Այսօր հայրս տուն եկավ ու տեղեկացրեց,որ թերթի կրպակում իրեն հաղորդել են, թե՝ «առավոտից եկել, Հայկական ժամանակի բոլոր թերթի կապոցները հավաքել են...»: Նույնը նրան ասել էին մի քանի այլ կրպակներում…
Մտածեցի, թե՝ էդ ի՞նչ են տպել, որ չեն թողել,որ տպագրված նյութերը հասնեն ժողովրդին: Պարզվում է,որ սովորական հայկական տարբերակ է:
Ընթերցում եմ ա1պլյուսում.
Այսօր «Հայկական Ժամանակ» օրաթերթը լույս չի տեսել բացառապես տեխնիկկական պատճառներով,- «Ա1+»-ին տեղեկացրեց թերթի պատասխանատու Հայկ Գեւորգյանը: Ըստ նրա երեքշաբթի, սովորականի պես, թերթը կհասնի ընթերցողին եւ այսօրվա համարի չուշացող, հեղինակային նյութերին ընթերցողը կծանոթանա երեքշաբթի:
Մեր հարցին, թե արդյոք «տեխնիկական պատճառը» պայմանավորված չէ թերթի երեկվա համարում մեծ աղմուկ հանած այն նյութի հետ, ըստ որի Ազգայի ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ հանրապետությունում փողեր են լվացվել 95 միլիոն դոլարի, թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանը նշեց, որ խնդիրը զուտ տեխնիկական է.թերթի այսօրվա համարը ուշացրել են տպագրության:
Օգտվելով առիթից, Հայկ Գեւորգյանը ներողություն խնդրեց ընթերցողներից:
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Նորություններ | 2 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
իսկ ես 2 խոսքով կուզենայի անդրադառնալ Վարչապետի այցին ոսկու շուկա, եվ նրա մեկ արտահայտությանը էն ջահելի հետ /հուսով եմ որ կադրերը տեսած կլինեք Շանթով/
«Հսկիչ դրամարկղ դնելով մեկ ձեզ չենք ուզում հսկած լինել, այլ ձեր տիրոջը» - խոսքերը ներկայացնում եմ հիշողությամբ, այնպես որ հնարավոր են աղավաղումներ ... բայց իմաստը հաստատ դրանից չի փոխվում
1. նախ կիրովականցի հաստագլուխ /ֆենոմենոն ջան ներող/, եթե դու սաղ կյանքդ տեր ես ունեցել գլխիդ, եվ մինչեւ հիմա էլ տիրոջդ շուքի տակ ես ապրում, ապա ոսկու շուկայի աշխատողն ոչ թե տեր ունի, այլ տարածքի տեր ..
2. լսի ջահել .. ես քո մասին ավելի լավ կարծիք ունեյի
ա/ նախ, եթե խոսում ես քեզնից երիտասարդի հետ, որն միգուցե եվ կրթություն չի ստացել, կամ քեզ նման տեր չի ունեցել գլխին, ապա քո իսկ դաստիրակությունը ցույց տալու համար ... առնվազն «ճշտով» կլիներ նրա հետ «Դուք»ով խոսելը, կամ գոնե «դու»-ով բայց մի քիչ ավելի հարգանք պարունակող տոնով.
Չնայած ինչու եմ զարմանում, եթե քո տերն հարկային-մաքսայինի աշխատակիցների հետ խոսում է ԱՐԱ-ով, ապա դու, ով իրեն ավելի կրթվածի տեսք է տալիս .. հազիվ էլ տենց խոսար
բ/ որ խելքդ կհերիքի, որ նման սուտ չասես .. /ես միշտ համարել եմ, որ սուտ խոսալը, եթե սուտդ նենց է, որ ակնհայտ չի զռռում, կամ այլ կերպ ասած դիմացինիդ մի բանում համոզելը, ընթացքում ինչ-ինչ բաներ թաքցնելով .. դա խելքի նշան է/
թե չէ նենց տպավորություն ստեղծվեց, որ շուկայի աշխատողների շահույթն ձեզ հեչ էլ չի հետաքրքրում, այլ ուզում ես կզզացրած լինեք մի քանի շուկայի տերերի ...
Ում ես խաբում ՞ ...
24-01-09 • 22:22 PM
Բայց ինչ ուզում են ասեն, կարծում եմ, որ այստեղ ինչ-որ բան այն չէ…
Պատահական չէ, որ Ադմինը նշեց իր հոր հետ պատահածը՝ մի քնաի կրպակավարներ պատասխանել են նույնը…
Ինձ մոտ նույնը պատահեց… Երբ ցանկանայի գնել ՀԺ, կրպակավարը նույն պատասխանը տվեց…
ԵՎ Հայկ Գևորգյանի պատասխանն էլ մի քիչ անհասկանալի էր ու աբստրակտ…
Չե՞ք կարծում…