depressionՈրպես նախորդ թեմայում բարձրացված հարցի լրացում կամ հակադարձում, ինքս ինձ փորձում եմ դատել. այն, ինչ կատարվում է բոլորիս աչքի առջեւ եւ օրը ցերեկով, արդյո՞ք անտարբերություն է, թե՞ ելք չգտած մարդու հոգեվիճակ: Ավելի ճիշտ՝ իրո՞ք մենք բոլորս անտարբեր ենք, թե՞ հուսահատված եւ ընկճված: Չէ՞ որ անտարբերությունը խորը ընճման մեջ հայտված մարդուն բնորոշ նշաններից մեկն է միայն, ու եթե լավ տնտղենք, գուցե հայտնաբերենք այլ պատճառներ նույնպես:

Անձամ ես հակված եմ իմ կողմից հենց նոր «հայտնաբերած» մտքին` մենք անտարբեր ենք, քանի որ ընկճված ենք:

Ընկճվելու պատճառների մասին էլ չխոսեմ: Համատարած ստախոսություն, ջայլամություն եւ էլ եսիմ ինչ: Քիչ եմ գրում՝ այն հուսով, որ, ոնց էլ լինի, մեր Փիլիսոփան կհայտնվի եւ իմ թվարկումը կհարստացնի (ի միջի այլոց, սկսել եմ կասկածել, որ ինքը շատ խորը դեպրեսիայի մեջ է, դրա համար չի հանդիպում մեզ):

Իսկ ի՞նչ նշաններով է ուղեցվում մեր ընկճվածությունը: Կայքերից մեկում կարդացի, որ դեպրեսիան սովորաբար ուղեկցվում է հետեւյալ նշաններով.

« հոգնածության մշտական զգացում եւ աշխատունակության անկում
« գիշերային անքնություն եւ ցերեկային քնկոտություն
« նախկին զբաղմունքներից հրաժարում, որոնք անցյալում թվում էին հետաքրքիր
« դյուրագրգռություն եւ հուզական անկայունություն
« եւ այլն…

Ահա, այսպիսի վիճակում ենք հայտնվել բոլորս: Բոլորս հիասթափված ենք ու անճար: Հիասթափված ենք ու չենք կարողանում որեւէ ուղի գտնել: Գիտենք որ մի բան կամ լիքը բան էն չի, բայց չգիտենք, թե ինչպես փոխել: Խոսքս միայն քաղաքականության մասին չէ: Ամենուրեք է այդպես:

Մեզ պետք է առողջանալ: Հոգեպես: Այլապես մեր ֆիզիկական ու սոցիալական բարեկեցիկությունը կմղվի հետին պլան:

Ահա եւ մեր անտարբերության բուն պատճառը:

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!