Երեկ երբ գրեցի Castellers de Vilafranca հոդվածը /արդեն ուշ գիշեր էր/ եվ պատրաստվում էի վերջացնել գործերս եվ պարկել քնելու ... երբ հանկարծակի զանգեց հեռախոսը. Չեմ թաքցնի, չնայած նրան, որ ես գիշերային մարդ եմ, բայց միշտ էլ վախեցել եմ գիշերային զանգերից. Ինչ որ գույժ կա այս զանգերում. Ես միշտ հեռախոսը վերցնելիս սպասում եմ ամենավատին.
Հուսով եմ շատ-շատերն կհասկանաք ինչ նկատի ունեմ.
Մի խոսքով վերցնում եմ հեռախոսը եվ գծի այն ծայրին լսում իմ մանկության ընկերոջս ձայնը. Կապի որակից զգացվեց, որ խոսում է բջջայինից. Գիշերվա ժամն էր 3-4-ի կողմերը.
- Կարող ես ինձ պարտքով 20 հազար տալ
- Ռ. ինչ՞ է եղել, խո բան չի պատահել
- Պատահել է, բայց հիմա չեմ կարող ասել ... դու ասա, կարող ես տալ, թե՞ ոչ
- Հա, կտամ
- Լավ, էդ դեպքում մի քսան ռոպեյից ձեր տանը կլինեմ
Մոտ քսան ռոպե անց նա արդեն մեր տանն էր.
Մի քանի խոսք նրա մասին.
Ռ. իմ մանկության ընկերներից է. Պատմաբան է .. դեռեւս ուսանողական տարիներին, երբ նոր էին սկսվել Ղարաբաղի դեպքերը, ԽՍՀՄ-ի փլուզումը, մեկ տարվա մեջ իրար հետեվից մահացան նրա հայրն ու մայրն, եվ ստիպված ուսանող տարիքից տղան ստիպված էր ինքն վաստակել իր հացն.
Երեվի հասկանում եք, որ պատմականի ուսանողն հաստատ իր մասնագիտությամբ չէր կարող վաստակել, այն էլ խայտառակ ալան-թալանի եվ փլուզումների ժամանակահատվածում. Եթե հիշում եք 88-90-ական թվականններն, ապա կհասկանաք, որ այն ժամանակ հացի փող կարելի էր միայն աշխատել դաղլի-շուկայական առեւտրով.
Ավարտեց, ընդունվեց դպրոցում որպես պատմության դասատու ... մի 5 տարի աշխատելուց հետո դուրս եկավ եվ գլխով ոտով անցավ առեւտրի մեջ. Ցավոք, նա այն մարդկանցից չէ, ում մեջ կա առեւտրական գենը. Նկատի ունեմ, որ նա երբեք էլ չկարողացավ բարձրանալ վաճառողի պատվաբեր պաշտոնից, եվ հետեվանքում երբեք էլ չկարողացաց ստեղծել իր իսկ բիզնեսը.
Այս ժամանակ էլ ամուսնացավ /իմ մատս խառն էր այս գործում/ .. կարծեմ, եթե չեմ սխալվում ես էլ նրա ամուսնության սեղանի թամանդա եմ եղել.
Կինը բրյուսովն է ավարտել .. կարծեմ ռուս-անգլերենի մասնագետ է.
Հիմա արդեն 2 դպրոցական երեխաներ ունեն.
Ցավոք, ինչքան ես հիշում եմ Ռ.-ին, նա վերջին տարիները միշտ էլ աշխատել տարբեր տեղերում ... բայց միշտ կամ վաճառող, ռեստորանի պահակ, բանվոր ...
Հիմա կմտացեք, նա այն դեմքերից է, որոնք խրոնիկական անհաջողակ են, կամ ծույլ ի ծնե ... Չէ, դա այդպես չի .. տեսքին նայես, կասես երնեք տիրոջը. Հաքու կապն միշտ տեղն է, այնպես որ հաստատ ինձնից եվ ձեզնից վատ կամ անճաշակ չի հագնվում. Այնպես որ տեսքին նայելուց հաստատ մտքով չի անցնի, որ այս մարդն հիմա կամ մեկ ամիս առաջ բանվոր կամ պահակ է աշխատում.
Միայն մեկ տարբերությամբ, որ եթե ես կամ մեզնից շատերն կարող են իրենց արժանապատվությունից ցածր համարենք որեւ աշխատանքից /օր. որոշակի ժամանակ աշխատեղ ռեստորանում պահակ եվ ավտոների կայանող/, ապա վերջինս չի խորշել ոչնչից, միայն թե իր արժանապատվությանը չկպնեն. Եթե չեմ սխալվում հենց ռեստորանի դեմը մեկին դնգել էր, ով իրան ափռ-ցփռ էր պահել հարբած վիճակում.
Լավ, աղջիկ չեմ մարդու տալիս, որ դրած մարդուն գովում եմ .. երկար ու բարակ.
Ինչումն էր պատճառը այսքան ուշ այցելության.
Վերջին ամիսները Ռ.-ն աշխատում էր «Արայ»-ում որպես բանվոր. Եթե որեւէ մեծ իր առած լինենք նմանատիպ խանութներից, ապա երեվի գիտեք, որ խանութը իր հաշվին դաստավկա է անում . Այ հենց այս ծառայությունն էլ իրականացնողներից մեկն էլ հենց իմ ընկերս էր.
Դեռեւս մի քանի ամիս առաջ նա ինձ ասում էր, որ խոսակցություններ կան, որ տարվա սկզբին լինեն կրճատումներ. Այդպես էլ եղել է, եվ մի քանի որ առաջ նվազ առեվտրի պատճառով Արայի կրճատել է մի խումբ մարդկանց՝ այդ թվում եւ Ռ.-ին.
Եվ քանի որ 10 օր առաջ էլ կրճատել էին եվ նրա կնոջը, ով ավարտելով Բրյուսովը աշխատում էր Պիցցերիայում որպես մատուցողի. Պատկերացնում եք 35 տարեկան լեզվի մասնագետ աղջիկը աշխատի որպես մատուցողուհի, եվ դրանից հետո էլ նրան կրճատեն, քանի որ տիրոջը այլեւս ձեռ չի տալիս պահել 3 մատուցողուհի, երբ կարելի է յոլա գնալ 1 հոգով, որն էլ հավանաբար 18-20 տարեկան է.
Մի խոսքով Ռ.-ն կործրել էր աշխատանքը /ինչպես ասեցի կինն արդեն 10 օր գործազուրկ էր/, առավոտվանի ընկած աշխատանքի գործակալություններով եվ շուկաներով աշխատանք է փնտրում. Իր ասելով վերջին 2 օրվա ընթացքում մի քանի շուկա է տակն ու վրա տվել աշխատանք փնտրելով, բայց ապարդյուն.
Աշխատանք չկա.
Երբ մտավ տուն, ապա .... ես վաղուց չէի տեսել նրան նման դեպրեսիայի մեջ ... եթե սուտ չասեմ, ես մտածում էի ավելի վատի մասին. Փորձեցի հանգստացնել, բայց ինչ...՞
Ասում է, արդեն զզվել եմ ինչքան կարելի է ... ոչ մասնագիտություն ունեմ նորմալ, ոչ փեշակ ... արդեն հոգնել եմ ստեղից ընդեղ սրան նրան խնդրելով, որ աշխատանք չարեն.
Ոչ մի ապագա չեմ տեսնում, ոչ մի լուսավոր կետ. Տանն էլ, որ մի քիչ կինը սխմի ... պատկերացրեք ... համարյա նախասուցիդալ վիճակ էր մարդու մոտ.
Չգիտեմ ինչ ասեմ ...
Հա, նա քաղաքականցած դեմք չի եղել. Ոչ սրա, ոչ մյուսի պլակատը չի բռնել.
Ոչ մեկի ՖլեշՄոբի-ն չի մասնակցել, միտինգների էլ դժվար գնացած լինի, քանի որ ի տարբերություն /ստեղ գլուխ գովացող, եւ ոչ միայն/ շատ-շատերի արտասահմանյան կազմակերպություններից փող չի ստանում /միտինգին մասնակցելու, կամ ազատական գաղափարներ արտահայտելու համար/, այլ զվաղված է եղել իր ընտանիքի համար հացի փող հոգալով.
Հոսով եմ, շատերն կիջնեք ձեր բարձրունքներից եվ կընկալեք ինչ է նշանակում հացի փող հոգալը.
Եվ հիմա այս մարդը դեպրեսիա է մեջ է ընկնում, քանի որ կործնում է հերթական բանվորի աշխատանքը, իսկ քթին տան վարձերը վճարման ժամկետն է, եվ աղջկան երաժշտականի վարձը վճարելու օրն ....
Էհ .. .տերդ ք… երկիր, եթե նորմալ մարդը էս անտեր երկրում պտի մտածի կյանքնի անիմաստության մասին, կործնելով հերթական սեւ գործն:
Դիմում եմ բոլորիդ, եթե կարող եք աշխատանքով օգնեք, կամ ուղղորդեք, ապա /առաջին հերթին/ ինձ շատ-շատ օգնած կլինեք.
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Առօրյա | 10 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ծայրահեղ դեպքում կարելի է մոմ թափողի դիմել;
Չէր մտածում, որ մարդու մոտ դեպրեսիայի առկայությունը, որոշ մարդկանց մոտ կարող է հումորով արձագանքվի
բայց թե ուրիշի անհաջողություններն ինչու ես ցանկանում հակակշռել այլոց հաջողություններով, ինձ մնաց անհասկանալի
Հուսով եմ, «անհասկանալի մնալու պատճառով» մոտդ ոչ ադեկվատ ռեակցիաներ առաջանում.
Ի միջի այլոց քեզ նկատի չունեյի /արտասահմանի փողեր ուտել ասելով ... երեվի դրա պատճառով, որ ի սկզբանե քո վրա էիր վերցրել, մոտդ հետագա մեկնաբանություններն էլ սխալ էին ընթացել/…
Խոսքը ընդիմության այն առաջնորդների մասին էր, ովքեր մի տարի առաջ պատմում էին, որ իրենք հայրենանվեր գործով զբաղվելուց /Լեվոն գոռալուց, կամ պլակատ բռնելուց/կործնելու բան չունեն, քանի որ իրենք լավ վարձատրվում են դրսից.
բայց թե ուրիշի անհաջողություններն ինչու ես ցանկանում հակակշռել այլոց հաջողություններով
ցավում եմ, որ քեզ էլ ստիպված եմ մանրամասնել ...
Թեկուզ հենց նրա պատճառով, որ սպասում էի նման մի պատասխանի
- Այ, որ գար անցյալ տարի մեր կողքը կանգներ, հիմա երեվի ավելի լավ երկրում ապրեր.
Էհ… ավելի լավ կլիներ խորանայիր գրածս վերջին պարբերության վրա, որը, հատուկ, սկսված էր այս բառերով. “Իսկ, կատակը մի կողմ...”:
Չէր մտածում, որ մարդու մոտ դեպրեսիայի առկայությունը, որոշ մարդկանց մոտ կարող է հումորով արձագանքվի
Ամեն դեպքում, հումորս չէր անցնում անթույլատրելիության սահմանը… ու վերաբերվում էր մի հոգու, եւ ոչ թե տասնյակ կամ հարյուր հազարավոր մարդկանց, որոնց վերաբերյալ քո հումորներն ավելի կծու են:
Հիմա ի՞նչ, ընկերոջդ գործերը թողնենք անցնենք կոնֆրոնտացիայի՞
Ախր խի եմ զարմանում, եթե առողջապահության փոխնախարարները նոր տարվա օրով բռնում են մարդ են ծեծում, ապա շարքային բժիշկն էլ սուցիդալ վիճակում մարդուն խո չի օգնելու՝ մաքսիմում մոտ թափողի մոտ կուղարկի /մտքում էլ մտածելով, բայց ախր շատ հումորով տղա եմ, էհ՜/
Էհ… ավելի լավ կլիներ խորանայիր գրածս վերջին պարբերության վրա, որը, հատուկ, սկսված էր այս բառերով. “Իսկ, կատակը մի կողմ...”:
Գիտես հարգելիս, ես ջահել վախտով շատ էի սիրում մարդկանց վիրավորել միաժամանակ համեմելով դա «ներողությամբ».
Մոտավորապես այսպես
Ներողություն եմ խնդրում, /կամ ասենք, սա ձեզ չի վերաբերվում/ բայց ձեր ասածը կատարյալ ապուշություն է
Հիմա ձեր ասածն շատ նման էր դրան .. սկզբից ձեռ առնել, հետո նշել մեծահոգաբար -«Իսկ, կատակը մի կողմ...»
Լաաավ ... չեմ էլ զարմանում ... հատկապես, որ հոդվածը դնելուց առաջ մեծ հույսեր էլ չունեյի.
Հիմա ի՞նչ, ընկերոջդ գործերը թողնենք անցնենք կոնֆրոնտացիայի
կոնֆրոնտացիայի՞ ... ինչ հիանալի բանիմացություն.
Չէ, արի հիանանք, ոնց մի ամբողջ ազգ մի քանի ամսում կոնվերսիայի ենթարկվեց մի քանի հոգու բանակի. Սենց երեվի ավելի արդարամիտ կլինի ...
Չէ, թող դուրս չգա, որ ընկերոջս պրոբլեմի մեջ մեղադրում եմ մի հոգու, կամ մի 10-նյակ հոգու /հազարների մասին չէ խոսքը, վերջինս իմ ու ընկերոջս նման մարդիկ էին, ով ապուշաբար հավատում էին .. երջանիկ ապագայի/.
Ուղղակի, որերորդ անգամ ասում եմ, որ չեմ հավատում մարդկանց, ում ձայնը տաք տեղից է դուրս գալիս, ով սեփական անձնասիրական իդեաները քողարկում եմ գեղեցիկ եվ բարձր մտքերի շարանով.
Ուղում էիք մարդկանց օգնել .. անեիք ավելի իրատեսական բաներ ... եվ ոչ թե տարիներով քնեիք էշի ականջում, կամ «կուտակեիք» ձեր դեվիդենդները եվ շահերը, իսկ մի քանի ամսվա մեջ ձեզ ներկայացնեիք որպես ազգի փրկիչ.
Ասում ես .. .մեղադրում եմ հազարավոր մարդկանց՞
Այո, ինչու ոչ ...
Ախր այս ամենի մեղավորը հենց ես ու դուք ենք՞
Օրինակ, դու .. հարգարժան Ադմին .. հլը մի հատ ձեռդ դիր սրտիդ եվ հիշիր վերջին անգամ ում ես ձեռք մեկնել ...
Նկատի չունեմ .. եղբոր, քրոջ կամ մոտիկ բարեկամի, կամ նույնիսկ մոտիկ ընկերոջ.
Նմանապես նկատի չունեմ փողոցում մուրացկանին փող շպռտելը կամ ռեստորանում, սրճարանում մատուցողին կամ տաքսու վարորդին թեյի փող թողնելն /որով ավելի շատ քո անձն ես ուզում որակավորել/.
Այլ անկապ մի մարդու ... որն քեղ ոչնչով կապված չէ ...եվ չի լինի հետագայում.
Ախր ձեզ /մեզ / բոլորիս միավորում է միայն մեկ ձգտում . .ավելի շատ կուտակել .. ավելին հեռու կամ բարձր բարձրանալ ...
Ոչ ավելի .. եվ սրանով ձեր էությունը նկատի չունեմ .. .այլ սա դարձել է բոլորիս կենսակերպը.
Մենք չենք զարմանում, որ արդեն մի 5-10 տարի ոչ մի անգամ չենք էլ սիրահարվել , ոչ մեկին գժի պես չենք սիրել ...
Ախր այս ամենն է /սիրել, օգնել -կարեկցելն/ է, որ մեզ բոլորիս մարդ կոչվելու իրավունք տալիս .. հակառակ դեպքում մենք վերածվում ենք ինչ որ մեկի /հերթականի/ համար բռունցքը վեր նետող մասսայի . .ոչ ավելին.
Հա, մեկ էլ կարող է մեր տիկինը լավ զգա իրեն հարեվանուհիների մոտ, որ իր ամուսինը հարգված եվ նշանակալից դեպք է ...
Դե եթե այս է ձեր նպատակն, ապա ... ես համեստորեն կլռեմ ...
Աստված ձեր հետ ...
Նորից եմ կրկնում՝ հիմա ի՞նչ, բան ու գրոծներս թողնենք անցնենք ինքնապաշտպանությա՞ն… էս ի՜նչ լայնածավալ հարձակման ես անցել, գոնե խե՞ր է…
Ժոժոբա, չեմ ուզում լեզվակռվի մեջ մտնել քո հետ. ըստ քո արտահայտած մտքերի, դժվար թե բանավեճի հասնի. դու՝ ժողովրդի ու բոլորի մասին մտածող ու հասնող, մենք՝ պրեզիդենտիդ խոսքերով ասած՝ օդ տատանող: Դու՝ խորաթափանց ու ամեն ինչից տեղյակ, մենք՝ մակերեսային ձեւով ուրիշի դարդ ու ցավի վրա ուրախացող: Ու էդ ձեւ շարունակ. գո՞հ ես..
դու՝ ժողովրդի ու բոլորի մասին մտածող ու հասնող, մենք՝ պրեզիդենտիդ խոսքերով ասած՝ օդ տատանող
պետք չէ էժանագին մեթոդներով խոսակցությունը տանել այլ կողմ
ես, նախ
ա/ վերոհիշյալ բոլոր նախադասություններում, երբ գրում էի Ձեզ կողքից մի հատ կպցնում էի Մեզ, որ հանկարծ մտքներով չանցնի, որ ինձ ուզում են առանձնացնել, վեր դասել այս ամենից.
Այնպես որ պետք չի .. չկպավ
բ/ երկրորդ ես ժողովրդի մասին մտածողն ու հասնողն չեմ. Ես միշտ ասել եմ, որ կարողանամ իմ ընտանիքի եվ մերձավորների կարիքները հոգամ եվ հասնեմ ...ինձ արդեն բավարարված կզգամ.
Ուրիշ բան է, որ հենց մեզ /նշում եմ մեզ, եվ ոչ թե ուրիշներին՝ ակա ԺՈՂՈՎՐԴԻՆ/ հարկավոր է ժամանակ առ ժամանակ հասնել - օգնել - սիրել.
Հասկացիր վերջապես, սա մեզ է պետք -» ԿԱՅԱՑԱԾ, ԲԱՎԱՐԱՐՎԱԾ, ԽՂՋԻ ԱՌԱՋ ՀԱՆԳԻՍՏ ԶԳԱԼՈՒ համար.
Հակառակ դեպքում միշտ կգա մի էտապ, երբ կսկսես մտածել կյանքի անիմաստության վարկածի շուրջ.
Մյուս կողմիվ, Ավելի վատ՝ եթե չգա այս պահը
Լավ, ինչ եմ նստել կյանքս պատմում ...
Ադմինի և Ժոժոբայի բանավեճը արդեն չի կարելի անվանել սոսկ բանավեճ…
Ինչու, քանզի Ժոժոբան խոսակցությունը բացարձակ բարդեցրեց և փոխեց խոսքի ուղղությունը՝ տանելով դեպի ավելի վեհ և բացարձակ օտար, զարտուղի ճանապարհներով՝ սույն հոդվածում նկարագրված դեպքի համեմատությամբ:
Նախ, Ժոժոբա, խոսքս ուղղելով քեզ, ասեմ, որ չի կարելի այդչափ նյարդայնանալ և ուրիշներին մեղադրել մի բանում, ինչը բնավ կապված չէ տվյալ “ուրիշների” հետ:
Դու կարծես հոգուդ խորքում քո ընկերոջ և նրա կնոջ գործազրկությունը փորձում ես կապել այնպիսի մարդկանց հետ, որոնք ամենևին, կրկնում եմ, կապ չունեն այդ դեպքի հետ:
Ոչ մեկի ՖլեշՄոբի-ն չի մասնակցել, միտինգների էլ դժվար գնացած լինի, քանի որ ի տարբերություն /ստեղ գլուխ գովացող, եւ ոչ միայն/ շատ-շատերի արտասահմանյան կազմակերպություններից փող չի ստանում /միտինգին մասնակցելու, կամ ազատական գաղափարներ արտահայտելու համար/, այլ զվաղված է եղել իր ընտանիքի համար հացի փող հոգալով.
Ակնհայտ է, որ նկատի ունես “ստեղ” ասելով Ֆ5-ի որոշ մեկնաբանների: Փաստորեն, ըստ քեզ, այստեղ որոշ մարդիկ անտեղի գլուխգովաններ են և արտասահմանից փող են ստանում…
Կոնկրետացրու և բացիր փակագծերդ, բարեկա՛մ… հակառակ դեպքում յուրաքանչյուրը կվերագրի իրեն քո խոսքերը, ինչը մի փոքր անհարմարություններ կառաջացնի հետաքա զրույցում…
Նշում ես, թե ինքը ոչնչի չի խառնվել ու իր ընտանիքի համար փող է աշխատել:
Բազմիցս եմ նշել, որ հասարակության մեջ այդ իներտ մասան, որը իր “աջը քաշած” գոյատեւում է, ամենից վտանգավորն է մեզանում: Եվ երբ այդ մարդկանց ինչ-որ բան է պատահում, ապա արդեն կարծես փորձում են գիտակցել, բայց կրկին ընկնում են իրենց ապրած նախկին “դրախտը”, որտեղ կարևոր է միայն սեփական բերանը կուշտ պահել, իսկ պետության հերն էլ անիծած:
Կմտածես շատ եմ կոշտացնում, բայց փաստը դա է: Յուրաքանչյուրը իր եսը քաշել է մի անկյուն և մտածում է միայն ու միայն իր մասին: Ինչ էիք ակնկալում…
Դու էլ ես սխալ քո դիտարկումներում, որտեղ անվանարկում ու արգահատանք ես մատուցում նրանց, ում հետ այդպես վարվել ամենեւին չի կարելի:
Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը ամենից վատ անդրադառնալու է հենց Հայաստանի վրա, որտեղ արդեն սկսել են պետության պահուստային ֆոնդերը օգտագործելով պահել դոլլարի 300-305 կուրսը:
Իսկ ինքդ ընկալում ես, որ պետության պահուստային ֆոնդը օգտագործել նշանակում է թուլացնել պետությունը հիմնովին, կործանել երկիրը բառի բուն իմաստով:
Իսկ պահուստային ֆոնդի օգտագործմամբ միայն շահում են մի քանի հոգի, իսկ տուժում ես դու, ընկերդ, Ադմինը, ես ու բոլորը, առավել ընդգրկուն՝ երկիրը իր ողջ սֆեռայով:
Իսկ դրա պատճառը իներտ մասսան է, որը միայն մտածում է իր իսկ մասին և իր համար “աջ քաշած” ապրում է:
Մեղադրել պետք չէ ոչ ոքի.....
Հ.Գ. Իսկ ինչ վերաբերում է բուն հոդվածիդ և նյութիդ, ապա Ադմինը մի հրաշալի նկատողություն արեց. փոխարենը մարդկանց ներկայացնես ընկերոջդ “ռեկվիզիտները”, սկսել ես անտեղի արտահայտությունների տարափ տեղալ մարդկանց վրա....
Կոնֆիդենցիալ մտածելը լավ է, բայց չպետք է թույլ տալ, որ դա վերաճի ֆանտազիայի ու մառազմի...
Կոնֆիդենցիալ մտածելը լավ է, բայց չպետք է թույլ տալ, որ դա վերաճի ֆանտազիայի ու մառազմի…
կոնդիդեցիալության մասին խոսք անգամ չկա ... ինչ ներկայացնեմ՞
Մարդը չունի ոչ մի «նորմալ background», քանի որ նորմալ ասելով շատ շատերս հասկանում ենք, որեւէ մի միջազգային կազմակերպությունում աշխատելն կամ նմանատիպ մի բան.
Չգիտի անգլերեն, չգիտեմ համակարգիչ ... որը զարամանալի չի նրա սերնդի համար. Մասկանգիտաթյամբ պատմաբան է, աշխատել է դպրոցում, միգուցե նաեւ մի քանի նման պետական կազմակերպություններում ... մնացածն արդեն գրելու բան չի ՍիՎի-ում՝ բանվոր, պահակ, վաճառող .... հաստատ սա այն չի որով կարելի է զարմացնել որեւէ մի գործատույի.
Մեղադրել պետք չէ ոչ ոքի.....
այո, քանի որ դու չես անմիջական մեղավորն ում պատճառով նա հասավ այս վիճակի.
Բայց «նորմալ» մարդկանց մոտ /ինչու չէ նաեվ նորմալ հասարակությունում/ երբ քո հարեվանին /ոչ բարեկամին/ մի բան է պատահում, մենք սկսում ենք մտածել .. .որ ես ինքս կարող էի միգուցե նրան օգնել ... ձեռք մեկնել ... ինչու չէ նաեվ մի քանի խոսք փոխանակել .. եվ ոչ թե անցնել կողքով.
Հաճախ նման բաներն մարդկանց կարող են հետ կանգնեցնել իր մտածացից.
Չեմ թաքցնի, տարիներ առաջ երբ ես ինքս կանգնած էի նման քայլի առաջ ... ինձ հետ պահեց նման մի պատահար ... չգիտեմ ինչ եվ ոնց .. բայց այն ժամանակ ես դա կապեցի աստծո հետ. Միգուցե հենց դա է պատճառը, որ յուրաքանչյուրի պրոբլեմը ես հաճախ ինձնով եմ անց կացնում ...քանի որ ես ինքս դրանով անցել եմ.
Սա գլուխ գովալու, կամ պոնտի համար չեմ ասում, բայց կյանքի բերմամբ ես շատ բաների միջոցով անցել .. եվ հաճախ դուրս եմ եկել նման հորձանուտներից միայն բախտի բերմամբ ...կամ պատահական մարդկանց օգնությամբ.
Հենց դա է պատճառը, որ փորձում եմ /ամեն դեպքում աշխատում եմ/ առիթի դեպքում միշտ «պարտքը» վերադարձնել.
Կոնկրետացրու և բացիր փակագծերդ, բարեկա՛մ… հակառակ դեպքում յուրաքանչյուրը կվերագրի իրեն քո խոսքերը, ինչը մի փոքր անհարմարություններ կառաջացնի հետաքա զրույցում…
Հարգելիս, եթե ես գրեյի «ինչ որ» գեյի մասին, հուսով եմ որ իմ խոսքերը ազգովին չէիք վերագրի ինքներդ ձեզ.՞
էդ դեպքում խի ես «ձեններդ տաք տեղից են գալիս» արտահայտություն այդքան վախենում՞
Ում տակն թաց է, թող նա էլ խառնվի ...
Նախ, Ժոժոբա, խոսքս ուղղելով քեզ, ասեմ, որ չի կարելի այդչափ նյարդայնանալ և ուրիշներին մեղադրել մի բանում, ինչը բնավ կապված չէ տվյալ “ուրիշների” հետ:
Ցավում եմ, բայց իմ կարծիքով այս աշխարհում ամեն ինչ կապակցված է.
Կոնկրետացնելու համար ասեմ, որ Եթե վաղն իմանամ, որ քեզ նման մի պրագմատիկ փիլիսոփա «մի մեծ սխալ է» արել, ես անվազն ցավ կզգամ.
Այո, քեզ չեմ ճանաչում, փողոցում անցնելիս կարող է վրեդ էլ չնայեմ/սա մի քիչ պատկերավոր լինելու համար ասեցի/ ... բայց ես ցավ կզգամ, որ ես կարող է վախտին օգնեի քեզ ... մի քանի քաղցր խոսք ասել, մուռ չհանել /ինչում դու ինքնդ ես սիրում ինձ մեղադրել/ ... եվ միգուցե քեզ հետ պահեյի նման ճագատագրական սխալից
Մեղադրել պետք չէ ոչ ոքի.....
այ, հենց այս պատճառով ես միշտ մեղքի զգացում կունենամ ... որ չարեցի այն ինչ կարող էի անել ժամանակին
Ախր խի եմ զարմանում, եթե առողջապահության փոխնախարարները նոր տարվա օրով բռնում են մարդ են ծեծում, ապա շարքային բժիշկն էլ սուցիդալ վիճակում մարդուն խո չի օգնելու՝ մաքսիմում մոտ թափողի մոտ կուղարկի /մտքում էլ մտածելով, բայց ախր շատ հումորով տղա եմ, էհ՜/
Վայթեմ ասածդ տեղ հասավ, հա՞
Հլը մի հատ բաց ՀՀ կառավորության կայքը
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալներ Թաթուլ Հակոբյանին եւ Աբրահամ Մանուկյանին հայտարարվել է խիստ նկատողություն` պետական պաշտոնյային ոչ վայել վարքագիծ դրսեւորելու համար։
Նոր տեսա, որ ա1պլյուսում էլ կա.
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալներ Թաթուլ Հակոբյանին եւ Աբրահամ Մանուկյանին հայտարարվել է խիստ նկատողություն` պետական պաշտոնյային ոչ վայել վարքագիծ դրսեւորելու համար:
Ենթադրվում է, որ առողջապահության նախարարության բարձր պաշտոնյաները նկատողություն են ստացել 2008թ. դեկտեմբերի 27-ին Երեւանի ՚Կակտուսՙ ռեստորանում տեղի կունեցած պատահարի համար:
՚Հայկական ժամանակՙ օրաթերթը վերջերս տպագրել էր լուր, որի համաձայն Թաթուլ Հակոբյանը եւ Աբրահամ Մանուկյանը, ընկերների եւ հարազատների հետ միասին 2008թ. դեկտեմբերի 27-ին, ՚Կակտուսՙ ռեստորանում դաժան ծեծի էին ենթարկել նախկին Էներգետիգայի նախարար Մելս Հակոբյանին: Վերջին ներկայումս միջազգային էներգետիկ կորպորացիայի նախագահն է:
Բայց ինչ ամոթ է… ավելի շուտ` խայտառակություն… Դե մյուս կողմից, ավելի լավ է փոխնախարարները մանր-մունր խուլիգանություններով զբաղվեն` մարդ ծեծել, ջեբկիրություն, քան թե լուրջ տնտեսական հանցագործությունների մեջ խորանան
՚Հայկական ժամանակՙ օրաթերթը վերջերս տպագրել էր լուր, որի համաձայն Թաթուլ Հակոբյանը եւ Աբրահամ Մանուկյանը, ընկերների եւ հարազատների հետ միասին 2008թ. դեկտեմբերի 27-ին, ՚Կակտուսՙ ռեստորանում դաժան ծեծի էին ենթարկել նախկին Էներգետիգայի նախարար Մելս Հակոբյանին: Վերջին ներկայումս միջազգային էներգետիկ կորպորացիայի նախագահն է:
1. ոչ մի սուբօրդինացիա՝ դեղնակտուց նախարարն ծեծում է նախկին նախարարին /էլ չեմ ասում, որ առողջապահությանը - էներգիտիկային/
2. ա1պլյուս-ի ժուրնալիստների համեմատությամբ ես բավականին գրագետ են /եթե հաշվի չառնենք, որ ես գրելուց հետո ոչ մի անգամ չեմ ընթերցում, որ սխալ ուղղեմ ու իմ գրածներիս համար ինձ չեն վճարում, ու հաստատ աշխատանքից չեն հանի/
3. Էրդողանին հալալ է ..., չնայած իմ հրեական արմատների եվ թուրքերի նկատմամբ իմ հակակրանքին, բայց մարդը արեց այն ինչին ընդունակ չեն շատ-շատերը
Recep Erdoghan +1
17-01-09 • 01:40 AM
Ինչ ասեմ… տխուր պատմություն ես պատմում, բայց թե ուրիշի անհաջողություններն ինչու ես ցանկանում հակակշռել այլոց հաջողություններով, ինձ մնաց անհասկանալի: Հիմա դու ընկերջդ ես կարեկցո՞ւմ, թե մյուսներին պարսավում, ասենք՝ արտասահմանյան փողեր “ուտող” մարդկանց: Ի միջի այլոց, ավելի լավ է ամերիկայի փողերն ուտել, քան սեփական պետությանդ (հաստատ քեզ նկատի չունեմ ):
Իմ կողմից ասեմ, որ չեմ կարողանում հասկանալ այն մարդկանց, ովքեր ունեն կրթություն, շնորք, բայց չունեն աշխատանք: Ըստ պատմածիդ՝ ալարկոտ տղա չի երեւում ընկերդ: Երեւի, ամեն դեպքում, որոշ հմտությունների պակաս ունի, թեկուզ՝ շփվելու կամ չեմ իմանում ինչ: Ծայրահեղ դեպքում կարելի է մոմ թափողի դիմել;
Իսկ, կատակը մի կողմ, եթե մի փոքր մանրամասնես, գուցեեւ կարողանանք օգնել: Ի՞նչ գիտի անել, ի՞նչ չգիտի… մի խոսքով, CV-ի նման մի բան:
Խորհուրդ տուր նաեւ գրանցվի կարիեր արմենիայում: