Գյուլը գալիս է…
Ի՞նչ ենք ասելու, ի՞նչ սեղան ենք գցելու, ո՞նց անենք, որ չնեղվի, ոնց անենք, որ ցեղասպանության մասին հետը խոսենք:
Տարբեր կազմակերպություններ իրենց այսօրինակ հարցեր են տվել, ոմանք պատասխանել են, ոմանք դեռ ոչ: Օրինակ, չնեղացնելու համար Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «թաթարի» փոխեց (այլ բառ չկա կատարվածը նկարագրելու) Արարատ լեռան պատկերով իր զինանշանը: Սերժը իրեն հարց է տվել, թե ի՞նչ դնի սեղանին, ու երևի արդեն որոշած կլինի, ՀՅԴ-ն էլ պիտի Գյուլին հասցնի իր պահանջատիրությունը… վայ, կներեք՝ մեր պահանջատիրությունը: Մի քիչ դրա մասին…
Արդեն տասնամյակներ շարունակ հայ սերունդները դաստիարակվում են որպես պահանջատեր: Ինքս, լինելով հայրենադարձի թոռ, «առաջին ձեռքից» գիտեմ, ինչ կերպով է մեզ ներարկվել այդ գաղափարախոսությունը. երգեր, որոնք տատս արցունքն աչքերին երգում էր, սև-սպիտակ լուսանկարներ՝ մեծ ֆորմատով, ամբողջ գերդաստանի պատկերով, 1914 թվականի Աստվածաշունչ և այլն… Ինչ խոսք, դառն է հիշել, ու հիմա էլ զգում եմ իմ մեջ բորբոքվող պահանջատիրոջը՝ թուրքերը ապրում են մեր հողերում:
Իսկ ինչպե՞ս կարելի է վերականգնել արդարությունը: Դրա համար կան մի շարք քաղաքակիրթ և ոչ քաղաքակիրթ ուղիներ:
Ոչ քաղաքակիրթ. հարձակվում ենք Թուրքիայի վրա, ոչնչացնում ենք այնտեղ ապրող 1,5 միլիոն մարդ, մնացածին քշում ենք «к чертовой матери»: Արդյունքում՝ պատմական արդարությունը վերականգնված է: «Բըմփ»՝ պայթեց փուչիկը. դա հնարավոր չէ: Թուրքիան մեզ մի քանի օրում հողին կհավասարեցնի՝ սփյուռքի ռազմական օգնությունը դեռ ճանապարհի կեսին:
Քաղաքակիրթ ձև. աշխարհի բոլոր երկրները, ներառյալ՝ Թուրքիան, ընդունում ու դատապարտում են ցեղասպանության փաստը, և Թուրքիան ասում է՝ «վերցրու, ի՛մ հայ ախպեր, քո Կարսն ու Կարինը, Իգդիրն ու Վանը, Ուիլսոնի խաթեր՝ Տրապիզոնն ու Ադանան, վերջը, ինչը քոնն է՝ վերցրու» (գիտեմ, որ դարձյալ ֆանտաստիկ ժանրից է, բայց հենց այստե՛ղ է իմ բուն միտքը): Հայաստանը կամ հայությունը ի՞նչ է անում. գնում են Կարսն ու Կարինը վերցնելու, տեսնում են այնտեղ վիզները ծռած 1,5 միլիոն թուրք ու քուրդ մարդ է նստած՝ սպասում են իրենց ճակատագրին: Գնում է Տրապիզոն՝ մի կես միլիոն էլ էնտեղ է, մի էդքան էլ Վանում:
- Վեր կացեք գնացե՛ք ստեղից,- բարկացած ասում է Հայաստանը/հայությունը:
- Ու՞ր գնանք, մենք այստեղ ծնվել-մեծացել ենք, մեր տներն այստեղ են:
- Բայց հիմա «այստեղը» Հայաստան է, Հայաստանում հո չե՞ք ապրելու:
- Բա ի՞նչ անենք:
- Գնացե՛ք…
- Չե՛նք գնում:
- Չեք գնում՝ կքշե՛նք:
- Բա դուք Թալեաթից ինչո՞վ եք լավը:
- Ուզում եք մնա՞ք:
- Հա:
- Բայց որ մնաք, պիտի մեր ընտրություններին մասնակցե՞ք:
- Հա:
- Բայց հայ դեպուտատ եք ընտրելու:
- Ում կուզենք, նրան էլ կընտրենք:
- Չեղավ, գնացեք:
- էնա դուք գնացեք, 100 տարի է այս հողում ենք ապրում…
Հ.Գ. Գիտեմ, բլոգերները այս հոդվածին բացասական կամ առնվազն անլուրջ մեկնաբանություններ են անելու, կամ մեկնաբանություն չեն անելու, բայց եթե մենք չպարզենք մեր պահանջատիրությունը ինչ է տալու մեզ, գալու է ժամանակը, որ մեր երեխաները մեզ հարցնեն՝ «էդ որ պահանջում էիք, ո՞ւմ ով էիք պահանջում ու ո՞նց էիք անելու, եթե ստանայիք»:
Ավելի լավ է հիմա այդ հարցին պատասխանենք:
Գրառման հեղինակ՝ Phenomen | Բաժինը՝ Հասարակություն | 6 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ֆենոմեն, դու մոռացել ես «ամենաիրատեսական»՝ երրորդ տարբերակը, որը կարելի է անվանել նաեւ՝ հայկականը: Հայաստանի հավաքականը հաղթում է Թուրքիայի հավաքականին, Գյուլին դուր չի գալիս Ս.Սարգսյանի ծափ տալու ձեւը ու շուռ է գալիս ցնծացող ստադիոնին ասում է՝ «առս թե մի բան կստանաք»…
Իսկ եթե ավելի լուրջ, ապա չարժե նույնիսկ նման տարբերակներ քննարկել, քանի որ մեր ամենացավոտ հարցի լուծման բանալին, ցավոք, մեր ձեռքում չէ: Այնպես որ, լավագույն դեպքում մենք կարող ենք լինել «կարգին հանդիսատես»:
Փիլիսոփա ջան, կանխագուշակել էի, որ այդպես էլ կգրես: Գիտեմ, որ անլուրջ է համարվում մեր պահանջատիրությունը կասկածի տակ դնելը, բայց դա չափազանց լուրջ թեմա է, ու մեր ազգի, հատկապես սփյուռքի ռեսուրսների մեծագույն մասն ուղղված է հենց այդ գաղափարին՝ պահանջել:
Կարելի է հասկանալ, որ Եղեռնի նահատակների հետնորդները գոնե հոգեպես իրենց բավարարված կզգան, երբ այն ճանաչվի աշխարհի կողմից, ու ես անձամբ չեմ բացառում, որ նույնիսկ Թուրքիան մի օր կարող է վերցնել Գերմանիայի օրինակը ու մեղանչել իրենց պապերի գործած մեղքի համար, սակայն ի՞նչ է լինելու դրանից հետո:
Այս հարցը չէի բարձրացնի, եթե մեր հայաստանաբնակների 10 տոկոսի վստահությանն արժանացած մի կուսակցություն այս օրերին «ձևեր չթափեր» Գյուլի առաջ: 101 տոկոսով վստահ եմ, եթե Քոչարյանը լիներ իշխող, ու մի բերան Վահանին ասեր՝ մի հատ տեղներիցդ շարժվեցիք՝ գլուխներդ կթռնի, թե մի դաշնակ դուրս գար փողոց… Բայց այսօր նույնիսկ Եվրոնյուսն է իր առաջին ռեպորտաժում դրանց ակցիայի մասին խոսում: Ո՞ւմ է պետք այս ակցիան:
Ո՞ւր է տանելու մեզ մեր պահանջատիրությունը: Հոգեկան բավարարվածության գի՞րկը, թե՞ դեպի պետականության վերջնական կորուստ:
Ադմին ջան, միգուցե տարբերակների հարցով «палку чуть перегнул», բայց պահանջատիրության հարցը մեր ազգի անունը որպես տեռորիստ ազգ հանեց (ԱՍԱԼԱ): Միլիոններ են ծախսում սփյուռքում մի ծակ օրինագիծ ինչ որ նահանգային պառլամենտում անցկացնելու համար, փոխանակ դա ծախեսն իրենց այսօրվա մի կտոր հայրենիքում մի պաշտոնյայի վերապատրաստման վրա: ՀՕՖ-ը մի քանի բժիշկ է վերապատրաստում, մի ուրիշն էլ մի քանի ծրագրավորող, բայց դա բավարար չէ պետության կայացման համար:
Մենք հրեաներ չենք, մենք աշխարհին քրիստոնեություն չենք մատուցել ու մեր տանը նստած՝ ծիծաղել այն կուլ տված միլիոնավորների վրա: Հրեաները դրանով աշխարհի մեծ մասը արդեն 15 դար իրենց ձեռքում են պահում, ու դրանով կարողացել են աշխարհի հզորներին ստիպել՝ իրենց Հրեաստանի մի կտորը ազատել: Իսկ ո՞վ է հայ ազգը, ինչ դերակատարություն ունի նա այսօրվա աշխարհում՝ ոչ մի: Գերմանացիները գիտեն, որ հայերը լավ բռնցքամարտիկներ ունեն, ավստրիացիրենը գիտեն, որ լավ երաժիշտներ ու երգիչներ ունենք, ռուսները գիտեն, որ լավ ավանտյուրիստ ենք, թուրքերն էլ լիքը բան գիտեն, բայց բոլորին ասում են՝ հայերը սուտլիկ են: Չինացիներն ու հնդիկներն էլ 0 գաղափար ունեն հայերի մասին: Մենք չունենք ոչ մի լծակ՝ աշխարհի հետաքրքրությունը թուրքերից դեպի մեզ շեղելու: Ըստ այդմ, պետք է մեր պահանջատիրությունն էլ լավ հերմետիկ «զակատ» անենք, ու բացենք միայն այն ժամանակ, երբ հզորները ամեն օր աչք կբացեն ու նախ եւ առաջ կնայեն Հայաստանի ֆոնդային բորսայի վիճակին: Այդ ժամանակ կկարողանանք ուրիշի մոտ էլ չգնալ, ու անմիջապես Թուրքիային ասել, թե ո՞ր մեկը ավելի շուտ անի՝ սահմանը բացե՞լը, թե՞ Եղեռնի փաստը ճանաչելն ու դատապարտելը:
Կարծում եմ բոլորդ էլ կընդունեք այն փաստը, որը հայ ժողովուրդը շատ գոռոզ է: Սա առհասարակ, գլոբալ առումով: Յուրաքանչյուրիս մեջ, յուրաքանչյուր հայի մեջ առկա է այդ գոռոզության, ոչ թե հպարտության, մի քիչ նշույլ: ՄԵկի մոտ շատ, մյուսի մոտ քիչ:
Եվ հենց դա է մեզ միշտ խանգարել՝ այդ ավելորդ գոռոզությունը, երբ հայն իրենից ոչինչ չի ներկայացնում, բայց իրեն այնպես է պահում, որ կարծես…
Ոչ մի քաղաքակիրթ երկրում (կարծում եմ բոլորդ էլ աշխատում եք ՀՀ-ն համեմատել քաղաքակիրթ երկրների հետ) մի լակոտ երբեք չի ասի «տո, արա, դու գիտե՞ս, թե ես ում տղեն եմ»: Իսկ մեզ մոտ սա կա…
Մենք լավ բաներ էլ ունենք, բայց մեր գոռոզությունը մեզ միշտ ետ է մղել, եւ աշխարհը չի տեսել կամ չի ուզում տեսնել մեր լավը:
Մենք միշտ ասում ենք՝ «տո թուրքն ո՞վ ա եղել»…
Բա ամերիկացին… Բա էն եվրոպացիք… Տուպոյ վրացիք… էլ մնացածը դուք ավելացրեք:
Միշտ էսպես ենք եղել: Դրա համար էլ 400.000 քառ. կմ-ից մնացել է միայն 30 հազար, էն էլ չենք կարողանում պահել: Չի՛ ստացվի, քանի դեռ ունենք այսպես թյուր զարգացած հասարակություն, թյուր զարգացած կամ նույնիսկ զարգացման զրոյական մակարդակի վրա գտնվող պետություն: Երբ մեզ մոտ առկա են «գողական բեսպրեդելներն» ու այլանդակ «բազարները»:
Ֆենոմենը բացեց մի թեմա, որի մասին խոսելը միշտ էլ հանգեցնում է դաշնկացականների հանդեպ քննադատության: Սակայն, միաժամանակ նշեմ, որ այդ քննադատությունը չպետք է լինի անբովանդակ եւ անհիմն:Ուստի, այժմ եկեք փորձենք պատմական փաստերը համադրել միմյանց եւ տեսնենք, թե արդյո՞ք Դաշնակցության գործունեությունը չի հանգեցնի Երրորդ Հանրապետության կորստին: Արդյո՞ք այդ կուսակցությունը պետք է այս ժողովրդին: Ժողովուրդ, որը 19-րդ դարի վերջին սկսեց խոշտանգվել հիմնականում հենց 1890-ին ստեղծված դաշնակցական կուսակցության պատճառով:
1890-ականների վերջին սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը սկսեց հայերի կոտորածները, որոնք իրենց գագաթնակետին հասան երիտթուրքական կառավարության տարիներին: Բոլորս մեղադրում ենք երիտթուրքրին, ի դեպ արդարացի, բայց մոռանում ենք, որ այդ ժամանակվա մեր ուժի մասին՝ արեւմտահայության հիմնական շարժիչ ուժ Դաշնակցությանը:
Այս կուսակցությունը ամեն կերպ փորձում էր վայրագություններ անել, պատճառաբանել, թե իբր ցանկանում է Եվրոպայի ուշադրությունը հրավիրել արեւմտյան հայության վրա: Նաեւ, այդ կուսակցությունը գնում էր դեպի Ռուսաստան, մոռանալով, որ գտնվում է թուրքերի լծի տակ: Իսկ 1915 թվականին այդ կուսակցությունը ոչ մի քայլ չձեռնարկեց թուրքերից հայերին փրկելու համար…
Հիմա, ներկայիս սուտ-պահանջատիրության մասին:
Նշեցիր, Ֆենոմեն ջան, որ սփյուռքի մեծ փողերը գնում են դեպի պահանջատիրության ուղի: Ստացվում է, որ սփյուռքը խաբնվում է իր իսկ կամքով:
Ակնհայտ է եւ միայն կույրը չի տեսնի, որ դաշնակները, հիմա այլեւս ակնհայտ դեմ են իրենց սկզբունքներին, եթե իհարկե ունեն: Դա ցույց տվեց հենց նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրադրության ժամանակ այս կուսակցության պահվածքը: Նույնիսկ այսօր Գյուլի գալստյան առթիվ կազմակերպված այդ 500 հոգանոց բողոքի ցույցերը հստակ ուրվագծված էին եւ հասցեագրված էին ոչ թե Թուրքիային, այլ՝ սփյուռքին:
Մի՞թե սփյուռքը չի ընկալում իրականությունը: Նույնիսկ ոչ լեգիտիմ պառլամենտի փոխնախագահ Հրայր Կարպետյանը հայտարարել էր, թե իրենց ճիշտ չեն հասկանա: Բայց հարց էր, թե ո՞վ ճիշտ չի հասկանա: Անուղղակիորեն մատնանշվում էր սփյուռքը, որը լավ էլ գումարներ է տալիս պահանջատիրության համար մը…
Ի դեպ, ակնհայտ է, որ դաշնակցական ակցիաները Սերժ Սարգսյանի կողմից համաձայնեցված են: Այդ մասին ասել էր նաեւ Արմեն Ռուստամյանը: Բայց, Սերժ Սարգսյանը, կատարելով իր քաղաքական կյանքում իմ գնահատմամբ ամենաճիշտ քայլը՝ Գյուլին հրավիրելը, իրականում ոչ թե կյանքի էր կոչել իր իսկ սեփական մտահաղացումը, այլ պարզապես կատարել էր Ռուսաստանի հրահանգը: Հենց Ռուսաստանում էլ նա հայտարարել էր այդ մասին: Այնուամենայնիվ, սա հրաշալի դիվանագիտական քայլ էր, սակայն…
Էդ դաշնակների դատարկ ակցիան… ստվերեց գցեց մեր դիվանագիտական նախաձեռնության ողջ ստվերային ռեսուրսը: Քանզի, տեսնում ենք, որ Գյուլը անմիջապես ուղեւորվեց Բաքու…
Ի դեպ, այսօրվա ֆուտբոլի ժամանակ, Թուրքիայի հիմնի ժամանակ հնչած լկտի եւ այլանդակ այդ սուլոցները եւ տաղտուկ ու անբարոյական բղավոցները իրոք, որ ամոթալի էր: Չէր կարելի, ախր մարդ ենք, չէ՞…
Սփյուռքի մասին նկատեմ, որ այսօր մեկ անգամ եւս համոզվեցի, որ այդ կառույցին խաբելու ձեւը դաշնակները լավ գտել են: Այսօր Ազատություն ռադիոյկայանով բանավիճում էին ՀԱԿ անդամ Սուրեն Սուրենյանցը եւ ՀՀԴ-ից Գեղամ Մանուկյանը: Ու այս վերջին նշված մարդը կրկնում էր այն դատարկաբանությունը, իբր Տեր-Պետրոսյանը թրքամետ է: Ախր բարոյականությունը սահմաններ ունի, չէ՞: Թեեւ պարզ է, որ Հայաստանում բարոյականության մասին խոսելը ինքնին անբարոյակություն է: Ցավոք…
Իրենք, դաշնակները, լինելով Սարգսյանի ձեւավորած կառավարությունում (որն, ի դեպ, հենց թրքամետության լավ քայլեր է ձեռնարկում), նույն Ս.Սարգսյանին թրքամետության մեջ մեղադրելու փոխարեն կրկին շրջվում է Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ…
Ըստ իս, Սարգսյանի սխալ քայլերից մեկն էլ այսօր այն էր, որ նա անձամբ չէր գնացել դիմավորելու Գյուլին: Եթե դու ես հրավիրել, ինքդ էլ դիմավորիր: Թե չէ, ոնց որ ծնունդիդ անծանոթ մեկին հրավիրես, եւ փոխանակ դու գնաս տանդ դռան մոտ դիմավորելու, աներձագիդ ես ուղարկում....
Հանգիստ, Ֆենոմեն ջան, Սերժը լավ էլ թողել էր դաշնակահարներին ակցիա անելու, չզգալով, որ ճիշտ կլիներ չթույլ տալը: Եկեք ընդունենք, որ եթե Սերժը ասեր՝ չէ՛, պիտի չանե՛ք, նրանք չէին անի… Սերժը Լևոն չի, որ չկարողանա ազդել իր կոալիցիայի մեջ գտնվող կուսակցության վրա…
Լրիվ համակարծիք եմ այն մտքին, որ մինչեւ ինչ որ բան պահանջելը պետք է այն պահանջելու ռեսուրսներ ունենաս: Նկատի ունեմ ոչ թե բարոյական, այլ ֆինանսական եւ քաղաքական ռեսուրսներ: Թե չէ կստացվի մոտավորապես նման մի իրավիճակ՝ լացող տարրական դասարանի երեխան իրենց դպրոցի նախաավարտական դասարանի պատի տակ ծխող տղուն լացելով ասում է՝ ծամոնս հետ տուր, նա էլ խփում է գլխին, թե՝ հել ռադ եղի ստեղից…
06-09-08 • 03:01 AM
Կներես Ֆենոմեն ջան, բայց հոդվածիդ ոչ կարող եմ լուրջ եւ մի կարգին տեղը տեղին մեկնաբանություն տալ, ոչ էլ մի թիթիզ-միթիզ բան գրել:
Միայն կասեմ, որ խոսքդ շարադրել էիր երեւակայական առանցքի վրա, որը ոչ միայն իրականությանը մոտ չէ, այլեւ չեմ էլ կարծում, որ իրականանա: Ընդհանրապես, պատմական դասերը ցույց են տալիս, որ հողը գրավում են արյունով: Եվ մի դեպք էլ կա, բայց բացառություն, որն ի դեպ սեփականաշնորհել է եւ իր մենաշնորհն է արել նույն նշածդ Թուրքիան: Դա դիվանագիտությունն է:
Որը մենք հիմա ոչ միայն չունենք, այլ նույնիսկ քայլ չենք անում ունենալու համար…
Որքան տեղեկացա, Հ1-ը ցուցադրելու է խաղը սպուտնիկով: Իրենց գովազդը եւս այդ մասին տեղեկացրել է: