1878 թվականի փետրվարի 19-ին Կոստանդնուպոլսի Սան-Ստեֆանո կոչվող ծովափնյա ավանում կնքվեց պայմանագիր: Պայմանագիրը կնքող կողմերը Ռուսաստանն ու Թուրքիան էին: Այս պայմանագրով Ռուսաստանը մեծ նվաճումներ ունեցավ, որով տիրեց Արեւմտյան Հայաստանի մեծ մասին: Կովկասում Ռուսաստանը մեծ ազդեցություն ստացավ: Ի հեճուկս Ռուսաստանի եւ հայ ժողովրդի (որը կարծես վերջապես դուրս էր գալիս թուրք-պարսկական դժնդակ տիրապետությունից), կրկին առաջ եկան եվրոպական երկրների շահերը, որոնք չէին ցանկանում թույլ տալ Ռուսաստանին դառնալ աշխարհաքաղաքական լրջագույն սուբյեկ: Եվրոպական երկրների նպատակն էլ նաեւ այն էր, որ նրանք ձգտում էին դուրս չմնալ Ասիայից եւ դրա համար նրանց անհրաժեշտ էր ունենալ լրջագույն ազդեցություն Օսմանյան Թուրքիայի վրա:
Եվ տեղի ունեցավ այն, ինչը հայերի համար դարձավ պատմական խարան: Հայ ժողովուրդը մտավ աշխարհաքաղաքական մի դիվանագիտական խաղի մեջ, որի հետեւանքով եղան թե’ 1915 թվականի Ցեղասպանությունը, թե’ 1920-ականների դեպքերը, որոնց պատճառով մենք մնացինք 30.000 քառ/կմ-ի վրա: Նույն խնդրով այժմ էլ շատ մարդիկ եւ երկրներ շահում են քաղաքական դիվիդենտներ` ոտնահարելով մարդկանց մահերը, արյունը եւ ամեն սրբություն:
Նշվեց վերոհիշյալում, որ Ռուսաստանը 1877-78 թթ. պատերազմի հետեւանքով գրավեց Կովկասի մեծ մասը: Սան-Ստեֆանոյի պայմանագրով հաստատվեց, որ Ռուսաստանը Կովկասում կստանա Կարսը, Արդահանը, Բայազետը, Բաթումը, Ալաշկերտը: ԵՎ որոշվել էր, որ Ռուսաստանը զորքերը կպահի Արմ. Հայաստանում, մինչեւ որ Բարձր Դուռը` Թուրքիան, կատարի բարենորոգումներ այդտեղ:
Բայց բյուրոկրատական Եվրոպան, որը հետապնդում է միմիայն սեփական շահը, թքած ունենալով մարդկային յուրաքանչյուր սրբության վրա, չթույլատրեց, որ Ռուսաստանը ունենա ազդեցություն Թուրքիայում:
Եվ 1878 թվականի հունիս ամսին Բեռլինում անցկացվեց Կոնգրես, որի ժամանակ պետք է վերանայվեր Սան-Ստեֆանոյի պայմանագիրը: Կոնֆերանսին մասնակցում էին Ֆրանսիան, Անգլիան, Գերմանիան, Ավստրո-Հունգարիան, Իտալիան: Սրանք դուրս եկան Ռուսաստանի դեմ եւ պահանջեցին հետ վերադարձնել շատ տարածքներ: Բեռլինի Կոնգրեսի ժամանակ հանվեց այն հոդվածը, որի համաձայն ռուսները պետք է հետեւեին թուրքերի կողմից իրականացվող բարենորոգումներին: Այդ խնդիրը դրվեց Անգլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի եւ Իտալաիայի վրա:
Համաշխարհային դիվանագիտության մեջ առաջացավ Հայկական հարցը:
Դա նույն ԵՎրոպան էր, որը թույլատրեց 1915 թվականի Ցեղասպանությունը: Որը տեղի ունեցավ մի ժողովրդի հանդեպ, որը իր անվտանգության հույսը դրել էր ԵՎրոպայի վրա:
Բեռլինի կոնգրեսից հետո սկիզբ առան դիվանագիտական խճճված պատմությունները, որոնք շարունակվում են մինչ այժմ: Եվրոպան` այժմ քաղաքակիրթ աշխարհ հորջորջվող սուբյեկտը, Հայկական հարցը սարքեց իր համար մի հզոր զենք, որով սկսեց Թուրքիայի վրա ճնշումներ իրականացնել: Աբդուլ Համիդից պահանջում էր կատարել իր պահանջները, հակառակ դեպքում սպառնալով հայերի խայտառակ վիճակի, հայերի նկատմամաբ 1890-ականներ ջարդերի մասին աղաղակել: Նույնիսկ Անգլիան հայտարարում էր,որ եթե հօգուտ հայերի չբռնեն սուլթան Համիդի արյունոտ ձեռքը, ապա կխայտառակվեն ամբողջ աշխարհում: Բայց երբ այրուներախ Համիդը կատարեց անգլիայի իղձը` սիրաշահելով վերջինիս, այդ ժամանակ Անգլիան բարձրաձայնեց, թե իր նավատորմը անկարող է հաղթահարել Հայկական Տավրոսի լեռները:
Եվ այսպես բոլոր բյուրոկրատները, որոնց թվում կարելի է ներառել թե’ Միացյալ Նահանգներին, թե’ Ռուսաստանին, թե’ Եվրոպային, այդուհետեւ սկսեցին շահարկել հայկական հարցը եւ շահեցին բազում քաղաքական դիվիդենտներ: Որոնց թվում անառարկելի կերպով կարելի է ներառել Լեռնային Ղարաբաղի խնդիրը:
Այս խնդիրը այժմ դարձել է Եվրոպայի հիմնական խաղաքարտը Անդրկովկասում եւ ընդհանրապես այս խնդրի շուրջ են բախվում աշխարհաղաքական հիմնական դերակատարներ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի շահերը այս պահին: Կարծյոք Հանրապետության Առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոհերը Ղարաբաղյան կոնֆլիկտի վերաբերյալ (որոնք հնչեցվեցին հոյտեմբերի 17-ի հանրահավաքում) այժմ իրագործվում են:
Շատերը տվյալ պահին մեղադրում էին Առաջին Նախագահին, սակայն այժմ եւ հետագա մի քանի ամիսների ընթացքում սկսում են ու կսկսեն համոզվել, որ Տեր-Պետրոյսանի խոհերը տեղին էին եւ լիիրավ` իրենց ժամանակի մեջ:
Եվ սրան իր ողջ իմաստով գալիս է բավարարելու Սերժ Սարգսյանի կիրակի օրը տված հարզարույցը «Հայլուրի» Արթուր Գրիգորյանին:
Սերժ Սարգսյանը պարզ եւ հստակ, հայերեն «արդեն հաստատ խուսափեցինք թարգմանության սխալ լինելուց» հայտարարեց, որ ԼՂ-ի հարցի լուծման համար անհրաժեշտ են 3 պայմաններ.
•ԼՂ-ն պետք է ինքնորոշվի
•Հայաստանը ցամաքային կապ պետք է ունենա Ղարաբաղի հետ
•Միջազգային հանրությունը պետք է ապահովի Ղարաբաղի բնակչության անվտանգությունը:
Եկեք միասին վերլուծենք, թե Ս.Սարգսյանը ինչ է նկատի ունենում պետական հեռուստատեսությամբ հայտարարելով, որ այդ խնդիրների լուծման դեպքում Ղարաբաղի հարցը կլուծենք:
1.Լեռնային Ղարաբաղի ինքնորոշվելու առեղծվածը
Այս հարցը կերլի է լուծել շատ ձեւերով եւ դա կարելի լուծել նաեւ այնպես, որ թե’ գայլը սոված չմնա, թե’ գառները կենդանի մնան:
Ղարաբաղին Ադրբեջանը պատրաստ է լայն ինքնավարությունը տալ: Եվ Սերժ Սարգսյանի խոսքը կարծես հավաստում է Մեթ Բրայզայի այն խոսքին, թե հարցը կլուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքով:
Եվ ահա առաջին կետը լուծեցինք: Ղարաբաղը ինքնորոշված կլինի, բայց կունենա ինքնավար մարզի կարգավիճակ Ադրբեջանի կազմում:
2.Հայաստան-Ղարաբաղ ցամաքային կապը` որպես կարգավորման գրավական
Այս հարցը ավելի է հեշտ է լուծել, որը ըստ տարբեր միջազգային դիվանագետների խոսքերի արդեն լուծման եզրին է:
Հայաստանը Ղարաբաղի հետ կարող է ունենալ միայն ցամաքային կապ Լաչինի միջանցքով:
Եվ եթե հիշում եք, ապա դա նույն Լավրովն էր, որ հաստատեց, թե հիմնական հարցերը լուծված են ու մնացել է միայն Լաչինի միջանցքը: Խնդիրը կայանում է նրանում, թե Լաչինը կլինի 15,20 թե 25 կմ երկարությամբ: Ահա…. Երկրորդ հարցը լիովին լուծվում է…
3.Միջազգային հանրության հատուկ առաքելությունը
Ես վերեւի պատմական ակնարկը զուր չէի գրել: Դա վերաբերվում էր հենց այս կետին:
Մենք մի ամբողջ ժողովրդի կյանքը դնում ենք մի քանի բյուրոկրատի ուսին, որոնք գտնվում են մյուս կիսագնդում եւ պատմության մեջ մեկ անգամ չէ, որ ապացուցել են, որ մարդկային կյանքի վրա թքած ունեն…
Այլեւս ակնհայտ է, որ Ղարաբաղի հարցը լուծվում է ու ոչ ի հօոգուտ Հայաստանի ժողովրդի: Մոտակա ամիսներին կտեսնենք, թե ինչ կամք կցուցաբերի հայոց ժողովուրդը Ղարաբաղի հարցի այսօրինակ լուծման դեպքում:
Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը այս հարցում
Թվում էր, թե Առաջին Նախագահի կողմից հանրահավաքային պայքարի սառեցումը ժամանակավորապես թույլ կտա Սերժ Սարգսյանին ավելի դրականորեն վերաբերվել հայ ժողովրդին եւ նա ազատ կարձակի քաղաքական բանտարկյալներին: Բայց «Բջնիի» գործարանի փակվելը ապացուցեց, որ իշխանությունը մտադիր չէ կոմպրոմիսի գնալ:
Բայց շատերը սկսեցին քլնգել Առաջին Նախագահին, թե եթե Ղարաբաղի նկատմամբ վատ վիճակ է, ապա Տեր-Պետրոսյանի քայլը պետք է լիներ ճնշել իշխանությանը եւ հասնել նրանց հրաժարականին: Բայց մի խնդիր կա, որը բարձրաձայն ո’չ ասում են ընդդիմադիրները, ո’չ էլ իշխանությունը կարող է ասել:
Այս ամսիներին համոզվել էր կարելի, որ իշխանությունը պատրաստ է լուծել Ղարաբաղի հարցը, միայն թե ունենա բարձր պաշտոն: Եվ ակնհայտ է, որ իշխանությունները Ղարաբաղը չեն պահի, թե ինչ է զրկվեն պաշտոններից:
Ու այս պարագայում, եթե Տեր-Պետրոսյանը շարունակի հանրահավաքները, ապա Ղարաբաղի հարցի լուծումը (անառարկելի կերպով դա լինելու է ոչ ուշ ապագայում), այսինքն` Ղարաբաղի տալը, կարելի էր բարդել Տեր-Պետրոսյանի գործունեության վրա:
Եվ փաստորեն Ղարաբաղը տալու միակ մեղավորը կմնար Առաջին Նախագահը: Բայց նա կատարեց ձիու քայլ եւ ճիշտ պահին դուրս եկավ ջրից:
Իսկ իշխանությանը դա ոչ միայն ձեռնտու չէր, այլեւ հակառակ շահերին խփեց: Ահա թե ինչու ոչ միայն ոչ ոք ազատ չարձակվեց, այլեւ «Բջնին» փակվեց:
Հ.Գ. Որպես վերջաբան ասեմ, որ ակնկալում եմ այս խնդրի շուրջ շատ գրառումներ, քանի որ ինչքան էլ խոսենք տարբեր թեմաներից, այնուամենայնից ներկայիս ամենագլխավոր խնդիրը կա եւ կմնա Ղարաբաղյան կոնֆլիկտը:
Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ
Գրառման հեղինակ՝ Philosopher | Բաժինը՝ Քաղաքականություն | 9 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Եսի՞մ, չեմ հասկանում, թե ինչ է տեղի ունենում Ղարաբաղի շուրջը…
Օրինակ, հենց նոր կարդացի, որ մեր արտաքին գործոց գլուխ գործոցը նման հայտարարությամբ է հանդես եկել.
«Այսօր բանակցությունները գնում են երեք սկզբունքների շուրջ՝ ուժի և սպառազինության չկիրառման, տարածքների ամբողջականության և ինքնորոշման իրավունքի»
Իսկ սա ոչ մի կերպ չի «բռնում» քո մտորումներին…
Սկզբում ասեմ, որ ուրախ եմ, որ սկսում ենք խորհել այս թեմայի շուրջ, քանի որ Ղարաբաղյան կոնֆլիկտը միշտ էլ դամոկլյան սրի նման կախված է մնալու հայ ժողովրդի գլխին, մնչեւ որ մենք չլուծենք այս կնճռոտ հարցը:
Բնականաբար, այս խնդրում յուրաքանչյուրն ունի սեփական տեսակետը, սեփական դիրքորոշումը:
Իսկ հիմա այն մասին, թե ինչ ես ներկայացրի:
Սկզբում անդրադառնալով Բլոգերի տարակուսանքին` նշեմ, որ ես սոսկ մեկնաբանել էի Սերժ Սարգսյանի խոսքերը: Նա Ղարաբաղում այդ երեք կետերը առաջ քաշեց: Երեք կետերի իրականացմանը ես բերեցի սեփական դիտարկումներս, եւ կարծում եմ, որ դրանք այլընտրանք չունեն: Իսկ արտքաին գլուխ գործոցի խոսքերը եկեք այդքան էլ խորապես չընդունենք:
Ի՞նչ է ասում նա:
Առաջին կետը, ըստ որի իբրեւ, թե գնում են բանակցություններ, այն է, որ չկիռարվի ուժ: Լավ, ենթադրենք Ադրբեջանը նպատակ ունի գրավի հայկական հողերը եւ հասնի Սեւան: Ալիեւն էլ որոշել է Էլչիբեյի պես Սեւանում լողալ: Հա, բայց մի՞թե մենք թուրքի դիվանագիտության մի թիզն էլ չունենք: Մի՞թե 16-րդ դարից ի վեր թուրքի զրկանք կրած ժողովուրդը վերջապես չընկալեց այդ նույն թուրքի խարդախ դիվանագիտությունը եւ չըմբռնեց, որ նա գրում է մի բան ու անում է այլ բան` քաղաքակաիրթ աշխարհ կոչվածի հովանավորությամբ, բնականաբար: Այսինքն, պարոն Նալբանդյանի նշած առաջին կետը ի սկզբանե անհիմն է եւ բնավ ուշադրության չարժանի մի կետ, որն ուղակի ասվում է, միայն ասելու համար:
Տարածքների ամբողջականություն
Եթե մեր նախարարը կարողանա այդ խոսքերը հստակ մեկնաբանել, ապա մեզ մոտ շատ մութ սենյակներ կլուսավորվեն: Տարածքների ամբողջականության փոխարեն, պիտի ասվի տարածքային ամբողջականություն: Այսինքն այդ բանակցություններում Հայաստանը ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Իսկ ինքնորոշման մասին, ես խոսել եմ վերեւի հոդվածում:
Կարծում եմ, մտորումներս պարզ են եւ հստակ շարադրված է միտքս այդ առիթով:
Ադմինը որոշ հետաքրքիր մտքեր առաջ քաշեց, որոնցից ոմանց կփորձեմ անդրադառնալ:
Հայկական կողմի բլեֆը
Հայկական բլեֆը 1997 թվականից ի վեր շարունակվում է: 1997 թվական ասելով` բնավ նկատի չունեմ Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը: Ստորեւ կտամ հղումներ, որոնք ընթերցելը հետաքրքիր կլիներ:
Հայկական բլեֆը 10 տարի շատ հաջողությամբ գնում էր: Եվրոպային ասում էինք դու ես, ՌԴ-ին` դու ես, իսկ ԱՄՆ-ին` դու: Ստացվեց մի բան, որ հիմա «քաղաքակիրթ աշխարհը» այժմ` Օսիայի եւ Աբխազիայի հարցերը լուծելուց հետո, որոշել է լուծել Ղարաբաղի հարցը, որը, ընդսմին, շատ է խանգարում «Համաշխարհային կուսակցության» ինչ-որ ծրագրերի:
Եվ հիմա իշխանությունը սպառել է բլեֆ անելու իր խաղաքարտերը: Եվ դրանք ոչ թե իրագործել է ի շահ հայ ժողովրդի, այլ իշխանության լեգիտիմությունը ապահովելու համար: Ուստի բլեֆը կարող է եւ չաշխատել: Եվ միշտ չէ, որ կազինոյում հաղթում ես… այն էլ խաբելով:
Իսկ ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի քաղաքականությանը այս հարցում, ապա ես ձեռնմուխ չեմ լինի դրա մասնավորեցմանը: Դա ըստ իս շատ ճիշտ քաղաքականություն է, այն դեպքում էլ, երբ տեսանք գարնան առաջին օրը…
Երեւի մի քիչ կտրուկ թռիչք եմ անում, սակայն Սերժ Սարգսյանը շուտով հրաժարական կտա, կամ էլ պալատային հեղափոխությամբ կփոխարինվի Քոչարյանով: Կամ էլ նման փորձ կլինի: Ինձ այդպես է թվում: Ու դարձյալ, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանի դեպքում էր, նման շրջադարձի պատճառը կլինի Ղարաբաղի հարցը:
Ի լրումն սեփական հոդվածիս, այժմ ցանկանում եմ այստեղ տեղադրել «Հայկական Ժամանակին» Սարգիս Հացպանյանի տված հարցազրույցը:
Շատ հետաքրքիր եւ խորիմաստ բացհայտումներով հագեցած հարցազրույց է:
***
- Պարոն Հացպանյան, Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Ղարաբաղի հարցով իրավիճակը շատ լուրջ է, եւ դեպքերի զարգացումները կարծես թե արդեն ցույց են տալիս, որ իսկապես Ղարաբաղի հարցը շատ լուրջ է: Դուք ի՞նչ կարծիք ունեք այդ մասին:
- Ես նորից եմ ասում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ասած ամեն ինչը պարունակում է ավելի շատ ինֆորմացիա, քան ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունների բերանից ելածները: ՀՀ նախագահ Տեր-Պետրոսյանը, իրոք, շատ մտահոգված է այս ճգնաժամային իրավիճակից, որը իսկապես մեր ազգի, մեր գոյատեւման խնդիրն է մեջտեղ դնում` կա՛մ Հայաստանը լինում է իբրեւ պետություն եւ քաղաքակիրթ պետությունների կողքին շարունակում է մնալ, կա՛մ չի լինում, դառնում է գաղթօջախ ընդամենը, ինչպես սփյուռքյան մնացած գաղթօջախները: Պարզապես այստեղ հայաստանցիներ կապրեն: Վիճակը ոչ թե ինչ-որ ժամկետի` ամսվա կամ չգիտեմ ինչին է վերաբերում, ես կարող եմ ձեզ հավաստիացնել, որ այստեղ կոնկրետ նշանակություն ունեն ժամերը, եւ սա ազգային խնդիր է, ՀՀ պետականության, ԼՂՀ ազգային, պետական անվտանգությանն է վերաբերում:
- Ինչի՞ է ժամերի խնդիր, ի՞նչ հիմքեր ունեք` նման պնդում անելու:
- Խոսքը երեք տարբերակի մասին է` ռուսական, ամերիկյան եւ եվրոպական: Ռուսաստանի տարբերակում խոսքը գնում է ոչ թե ազատագրված 5, այլ ամբողջ 7 շրջանների մասին: Ռուսական տարբերակն ընդունում է, որ եվրոպական երկրների (Շվեդիա, Ֆինլանդիա, Դանիա...) խորհրդանշական կազմով ներկայացուցչական զորամիավորում պետք է տեղակայվի սույն տարածքներում, բայց որի ներկայությունը պետք է ռուսական հրամանատարության ներքո լինի: Իսկ ռուսական հրամանատարությունն ամբողջ բուֆերային գոտում պետք է տեղավորի մոտավորապես 10-14 հազար զինվորականություն` ամբողջությամբ Իրանի սահմանը, Հորադիզի շրջանը, մինչեւ Արծվաշենի տարածքը: Այս տարբերակը չափից դուրս խրտնեցրել եւ ոտքի է հանել ԱՄՆ-ին: Այն ԱՄՆ-ի կողմից ընկալվում է որպես Օսեթիայի, Աբխազիայի սցենարի կրկնություն: Ամերիկացիները, որպեսզի կարողանան Ռուսաստանի այս տարածքի ազդեցությունը մինչեւ Դաղստան կամ Չեչնիա վերցնել, որովհետեւ Ռուսաստանի ազդեցության ոլորտի սահմանը Իրանով է գնալու, առաջարկում են ռուսական զորքերը տեղակայել արեւելյան սահմաններում, այսինքն` Աղդամ, դեպի վերեւ` Եվլախ, Միրբաշիր, դեպի Գանձակ` Կիրովաբադի կողմը գնացող ամբողջ սահմանները, Օմարի լեռնանցք: Սա նշանակում է` Արծվաշենից, Ճամբարակից (նախկին Կրասնոսելսկ) մինչեւ Եվլախ ռուսական զորքերի ներկայությունն ամերիկացիներն ընդունելի են համարում: Իսկ Ֆիզուլիից ներքեւ` Հորադիզ, ամբողջ Արաքս գետի երկայնքով մինչեւ Վանիձոր` Մեղրիի տարածքը, ամերիկացիներն առաջարկում են տեղակայել մոտավորապես 6-8 հազար հոգանոց ամերիկյան խաղաղապահ ուժեր: Այս տարբերակը, որն ամերիկացիներն ուզում են Ռուսաստանով եվրոպացիներին պարտադրել Մինսկի խմբի եռանախագահության շրջանակներում, մեզ տանում է դեպի պատերազմ: Սա նշանակում է, որ Իրանն ամբողջությամբ ոտքի կելնի, երբ իր հյուսիսային սահմանում տեսնի ամերիկյան զորքեր. Իրաքում ամերիկյան զորքեր, Աֆղանստանում ամերիկյան զորքեր, Պակիստանը արդեն ԱՄՆ-ի 52-րդ նահանգն է, Թուրքիայում ամբողջությամբ ամերիկյան բազաներ են, այսինքն` բոլոր կողմերից ԱՄՆ-ն շրջափակում է Իրանի Իսլամական Հանրապետությանը` մեր լավագույն հարեւանին այս տարածաշրջանում: Իրանի ոտքի ելնելու դեպքում սրանով լուծվում է մի հարց. քանի որ Իրանի հյուսիսում ապրում են ավելի քան 10 միլիոն էթնիկ ադրբեջանցիներ, Թուրքիայի մոտ կբարձրանա միացյալ Ադրբեջան հիմնելու իր ծրագիրը, ամերիկացիներն այդտեղ իրենց ներկայությունը կօգտագործեն, ազգային էթնիկ միավորի ապստամբություն կկազմակերպեն, եւ սա ամբողջ մի տարածաշրջան կտանի պատերազմի: Մենք հերթական անգամ ոտատակ ենք ընկնում: Ուրիշներն են մեր ճակատագիրը որոշում հերթական անգամ: Նման դավի դեմ է կանգնած այսօր մեր ազգը, Հայաստանը: Ի դեպ, այստեղ հերթական անգամ ՀՅԴ-ի մեծ դավաճանությունը կա, եւ հենց դրա համար էլ ՀՅԴ պարագլուխ Փետեգլուխ Հրանտ Մարգարյանը կանչվեց Իրան եւ այնտեղ գաղտնի հանդիպումներ ունեցավ (անցած ամբողջ շաբաթ նա անցկացրել է Թեհրանում), եւ նրան այս ամբողջը մեկ առ մեկ Իրանի գաղտնի գործակալության կողմից ներկայացվել է: Ու նա ավելի շատ բան գիտի, քան ես հիմա ձեզ ասում եմ: Ես այս ամբողջն իմացել եմ ՀՀ, ԼՂՀ զինվորական ուժերում ծառայող իսկապես հայրենասեր շատ բարձրաստիճան զինվորականներից, աչքովս եմ տեսել ռազմական քարտեզները եւ հիմա կենդանի վկան եմ մի դավի, ինչի համար ուզում եմ մեր ժողովրդին զգոնության կոչ անել: Այստեղ, իրոք, մեր ճակատագրի հետ խաղալ փորձող ինչ-որ մութ ուժեր փորձում են իրենց նպատակն իրականացնել: Բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ ինչպես ես, այնպես էլ սփյուռքահայությունը, ՀՀ եւ ԼՂՀ ամբողջ հայությունը` ազատագրված տարածքներով, մի մարդու նման կկանգնի այս միջազգային քաղաքական դավի դեմ, եւ հայ ազգը ցույց կտա Յովանովիչին ու մնացած բոլորին` լինեն ռուս, ֆրանսիացի թե ինչ, որ մենք, առավել քան երբեւէ, վճռական ենք` պահել, պահպանել Հայաստանն իր այժմյան սահմաններով:
- Իսկ երրո՞րդ տարբերակը:
- Իրենց քաղաքական ներկայությունը Կովկասում ապահովելու համար եվրոպացիներն ուզում են ազատագրված տարածքներում եւ բուն Արցախում ԵՄ անդամ 10-11 երկրի շատ փոքրաթիվ զինվորականներից եւ ժանդարմերիայից կազմված ներկայացուցչություն մտցնել: Այս տարբերակում միայն 5 շրջաններն են ընդգրկված: Ի դեպ, բոլոր 3 տարբերակում էլ միայն Քաշաթաղի շրջանի` Լաչինի Բերձոր քաղաքում ընդամենը 3,5-4 կմ-ին հասնող մի միջանցք են թողնում, որը ենթակա է համատեղ օգտագործման, վերահսկման ադրբեջանցիների եւ հայերի կողմից: Նաեւ բոլոր տարբերակներում` մեկում` 15 տարի անց, մեկում` 20 տարի, պետք է անցկացվի հանրաքվե, եւ այդ հանրաքվեի արդյունքներով պետք է որոշվի Արցախի ժողովրդի ճակատագիրը: Մեզ հիմա պատին են դեմ տվել եւ ստիպում են ընդունել: Հակառակ դեպքում, սրանք մեզ տոտալ բլոկադայի կենթարկեն եւ սովամահ կանեն Հայաստանը: Այսինքն` մեզ իրոք սպասվում է ցեղասպանություն, ինչի մասին ԱԱԾ պետը արդեն ելույթով հանդես է եկել: Կա՛մ մենք պիտի հաղթենք, կա՛մ նորից պիտի հաղթենք: Ուրիշ ճանապարհ չկա:
Սա շատ վտանգավոր իրավիճակ է:
Բոլորդ եք, կարծում եմ, այդպես մտածում:
Եվ վերջապես Ղարաբաղի հարցը չի լուծվելու այնքան ժամանակ քանի դեռ Հայաստանում չկա լեգիտիմ եւ ուժեղ արքա: Ուժեղ` բառի իսկական իմաստով:
Իսկ ինչ վերաբերվում է խնդրին, ապա ասեմ, որ Դեմոկրատի խոհերը շատ իրատեսական են եւ լիովին համահունչ են ներկա ստեղծված իրավիճակին: Ներկա նախագահը չի կորղ երկար ղեկավարել: Ստեղծված իրավիճակը թելադրում է այլ բան:
Հ.Գ. Միանգամից ասեմ, որ մյուս հոդվածի ներքո մեկնաբանության ժամանակ չունեմ, միայն ասեմ, որ Ժոժոբա քո մտքերը միշտ ինչի՞ են կպնում ինձ: Ես ի՞նչ գործ ունեի քո էդ բժիշկների եւ նրանց ապրուստի մեջ, որ ինձ բերեցիր ու մտցրեցի էդ խծբ-ների մեջ:
>>>Երեւի մի քիչ կտրուկ թռիչք եմ անում, սակայն Սերժ Սարգսյանը շուտով հրաժարական կտա, կամ էլ պալատային հեղափոխությամբ կփոխարինվի Քոչարյանով
Կարող եմ գրազ գամ, որ նման բան չի լինի, համենայն դեպս Շուտով.
Մի հատ սեղանի վրա .. ինչ կասես՞
Ես ի՞նչ գործ ունեի քո էդ բժիշկների եւ նրանց ապրուստի մեջ, որ ինձ բերեցիր ու մտցրեցի էդ խծբ-ների մեջ:
բժիշկների կամ նրանց ապրուստի հետ գործ չունես, բայց դե մեր ազգի փրկիչի հետ խո ԳՈՐԾ ունես՞..
>> Կարող եմ գրազ գամ, որ նման բան չի լինի, համենայն դեպս Շուտով.
Ես էլ եմ համոզված, որ նման բան տեղի չի ունենա: Նախ սկսեմ նրանից, թե՝ իսկ ո՞վ է նրա լեգիտիմ լինել-չլինելը վիճարկում: Միայն չասեք, թե՝ Լեւոնը: Լեւոնը վիճարկում ԷՐ: Բայց հիմա, ինչպես տեսնում ենք, նա համեստորեն սկսել է լռել այդ մասին: Անգամ ասում է՝ թող գնա բանակցի: Ու նաեւ չասեք, թե՝ ժողովուրդն է վիճարկում: Ժողովուրդն այնպես է խրվել սերիալների մեջ, որ ժամանակ չունի քիթը սրբի, ուր մնաց վիճարկի-չվիճարկի: Դե, Ռուսաստանի համար չեմ ասում, իսկ ԱՄՆ-ն էլ, շատ իրա պետքն է Սերժը, մենք, ընդհանրապես, Հայաստանը:
Սերժ Սարգսյանը ոչ մի դեպքում չի թողնի նախագահական աթոռը, քանի որ… դրա կարիքն արդեն վաղուց անհետացել է:
»»»Ես էլ եմ համոզված, որ նման բան տեղի չի ունենա:
մի անգամ գրազը կրվելը/ու հատկապես չտալը/ բավարար էր, որ հասկանա այս թեմաներով ինձ հետ գրազ գալն անիմաստ է.
Ադմինի վերջին 2 մեկնաբանությունն կարդացի, եվ Օ՜ զարմանք .. 2 կոմենտն էլ սկսում է « Լրիվ համաձայն եմ /Jojoba-ի հետ/ »
Խեր լինի ՞
29-10-08 • 18:51 PM
Նախ՝ շնորհակալություն պատմական էքսկուրսների համար: Ինքս սիրում եմ պատմական ֆիլմեր, սակայն ժամանակ չեմ գտնում պատմությանը, այդ թվում՝ հայ ժողովրդի պատմությանը տեղեկանալ մանրամասնորեն եւ պատմական արժեք ունեցող տեղեկատվական աղբյուրների միջոցով:
Ինչ վերաբերվում է Ղարաբաղյան հարցի լուծմանը, ապա, չգիտեմ թե ինչու, ես ավելի շատ հակված եմ այն մտքին, որ հայկական կողմը հերթական բլեֆն է առաջ քաշում՝ իբր թե մեր կողմը պատրաստ է փոխզիջումների: Ի միջի այլոց, մենք բոլորս ականատես եղանք մի ֆենոմենի, երբ «բանակցություններ» տերմինը հարթ կերպով փոխարինվում է «փոխզիջումների»: Պատկերացնո՞ւմ եք, ասենք, երկրորդ համաշխարհայինում հաղթանակած Ռուսաստանը նստեր փոխզիջումների սեղան… Կամ էլ՝ Օսեթիան եւ Աբխազիան՝ ի դեմս Ռուսաստանի, նստեն Վրաստանի հետ փոխզիջումների: Շատ անկապ բան է ստացվում: Համ հաղթել ենք, համ էլ փորձում ենք գնալ փոխզիջումների: Շատ անտրամաբանական է… Եթե իմաստը իրենց հողերը ետ տալու մեջ է, էլ ինչո՞ւ ենք օգտագործում «փոխզիջումը»: Ասենք, հողերը ետ վերադարձրեցիք, տեղն ի՞նչ եք ստանալու… Տալու են կոնկրետ բան՝ հող, սակայն տեղը ստանալու են ինչ-որ անորոշ ապագա խոստումներ՝ հանրաքվեի ու նման աներեւույթ բաների մասին:
Ասելս այն է, որ Հայաստանը առայժմ դերասանություն է անում: Հայաստանը դեռ ժամանակ է շահում, ու ասեմ որ, ավելի վատ կերպով, քան դա հաջողվում էր Քոչարյանին: Մյուս կողմից, Ռոբերտը ժամանակ մեռցնելու ռեսուրսներ ուներ, որն աստիճանաբար սպառվեցին, ու Սերժ Սարգսյանը մնաց առանց «պահուստային» ժամանակի:
Ինչ վերաբերվում է Լեւոն Տեր-Պետրոսյանին, ապա չեմ կարծում, որ նրա քայլը շատ էր տարբերվում բիբլիական այն թագավորին, որը Քրիստոսին պատժելու «հանրաքվեով» երեք անգամ ստանալով դրական պատասխան, իրանից գոհ հայտարերց, որ՝ «դուք, Ձեր Քրիստոսը… Ես լվանում եմ իմ ձեռքերը եւ քաշվում մի կողմ»: Հիմա, ի՞նչ է ստացվում. Լեւոնն ասում է մոտավորապես սենց՝ «դուք, Ձեր աման բորշչը»: Բայց չէ՞ որ, եթե հավատանք նույն Լեւոնին, ապա խոսքը ոչ թե բորշչի, այլ մեր հանրապետության եւ Ղարաբաղի լինել-չլինելու մասին է: Չէ՞ որ, «Պայքար, պայքար մինչեւ վերջ» ասելով կռվի դաշտը այսպես լքելով ու մարդկանց թողնելով իրենց դարդ ու ցավի հետ մեն-մենակ, ոչ թե հարցի սառեցում է, կամ հարցի հետաձգում, այլ փախուստ այդ հարցից:
Գուցե չհամաձայնվեք ինձ հետ, սակայն ես մի բան գիտեմ. եթե դիմացինիդ ասում ես՝ գող ու ավազակ, ապա նույն այդ մարդուն չի կարելի ասել՝ ես գնում եմ խորհելու չար ու բարու մասին, խնդրում եմ հոգ տար, որ տնիցս բան չպակասի…