ԱՄՆ գիտնականները հետաքրքիր բացայտում են արել: Իհարկե, նրանց ներկայացրած տվյալները վերաբերում են ԱՄՆ-ի բնակչությանը, սակայն չեմ կարծում, որ այս արդյունքները չի կարելի տարածել մեզ վրա:
Այսպիսով, նրանք պնդում են, որ նորմալ սննդակարգիը, ֆիզիկական ակտիվությունը ու մարմնի նորմալ քաշը կարող են երաշխավորել ԱՄՆ-ում քաղցկեղի ամենատարածված 12 տեսակների ընդհանուր դեպքերի 34%-ը: «Թարգմանելով» նորմալ մարդկային լեզու, ստացվում է, որ վերոնշյալ երեք պայմանների պահպանումը 34%-ով նվազեցնում է քաղցկեղի ամենատարածված 12 տեսակնեով հիվանդանալու ռիսկը: Չէ… սա էլ այդքան հայերեն չէր: Լավ, կարճ ասած՝ շատ շարժվեք, նորմալ սնվեք ու հետեւեք Ձեր մարմնի կշռին…
Ամբողջական տեքստը անգլերեն լեզվով կարող եք ընթերցել այս էջում:
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Խորհուրդներ | 3 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Եթե ծխեմ, բայց հետն էլ վերեւի երեք կանոններին հետեւեմ, ապա կարելի՞ է մտածել, որ իմ ծխելու հետեւանքները կոմպենսացվում են այս ոսկե երեքով: Կարծեմ մեծ մասը բժիշկներ են այստեղ, ի՞նչ կասեք:
Եթե ծխեմ, բայց հետն էլ վերեւի երեք կանոններին հետեւեմ, ապա կարելի՞ է մտածել, որ իմ ծխելու հետեւանքները կոմպենսացվում են այս ոսկե երեքով
ես մնացած բժիշկների անունից ասեմ ՝ ապրելը կապրես, բայց հաստատ չի կանգնի…
27-02-09 • 03:37 AM
Ադմին ջան, իսկ եթե քաշը նորմայից ոչ թե բարձր է, այլ ցածր է: