Սկզբում ուզում էի անտեսել եւ չբարձրաձայնել այս մասին, բայց ախր… շատ խոզ ենք, շա՜տ…
Հաճախ, երբ ծնողական պարտականություններս կատարած չեմ լինում (նկատի ունեմ այդ օրը տուն վերադառնալիս հետս շոկոլադ կամ չիպս չեմ բերում, կամ երեխաներիս այգի, կարուսել տանելու հեչ հավես չի լինում), ապա, որպես ամոքիչ քայլ, երեխաներիս տանում եմ հրապարակ՝ երգող շատրվանների մոտ (փառք աստծո, քթիս տակ է, թե չէ ինչ պտի անեի...)
Համոզված եմ, որ շատերդ գոնե հետաքրքրությունից դրդված մի անգամ գոնե այցելած կլինեք…
Երեկ էլ, հերթական անգամ վերցրի խոխեքին եւ տարա… ափսոս հայրական պարտականություններիս մասին ուշ հիշեցի, եւ երբ տնից դուրս եկանք, արդեն սկսել էր հրավառությունը (սալյուտը):
Չգիտես ինչու, այն սկսել էր բավականին շուտ (դեռ երեկոյան 10-ն էլ չկար), եւ մենք հրապարակ մտանք արդեն վերջին զարկերի հետ միասին (սկսել էր 9:30-9:40 եւ տեւեց ամենաշատը 5-7 րոպե): Ամենազարմանալին այն իրարանցումն էր, որը սկսեց հրավառությունից հետո: Ոստիկանները իրար ոտի կամ մեքենայի տակ ընկնելով փորձում էին ազատել հրապարակը ու մարդկանց համարյա թե զոռով քշում էին մայթեր…
Իմ (եւ հավանաբար նաեւ շատ-շատերի) կարծիքով այնպիսի տպավորությունն էր, որ սպասվում էր ինչ-որ մի անկանխատեսելի բան… Իրականում, ոսիկանությունը չափից ավելի եռանդով էր կատարվում վերեւից ստացած հրամանը…
Մտքովս անցավ 2 բան. կամ ինչ-որ մեկը պետք է գար հրապարակ կամ անցներ մոտերքով, կամ էլ կար վախ, որ Հյուսիսայինում ինչ-որ բան է կատարվում կամ սպասվում…
Վախվորած անցանք դեպի Աբովյան փողոց եւ արդեն փորձում էինք շարժվել դեպի Հյուսիսայինի սկիզբ, երբ նկատեցինք, որ ուղիղ 10-ին շատրվանները սկսեցին երգել ու պարել, իսկ ոստիկանությունն էլ բացեց երթեւեկությունը:
Լավ, անցնենք հոդվածի բուն մեխին… արդյոք տեսե՞լ եք, թե ինչպես է հայոց համայն աշխարհը գալիս հրապարակ՝ երաժշտություն վայելու:
Երեքից մեկը կամ արեւածաղիկը կամ այլ հոտավետ եւ կեղտաշատ հաճույքը ձեռքին: Իմ առաջ նստած են մի խումբ երեխաներ, անմիջապես շատրվանների եզրին եւ եռանդով չրթում են արեւածաղկի սերմեր… Ծնողները կանգնած են նրանց մեջքի կողմից եւ մեծ բավականությամբ հետեվում են իրենց «օտպրիսկներին» (ներեցեք, հայերեն համարժեք բառը չգտա):
Բայց ամենազիլը այն էր, որ երբ երեխաներից մեկը տեղից վեր կացավ, եւ մայրը նկատեց, որ իր երեխայի տակը ամբողջովին արեւածաղիկի «չրթած» կեղեւ է… ապա նա (չեք հավատա), ոտքով սկզբից հավաքեց այն եւ մեկ տուգանային հարվածով ամբողջ այդ աղբակույտը նետեց դեպի լողավազանի ջուրը.
Ասել, որ դա ոչ ոք չնկատեց, նույն է, թե ոչինչ չասել… Կինս փորձեց միջամտել, բայց ես ինքս կանխեցի (մի մեղադրեք ինձ… տվյալ դեպքում դա անիմաստ քայլ կլիներ):
Այն, ինչի մասին ես պատմում եմ, վերածվել է իսկական համաճարակի…
Լավ, դա դեռ ոչինչ, բա որ տարիքով կանայք գալիս նստում եմ ջրի եզրին, կոշիկները հանում դնում իրենց կողքը (միաժամանակ շատ զարմանալով, որ ինչ որ մեկը խնդրում է վերցնել կոշիկները եւ տեղ տալ նստելու)… Բայց սա էլ ոչինչ ...ու ԵՏԵՎԻ ՈՏՔԵՐԸ ՄԵՂՄԻԿ ԻՋԵՑՆՈՒՄ ջուրը…
Բա էս անուն-ազգանուն ու հայրանուն ունեցող շնչավորներին ի՞նչ ասես. ախր, եթե երեխա լինի, հլը ինչ որ կերպ կընդդիմանայի… բայց երբ «եքքքա» տարիքը առած կանայք եւ տատիկներ գալիս են ոտքերը դնում ջուրը… Այստեղ արդեն… բերանս պապանձվում է… խոսքեր անգամ չկան:
Երեկ նույնիսկ մի ծանրաքաշ տիկին «ումուդրիլաս» կոշիկներով ոտքերը կախել ջրի մեջ, հլը դա էլ քիչ է… մի հատ էլ ոտքերը այնպես էր շարժում, որ ալիքներ առաջանան եւ իր «պատճենիկները» հռհռան…
Ափսո՜ս, ես լրագրող չեմ, ափսոս այնքան ռիսկ չունեմ, որ գնամ եւ այս «եղջերավորներին» լուսանկարեմ… Իրականում՝ ահավոր է… մնացել է, որ մամաները եւ տատիկները իրենց երեխաների «բնական կարիքները» բոլորի աչքի առաջ կազմակերպեն հենց ավազանի մեջ…
Ամո՛թ է, ամո՛թ…
Սա այն դեպքերից մեկն է, երբ ես իրականում ամաչեցի իմ ազգային պատկանելիության համար:
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ ՀՀ քաղաքացիներ | 6 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ժոժոբա ջան, հոդվածդ անշուշտ, մտահոգվելու տեղիք է տալիս: Սակայն պիտի նշեմ իմ միգուցե սուբյեկտիվ կարծիքը, որ քո մտահոգությունը հիմնված է մենթալիտետի առանձնահատկության վրա. քո անձնական մենթալիտետը ի նկատի չունեմ, այլ մի գուցե հայկական/սովետական/ռուսական - դա էլ դու որոշիր: Պարզաբանեմ ասածս:
Ինչպես գիտես, ապրում եմ Ավստրիայում, ավելի կոնկրետ՝ մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գրացում: Այստեղ Երևանի հրապարակի պես ճոխ շատրվաններ չկան, բայց կան մի երկու ավազաններ /արհեստական/, որտեղ ուղղակի ջուր է հոսում: Քաղաքի ամենաբանուկ մասերում են: Հենց երեկ, ավտոբուսով անցնում էի Freiheitsplatz-ով՝ Ազատության հրապարակով: Հրապարակի ավազանը մոտ 40 սմ խորություն ունի: Մի քանի կին ջրի մեջ էին իջեցրել իրենց երեխաներին, մյուսները երեխաներին և ոտքերը, մեկն էլ ոտքերն ու շանը: Երեխաներով ու ոտքերով մի ջահել կին էլ երևի շատ էր շոգել, բռով ջուր վերցրեց ու մի լավ հովացրեց իր բրդոտ թևատակերը /Եվրոպա ծառայած տղա էս, կիմանաս, որ սրանց կանայք հազվադեպ են “թրաշվում"/: Ավտոբուսը արագ էր անցնում, մնացած “հաճելի” պահերը չեմ արձանագրել, բայց վստահ եղիր, տեսածս լրիվ պատկերը չէ: Ու ամենակարևորը՝ հասարակության մեջ շատ փոքր է այն հատվածը, որին այս երևույթը կանհանգստացներ: Չէ՞ որ, ավստրական մտածելակերպով, վախենալու առիթ չկա. ջուրը հոսող է, այսինքն վիրուսներն ու բակտերիաները քշում տանում է, մարդիկ ապահովագրված են, այսինքն եթե ջուրը իր պարտքը չի կատարել ու բակտերիաները չի տարել, ապա դա կանի բժիշկը և դեղամիջոցները:
Ինձ էլ դուր չի գալիս ամեն մեկի վերջույթը կամ թևատակից “պատահաբար” պոկված մազը հասարակական վայրում ջրի մեջ տեսնելը, բայց դրա պատճառով ”մեզ” խոզ չեմ անվանի:
Հասկանալի է, որ մենթալիտետը իր դերն ունի այս ամենում ... եվ ինձ համար 2 դեպքն էլ ի սկզբանե տհաճ են - նույնիսկ չեմ էլ ուզում համեմատել մեկը մյուսի հետ, որ պարզվի մեր խոզությունն է ավելին, քանց «Երեխաներով ու ոտքերով ջահել կնոջ».
Չգիտեմ ինչպես է Գրացում, բայց հրապարակի շատրվանները դարձել են հայաստանցիների եվ նաեւ հյուրերի համար ամենասիրելի վայրերից մեկն՝ նախ հով է, երկրորդ հաճելի, երրորդ գեղեցին եվ յուրահատուկ. Իհարկե նա չի հասնում իր ամերիկյան եղբայրների մաշտաբին, բայց մեզ համար սա էլ շատ է ... եվ եթե այսքանից հետո մարդիկ հրապարակը եվ ամենակարեւորը շատրվանները /ջրավազանը/ամեն երեկո վերածում ենք խողանոցի ... թող դրանից հետո մենք նույնիսկ կոչվենք ջայլամներ, բայց դե ... սրանից մեր էությունը չի փոխվում, էհ՜
Գիտես, պատերազմող երկրում երեխաներս ինձ ստիպեցին գնալ իրենց նորաբաց «Դիսնեյ Լենդը» ... առաջին իմ ռեակցիան այն էլ, որ տիրում էր բացարձակ մաքրություն .... սալիկապատած հատակին /իսկ տարածքը բավականաչափ մեծ էր - մոտավոր մեր հրապարակի տասնա-տասնհիգնապատիկը/ ես չտեսա գոնե մի ծխախոտի մնացորդ ....
Իրականում հատակը, որն ի դեպ բաց երկնքի տակ էր, ուղղակի փայլում էր ... իհարկե համեմատության համար կարելի է նշել մի քանի ֆակտոր
1. նախ փոշու բացարձակ բացակայությունը /ընկերներիս մեքենան 3-4 օր բաց երկնքի տակ կանգնելուց հետո փայլում էր ինչպես նորը ... ոչ մի փոշու առկայություն/. Ինչքան էլ հարեվանի աղջիկը աչք ուներ մեր վրա, բայց շատ կասկածում եմ, որ գիշերով նա մաքրում էր մեր մեքենան
2. Դիսնեյ Լենդում աղբամանների առատությունը. Իրականում աղբաման տեղադրված էր համարյա ամեն մի 10 մետրի վրա.
Տարբերության համար ասեմ, որ երբ մեր հրապարակում տեսնելով ուրիշների խոզությունը, ակամա ցանկություն առաջացավ «ինքս ինձ ավելի բարձր դասել» եւ սկսեցի փնտրել աղբաման ... մարդկանց նման բազմության մեջ ինձնից պահանջվեց մոտ 5 րոպե, որպեսզի գտնեմ մի լեփ-լեցում աղբաման, որին մոտենալը արդեն տհաճ էր .. ուր մնացած սիգարետ հանգցնելը վրան, հետո նոր գցելը ...
3. Բացի աղբամանների առատությունը, Դիսնեյ Լենդում իմ աչքի առաջ մեղվի ջանասիրությամբ աշխատում էին «աղբատար գլդորիկներով» մարդիկ, ովքեր հայաստանում մատուցողների կողմից ընդունված «մոխրաման փոխելու արագությամբ» դատարկում, փոխում եվ լիցքավորում էին նոր ցելոֆանե պարկերով ...
Այս ամենի առկայությունը (նկատի ունեմ աղբամաննային ինֆրաստրուկտուրայի առկայությունը) պարտադրում է մեզ գոնե մի քանի րոպե մոռանալ մեր խոզ լինելը ... սա ասում եմ իմ անձնական օրինակից ելնելով.
ես ինքս ճիշտ է փողոցում արեվածաղիկ չեմ չրթում, բայց այնքան էլ քաղաքավարի չեմ, որ սիգարետի մոխիրը ձեռքիս մեջ լցնեմ, կամ միայն աղբամանի հարեվանությամբ ծխեմ ... բայց երբ տեսնում ես,
որ մարդիկ էսքան գործ են արել եվ անում են,
որ հակառակ դեպքում միակ խոզը դու ես լինելու
եվ միգուցե նաեւ այլ ֆակտորներ
ապա ակամայից ուզում ես դու էլ «ինքնամաքրվել»
Անկեղծ ասած, այս հոդվածի հենց հրապարակման օրը մի տեքսթ-մեկնաբանություն էի գրալ, բայց անփութության պատճառով կորցրեցի…
Ճիշտը որ ասեմ, չեմ էլ հիշում կոնկրետ ինչ էի գրալ: Բայց ասեմ, որ լավ բան էր: Ընդհանրապես սովորություն չունեմ գնահատել սեփական մեկնաբանություններս, բայց էդ մեկի կորստյան համար իրոք շատ էի ափսոփում:
Միայն հիշում եմ, որ քննադատել էի ժոժոբայի ընդամենը մեկ կարծիքը: Իսկ այդ այն է, որ Ժոժոբան խոզ էր անվանել, իսկ ես ավելի հակված էի կով անվանել:
Կով, ոչ թե չափերի կամ չգիտեմ ինչերի համար… այլ սոսկ մտքի տեսակետից:
Ընդունենք, որ մի մասսա է առկա մեր հասարակության մեջ, որը միայն մտածում է ուտելու մասին: Նման է կովի, որի հորթին մորթելու տանելիս, այն ոչ մի ռեակցիա չի տալիս: Եվ մտածում է միայն սեփական լափի մասին:
Այո, ցավոք կա այդ մասսան: Գիտեմ շատ երկրներում է առկա… Մասնավորապես ԱՄՆ եւ այլն: Բայց մենք այս փուլում, զարգացման այս աստիճանում, այս պատմական վայրիվերումների ժամանակահատվածում չպետք է ունենանք այդ մասսան: Առվազն պետք է հասցնենք մինիմումի: Բայց տարվող քաղաքականությունը գնում է ոչ թե վերոհիշյալ մասսայի մինիմումի հասցնելը, այլ մաքսիմումի: Մեկ տարի առաջ այդ մասսան ավելի շատ էր: Աստիճանաբար, կարծում եմ բոլորդ էլ կընդունեք, որ Համաժողովրդական Շարժման պայքարի հիմնական արգասիքը դա է, այս մասսան փոքրացավ: Բայց դեռ կազմում է հասարակության 25-30 տոկոսը:
Սա ցավ է: Մենք այժմ ապրում ենք սովետական կուսակցական տոտալիտարիզմի պայմաններում: Ճիշտ է, անձամբ չեմ տեսել բուն տոտալիատարիզմի պայմանները, բայց բավական պատկերացում ունեմ:
Ռուբեն Հախվերդյանը մի լավ երգ էր գրել:
Բանող եզ
Եղիր հեզ:
Սա այդ մարդկանց մասին էր:
Իսկ հիմա ինչ վերաբերվում է Ֆոնոմենի նշած ավստրիացիների օրնակը: ԲԱրեկամ, մենք չենք ապրում Ավստրիայում: Մենք ավստրիացի չենք: Ցավոք րհարկե Հայաստանը բարեկարգ եւ մաքուր, ժողովրդավար եւ կոկիկ չէ, քան Ավստրիան, բայց տվյալ երկրի հասարակությունը եւս բթացվում է: Ընդհանրապես աշխարհում շատ ինտենսիվորեն գնում է բթացման այդ պրոցեսը:
Այ օրինակ, մի մտերիմ հարազատ էր վերջերս վերադարձել Հունգարիայից:
Պատմում էր, որ այդ երկրում կան հատուկ լողավազաններ, նույն այդ բնական ջրերով, որոնք հոսում են քաղաքում, մարդիկ կարող են մտնել լողանալու.... Եվ էդտեղ որեւէ արտառոց բան չկա:
Հիմա վերցնենք մեր հրապարակի շատրվաններ կոչվածը:
Անձամբ անցել եմ կողքով, երբեք հատուկ չեմ այցելել` այն տեսնելու, եւ չեմ կարծում, որ այնտեղ ճիշտ է “սեմուշկի կլեպները” (ոչ թե սեմչկայի մնացուկ) թափել: Ճիշտ չէ ոտքերը դնել.... եւ այլն: Դա որոշ Երեւանի թաղամասի շատրվանները (ֆանտաններ) չեն:
Էնպես որ, մենք հայ ենք… մենք չենք փոխվի....
Հայը միշտ սովոր է եղել ընդունել ֆաշիզմի աստիճանի հասնող այն նացիոնալիզմը, եւ միշտ իր հարեւաններին` թուրքին, ադրբեջանցուն, պարսիկին, վրացուն.... նաեւ ամերիկացուն, ռուսին.....բոլոր բոլորին անվանում է հիմար, վատ ... կամ չգիտեմ ինչ, բայց երբեք չի տեսնում սեփական աչքի գերանը:
ՄԵնք միշտ փորձում ենք երեւալ օրիգինալ, բայց չենք կարողանում: Ոչ թե որ ունակությունը չունենք, այլ միայն նրա համար, որ դա անում ենք արհեստական:
Այ դրա համար ենք 400.000 քառ/կմ -ից պահել միայն 30.000, որին չենք էլ կարողանում տիրել:
Ցավը հասարակության բարոյալքման մակարդակն է… Մակարդակ, որը վերականգնելը շատ բարդ է.... բայց պետք է փորձել: Որը միշտ չէ, որ սպասվում:
Հիմա Շարժումը հետաձգել է սեպտեմբերի 5-ի հանրահավաքը, որոշ առումներով պարզ է, թե ինչու, բայց կան ախր այլ ֆակտորներ եւս…
Հիմա, եթե Գյուլը գա, ապա Սերժը մի տեսակ կվերածվի միջազգային թեկեւզեւ կախյալ, բայց եւ դե ֆակո առկա մի ֆակտորի, որը շատ վնաս է ՀԱԿ-ի համար:
Տեսնենք, թե ինչեր կլինեն...Առաջն Աստված (չշփոթել առաջ Հայաստանի հետ)....
Ինչից այդքան խուսափում էի ... մեկ է ստացվեց
Ամեն կերպ փորձում էի քաղաքականությունից զերծ եվ հեռու մնալ ... հատուկ այդ նպատակով ապաքաղաքական հոդված գրեցի /նույնիսկ համողված լինելով, որ անդրադարձ չի լինելու/, բայց դե ... մեր ազգը այնքան քաղաքականված է, որ ամուսնական սեքսի տակ էլ, որ շատ ման գա .. հավանաբար քաղաքական երանգներ կգտնի :Ճ
Իզուր Ժոժոբա…
Բարեկամ, ոչ ոք մեղավոր չէ, որ այս պայմաններում, երկրում ինչ կատարվում է, դա քաղաքականության հետեւանք է:
Դու ուզում ես ունենալ քաղաքացիական հասարակություն (իսկ որ դու քննադատում ես այդօրինակ, ինքդ մատնանշեցիր, խոզությունները ապա առնվազն ցանկություն պետք է քեզ մոտ առաջանա քաղաքացիական հասարակություն ունենալ): Իսկ քաղաքացիական հասարակություն չես կառուցի առանց նպատակաուղղված պետական քարոզչության: Առանց քարոզչության, առանց ՓիաՌ-ի, ոչնչի չե սհասնի:
Եթե քաղաքացիական հասարակությունը չէ քո ցանկացածը, ապա չեմ հասկանում հոդվածիդ իմաստը ընդհանրապես:
Ազգին մի խառնիր ... ես եմ գրել, կոնրետ ինձ ասա: Այո, հիմա ամեն ինչն է քաղաքական:
Ամուսնական սեքսը, չգիտեմ… դու կիմանաս, դու ես ամուսնացած:
Ինչ վերաբերվում է հոդվածի չքաղաքականացնելուն, ապա խնդիր չկա: Եթե որ հոդվածի բաժինը չլինի քաղաքականությանը առնչվող. ես դրա տակ քաղաքական քոմմենթ չեմ դնի: Համենայն դեպս կաշխատեմ…
Իսկ հասարակությունը առանց քաղաքականության, ոնց որ մարմինը առանց արյան… Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, բայց այնուամենայնիվ, ասեմ, որ եթե հասարակությունը, առավելեւս մեր , հիմիկվա բարդ եւ բախտորոշ ժամանակահատվածում չլինի քաղաքականացված, ապա երկիրը կկանգնի կործանման եզրին:
Եթե հասարակությունը չկանգնի, եթե այն իր ձայնը չբարձրացնի, ապա երկրի հիմքերը կսկսեն փթել: Այնպես, ինչպես եղավ ԽՍՀՄ-ի հետ: Բրեժնեվի “պաչիներով” տարիները փթեցրին ԽՍՀՄ հիմքերը…
Խնդիր չկա, եթե 3-րդ հանրապետությունը եւս կործանելու խնդրի առջեւ ենք կանգնած, ես բան չեմ ասի...
28-08-08 • 18:56 PM
Ահա, ստորեւ ներկայացնեմ Թերթ.ամ-ից ստացված մի տեղեկություն, որի համաձայն Ազատության հրապարակում պետք է կառուցվի ստորգետնյա ավտոկայանտեղի:
Իրոք, մեր իշխանությունները շատ խելացի են: 6 ամիս շարունակ ոստիկաններով հագեցրին Ազատության Հրապարակի «ցանկությունները», հիմա էլ ոստիկանների փոխարեն հրապարակը կլցվի շինարարներով: Այսինքն այն կվեարծվի սովորական շինհրապարակի:
Նստացույց..... էլ չգիտեմ ինչեր..... կանկացվեն, թե ոչ.... Այս հրապարակից կմնան միայն կիսաքանդ Թումանյանի եւ Սպենդիարյանի արձանները:
Իրոք սա խայտառակություն է: Կարծում եմ, բոլորդ էլ նույնն եք մտածում, որ չպետք է հասնել այդ աստիճանի....