… կամ ինչպե՞ս զինվորը պահպանի մարտունակությունը 350 դրամանոց ճաշով:
Նախօրեին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատ և Զինված ուժերի գլխավոր գրասենյակի վարչությունների աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ֆինանսա-բյուջետային վարչության պետի և «ԶինԱր» ընկերության հետ մեկտեղ նրանք մշակում եմ նախագիծ, ըստ որի զինծառայողների ճաշի գինը ճաշարաններում կկազմի 350 դրամ։
Ըստ Օհանյանի՝ այժմ Պաշտպանության նախարարությունում զինվորները և սպաները ճաշի համար վճարում են 1000-1200 դրամ։
Մեջբերումը թերթից է:
Ամեն ժողովուդ արժանի է իր թագավորին…
Գրառման հեղինակ՝ Democrat | Բաժինը՝ Առօրյա | 1 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
14-02-09 • 00:04 AM
Չհասկացա: Ի՞նչ է նշանակում զինվորները վճարում են: Զինվորները իրենց սննդի համար չեն վճարում որևիցե մեկին: Նաև ասեմ, որ մեր զորամասում, օրինակ՝ զինվորական ճաշարանում բավականին լավ սնում էին ժամկետային զինծառայողներին: Եվ դրան շատ ուշադիր էր առաջին հերթին մեր հրամանատարությունը:
Մեկ օրինակ. հրամանատարը առավոտյան մտնում էր ճաշարան, որտեղ ճաշացուցակով կարտոֆիլի պյուրե էր: Գդալը մոտ քսան-երեսուն սմ-ից բաց էր թողնում: Եթե հանկարծ գդալը չեր ցցվում և ուղղահայաց մնում ճաշի մեջ, ուրեմն ճաշարանի պետին, հերթապահին, խոհանոցի մնացած պատասխանատուներին բարդ օր էր սպասվում: