Մոտ երկու շաբաթից մարտի մեկն է: Նույն այս օրը 2008 թվականին տեղի ունեցավ հայ ժողովրդի կյանքում իր պատմության ընթացքում ամենաողբերգական իրադարձությունը` հայը իր երկրի մայրաքաղաքաում նախճիրի ենթարկեց հային: Այս օրն էր, որ մարդը ցույց տվեց իր ողջ մռայլ էությունը, ողջ գորշությունը համայն մարդկության: Սա նախճիր էր` ուղղված ամենայն արդարությանը, ուղղված մարդկային խղճի նրբությանը, կարծիքի ազատ արտահայտմանը, մտածողության բազմազանությանը եւ, ընդհանրապես, յուրաքանչյուր դրական երեւույթի:

Այդ օրը մարդ էակը ցույց տվեց, որ գազանը պետք է ահագին «հաց ու պանիր ուտի», որ մարդ-գազանին հասնի.

Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.
Ձեռքերն արնոտ գընում է նա դեռ կամակար,
Ու հեռու մինչև Մարդը իր ճամփան։

Հովհաննես Թումանյան` Ամենայն Հայոց Բանաստեղծ (1869-1923)

Մարտի մեկի նախադեպեր, բնականաբար, մեր պատմության մեջ եղել են ուղիղ իմաստով, սակայն յուրաքանչյուր ժամանակահատվածում էլ դա եղել է թուրք արյուներախ Համիդ 2-րդի ձեռքի գործը: Ի դեպ, այս արյուներախի մայրը եղել է հայ: Նրան, մինչ սուլթան դառնալը, քարկոծել են ազգությամբ հայ լինելու համար եւ փոքր տարիքից սկսած` նրա մեջ նստած է եղել արհամարհված ու ճնշված լինելը, և նա նպատակ է ունեցել հետագայում ցույց տալ, թե ով է ինքը եւ ինչի է ընդունակ: Աբդուլ Համիդ 2-րդ արյուներախը 2.000 հայ երեխայի արյուն է թափել, որ լողանա լողավազանում… 300.000 հայ կոտորեց միայն 1890-1896 թվականներին (գլխավոր նախճիրը` 1895-96):

1890 թվականի հուլիսին Գում Գափույում տեղի ունեցավ հայերի ցույցը հնչակյան գործիչների գլխավորթությամբ, որոնք պահանջում էին Արյուներախից կատարել 1878 թվականի հունիս-հուլիսին գումարված Բեռլինի կոնգրեսի 61-րդ հոդվածի պահանջները` բարենորոգումներ իրականացնելով հայկական շրջաններում: Եվ ոստիկանությունը, կանգնեցնելով ցուցարարների թափորը, դիմահար կրակոցով սպանում է մի քանի տասնյակ հայերի:

1895 թվականին կրկին հնչակյանների գլխավորությամբ հայերը ցույց են անում (երկու ցույցերն էլ եղել են խաղաղ, ինչպես 2008-ինը) եւ պահանջում են արյուներախ բռնակալից կատարել 1895 թվականի մայիսին գերտերությունների ներկայացրած Մայիսյան ծրագրի պահանջները: Կրկին զինվորական հրամանատարությունը կրակում է ժողովրդի վրա: Մի քանի օր շարունակ մայրաքաղաք Կ.Պոլսում (Ստամբուլ) սպանություններ են լինում, որոնց զոհ են գնում 2.000 հայեր:

Սրանք դեպքեր էին, որոնք նախադեպ հանդիսացան 2008 թվականի մարտի մեկի համար: Ցավոք դա չկանխվեց: Սակայն հաջորդ սերունդները անպայման պետք է ամեն ինչ անեն այդօրինակ գարշանքը սրբելու հայոց պատմության երեսից, որ երբեք չկրկնվի այլեւս:

Հովհաննես Թումանյանը Եղեռնի զոհերին հոգեհանգիստ կարդաց: Մտավորականը` հանձին Մեծ Թումանյանի, առաջ է քաշում գաղափար, որն այժմ էլ է արդիական և հույժ անհրաժեշտ: Այդպիսի մտավորանության կարիք ունենք նաեւ այժմ, սակայն չկա.... կա/կան միայն մտավոՌականներ… ցավո՜ք… Հասարակության դեգրադացիան է հասցնում այս երեւույթների տարածմանը եւ խորացմանը:

Ու վեր կացա ես, որ մեր հայրենի օրենքովը հին՝
Վերջին հանգիստը կարդամ իմ ազգի անբախտ զոհերին,
Որ շեն ու քաղաք, որ սար ու հովիտ, ծովից մինչև ծով
Մարած են, մեռած, փըռված ու ցըրված հազար հազարով…

Ու կըրակ առա հայոց հրդեհի կարմիր բոցերից,
Էն խաղաղ ու պաղ երկնքի ծոցում վառեցի նորից
Մասիսն ու Արան, Սիփանն ու Սըրմանց, Նեմրութ,
Թանգուրեք,
Հայոց աշխարհի մեծ կերոնները վառեցի մեկ–մեկ,
Սուրբ Արագածի կանթեղն էլ, ինչպես հեռավոր արև,
Անհաս, աննըվազ, միշտ վառ ու պայծառ, իմ գըլխի վերև…

Կանգնեց խոժոռ, մենակ ու հաստատ, Մասիսի նըման,
Կանչեցի թըշվառ էն հոգիներին՝ ցըրված հավիտյան
Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև Ծովն Հայոց,
Մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ։
- Հանգե՜ք, իմ որբե՜ր… իզո՜ւր են հուզմունք, իզո՜ւր
և անշահ…
Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կը մնա…

Աջիցըս Եփրատ, ձախիցըս Տիգրիս՝ ահեղ ձեներով,
Սաղմոս կարդալով՝ անցան, գընացին խոր-խոր ձորերով,
Ամպերն էլ ելան Ձիրավի ձորից, հըսկա բուրվառից,
Ճանապարհ ընկան Ծաղկանց սարերից, Հայկական պարից,

Բույլ-բույլ, բուրավետ, շարժվեցին դեպի կողմերը հեռու,
Գոհար ցողելու, ծաղկունք բուրելու, բուրմունք խընկելու
Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև Ծովն Հայոց,
Մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ…
- Հանգեք, իմ որբե՜ր… իզո՜ւր են հուզմունք, իզո՜ւր
և անշահ…
Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կը մնա...

Եվս մեկ անգամ ցավակցենք մարտի մեկի բոլոր զոհերի հարազատներին, իսկ զոհերի հոգուն` հանգստություն…

Հ.Գ. 2009 թվականի մարտի մեկին Հայ Ազգային Կոնգրեսը ձեռնարկել է հանրահավաք Մատենադարանի մոտ ժամը 15:00-ին:
Թե ինչ տեղի կունենա երկար ընդմիջումից հետո այս հանրահավաքի ժամանակ, ցույց կտա միայն տվյալ օրը:
Եկեք քննարկենք և առաջ քաշենք յուրաքանչյուրիս տեսակետը` կապված այդ օրվա հետ:

Philosopher-ի ստորագրությունը

Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ

41487f9cf3d7.jpg