Հարգելի բլոգերներ,
հայեցում ենք Ձեր ներողամտությունը՝ մեր կայքի աշխատանքների մեկօրյա ընդմիջման համար: Տեխնիկական խնդիրներ կային՝ կապված հոսթինգի հետ: Մոտակա մի քանի օրվա ընթացքում հնարավոր է կրկնվեն կարճատեւ ընդմիջումները:
Միեւնույն ժամանակ շնորհակալություն եմ հայտնում Ժոժոբային, որ երեկվա ու նախորդ օրվա իր գիշերային կյանքը գրեթե ամբողջովին նվիրեց կայքն այլ՝ ավելի կայուն հոսթերի մոտ տեղափոխելու վրա:
Շնորհակալություն:
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Հայտարարություններ | 6 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
>>>Լավ, կատակ էի անում: Ապրեք, որ դզմզեցիք..
ես ինձ հետ արդեն դուք-ով ես խոսում ՞
Ապրես
Ադմին
գիտես վատը որն է, որ սայթին հոստ տրամադրելն պրոբլեմ չի /եթե ազատ տեղ ունես/. Սա նման է, եթե տանդ կամ նկուղումդ տեղ ունես, ապա դժվար բան չէ ուրիշի իրերն քո մոտ պահեստավորելն /մի անգամ օգնում ես որ նորմալ դասավորես ու վերջ/. Սա առաջին հայացքից.
Բայց սերվերները /սա մոտավորապես նույն համակարգիչն է/ տուն կամ նկուղ չի. Եթե տունը ամեն օր չես փոխում, ապա համակարգիչն ամենաքիչն փչանալու սովորություն ունի /հաճախ կործնելով ամբողջ ինֆորմացիան, որն տեղակայված է նրանում/, էլ չեմ ասում մնացած պրոբլեմների մասին /անկապ նաստրոյկա արված բոտեր, որոնք կարող են խաթարել կայքի աշխատանքը, ինչպես օրինակ վերջին դեպքում; հարձակումներ կայքի վրա; ֆորս-մաժորային վիճակներ - ինչպես օրինակ Մարտյան դեպքերի ժամանակ; Սայթի-սկրիպտի սխալ աշխատանք, եվ հազարավոր այլ պատճառներ/
Եվ բոլոր այս դեպքերում, ստիպված ես լինում արագ ամեն ինչը բեկապ անել /մի կողմից ֆայլերը, մյուս կողմից բազան/ եվ այս ամենը հաճախ այն պայմաններում, երբ փչացած սերվերին նույնիսկ կպնել չես կարողանում ... եվ տեղափոխել այլ տեղ /տուն, նկուղ, որն միշտ չէ որ կա/.
Տեղափոխելուց հետո էլ մի հատ «թազա» նաստրոյկա անել բազան /սա էլ խո ֆիզիկական ֆայլեր չեն, հարկավոր է փոխել path-երը, նոր permissions տալ եվ այլն/.
Մի խոսքով այս ամենը ավելի հաճախ ավելի շատ ժամանակ է պահանջում, քանց կարելի է նախատեսել /հատկապես որն այն պլանավորված ակցիա չէ, այլ ուրգենտ եվ վթարային պայմաններում/. Մի խոսքով վերջին վթարի ժամանակ ինձնից պահաջվեց մոտ 2 գիշեր միայն ուրիշների կայքերը /որոնցից ես ընդհանրապես օգուտ չունեմ/ տեղափոխելու համար.
Հիմա կասես, էլի փողի մասին եմ խոսում :-Ճ
Ոչ ...
Ուղղակի ուրիշ բան է քո մոտ նկուղում տեղավորել ուրիշի իրերը, ուրիշ բան եթե տարին մի քանի անգամ ստիպված ես այն տեղափոխել մի տեղից մի այլ տեղ, ամեն անգամ դասավորել ...եվ այլն.
Ու այդ ամենից տուժում է քո իսկ գործն ... ես օրինակ 2 այս օրը ստիպված էի միայն հատկացնել վթարին, մի կողմ թողնելով իմ իսկ գործերը.
եվ էդ ամենից հետո էլ ստանալ մի հատ սենց նամակ «ինչ՞ եղան մեր կայքերը կոնտեքստով» ... դրանից հետո ուզում ես բաց տեքստով ասես այն ամենը, ինչ օրինակ մտածում ես Լեվոնի եվ Սերժի մասին միասին.
Ու ցավն էլ նրանում է, որ չես կարող ասել արի մի հատ կողից քյոմակ արա - գիտես որ ստանալու ես պատասխան «ես դրանից չեմ հասկանում» կամ հետեւանքում ավելի շատ ժամանակ ծախսես բացատրելու վրա «որն -ինչ».
Հիմա երեվի տպավորություն է ստեղծվում, որ ես ամենագետի տեղ եմ դրել ինձ՞ ... չէ… բայց Philosopher օրինակ 1000 անգամ լավ գիտի իր կրուգի տղերքին, որոնց ես անունները ես երեվի հազիվ հիմա հիշեմ /եվ դրանում ոչ մի ամոթ բան չկա/.
Մի խոսքով ես երեվի հրաժարվեմ հասարակական աշխատանքերից ...ոչ ժամանակ ունեմ դրա վրա, ոչ էլ կարում ես փող վերցնել
Ու դաժե որ ազգովին գաք եվ խնդրեք որ վերադառնամ /ինչպես ասում էր հին այգեպան-փիլիսոփաներից մեկն/ էլի չեմ գալու ...
Պ.ս. խոտիա ... երբեք մի ասա երբեք .. թարսի պես էլ խաշի սեզոն է սկսվել ...
Ժոժոբա, իմ վրա ջղայնացել ես, հասկացանք, Փիլիսոփայի՞ց ինչ ես ուզում…
Բա Ադմին ջան, իրան չգիտե՞ս: Էդպես տրյուկներով ուզում ա ասի, թե կուժ քեզ ասեմ, կուլա դու լսիր:
Փաստորեն Բլոգի պարոն փոխնախագահը հրաժարվում է հասարակական աշխատանքներից: Նա ներկայացնում է հրաժարական:
Բա, լավ, մարդ էլ է՞դքան փող սիրի, որ ամեն ինչը փողի հետ կապի:
Նույնիսկ փողի մոլուցքը բարեկամի մոտ այնքան մեծ մակարդակ է կազմում, որ, պատկերացրեք, եթե ազգովին խնդրենք նույնիսկ, մատը մատին չի տալու:
Այգեպան-փիլիսոփաներից մեկից մեջբերում անելով` Ժոժոբան նկատի ուներ նրան, որին չի սիրում, ու ամեն քայլափոխի ուզում է “կծած” լինել: Բայց դե, եթե ուզում էր այգեպան-փիլիսոփա-նախագահից մեջբերում անել, ապա կարող էր այլ կոնտեքստ ընտրել, քանզի Նախագահը էդպիսի բան չի ասել: Կարծեմ բացատրել եմ քեզ, թե ինչպես են եղել դեպքերը: Հա, համ ել այգեպան-փիլիսոփան, ինչպես դու ես անվանում, սեպտեմբերի 21-ին ուղիղ մեկ տարի առաջ բացահայտ կերպով հայտարարեց, որ եթե պետք լինի, ես իմ տեղը չեմ նստի: Իսկ դու ավելի հեռուն ես գնում ու խոստանում ես երբեք չգալ: Այո, ճիշտ ես ասում` երբեք մի ասա երբեք....
Խաշ ե՞ս ուզում ուտել: Սխալ չես եկել, Ֆ5-ում խաշն ի՞նչ գործ ունի:
Հիմա երեվի տպավորություն է ստեղծվում, որ ես ամենագետի տեղ եմ դրել ինձ՞ ... չէ… բայց Philosopher օրինակ 1000 անգամ լավ գիտի իր կրուգի տղերքին, որոնց ես անունները ես երեվի հազիվ հիմա հիշեմ
Թե ի՞նչ տղերք, թե ի՞նչ 1000 անգամ, ճիշտն ասած բան չհասկացա, միգուցե կմեկնաբանե՞ս, պարո’ն փոխնախագահ…
»»Թե ի՞նչ տղերք, թե ի՞նչ 1000 անգամ, ճիշտն ասած բան չհասկացա, միգուցե կմեկնաբանե՞ս, պարո’ն փոխնախագահ…
Վախտին տենց անեկդոտ կար, երբ դասախոսը ուսանողին հարցնում է քննությանը.
-Ով է Կանտը
-Ով է Հեգելը
-Ով է Ցիցերոնը
եթե բաց թողնեմ մեջտեղի մասը .. ապա վերջում ուսանողը պատասխանում է մոտավորապես իմ խոսքերով.
Բա, լավ, մարդ էլ է՞դքան փող սիրի, որ ամեն ինչը փողի հետ կապի:
Հասարակական աշխատանքները /անվանենք այսպես/ լավ բան են, հաճախ նույնիսկ օգտագար եվ հանրօգուտ .. բայց երբ նրանք սկսում են վնասել հիմնական աշխատանքին եվ հատկապես սկսում են խլել ամբողջ ժամանակը, ապա կամ ստիպված ես թողնել հասարակական գործնեությունը, կամ հասարական աշխատանքը դարձնել հիմնական /նկատի ունեմ տեղափոխել այն վճարովի հիմունքների/.
Սա իմ պատկերացումն է, եվ շատ կուզենայի տեսնել այն մարդուն, ով հակառակ տեսակետ ունի ...
Խնդրում եմ օրինակներ չբերեք ձեր քաղաքական ընկերակիցներից կամ առաջնորդներից, քանի որ նրանց մեծ մասը արդեն վաղուց այն տեղափոխել են արհեստավարժ հիմունքների.
Էլ չեմ ասում, որ կարիք չկա այստեղ ալտրուիզմ քարոզել, կամ կուսական առաքելություն ձեւացնել ... ... շատ շատերը փողի անուն լսելուց մկան ծակը հազարով էին առնում ...
Հա, համ ել այգեպան-փիլիսոփան, ինչպես դու ես անվանում, սեպտեմբերի 21-ին ուղիղ մեկ տարի առաջ բացահայտ կերպով հայտարարեց
Փոխանակ մտապահելու, որ այգեպանը որ օրը քանի ծառ է տնկել, կամ որ գիշերն է ամենահանգիստ քնել ... ջահել տղա ես, լավ կլիներ մի հատ ընկերուհի պահեյիր, խաշի եվ թոթի արաղի ղադրը իմանայիր .... - մնացողն սա է ... ուրիշի ծառերն հաշվելուց օգուտ չկա .. եթե իհարկե դու էլ դրանով արհեստավարժ չես զբաղվում.
Իսկ եթե սա էլ չօգնի, ապա կարող ես փորձել ամուսնանալ ... ազգին եվ աղջկան չէ, բայց գոնե ծնողներիդ լավություն արած կլինես, մենք էլ միգուցե մի լավ հաց ուտենք ...
25-10-08 • 22:01 PM
Հա, բա ոնց....
Լավ ա գոնե ներողություն եք հայցում....
2-3 օր պարապուրդի եք մատնված ամենքդ....
Լավ, կատակ էի անում: Ապրեք, որ դզմզեցիք...