Ի պատասխան ինձ տրված հարցի ... այստեղ սկբում մի մեկնաբանություն գրեցի, հետո որոշեցի, որ իմ գրածն ավելի շուտ առանձին հոդված է, քան թե մեկնաբանություն եւ որոշեցի Վերվարածների նման մի կինոյից 2 հատ սարքել՝ կարճ մեկնաբանությունը կմնա իր տեղում, իսկ հոդվածը՝ իր:
Ահավասիկ
Մեկն էլ հարցնի, թե դու ի՞նչ գործ ունես Internet Cafe-ում, հը՞ն:
Դա մի առանձին թեմա է, եվ ավելի շատ տրագիկ, քանց կոմիկ: Իմ մոտ վերջին մի քանի օրը մի անհաջողություն մյուսի վրա է գալիս, նույնիսկ չեմ հիշում, երբ եմ վերջին անգամ եղել նման շրջապտույտում. Չմանրանալով, ասեմ, որ վերջին ակորդը եղավ այսօր, երբ 19’ ԼՍԴ ՛մ սիրած եւ դժվարությամբ արտասհամաններից բերած մոնիկս թքեց իմ աչքիս առաջ.
Լավ, թողնեմ մանիտորս հանգիստ, ասեմ մի 2 խոսք այդ օրվա մասին:՚ Եթե չեմ սխալվում 13-ն էր, անկապ եւ անիմաստ մի օր: Ինքազգացողությունս՝ 0, ապրելու ցանկությունը՝ դրանից էլ պակաս, կյանքը իմաստավորելու ամեն մի փորձն էլ՝ առնվազն անիմաստ… մի խոսքով մի հոգեվիճակ, որից հետո առնվազն մի 15-20 տարի առաջ ամենաքիչը սուիցիդալ մի անհաջող փորձ կանեի:
Ժամը 23-ի կողմերը հասկանալով, որ արդեն չեմ դիմանում, դուրս եկա տնից եւ գնացի դիմացի այգի եւ սկսեցի ըմբոխշնել Գետառի քչքչոցով…
1-2 ժամ անկապ զբռնելուց հետո, երբ իմ ներկայությունը եւ ցրտի առկայությունը քշել էին բոլոր սիրահարներին… հասկացա, որ սա փրկություն չի…
Ի՞նչ կաներ իմ փոխարեն միջին տարիքի յուրաքանչյուր տղամարդը. երեւի գբացեր մոտակա գինետան դուռը եւ իրեն կհանձներ ալկոհոլին:
Դե ես էլ, ըմբռնելով, որ մենակով նման տեղ չարժի գնալ (անիմաստ հայացքներից խուսափելու համար), որեւէ ընկերոջ կամ բարեկամի չարժե քնահարամ անել (հատկապես եթե ցանկություն չկա կյանքդ պատմելու, կամ գոնե առնվազն բացատրելու նման գիշերային հոգեկան զեղման շարժառիթները), որոշեցի ինձ հանձնել ինտերնետի գիրկը:
Բայց, քանի որ վաղուց ինտերնետ ակումբ չէի գնացել Հայաստանում, ապա առաջին վայրկյանին նույիսկ չկարողացա ոչ իմաստավորել իմ ցանկությունը կամ կատարել արագ ընտրություն: Ժամն արդեն գիշերվա 2-3-ն էր:
Հիշեցի, որ Սիլ-Պլազայի կողքը մի ժամանակ բավականին լավ կապով ինտերնետ ակումբ կար, մի քանի անգամ օգտվել էի այնտեղից (եթե հիշում եք առաջ հայաստանում ինտերնետը բավականին անորակ էր, եվ հաճախ կարող էր ամբողջ մի օր կամ գիշեր չլիներ, պայթեցնեյին վրացտանում, գծերը վարի տալ… կամ այն տարիներին երբ ես ապրում էր հայաստանից դուրս, եվ կարող էի մի քանի օրով գալ հայաստան, ապա միշտ ունենում էի ինտերնետի կարիք):
Մի խոսքով, Երեվանում շատ շուտվանից մի քանի խոշոր ակումբներ կային, մեկը՝ Սիլ-Պլազայի տակը, մյուսն էլ՝ Մատրիցան, Սարյանի վրա , Բրյուսովի հարեվանությամբ: Իմ իմանալով Մատրիցան փակվել էր, իսկ Սիլ Պլազան ինձ մոտիկ էր եվ այդ իսկ նպատակով ճանապարհ բռնեցի դեպի այդ ակումբ՝ նպատակ ունենալով ինտերնետում «մի հատ հաստ կոնք գտնել եվ հեկեկալ մինչ առավոտ» (սա փոխաբերական իմաստով):
Հասա Սիլ-Պլազա,եւ չորս բոլորը պտտվելուց հետո հասկացա, որ ակումբի հետքն անգամ չկա… ի՞նչ անել:
Արամի փողոցից նայեցի, տեսնեմ մի 100մ հեռավորության վար լույսեր են վառվում .. մտածեցի, որ հնարավոր է՜՜՜ ... շարժվեցի այդ ուղղությամբ.
Իմ բախտից - դուրս եկավ գիշերային ակումբ - հայերեն ասած ՍՏՐԻՊՏԻԶ.
Պահակը դեռ հեռվից ինձ վառել էր, եվ քանի որ այդ ժամին Արամի կիսաքանդ փողոցում բացի ինձնից եվ մի քանի մոլորված շներից ոչ ոք չկար ... դեռ մի 20 մետր չհասած արդեն դուռը կիսաբաց արած ինձ էր սպասում.
Ինձ դրեցի տեղաբնակի տեղ եվ նույնիսկ վրան չնայելով անցա կողքից. Հետո միայն հասկացա, նրա այդ արարքը. Արամի փողոցի կիսաքանդ է ... սկզբից դեռ պահպանվել են շենքերը, կառուցվել 1-2ը ... իսկ դրանից հետո միայն շինարարություն է գնում (ձախ կողմում - դեպի Ամիրյան փողոց), իսկ աջի տներն էլ 99 տոկոսով անմարդաբնակ են եւ քանդման ենթակա կամ արդեն քանդված:
Գիշերային ակումբից հետո, արդեն փողոցում չկար ոչ մի լույս, միայն Ամիրյանի կողմից ընկնում էր թեթեւ լույս, որը ոչինչ չէր լուսավորում:
Իմ բախտից այս մի քանի օրը լիալուսին է, եւ ակամայից իմ աչքերն էլ էին հարմարվել մթին…
Չթաքցնեմ, բայց վախեցա մի պահ… ամայի մի փողոց, մի կողմը շինարարական հրապարակներ, մյուս կողմից քանդված տներ: Դիմացս ոչինչ չի երեւում, իսկ վերադառնալու ցանկություն էլ չկա (պահակը հաստատ պետք է վրես կասկածանքով նայեր… կամ նույնիսկ չգիտեմ ինչ):
Հասկանում էի, որ հիմա այնքան էլ ցուրտ գիշերներ չեն, եւ թափառաշրջիկները կարող են փորձել իրենց գիշերային հանգիստ անց կացնել հենց նման տեղերում՝ անավարտ շինարարություն, կիսաքանդ տներ, եւ այլն:
Գրպանումս էլ մի 80-90 հազար փող կա թարսի պես: Մի պահ կանգ առա, եւ փողը բաժանեցի 3 մասի՝ առաջին մասը պահեցի ջինսի գրպանիս նեղ պիստոնչիկում (ուր հաճախ մենք կոպեկներ եք գցում), մի մասը թողեցի նույն գրպանում, երրորդ մասը տեղափոխեցի բաջկոնիս գրպան (հուսով եմ կարիք չկա բացատրելու պատճառները):
Լուռ ու մունջ գնում եմ, աշխատում եմ ոտքերս զգուշորեն դնել… դիմացս սեւ մի ստվեր է երեվում: Ոչ,.. ոչ թե մարդու, այլ տպավորություն, որ Ե. Կողբացու փողոցի հետ հատվելու տեղը, Արամի փողոցը պարսպաtատված է… ի՞նչ անել:
Պահակի կողքով անցնելու ցանկություն չունեմ: Շարունակում եմ ճանապարհս: Իմ բախտից թողնված է մի երկար եւ նեղ անցուղ ... մոտ մի 20-25 մետր երկարության:
Ոչ մի լույսի նշույլ… Եթե փողոցով գնալուց գոնե լույս էր ընկնում, ապա այստեղ լրիվ մութ է, քանի որ… ձախից եւ վերեւից պարիսպ է, աջից՝ քարե պատ:
Լաավ… վախը սրտիս անցա եւ զոռով-շառով դուրս եկա Մաշտոցի փողոց:
Դուխս տեղը եկավ… արդեն 3 անց 40 րոպե է: Հիշեցի, որ Ինտերնետի պահանջ ունեմ, եւ… քանի որ մի ժամանակ Մաշտոց-Պուշկին հատման վրա մի գլուխ ակումբներ կային, ուղեվորվեցի այդ կողմ:
Իմ իմացած բոլոր ակումբները արդեն վաղուց վերածված էին Էլիտար Բուտիկների: Չհասած Շահումյան դպրոց… Օհ՜… ի՜նչ երջանկություն՝ Ինտերնետ ակումբ տեսա (նկուղային, վրան էլ ԱնտիՏաբակի նշան, մեզ մոտ չեն ծխում):
Մտա, ձախ կողմում բազմած է մի երիտասարդ 20-22 տարեկան Ադմինի կարգավիճակով: Մի հաճախորդ էլ նստած է՝ մի 30-35 տարեկան, եւ հրճվանքի մեջ օդնակլասնիկ է վայելում:
Մոտենում եմ ադմին հարցնում եմ.
-Ինտերնետ ունե՞ք:
- Այո:
- Կարո՞ղ եմ օգտվել:
- Այո նստեք որտեղ ուղում եք:
Նստում եմ եվ շուռ գալով հայտնում
- Ես մինչ առավոտ նստելու եմ… կարելի՞ է իմանալ ձեր սակագները:
- Ես նոր եմ այստեղ աշխատում, ժամը 400 դրամ:
- Ինչ է, ձեր մոտ չկա՞ն գիշերային սակագներ: Գիշեր-ցերեկ նույն գի՞նն է:
- Կարծեմ չէ… մի րոպե նայեմ-ասեմ:
Երկար փնտրելուց հետո մի հատ լամինացիա արված թուղթ գտավ, եւ հայտնեց, որ մինչու առավոտվա 8:30-ը արժե 1000 դրամ.
Ես գլխով արեցի որպես համաձայնության նշան եւ ասեցի, որ միացնի:
Միացավ, բայց ի՜նչ ինտերնետ ...
Արագությունը 5կբ/վայրկան. այո, ուղիղ 5, ոչ ավել-ոչ պակաս: Ու որպեսզի կլիետը զգա իր վիճակի սնանկությունը, աջ ներքեեւի անկյունում, որտեղ սովորաբար ժամացույցն է լինում, մի հատ pop up - կիսաթափանցիկ պատուհան է բացված ուր տեղեկացված է, որ ինչքան քեզ մեծ բանի տեղ էլ դնես, մեկա 5կբ/վրկ-ից ավելի մեծ արագություն չես ունենա (այլ խոսքերով` գրված է քո միացման արագությունը 5կբ/վրկ ):
Քանի որ մեծ ընտրություն չունեի՝ լուռ հարմարվեցի իրավիճակին:
Քանի որ ծխել չէր կարելի, ժամանակ առ ժամանակ դուրս էի գալիս ծխելու: Դրսում բավականին ցուրտ էր, եւ արդեն 2-րդ անգամ դուրս գալուց վրաս գցեցի բաճկոնս:
Նայեմ՝ տեսնեմ Ադմինիստրատորի տեղը ուրիշ տղա է նստած, (հետագայում պարզեցի, որ 2 հոգով են գիշերի մնում - հերթով քնում եմ, սա էլ իմ բախտից առաջին օրն է եկել գործի), որը ինձ հայացքով ուտում է, հավանաբար մտածում է` իրականում գնում է ծխելո՞ւ, թե՞ մուղամով թռնում է ...
Ժամն արդեն 5 անց էր, օդնոկլասնիկիի սիրահարը արդեն իրենց տանը քնած էր, այնպես որ ես միակ այցելուն էի: Մի ադմինը քնած էր հետնամասում, երկրորդը ինձ է նայում: Չկորցրեցի ինձ եւ առաջարկեցի հենց այդ պահին էլ վճարել:
- Նստեք, հենց դուրս գաք այն ժամանակ էլ կվճարեք:
Սիրտս չգիտես ինչու վատ բան կանխազգաց:
- Իսկ ինչո՞.ւ ոչ հիմա: Մեկա մինչեւ լույս նստելու եմ, այնպես որ հաստատ իմ ժամից շուտ կամ ուշ չեմ մնա: Հաշվեք, թե ինչ եմ տալու, ես տամ:
- Ես չեմ կարա հաշվել… մեր մոտ ինչքան նստում եմ, նոր դրանից հետո համակարգիչը ասում է թիվը:
- Հա, քո համար ի՞նչ տարբերություն, ես մեկա մինչեւ առավոտվա 8-8:30 նստելու եմ, կախված նրանից, թե երբ է վերջանում ձեր գիշերայից պլանը: Հազար դրամ է… հիմա էլ հենց տամ:
- Ի՞նչ 1000 դրամ:
- Ձեր ադմինը ինձ ասեց, որ գիշերը ձեր գները 200 դրամ է, իսկ 12-ից մինչ առավոտվա 8:30-ն էլ արժե 1000 դրամ:
Երիտասարդի դեպքը խոժորվեց, հետո սմքեց… եւ կարողացավ մենակ արտաբերել
- Ես էսօր առաջին օրն եմ աշխատում, իրա հետ էլ պարզեք.
- Դե ո՞ւր է ինքը, կանչի՝ պարզեմ (մտքումս ինքս ինձ ասում եմ՝ հիմա երեվի տուն է գնացել քնելու):
Երիտասարդը (որն ի դեմ կիրովականցի ուսանող էր համալսարանի կիրառական մաթեմատիկայի) տեղից ծանր-ծանր վեր կացավ եւ գնաց ընկերոջը վեր կացնելու:
Քիչ հետո եկան երկուսով, նայեցին իրենց համակարգչին եւ հայտարարեցին, որ ես արդեն ծախսել եմ 950 դրամի ինտերնետ:
Հարցնում եմ՝ ո՞նց հաշվիր
- Ինձ հաշվել պետք չի… ստեղ գրած է:
- է, հետո՞: Հիմա որ տեղ գրած լիներ 9500 դրամ, ուրեմն հիմա ես պետք է էդքան էլ վճարեյի՞:
- Հա, բա ինչ ՞ (ի դեպ վերջինս էլ Պոլիտեխի ВТ-ի ուսանող էր իր ասելով):
- Հարգելիս ես քեզ չմոտեցա՞ եу հարցրեցի՝ ի՞նչ արժի, դու էլ նայիեցիր էն լամիցացված թղթին ու ասիր՝ գիշերը 200 դրամ, բայց եթե գիշերային պլան եք վերցնում, ապա 1000 դրամ: Էլ չեմ ասում, որ ես ինքս ինձ չեմ հարգի եթե քո էս հիմար կապի համար, 5կբ/վ արագությամբ… քեզ էդքան փող տամ:
- Ձյաձյա ջան, եթե ինտերնետդ դուրդ չէր գալիս, ասեիր՝ տրաֆիկային վարիանտը միացնեինք, էնդեղ ոչ մի սահմանափակում չկա արագության, պրոստո ինչքան տրաֆիկ ծախսես, էդքան էլ պիտի վճարես. 1մբ-ի համար 18 դրամ: Ինչ վերաբերվում է գնին, ապա ձեզ տենց բան չեմ ասել, որ 200 դրամ արժի կամ 1000 դրամ սաղ գիշերվա համար:
...Ստեղ արդեն ինձ բռնին, շներին բաց թողին… Չհասկացա՜նք… էս 2 անչափասը ո՞վ դառան, որ պիտի հիմա գիշերով իմ վրա ֆռռան:
Ասում եմ
- Լսիր, ա՛յ երիտասարդ, տենց շուտ մոռացա՞ր, որ քեզ ռուսերենով հարցրի ինչ արժի, դու էլ գնացիր էն ձեր ճմռթված պրայսը գտար եւ ինձ կոտրտված ռուսերենով պատասխանիր գները: Լավ, արի գլուխ չարդուկենք:
1. մի հատ էդ թուղթը բեր եվ նորից նայի .. դու ինքդ ես նայել, նենց որ հաստատ օդից չես վերցրել էդ թվերը
2. իսկ եթե էդ էլ չի դզում, ասա տեսնեմ ինչ եմ տալու, եվ վեր կանամ գնամ .. հավեսներդ չունեմ
Տեղ, էն մի տղեն, որ առաջին օրն էլ աշխատանքի, եվ մինչ այդ խոսակցությանը չէի խառնվում .. սեղանի տակից ... գտավ եվ թուղթը ես սկսեցին երկուսով ուսումնասիրել. Իրականում, ես ինքս այդ թուղթը չէի էլ վերցրել ձեռքս, հետեվաբար համողված էի, որ եթե ինքը նայեց սկզբում .. .ապա հաստատ պետք է լիներ.
Իմ բախտից, նման գրառում նրանք գտան, եւ օ՜ զարմանք… հիմա էլ ի՞նչ, ի՞նչ ասեն:
- Բա, էդ գիշերային պլանը գործում է գիշերվա 12-ից մինչ առավոտ. Այսինքն, եթե գիշերվա 12-ից եք սկսել, իսկ եթե ուշ եք եկել, ինչպես դուք… ապա ... էդ չի գործում:
-Տղերք, դուք հո գիշերվա երազ չե՞ք… եթե գիշերային պլան է… էդ նշանակում է… որ սաղ գիշեր էլ գործում է.. լավ գլուխս գնաց… Չնայած նրան, որ ես տրամադրված էի ամբողջ գիշերը մնալ… հիմա ոնց ուզում եք՝ հաշվեք-ասեք, ես գնացի:
- Դե գիշերվա գինը 200 է, բայց մեր մոտ սերվերը ձեզ համար հաշվել է 400-ով, ընենց որ մենք մեր գրպանից պտի տանք: Բայց քանի որ մեր մեղքն է, որ իրար լավ չենք հասկացել… եկեք 500 դրամ տվեք… ու վսյո:
Ես էլ հնուց սովորություն ունեմ, ներվայնանալուց կամ բանալիներն եմ խաղացնում ձեռքումս, կամ կոպեկ կամ ինչ-որ եղավ այդ պահին՝ գրիչ, ֆլեշկա .etc
Թարսի պես էլ այդ պահին ձեռքիս 500 դրամանոց կոպեկ էի խաղացնում… առանց գրպանս տանելու… պարզեցի ափս եւ շրխացրի 500 կոպեկանոցը (ոչ այնքան կոպիտ, ինքան որ ցուցադրական) եւ դուրս եկա…
Չէի հաստցրել… մի 5 մետր հեռանալ, մեկ էլ լսեմ մեկը գոռում է…
- Ձյաձ-ձյաձ… մի հատ կմոտենա՞ք:
Ասում եմ՝ ի՞նչ է եղել… (մտքիս որ կամ մի բան եմ մոռացել սեղանին, կամ հիմա կռիվ է գնալու)…
Երկրորդ վարկածը մի քիչ անհավանական էր, ոչ նրա համար, որ ես այս էջի առաջին նկարի երիտասարդն եմ (իրականում այդպիսին չեմ, այլ մի խելոք-ակնոցներով դեմք), այլ այն, որն նրանք ինձնից ավելի քշված տեսք ունեին… դրանից ելնելով ավելի հակված էի, որ սեղանին մոռացել էի իմ ֆլեշ-կարտան, որը մի անգամ հանեցի, եւ նույնիսկ 2-րդ ադմինին խնդրել էի իր մոտից միացնել:
Այդ մտորումների մեջ եմ, երբ ինձ ընդառաջ է գալիս Պոլիտեխի ուսանողը եւ ասում ...
-Ձյաձ, ներող կլինես, չնեղանաս… իմ մեղքն է… մեզ մոտ ընդեղ միացված ինտերնետ կա, արի ինչքան ուզում ես օգտագործի… Պրոստո ինձ էլ հասկացի, շուտվա աշխատող չեմ… տեղյակ չէի:
Մեկ մտածի, ասեմ՝ դու էլ, քո ինտերնետ էլ… հետո ասի՝ չարժի վրեն մուննաթ գալ, ուսանող երեխա է, եկել է մի քանի կոպեկ աշխատի: Հիմա, որ ես վրեն մուննաթ եկա… ի՞նչ:
Մի խոսքով, ետ եկա, ասի՝ դե որ տենց է, ես իմ 500 դրամն էլ կվճարեմ, դուրս կգա որ 1000 տվի ու ասա, որտեղ նստեմ:
- Բա հենց նույն կոմպի դեմն էլ նստի
առանց մեկնաբանությունների.
Ա՛յ, էդ ժամանակ էր, որ նստեցի ու ասի՝ հլը բացեմ տեսնեմ ի՞նչ կա ֆ5-ում…
Տեսա՝ ինձնից հետո մեռած վիճակ: Իմ տրամադրությունը մինչ այս դեպքն էլ ավելի սատկած էր… Եվ չգիտեմ ինչու, որոշեցի մի բան գրել…
Բայց քանի որ գրելու ոչ մի ցանկություն կամ կարողություն չկար… ասի՝ լավ, գոնե մի քիչ ուրախացնեմ, միգուցե իմ տրամն էլ բարձրանա:
Բացեցի սայթը, գրեցի վերեւի 2-3 բառը, դրեցի առաջին 4 նկարները եվ սեղմեցի Հրապարակել հոդվածը:
Մտածում էի, որ նկարները կարող են լավ չբացվել, այն էլ ինչպես տեսնում եք… ամեն ինչ նորմալ է… մի քանի նկար էլ գտա, գցեցի image host-ի վրա, ... սեղմեցի, որ հոդվածը edit անեմ՝ նպատակ ունենալով ավելացնել նկարները… մեկ էլ ի՞նչ… լույսը գնաց, եւ բացի հիմնական սերվերից սաղ մոտիտորները բառիս բուն թքին փայտիկին.
Էլ չեմ չարաշահի ձեր համբերությունը ... Մինչ լույս սպասեցի, հույս ունենալով, որ հեսա-հեսա կտան լույսը եւ գոնե էն 2-րդ 500 դրամս իզուր չեմ տվել… բայց դե ի՞նչ… ոչ լույս, ոչ՝ ինտերնետ:
Մինչ առավոտ իրար հետ զրուցեցինք…
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Առօրյա | 7 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ժոժոբա ջան, ցավում եմ մոնիտորիդ ու գիշերային արկածներիդ համար: Թեեւ, մյուս կողմից, եթե մոնիտորիդ բերանը չջրակալվեր ու «չթքեր», այս հոդվածը չէր լինի, ու ես էլ մի շնչով մինչեւ վերջ չէի կարդա:
Համամիտ եմ Փիլիսոփայի հետ երկու հարցում էլ: Նորմալ նկարագրողական ոճ ունես, որ մի քիչ էլ տառասխալ քիչ անես, կբարեխոսեմ, կմտնես Գրողների միություն: Սա՝ առաջինը: Երկրորդ հարցում էլ նա իրավացի է: Վերջերս պասիվացել եմ, որովհետեւ կամ գիշերները տունը չէի, կամ էլ տունն էի, բայց ի վիճակի չէի որեւէ նորմալ խելքը-գլխին գործ անել: Իսկ ես ինետի հետ գործ եմ բռնում սովորաբար գիշերները:
Մյուս կողմից էլ, կրկնվում եմ արդեն, սակայն միշտ էլ այս կայքը համարել եմ ոչ թե իմ, այլ բոլորինս՝ մեկնաբանողներինը եւ հեղինակներինը: Ու կարծում էի, որ իմ պասիվությունը կկոմպեսացվի մյուս անդամների ակտիվությամբ: Անկապ ենթադրությունը է, բայց թե որ մարդ նեղն է լինում, մտքից ինչ ասես չի անցում, այդ թվում՝ անհիմն ենթադրություններ:
Մի խոսքով: Այ սենց բաներ: Ժոժոբա, եթե ժամանակավոր այսպես ասած “տելեվիզոր” է պետք, խաբար արա, տունը մի հատ կա, կարող եմ մի ամսով “բորոու” անել: Թեեւ, չեմ կարծում, որ մինչեւ հիմա մի հատ մոնիտոր ճարած չլինես: Եթե գիշերով մի 80 հազար ջեբդ գնում ես Երեւանի կենտրոնի ամայի փողոցներով, ոնց էլ լինի նման օրվա համար խնայողություն պահած կլինես:
Հիմա ի՞նչ, ամեն օր գամ կոմպդ փչացնեմ, որ սենց լավ հոդվածներ գրե՞ս…
Երեվի շատերդ լսած կլինեք Մայակովսկու եւ Ստալինի հանդիպման մասին: Երբ Մայակովսկուն տեսնելուց հետո Ստալինը նկատում է, որ Վ.Վ-ն ունի շքեղ մազեր (կան տվյալներ, որ Ստալինը ինքն նույնպես ուներ բանաստեղծական փորձ եվ այնքան էլ չէր խրախուսում Վ.Վ.-ի նորարական մուսան. Ի միջի այլոց Լենինը նույնպես չէր սիրում Վ.Վ-ի բանաստեղծությունները):
Իմանալով այդ մասին Վ.Վ.-ն հաջորդ հենց օրը խուզում է իր մազերը (այլ կերպ ասած «բոքս« է կտրում, հայերեն ասած՝ քաչալանում է), որպեսզի դրանից հետո բոլորը իր մեջ տեսնեն բանաստեղծական տաղանդը եւ ոչ թե նրա ատրաքին տեսքը գրավի մարդկանց:
Հիմա ես հակառակն եմ ուզում.
Ժոժոբա, լավ հոդված ես գրել: Եվ, ընդհանրապես, քո էս տեսակի հոդվածները, որտեղ դու մեկնաբանում ես քո առօրյայից որեւէ դրվագ, հրաշալի ես մատուցում:
Շատ շնորհակալ եմ, բայց… ներող եղեք, ինձ ընդհանրապես հետաքրքիր չէր ինչպես կստացվի ձեւավորել հոդվածը: Ես այն չեմ գրել այն նպատակով, որպեսզի մարդիկ, ընթերցողները հիանան կամ պախարակեն ինձ:
Ես ուղղակի այլ կերպ չեմ կարող գրել, խոսել .. դա իմ ոճն է: Ես, հավանաբար, կյանքում էլ այդպիսին եմ: Իհարկես, ես չէի ուզենա այնպես գրել-ձեւակերպել, որ մարդկանց հետաքրքիր չլիներ ընթերցել մինչեւ վերջ:
Բայց հասկացեք, դա ընդամենը ձեւաչափն էր… պատյանը: Բուն իմաստը տեքստում էր… եւ ինձ շատ զարմացրեց, որ 2-իդ էլ դա ընդհանրապես «ոչինչ չասեց»:
Դե ադմինի պարագայում դա հասկանալի է, նա ընդհամենը պատասխանել է Փիլիսոփայի այս խոսքերին «Ադմին ուղղված նյութի (նախորդ հոդվածի ներքո) հետ լիովին համամիտ եմ», համ էլ ձեռի հետ մի 2 պատասխան իրեն ուղղված հարցերին:
Մոտավորապես նույն կերպ ես երեկ կարդացի ձեռքս ընկած ինչ որ ընդիմադիր թերթ (նախօրոք ասեմ, որ հազվադեպ եմ կարդում հայկական թերթերը, ընդհանրապես չեմ գնում): Վերցրեցի, թերթեցի եւ դրեցի տեղը: Հետո ինձ բռնեցի այն մտքի վրա, որ նայեցի նկարները (իսկ ընդիմադիր թերթերում համարյա նկար չի լինում), կարդացի հոդվածների վերնագրերը եւ մի քանի փոքրիկ գրառումներ: Պահանջվեց մոտ 1-1.5 րոպե:
Մոտավորապես այդ կերպ էլ ես ընթերցում եմ այստեղ տեղադրվող բոլոր քաղաքական մեկնաբանումները… երկար եւ ձիգ: Ներող եղեք, դա ինձ համարյա չի կարողանում գրավել.
Ես գրել էի միգուցե առավել երկար եւ տաղտկալի… բայց իմ գրածս ոչ թե քաղաքական մեկնաբանություն էր կամ ինչ որ գիտական հոդված, այլ մեր առօրյան:
Հասկանում եմ, որ ձեզնից քչերը կարող են հայտնվել այնպիսի հոգեկան անելանելի իրավիճակում, որը գիշերով փնտրեն պրոբլեմներ на свою жопу:
Բայց ցավոք սրտի սա մեր կյանքն է… կյանքն առավել դաժան է, քան որեւէ այլ բան:
Ցավում եմ, որ ոչ մեկիդ չհուզեց մեր առօյան, որ ինտերնետ ակումբում կարող է լինել 5 կբ/վրկ արագություն, որ 35 տարեկան տղան կարող է մինչեւ գիշերվա 3-ը նստել ակումբում եւ օդնոկլասնիկի գրոհել:
Վերջապես, այն ամենը ինչ տեղի ունեցավ այդ մի փոքր եւ առաջին հայացքից անշուք եվ հերթական օրը:
Անձամբ ինձ միշտ հետաքրքրել է մարդ արարածն որպես այդպիսին, նրա առօրյան ու անցուդարձն, բայց ոչ երբեք քաղաքականությունը կամ էկոնոմիկան:
Ուշադրություն դարձրեք, դուք ինքներդ էլ առավել ուշադիր եք հատկապես քաղաքական այն դիպվածներին, երբ առկա է դավաճանություն, ինչ որ կոմպրոմատ, կամ ասենք քաղաքականությունը բայց անձնավորված:
Բայց երբեք, քաղաքականությունը որպես այդպիսին, կամ ասենք քաղաքագիտությունը, որպես գիտություն:
Լավ, ինչ եմ կորցրել ... ինչ եմ ման գալիս:
Լավ մնացեք
--------
>> Ցավում եմ, որ ոչ մեկիդ չհուզեց մեր առօյան, որ ինտերնետ ակումբում կարող է լինել 5կբ/վրկ արագություն, որ 35 տարեկան տղան կարող է մինչեւ գիշերվա 3ը նստել ակումբում եվ օդնոկլասնիկի գրոհել.
Իսկ ո՞վ քեզ ասեց, որ չհուզեց: Հուզեց, բայց ոչ այն աստիճան երեւի, ոնց որ քեզ: Ասեմ ինչու: Որովհետեւ, եթե քաղաքի կենտրոնում մեկն ինտերնետ է բացել ու կապ չի ապահովում, ուրեմն դա ավելի շատ այդ սեփանակության տիրոջը պետք է հուզի, եւ ոչ թե ինձ ու քեզ: Թող ինքը դրանից հուզվի, որ ի դեմս քեզ մի հատ հաճախորդի կորցրեց, ու քո խոսքի ուժով էլ՝ երեւի եւս շատ-շատերի:
Նույն ձեւով, բռնեմ-հուզվե՞մ, որ մինչեւ հիմա Ազգային Ժողովի բուֆետում հաշվիչ-դրամարկղ դրած չի եղել:
Մեր առօրյան է, ճիշտ ես ասում: Ուրախ առօրյա չէ: Սակայն մինչեւ ինտերնետ ակումբի 5 կբ/վրկ արագության վրա «էնքա՜ն լացելու բան կա»… Մի ամբողջ ժողովրդի կյանքն ու ուղեղն է սկսել աշխատել 5 կբ/վրկ արագությամբ, իսկ դու ասում ես՝ եկեք հուզվենք այդ նկուղային հարկի ինտերնետ արագությամբ…
Երեկ հարկայինում էի: Մեր բարեփոխված ու «հաճախորդների հետ աշխատելու նոր ոճ ընտրած» (անհյուրընկալ բոլոր պատերին այս պաստառներն էին փակցված) պետական հիմնարկում: Անհրաժեշտ էր վերցնել մի հատիկ թուղթ, որի վրա գրված էր իմ կազմակերպության պարտք ու պահանջի մասին: Առավոտվա 9:30-ից մինչեւ 12:30-ը սպասել եմ այդ թղթին: Իսկ դու ասում ես՝ 5 կբ/վրկ արագություն:
Այնպես որ՝ ամենուրեք նույն վիճակն է, նույն արագությունը եւ նույն անտարբերությունը:
Այնպես որ, գրածդ այնքան է հուզել, որ… նստել ու ուղղումներ եմ արել, հուսով եմ, առանց միտքդ աղավաղելու
Այնպես որ, գրածդ այնքան է հուզել, որ… նստել ու ուղղումներ եմ արել, հուսով եմ, առանց միտքդ աղավաղելու
նախորդ կոմենտում հենց էդ էի ուզում գրել, հետո ասի շատ կերկարի.
Ոնց Փիլիսոփայի աչքին իմ գրելաոճն է հուզում, քեզ էլ միայն տարասխալների քանակությունը ... մեկա ձեզ երկուսիդ էլ պատյանն է հուզում ...
Լինելով իրարից տարբեր - բայց միաժամանակ իրար նման - մակերեսայնությամբ.
Հանկարծ սխալ չհասկանաք, իմ գրածներում ոչ մի «նենց բան» չկար, որ սպասեյի մեծ արձագանքի ... եթե ճիշտ ասեմ, ես առանց դրա ակնկալիքի գրեցի .. ուղղակի պետք էր մի տեղ ինքս ինձ հետ կիսվեյի.
Ինչ վերաբերվում է .. տարասխալներին .. ապա երբեմն ես ինքս նպատակային չեն վերակարդում իմ գրածս ... չգիտեմ ով ինչպես, բայց ինձնից պահանջվեց մոտ 1-2 ժամ այս հոդվածը գրելու համար. Եթե նույնիսկ ես գեթ մեկ տող փորձեյի ընթերցել, ապա վտանգը, որ կջնջեմ ամբողջովին ... բավականին մեծ էր.
>>> Լինելով իրարից տարբեր - բայց միաժամանակ իրար նման - մակերեսայնությամբ
Թե ինչի համար ես մեզ մակերեսային մտածողության տեր հաամարում, դա ինքդ պարզիր:
Բայց, իրոք, քո էս թեմայի մեջ խորը գտնելու բան էլ չկար…
Եթե նստեի, թե էդ 35 տարեկանը ինչի է գիշերը մինչեւ 3-4-ը նստում ադնակլասնիկի փորփրում, թե ինչ դու 5 կբ-ով ես գործ անում, թե ինչի 500 տվիր, 1000 տվիր..... նրանք 950 պահանջեցին..... Քեզ կհետաքրքրեր, եթե ես էդպես մի բան գրեի, ու պահանջեի դրանց մեջ խորություն տեսնել:
Գիտես, ես հանգել եմ այն եզրակացությանը, որ այս հասարակությունը դեգրաացված է, որ այս հասարակությունը մաքսիմալ բարոյազրկված է: Էդ “ապագա” հոդվածումս օրինակն էլ կբերեմ, մտքերս էլ հետը....
Եթե Հայաստանի մոտալուտ վախճանը թողած, ես պիտի մտածեմ էն ջահելի մասին, որը ինտերնետով գիշերը 4-ին աղջիկա խոսցնում, ապա դու սխալ ես մտածում, որ դա հույժ անհրաժեշտ է:
Դա բնավ անհրաժեշտ չէ, քանի որ երբ քո օրինակ-հոդվածին համադրում ես երկրիդ թշվառ եւ հասարակության բացարձակ անտարբերության հետ, ապա հասկանում ես, որ կան ավելի մեծ խնդիրներ, քան ջահելի ադնակլասնիկը, կամ էլ 500-950-1000 դրամի պատմությունը 5 կբ/վրկ-ով ինտերնետը…
Էնպես որ, մի նեղացի, բայց պահանջդ արդարացի չէ: Էդտեղ չկա անտարբերության մղում, չկա որեւէ իմաստ, որին արժեր մանրազնին անդրադառնալ…
>>>Եթե Հայաստանի մոտալուտ վախճանը թողած, ես պիտի մտածեմ էն ջահելի մասին, որը ինտերնետով գիշերը 4-ին աղջիկա խոսցնում
Ակամայից հիշեցի, որ թաղման վախտ կանայք լացելուց մեկ-մեկ ասում են ...
Իմ փրկիչ աղբեր, իմ թագավոր աղբեր ...
Հիմա, որ դուք չլինեք, մենք ինչ պտի անեյինք ?
Ձեզ թողնես, մենակ ազգափրկիչ մի հատ անալիտիկա անեք ... բայց հենց գործին է հասնում, սախտ - ֆուկ եք անում.
Լեվոնից էս մի հիմար մոտեցումն է մնած մարդկանց մեջ՝ սաղ մենակ անալիտիկա են անում, բայց հենց հասնում է գործին իրենց տանը հանգիստ քնում են.
Մի բան մենակ լավ չհասկացաք, Լեվոնը կամ էն մնացած լրագրող-մրողները . .իրենց գործի համար վարձատրվում են, բա դուք՞
Տերդ մեռնի երկիր, ես որ մինչ անցյալ տարի հայերեն տպել չգիտեյի, հիմա արդեն հոդվածներ եմ գրում ....հերիք չի գրում եմ, մի հատ փիլիսոփայի նման տղուն, կամ հայերենի մասնագետի զավակ Ադմինին .. ստիպում, որ գրածիս մեջ խորը իմաստ գտնեն
Բա էդ որ ես եմ, բա իրենք ինչ կլինեն ՞
16-10-08 • 23:00 PM
Ժոժոբա, լավ հոդված ես գրել: Եվ, ընդհանրապես, քո էս տեսակի հոդվածները, որտեղ դու մեկնաբանում ես քո առօրյայից որեւէ դրվագ, հրաշալի ես մատուցում:
Ես շնորհակալ եմ, որ իմ մի դատարկ կես կատակ, կես լուրջ հարցից ստացվեց մի ընդարձակ հոդված: Բնական է, որ այսօրինակ հոդվածը չի կարող քննարկման լայն սֆերա ստեղծել:
Խոստանում եմ հանրահավաքից հետո մի հոդված տեղադրել այստեղ: Մի քանի օր շարունակ գրում եմ….դեռ չեմ ավարտել: ՄԻ երկու ենթավերնագիր մնացել է, որոնք կապված են Հայ Ազգային Կոնգրեսի հետ: Այդ մասին, կգրեմ հանրահավաքից հետո ու էստեղ կտեղադրեմ:
Իսկ մինչ այդ….
Հ.Գ. Միայն վերջում նշեմ, որ Ժոժոբայի Ադմին ուղղված նյութի (նախորդ հոդվածի ներքո) հետ լիովին համամիտ եմ: