image

Հեռագիր թուրքական կառավարությանը. Նորին գերազանցություն Մեծարգո Օսմանյան կառավարության զինվորական մինիստր` Էնվեր փաշային. Կոստանդնուպոլիս

Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատիվ ունի հայտնելու Ձերդ գերազանցությանը, հանուն մեր բարեկամության, իրազեկ դարձնել Ձեզ այն մասին, որ Անդրանիկ փաշան խուսափել է մեր կառավարությունից, իմանալով, որ զինվորական դատի պիտի ենթարկվի մեր զինվորական մինիստրին չենթարկվելու համար: Անդրանիկ փաշան տաճկահպատակ հայերից կազմել է առանձին զորաբանակ, նպատակ ունենալով անցնել Ջուլֆայի կամուրջը եւ Խոյի ու Սալմաստի շրջանում միանալ Վանից նահանջող ժողովրդին: Նա մտադիր է ուժեղ բանակ կազմել, ստեղծել սեպարատ պետություն եւ հարձակվել ձեր վրա: Խնդրում ենք միջոցներ ձեռք առնել նրան վերջնականապես ջախջախելու համար:

Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահ` Հ. Քաջազնունի

Հայաստանի Հանրապետության զինվորական մինիստր` Արամ փաշա Մանուկյան

Հայաստանի կառավարության խորհրդի նախագահ` Սահակյան

Հուլիսի 17-ին, 1918թ.:

---------------------------------------------

Հեռագիր ռուսական ցարին Նորին գերազանցություն, աստվածափայլ, աշխարհակալ ու վեհագույն տեր` Վլադիմիր ցարին. Մոսկուա

Հայաստանի Ձերդ ֆորպոստությունը հանդգնում է հայտնել Ձերդ Աստվածափայլությանը, հանուն ամենակալիդ վողորմածության, իրազեկ դարձնել Ձերդ Վեհապանծությանը այն մասին, որ Հայ ժողովուրդը խուսափել է մեր Ավազակապետությունից` իմանալով, որ ստրկության, կոտորածի ու հալածանքների պիտի ենթարկվի, մեր Ավազակապետին, Ձեր հլու-հպատակ Ֆորպոստապետին չենթարկվելու համար: Հայ ժողովուրդը բոլոր հայերից կազմել է առանձին զորաբանակ, նպատակ ունենալով անցնել Մեր Դարավոր Ստրկատիրական հարաբերությունների վրայով և Ձեր Սրբազան Շղթաներից ազատվելով, միանալ ազատ ժողովուրդներին: Հայ ժողովուրդը մտադիր է Քաղաքացիների ուժեղ բանակ կազմել, ստեղծել Հայաստանի Հանրապետություն և հարձակվել Ստրկատիրության վրա: Խնդրում ենք միջոցներ ձեռք առնել նրան վերջնականապես ջախջախելու համար:

Հայաստանի Ձերդ Ֆորպոստության Գլխավոր Ավազակապետ` Կնյազ Սեդրակիչ

Հայաստանի Ձերդ Ֆորպոստության Երկրորդ Ավազակապետ` хочет стать Կնյազ Ազատիչ

Մարտի 1-ին, 2008թ.:

Քաղաքացի-ի ստորագրությունը

Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու’ ես...

http://www.himaam.info