Այսօր շաբաթ է: Շաբաթօրյակ: Թեև մեր թաղի շենքերի կողքով անցնելիս, մի քանի մարդ տեսա` շաբաթօրյակ անող: Այն էլ ոչ թե շաբաթօրյակ էր, այլ իրենց ավտոմեքենաների հերթական լվանալ-մաքրելը:
Ակամա հիշեցի սովետի շաբաթօրյակները: Այնքան մեծ չեմ, որ խորանայի-հասնեի մինչև Լենին պապին` գերանը ուսին դրած: Պարզապես հիշեցի այն օրերի մեր շենքի շաբաթօրյակը` շենքի ամբողջ բնակիչներով ներքև էինք իջնում` բակ, մաքրում-պլպլացնում շենքի հարակից տարածքները, վերջում` շենքի ժողովրդով խորոված-քեֆ-ուրախություն:
Այ, դա էր շաբաթօրյակը, երբ բոլորվս ուրախ իջնում էինք բակ: Թե չէ, հիմա, շենքերը` զիբիլների մեջ, իսկ մարդիկ միայն լվանում են իրանց ավտոները, լավագույն դեպքում` իրենց շեմից մի քանի մետր շառավղով միայն:
Մեզ մաքրվել է պետք մեր հոգին գարշահոտությամբ լցնող զիբիլից…
Գրառման հեղինակ՝ Մտահոգ | Բաժինը՝ Առօրյա | 2 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Վերոգրյալ հոդվածին իր պատասխանն է տվել Ամենայն Հայոց Բանաստեղծ Հովհաննես Թումանյանը դեռեւս 1902 թվականին:
Այս բանաստեղծության մեջ խտացված է թե’ մեր անցյալը, թե’ ներկան, թե’ ապագան:
Բայց ի տարբերություն Մեծ Քնարերգուի, ես չեմ կարող նման վստահություն ներշնչել ոչ ոքի, քանզի դա անձամբ չունեմ:
ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐՈՒՄ
Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
էն անլույս մըթնում
Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում։Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում։Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՜ն զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում։Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված-հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում։Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծառ առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում։
08-11-08 • 20:46 PM
Մենք կամ որեւէ մեկը՝ առանձին վերցրած, ոչ մի բանի չենք հասնի, քանի դեռ մեր ուղեղում ՁԵՎը գերակշռում է ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆը: Այլ կերպ ասած՝ ձեւ ենք տվել, դրա համար էլ որեւէ որակական փոփոխություն չենք կարող գրանցել: Ընկել ենք ձեւի հետեւից:
Նույն էլ երեկվա շաբաթօրյակն էր: Երեկ Երեւանի բուժհաստատություններից մեկում էի: Եռուզեռ էր առավոտվանից: Շաբաթօրյակ: Սակայն, իրականում, շաբաթօրյակ անում էին միայն մայրապետները (սանիտարկա) ու հավաքարարները: Բժիշկներին հարցնում եմ՝ ի՞նչ եք անում շաբաթ օրով այստեղ, լուրջ դեպք հո չե՞ն բերել, որ բոլորովդ հավաքվել եք: Պատասխանում են՝ չէ, շաբաթօրյակ է, դրա համար էլ ստիպված եկել ենք աշխատանքի:
Ահա թե ինչպես ենք մենք պահպանում մեր Երեւանը, ու վերջին հաշվով՝ մեր երկիրը մաքուր…
Համաձայն եմ Մտահոգի հետ, քանի դեռ կեղտոտ է մարդու հոգին ու մտքերը, ոչ մի արտաքին շաբաթօրյակ չի կարող ստանալ բովանդակություն: