մի քանի անգամ եղել ենք Մյասնիկյանի հրապարակում, տեսել ինչպես մարդկանց ոգեւորությունը, այնպես էլ խուճապը:
Իսկ հիմա՝ իմ մի քանի մեկնաբանությունները՝ այսօրվա ելույթի վերաբերյալ:
Նախ, այս անգամ, ի տարբերություն մյուս միտինգների, ես հանդիպեցի տեսակարար կշիռ ներկայացնող երիտասարդների՝ թվաքանակով եւ «դուխով»: Շատ քիչ էին ուղղակի, սենց, կողքից մասնակցողները: Ինչ խոսք, քաղաքացիական հագուստով ոստիկաններ ու անվտանգության աշխատակիցներ էր կային, որը զարմանալի չէ:
Ինչ վերաբերվում է բուն ելույթին, ապա ես ինձ համար կարող եմ առանձնացնել հետեւյալ մտքերը.
• իշխանությունների ամպագորգոռ ու իբր թե կայունացնող խոսքերը ու որոշ մանր-մունր քայլերը շուտով հօդս են ցնդելու օրեցօր սաստկացող սոցիալ-տնտեսական ճգնաժամի դիմաց
• նույնքան սին են այն կարծիքները, թե շարժումը հապաղում է կամ արդեն իսկ կորցրել է իշխանափոխության պատմական պահը
• հասարակությունը դեռ պատրաստ չէ հրաժարվելու առկա իշխանություններից, ուստի եւ ՀԱԿ-ն էլ չի կարող ինքնակամ անպատասխանատու կերպով սրել իրավիճակը: Այլ կերպ ասած՝ պահանջարկը դեռ չի հասունացել, որ ՀԱԿ-ն էլ համարժեք առաջարկով հանդես գա:
• ՀԱԿ-ի անդամները կամ նրան հարող մարդիկ պետք է հասկանան, որ «մի ծաղկով գարուն չի գա», եւ որ, ինչպես Լեւոնը շատ պատկերավոր ասաց, կարեւորը ոտքի կանգնելը չէ, այլ ոտի վրա կանգնած մնալը
• ՀԱԿ-ը ոչ թե ձգտում է իրականացնել միանգամյա կտրուկ գործողություններ, այլ գործելու է է շարունակական երկարատեւ ու համբերատար շախմատային պարտիայի մեթոդաբանությամբ: Այս ճանապարհին շատերի նյարդերը տեղի են տալիս, շատերն անհամբեր ջղաձգվում են, սակայն իրականությունն այն է, որ իշխանափոխությունը պետք է կատարվի միայն ու միայն օրենքի սահմաններում:
Երեւի թե այսքանը: Սպասում եմ Ձեր խոսքին ու մեկնաբանություններին:
Հ.Գ. Այս գրառումը զետեղում եմ «Հասարակություն» բաժնում, քանի որ, իմ խորին համոզմամբ, ամեն ինչ կախված է հասարակությունից, այլ ոչ թե քաղաքականությունից:
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Հասարակություն | 28 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
ճգնաժամը չլիներ ինչ էիք անելու՞ ...
հույսը դնել ճգնաժամի կամ թշնամու սխալների վրա՝ ստիպված 3 տարի էլ արձակուրդներով եվ հարկադիր ընդմիջումներով միտինգ ու երթ եք անելու.
Հենա մի քանի ըմբոստություն էլ եղավ երկու մերձբալթյան եկրներում կապված ճգնաժամի հետ .. եվ ինչ՞
եվ ոչինչ ...
Phenomen, դա քո անձնական կարծիքն է՞, թե ցանկությունը ՞
Մերձբալթյան երկրները քաղաքակիրթ են, համ էլ Լատվիայում ոնց որ իշխանություն է փոխվում: իսկ 3 տարին շատ ես ասում:
Ժոժոբա ջան, ինչ գրել եմ, իմ կարծիքն է, ցանկություններս ամենամաքուր ու նվիրական են՝ հայ մարդուն տեսնել ոչ-ռաբիս, ոչ-աղքատ, չգողացող, չկաշառվող, չհանձնվող, չկեղծող, չ...., : իսկ գրածներս զուտ կարծիքներս են: թե չէ ինձ շատ պետք ա, գործարարները “դարձի” են գալու թե չէ, Ռոբը տակը լցնելու ա թե չէ…
ես ընդամենը մոռացել էի սմայլիկ դնել իմ գրածիցս հետո .. .դրա համար երեվի չհասկացար խոսքերիս իմասը
Phenomen, դա քո անձնական կարծիքն է՞, թե ցանկությունը ՞
նկատի ունեմ, որ դա լոկ ցանկություն է, բայց ոչ իրատեսական.
իսկ 3 տարին վերաբերում էր մինչ նոր ընտրություններ ... նկատի չունեյի, որ հավանականություն կա շահելու. .. բայց Լեվոնին մասսաներ պահելու իմաստ կա.
Այսպիսի հանրահավաք մարտի մեկից հետո չէր եղել: Եվ ցույցին մասնակցողների քանակն էր շատ, և որակապես մի քիչ այլ էին: Ադմինն արդեն նշեց, որ երիտասարդների քանակը բավականին մեծ էր ու ինչպիսի տրամդրվածությամբ էին նրանք եկել: Նրանք սոված չեն, այսպես ասած «մշտական բողոքավոր» զանգվածներ չեն: Նրանք ընդամենը ուզում են արդարություն, արժանապատիվ կյանք, նորմալ ապագա:
Ժոժոբա ջան, կարծում եմ՝ եթե անգամ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն էլ չլիներ, Հայաստանում հաստատ ճգնաժամ լինելու էր՝ վաղ թե ուշ:
Այս հանրահավաքը ցույց տվեց, որ այդ քաղաքացիները պատրաստ են երկարատև ու համառ պայքարի՝ մինչև այն պահը, երբ հասարակության մի զգալի զանգվածը վերջապես ձեռք կբերի քաղաքացիական հասունություն…
Այս հանրահավաքը ցույց տվեց, որ այդ քաղաքացիները պատրաստ են երկարատև ու համառ պայքարի՝ մինչև այն պահը, երբ հասարակության մի զգալի զանգվածը վերջապես ձեռք կբերի քաղաքացիական հասունություն…
Պարզապես հանկարծ չստացվի այնպես, ինչպես Հեմինգուեյի ծերունու հետ՝ պայքարեց ու ձեռք բերածը բաց չթողեց մինչև ափին հասնելը, բայց ափ ելնելով, տեսավ որ “շնաձկները” ամբողջ “ձեռքբերումը” կերել էին:
լսեք, Հարազատներս //
իմ մոտ նենց տպավորություն է, որ էդ մարդը իրոք զոմբիավորման շնորհք ունի ...
գնում գալիս եք, եվ միաբերան սկսում ինքներդ ձեզ համոզել ...
Հայաստանում հաստատ ճգնաժամ լինելու էր՝ վաղ թե ուշ:
ախր ցավն նրանում է, որ մեր մոտ ժգնաժամն արդեն վազուց է, ափսոս, որ դուք զբաղված լինելով «հոգեկան սնունդով» դա չեք էլ նկատել
Բայց ռազ, վոժդը ասեց, ուրեմն տենց էլ կլինի
Այս հանրահավաքը ցույց տվեց, որ այդ քաղաքացիները պատրաստ են երկարատև ու համառ պայքարի
լսեք, միաժամանակ նաեվ ոչ հարազատներս
ում հետ եք փայքարում, կամ փայքարելու՞ .. կամ ոնց եք փայքարելու՞
միտինգ, երթ անելով՞
Ջեռ եք առնում՞, թե իրականում կայֆի տակ եք՞
երբ հասարակության մի զգալի զանգվածը վերջապես ձեռք կբերի քաղաքացիական հասունություն…
Չէ, լուրջ վատ են /Սկսնակ ջան չնեղանաս, կամ չանձնավորես խոսքերս/
հլը եկեք սկզբից մի հատ հասունանանք մտավոր, հետո նոր անցնենք քաղաքացիակ հասունացմանը
-------------------------
Մարդը էսօր իրա բերանով քսիֆ ուղարկեց, որ տղերք ես հեղափոխություն չեմ անելու.
Հարց .. ում էր հասցեագրված՞
ա/ դրսի պապաներին /ակա եվրոպա-ամերիկա, հոպա-հոպա …-/
բ/ Սերձ դյադաին
գ/ ժողովրդին է լսացնում /ինձ համար ամենաքիչ հավանականը/
Ինչու նա որոշեց դրա մասին բարձրաձայն խոսել .. .նման խոսքեր ասվել էին, բայց ոչ անգամ բացահայտ.
Ինչումն էր այս մոմենտի նպատակահարմարությունը՞
Ինչի, Սերձ դյադյան ամեն ինչ անում է ... Լեվոնի ջրաղացին ջուր լսնելու համար՞ -
ա/ նորից մտացենք հանցավոր միասնության մասին՞
բ/ ...
-------
Թե չե ընկել եք քաղաքացիական հասունություն մասին եք խոսում ....... դե գիտես, որ Մարատ դառար, ուրեմն արդեն Սկսնակից-Արհեստավարձ էլ դառար՞
Պարզապես հանկարծ չստացվի այնպես, ինչպես Հեմինգուեյի ծերունու հետ՝ պայքարեց ու ձեռք բերածը բաց չթողեց մինչև ափին հասնելը, բայց ափ ելնելով, տեսավ որ “շնաձկները” ամբողջ “ձեռքբերումը” կերել էին:
Ֆենոմեն ջան, էսքան կերել են… Հետո էլ կուտեն, շատ հետո էլ ուտողներ կլինեն: Բայց հողն ու ջուրն հո չե՞ն ուտելու…
Չէ, լուրջ վատ են /Սկսնակ ջան չնեղանաս, կամ չանձնավորես խոսքերս/
հլը եկեք սկզբից մի հատ հասունանանք մտավոր, հետո նոր անցնենք քաղաքացիակ հասունացմանը
Ժոժոբա ջան, քաղաքցիական հասունության հասնելն ավելի հեշտ է: Դրա համար պետք չէ գրքեր կարդալ, պետք է ընդամենը մեկ բան. ընտրությունների օրը չվերցնել այդ հինգ հազար դրամը… Պետք է, որ ոստիկանն իր ֆունկցիաները կատարի, ոչ թե օր ու գիշեր անմեղի հետևից վազվզի: Հա, համոզված եմ՝ սրան հասնելու համար մեկ տարին էլ է քիչ թվում, բայց սրան հնարավոր է հասնել ու պետք է հասնել ամեն գնով…
Իսկ համաձայնության մասին քո մտքերը, ներիր, բայց ինձ արհեստավարժ ու արհեստավարձ չլինելով հանդերձ, խիստ անիրական են թվում:
Հանրահավաքը կայացավ:
Կայացավ՝ ի հեճուկս թե՛ իշխանության, թե՛ թերահավատների (այդ թվում՝ ինձ, որոնք չէին հավատում մարդկանց ակտիվությանը):
Նախ, անկեղծ ասած, ես անձնապես վստահ չէի, թե արդյոք կկայանա հանրահավաքը: 4.5 ամիսը մեծ ժամանակահատված էր, որը կարող էր ազդել Շարժման վրա: Բայց ժողովուրդը կագնեց: Անկասկած է, որ այս հանրահավաքին ավելի շատ մարդ էր մասնակցում, քան նախորդներին՝ 01.03.08-ից հետո կայացած:
Սա, անշուշտ, մեծ առավելություն է, ինչի հետ հաշվի չնստել չի կարելի:
Ակներեւ է, որ մարդկային հոսքը՝ այս ծանր պայմաններում (Երեւան քաղաքը մինչու ժամը 4-ը շրջափակված էր), եկավ ու կանգնեց: Ինչպես Նախագահը ճիշտ նկատեց՝ կարեւորը կանգնելը չէ, այլ՝ կագնած մնալը: Եվ դա իսկապես ճիշտ է: Եթե ժողովուրդը 2008-ին էր կագնել, ապա ոչ թե պիտի մարտի մեկից հետո նստեր, այլ մնար կանգնած: Այս առումով` իմ հույսերը արդարացան, մտավախություններս՝ անէացան…
Այժմ մի երկու բառ Առաջին Նախագահ Տեր-Պետրոսյանի ելույթի կապակցությամբ:
Նախ ասեմ, որ անձնապես լիովին բավարարված եմ հնչած ելույթից:
Ելույթում շեշտը դրվում էր ժողովրդին, մասսաներին բացատրել, հասկացնել, ըմբռնեցնել, որ Տեր-Պետրոյսնաը արյունով երբեք չի գա իշխանության: Սա, ի դեպ, լիովին արդարացված ու, ըստ իս, բացարձակ հիմնավորված եւ ճիշտ տեսակետ է: Առաջին Նախագահը նաեւ ձգտում էր ժողովրդին ընկալեցնել, որ արյուն թափելով ոչնչի չենք հասնի: Սա լիովին ճիշտ գաղափար է: Նաեւ արդարացիորեն նկատենք, որ պատմության մեջ այդպիսի հեղափոխություն չի եղել, որ ծեծել-ջարդել-սպանել-կոտրել-փշրելով հաղթանակը իրական ու ճիշտ պտուղ տա: Անհանր է. արյունը արյուն է բերում: Տեսեք Վրաստանի վիճակը. Սահակաշվիլին կոտրեց պառլամենտը՝ վռնդելով Շեվարնաձեին, բայց հիմա էլ ինքը դարձավ մի Շեւարնաձե: Այսինքն՝ խնդիր էր դրվել Տեր-Պետրոսյանի կողմից հասկացնել վայ-քաղաքագետներին, որ արյուն ուզողները, շտուրմ կամ Բաստիլ գրավելու մասին աղաղակողները առաջինն են փախչելու, հետո՝ “մուննաթ” գալու, թե լավ չարեցիք՝ դրա համար էլ այդքան զոհ տվեցիք: Նույն Բաստիլի մասին ամպագոռգոռ հայտարարություններ անող մարքսիստ Հակոբյան անվամբ մի մինիկուսակցապետ նույնիսկ հանրահավաքին կարծես չկար: Վախեցել էր, երեւի, որ կարող է Բաստիլը գրավեն՝ իրեն էլ հանկարծ միլիցիան ծեծեր, դրա համար չէր եկել:
Կարծում եմ, Տեր-Պետրոյսանի ելույթը բավարարեց հասարակությանը… պետք է բավարարեր…
Առաջին նախագահը պահի հասունացումը մատնանշեց ճգնաժամի բերած այլեւայլ ատրիբուտներով, որոնք հեռու չեն իրականությունից: Այո, 1988 թվականին կանգնած էր ողջ ժողովուրդը, իսկ այսօր՝ ոչ: Այսինքն՝ ժողովուրդը կմնա այս իշխանության ղեկավարությամբ, քանի դեռ դրանից ազատվելու ցանկություն չունի:
Ճգնաժամի վերաբերյալ. Ժոժոբան հեգնեց՝ եթե ճգնաժամը չլիներ, էլ ի՞ նչ պիտի անեինք.... Եթե ճգնաժամը չլիներ ոչինչ էլ չէինք անի: Բայց խոսքերս ուղղակի մի հասկացիր: Քանի որ այդ դեպքում արդեն իշխանությունը մեկը մյուսի հետեւից սխալ չէր անի, եւ այդ դեպքում Լեւոնը պիտի մտածեր բարդ կոմբինացիա՝ հասնելու իշխանափոխության: Բայց հիմա պետք չէ ավելորդ ջանք թափել: Ճիշտ մոտեցում է այնքանով, որ իշխանությունը կարող է մի ջարդ եւս կազմակերպել՝ վերջ տալով Շարժման հաղթանակին, որը ակներեւ մոտ է:
Ֆենոմենը մի ճիշտ նկատառում արեց.
ուղղակի մի օր պարզվելու է, որ կառավարությունում այսօր բաձրաստիճան պաշտոնյա չկա, ԱԺ պատգամավորներից էլ մի 80-90 հոգի ոչ տանն են, ոչ էլ զանգերի են պատասխանում:
Սա դեռ քիչ էր: Ուշադիր տեսեք ճգնաժամի հաղթահարման դեմ ինչեր են անում Անգլիան, Ֆրանսիան, Գերմանին եւ մյուս երկրները՝ ողջ աշխարհը՝ բացի Հայաստան-իզգոյ պետությունից… հարկերը կրճատում են, մաքսերը պակասեցնում, հանրային ծառայությունները (ջուր, գազ, լույս) իջեցնում են, իսկ մենք՝ ամեն ինչ կրկին թանկացավ: Թանկանում է ամեն բնագավառ: Հայաստանը, չունենալով տնտեսություն, արտադրություն, նավթ-գազ, ոչ մի ռեսուրս, համարվում է ամենաթանկ երկրներից մեկը:
Այսինքն՝ մեզ մոտ մի հետաքրքիր վիճակ է: Դեռ կթվում է ժողովուրդը: Առաջին Նախագահը մի հետաքրքիր միտք զարգացրեց, որի մաիսն երեւի մի տող էր միայն (նրա ելույթում ահագին տողատակեր կան, որոնք շատ լուրջ վերլուծության առարկա պիտի հանդիսանան): Խոսքս այն մասին է, որ Հայաստանի վիճակը կվերադառնա ու կհասնի 1990-ականների աառջին կեսի մակարդակին: Սա հստակ է. իշխանություները որոշել են երկիրը լրիվ ավերել ու Լեւոնին ասել՝ դե եկ ու քո իսկ ժամանակից էլ շարունակիր կառավարել: Սա է խնդիրը:
Մի օր, իսկապես, կարթնանանք ու կիմանանք՝ ոչ նախագահ կա, ոչ վարչապետ, ոչ էլ պառլամենտ՝ երկիրը գտնվում է բարձիթողի վիճակում:
ա/ նորից մտացենք հանցավոր միասնության մասին՞
բ/ ...
Հիշում ես, մի անգամ քեզ հարցրել էի, թե արդյո՞ ք քո ազգանունը Կարապետյան չէ: Նույնսիկ չցանկացար էլ պատճառը իմանալ, բայց ես քեզ հիմա կասեմ: Տեսակետ բլոգում , որը երկար ժամանկ է չի գործում, եթե որեւէ մեկդ տեղյակ եք ինչումն է խնդիրը, կխնդրեի տեղեկացնել նվաստիս եւս, Մովսես Կարապետյան անվամբ մի մեկնաբան կար, որը ճիշտ քեզ պես էր խոսում՝ առանց որեւէ էական հիմնավորման՝ նույնացնելով Սերժին ու Լեւոնին:
Հիմա քեզ մոտ է արձանագրվում նույնը. հանցավոր միասնություն. իսպառ բացառիր այս միտքդ, քանզի ոչ միայն որեւէ հիմնավորում չկա, այլեւ՝ գաղափարը իսկ եւ իսկ ինքնին անմիտ է ու ունայն:
Թերեւս այսքանը.... կսպասեի հետագա խոհերին....
մի մեկնաբան կար, որը ճիշտ քեզ պես էր խոսում՝ առանց որեւէ էական հիմնավորման՝ նույնացնելով Սերժին ու Լեւոնին
բաներ կան, որ մենք զգում ենք ենթագիտակցորեն, բայց միշտ չէ, որ կարողանում ենք դա բացատրել խոսքերով.
Ինչ վերաբերում է Մովսես անվանը, ապա եթե ես էլ տենց անուն ունենայի հաստատ իմ նիկս էլ կլիներ Քաղաքագետ, փիլիսոփա կամ ասենք Դզող-Փչող.
Եվս մեկ անգամ նշեմ, ես մեկնաբան կամ քաղաքագետ ինձ չեմ համարում, եվ մեծ հաշվով թքաց ունեմ քաղաքականության վրա ... թող դրանով զբաղվեն, բոլոր այն մարդիկ, ովքեր իրենք չեն գտել կյանքում կամ գործում /գործով/.
Միշտ համարել եմ եվ շարունակում եմ գտնել քաղաքականությունը ինֆանտիլ եվ կյանքում չկայացած կամ իրենց չգտած մարդկանց տեղ ... եվ ցավալին էլ հենց այդ է, որ նման մարդիկ հաճախ դառնում եմ պրեզիդենտ կամ նախարար.
-----
Պ.ս. մի քանի տարի առաջ Մոսկվայում ՖՑԻՈՄ-ի կողմից կատարվել էր հետազոտություն Ներքին օրգանների աշխատողների շրջանում եվ պարզել, որ օրգան մտնողների 78 տոկոսը ունեցել է «դառը մանկություն» դպրոցական տարիներին կամ ենթարկվել ճնշման համադասարանցիների կամ ընտանիքի կողմից.
Հետեւությունները թողնում եմ ձեզ ...
Պ.ս. ներող կլինեք, որ մի քիչ շեղվեցի թեմայից
Ժոժոբա, դու ճիշտ ես, բայց՝ մասամբ: Քո խոսքը ճիշտ է զարգացած երկրների համար, որտեղ պերզիդենտական եւ այլ ընտրության օրվա մասին անգամ քաղաքացիների մի ստվար զանգված տեղյակ չէ, ու իրեն պետք էլ չի, թե ով կլինի:
Բայց մենք դեռ ներքեւի աստիճաններում ենք, երբ մարդ գիտի ընտրության օրը, եւ գիտի զուտ նրա համար, որ այդ օրը 5000 դրամ է աշխատելու:
Հիմա, դու ի՞նչ ես ցանկանում՝ մնալ այսպիսի ստորաքարշ վիճակո՞ւմ, թե՞ զարգանալ: Եթե քեզ ձեռ է տալիս նման վիճակը, խնդիր չունես: Երեւի երեխաներ չունես, դրա համար ես արխային: Ես ունեմ տղա, եւ խիստ անհանգստացած եմ նրա ապագայով: Անհանգստացած եմ, որ կարող է դառնալ լավ մասնագետ, սակայն որեւէ մի բ-ի տղա իր լկտի պահվածքով բռնանա նրա հանդեպ, ու նա էլ չկարողանա հակաքայլ գտնել, քանի որ՝ է՛ս է մեր երկրի վիճակը:
Երեւի երեխաներ չունես, դրա համար ես արխային: Ես ունեմ տղա, եւ խիստ անհանգստացած եմ նրա ապագայով: Անհանգստացած եմ, որ կարող է դառնալ լավ մասնագետ, սակայն որեւէ մի բ-ի տղա իր լկտի պահվածքով բռնանա նրա հանդեպ, ու նա էլ չկարողանա հակաքայլ գտնել, քանի որ՝ է՛ս է մեր երկրի վիճակը:
Նախ, արի ճիշտ դնենք շեշտադրումները՝
. ես երբեք չեմ ասել կամ չեմ ասում, որ ինձ ձեռ է տալիս նման վիճակը.
. ով էլ գա, ԼՏՊ-ն դա լինի, թե ՊՊԾ-ն՝ վիճակը չի փոխվի կամ համարյա չի փոխվի:
Նույն ԼՏՊ-ն ժամանակին շրջապատեց իրեն նման մարդկանցով (լկտի պահվածքով), հիմա նրա կողքին կանգնած են նման մարդիկ, նա ի՛նքն է հրավիրում էր նման մարդկանց, եւ ուրախ կլիներ, եթե նրանցից ոմանք կամ բոլորը միանային իրեն:
Ի՞նչ ես կարծում, Լեւոնի կողքն անցնելով նրանք խելոքանալո՞ւ էին, թե՞ հրաժարվելու էին իրենց նախկին կենսակերպից…
դրա համար ես արխային
Հենց բանն էլ նրանում է, որ արխային չեմ… ուղղակի գիտեմ, որ ոչինչ էլ չի փոխվի…
Սա ընդամենը կլանային կռիվ է, ոչ ավելի…
Ի դեպ, երեխայիս դպրոցում վերջերս Չորնիի Գագոյի տղան չգիտեմ ինքն, թե հոր թիկնապահները դասարանցու էին ծեծել՝ ինձ ծնողներս ասեցին, լսել էին Ազատություն ռադիոկայանով…
Ադմինի կողմից. քանի UNICEF-ին չեմ ասել, խնդրում եմ երեխաների հանդեպ ավելի զգույշ բառեր օգտագործել, զուտ այն բանի պատճառով, որ երեխան մեղավոր չէ բնավ այն բանի համար, թե իր ծնողներն ովքեր են…
Ինչպես տեսնում եմ, շատերի մոտ ինչ-որ սպասելիքներ արդարացվեցին, ուրախալի է: Չնայած երթում ես ժպիտներ քիչ տեսա, սակայն տպավորությունն այնպիսին էր, որ բոլորը մտածում են, եւ, իրոք, մտածելու ու վերլուծելու առիթներ կան:
Ինքս անձամբ հիասթափվեցի պայքարից, ես սոցիալական բունտի նախադրյալներ չէի ակնկալում:
Նախ, եթե խոսենք ճգնաժամից, դրա նախադրյալները նույնիսկ ոչ տնտեսագետների համար պարզ էր դեռ 2008-ի մայիսից և ՀԱԿ-ը նոր է խոսում դրա մասին՝ խորը վերլուծությամբ, և ճգնաժամը դիտարկում է հետագա պայքարի հանգրվան, ազդարարելով, թե՝ շուտով մեզ կմիանան ոչ միայն տաքսիստները , տոնավաճառից տուժվացները… այլ մնացած խավերը:
Ինձ ընդհանրապես զարմացնում է շատ հարցերի նկատմամբ ՀԱԿ-ի ցուցաբերած անտարբերությունը. նրանք խոսում են կոռուպցիայից ու ստվերային բյուջետից, մատնանշում են օղակներ՝ բենզին, գազ, 2-3 միլիարդ դոլարներ, ու սա գնում անցնում է: Մաքսային, հարկային մարմիններում խոսում են կոռուպցիայից՝ անցնում գնում է: Ղարաբաղի հարցում անում են բացահայտումներ (խոսքը փետրվարի 9-ի հանրահավաքում արված հայտարարությայն մասին է՝ Մեղրիյի վերաբերյալ) անցնում գնում է:
Արձանագրում են, թե շուտով Ղարաբաղի հարցում տեսե՛ք, թե ինչ կլինի, ազգովի վերջապես քնարկման առարկա է դառնալու, սակայն բացահայտ զարգացումներ տեղի չեն ունենում: Մյուս կողմից նահանջը և հանցանքը թե՛ ԼՂ , թե՛ ՀՀ արտաքին քաղաքականության հարցում բոլորս նկատում ենք:
Ու ՀԱԿ-ը հայտրարտում է՝ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԺԱՄԸ 15:00-ին…
Երկիրն, իմ խորին համոզմամբ, ուղղակի գլորվում է վիհը…
Շարունակելի
Ադմինի կողմից. խրախուսելի է շարունակելիությունը, սակայն խնդրվում է գրածը ստուգել մեկ անգամ եւս, նոր տեղադրել (գիշերվա կեսին դրած տառասխալ եմ ուղղում, խիղճն էլ է լավ բան, չէ՞ )
Միակ ջան, բա պիտի անցնի գնա, բա ուրիշ ի՞նչ ձևով էիր պատկերացնում: Միտինգից ու երթից մի մակարդակ վերև պայքարի ճիշտ ձևը համընդհանուր, կամ էլ հնարավորին չափ լայնածավալ գործադուլը կլիներ: Բայց Լևոնը նախ խիղճ ունի, ու մարդկանց եկամուտը ռիսկի տակ չի դնի, հետո էլ դրանով երկիրը ավելի խոցելի կդարձնի արտաքին սպառնալիքների դիմաց: Ի՞նչ է մնում՝ ասել, խոսել, անցնի գնա: Ու սպասել, թե երբ է ճգնաժամը սրբելու ամբողջ տնտեսությունը, որ սրանք փախնեն գնան, ինքն էլ իր կուտակած փորձով ավերակ երկիր կառուցի:
Երազում ենք…
Երեխայիս դպրոցում վերջերս Չորնիի Գագոյի տղան չգիտեմ ինքն, թե հոր թիկնապահները դասարանցու էին ծեծել՝ ինձ ծնողներս ասեցին, լսել էին Ազատություն ռադիոկայանով ...
Բոլորիս շնորհավորում եմ նոր քաղաքապետի կապակցությամբ՝ հանձինս Բեգլարյան Գագոյի: Առավոտը բացվի՝ հրամանի մասին կիմանաք ինքներդ: Ու ցավակցում եմ Տարոն Անդրանիկի Մարգարյանին, քանի որ իր թաղը թողեց, որտեղ իրեն շատ թե քիչ սիրում ու հարգում էին, ու գնաց Գագոյին տեղակալ՝ վերջնականապես փչանալու:
Այսօր ստորագրվել է նրանց հրամանագրերը, իսկ վաղը Հ-մեկը ու մյուս հըմեկները պարծանքն աչքներից կաթելով կհայտարարեն:
Այնպես որ, Ժոժոբա ջան, վայթեմ երեխուդ դպրոցը փոխես: Դու էլ ես շատ թիթիզը, հենց էդ դպրոցում պիտի երեխադ սովորե"ր: Դու էդ ի՞նչ կարողությունների տեր ես, որ հասցնես տղայիդ ուսումն իր ավարտին
Դու էլ ես շատ թիթիզը, հենց էդ դպրոցում պիտի երեխադ սովորե"ր: Դու էդ ի՞նչ կարողությունների տեր ես, որ հասցնես տղայիդ ուսումն իր ավարտին
Շատ կներես, էդ Գագոն իրա Դրուժբայից պտի գա հասնի մեր թաղը՝ իր երեխուն դպրոց տա, ես իմ թաղի եւ իմ սովորած դպրոցում չպիտի տա՞մ: Թե՞ ես էլ պտի տանեի իրա Դրուժբայի ղռերը դպրոց
Ինչ վերաբերում է այսօր տարածված այն լուրերին, թե ՀՀԿ-ի Երեւանի քաղաքապետի թեկնածու, Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանը վաղվանից զբաղեցնելու է քաղաքապետի նշանակովի, իսկ Ավանի թաղապետ Տարոն Մարգարյանը` Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնը, ապա Արման Մուսինյանն ասաց. «Թող զբաղեցնի: Ավազակապետության ներսում կատարված ռոտացիաները մեզ չեն հետաքրքրում»:
Հիմա չհասկացա՝ ընտրություններ եղե՞լ են, թե՞ ընդիմությունը ինչպես միշտ «իր ալտերնատիվ» ընտրություններին է ուզում մասնակցել:
Դե վատ չէ ... հիմա մի հատ «նախագահ» ունենք, մի հատ էլ «քաղաքապետ» կունենանք… մնաց մի քանի հատ էլ պորտֆելներ բաժանվի…
Հարազատներս՝
Սաղ հեչ… ի՞նչ եք կարծում, էդ դոլարային խաղերն ի՞նչ են նշանակում: Եթե մի քանի օր առաջ մտածում էի, որ իրականություն կա այս ամենում, էսօր չգիտես ինչու մտքովս անցավ, որ սա կարծես թե բեմադրված սցենար է ....
Շարունակելին ...
Ի վերջո, իՆձ թվում է, որ շատերի նման, ավաղ, ես էլ ընկա մեծ չափազանցությունների մեջ և միֆականացրի Լեւոնի անձը, միֆականացնելու այդ շրջանը ինձ մոտ սկսվել է մոտովորապես 2000թ.-ից, ժամանակն է, որ ես եւ մյուսները Լեւոնի նկատմամբ ավելի ռացիոնալ վերաբերմունք դրսևորենք:
Հ.Գ. Ադմինն հայտնում եմ ներողոմտությունս, ես երբեք չէմ փայլել փայլուն ուղղագրությամբ, ցավոք սրտի:
02-03-09 • 01:10 AM
Ինձ էլ դուր եկավ Տեր-Պետրոսյանի ելույթը, ու առաջին հերթին այն պատճառով, որ բոլոր հարցերի պատասխանները տվեց. շարժմանը վերաբերող հարցերը ի նկատի ունեմ: Մարդկանց հասկացրեց, որ չի ուզում ավազակախումբը փոխարինել մեկ ուրիշ ավազակախմբով: Իսկ որ մի քանի ամիս հետո իրենք են հրաժարական ներկայացնելու, կամ էլ առանց հրաժարականի, ուղղակի մի օր պարզվելու է, որ կառավարությունում այսօր բաձրաստիճան պաշտոնյա չկա, ԱԺ պատգամավորներից էլ մի 80-90 հոգի ոչ տանն են, ոչ էլ զանգերի են պատասխանում: Լինելու է այդպիսի իրավիճակ. անցած օգոստոսին նշեցի, որ մինչև մայիս-հունիս հազիվ դիմանա ռեժիմը, Ժոժոբան քուանշեց, բայց լինելու է: Ու ոչ թե ներքաղաքական մրցակցության պատճառով, կամ դրսից ճնշման, այլ ներպալատական ըմբոստության: Մեծ գործարարները “բունտ” են անելու, ու Սերժի հրաժարականն են պահանջելու անհապաղ, հետո էլ գնալու են Լևոնի դուռը չոքեն. դա էլ փրկություն չէ, սակայն այսօր ուրիշ ղեկավար չկա, որը կամք ունենա: Ռոբերտն էլ կարող է շարժում ցույց տալ, բայց եթե մի քանի թափով պաշտոնյա փախան, նա էլ իր կաշին փախուստով կփրկի:
Ինչևէ, ամեն դեպքում լավ ելույթ էր, առաջին հերթին ուղղված իշխանությանը, հետո միայն ժողովրդին/հասարակությանը: