(ՖԵԼԻԵՏՈՆ , կամ մենախոսություն մեկ դրամայով)
... հաճախ Ամատունու մեկնաբանություններում կնկատենք, խոսում է քո անձի` հարմարվողականության տեսակի մասին. ինչն ինքնին պախարակելի երևույթ չէ, այլ պարզապաես այլ տեսակ է:
Իսկ դու, ինչպես հաճախ անում են Աշոտյանը, Շարմազանովը, ՀՅԴ-ի որոշ ներկայացուցիչներ, շրջանցել ես իմ միտքը: Ու, ի վերջո, դու պետք է ընդունես, որ քո առաջարկած մեթոդները չաշխատող են, քանի որ դու դասվում ես հարմարվող մարդկանց շարքին: Դու խուսափում ես կոնկրետ դեպքերը քննարկելուց և մենու-աշոտյանական ոճով խուսափում խոսակցությունից:
...կարո՞ղ եք մի քիչ կոնկրետանալ: Ժամերով գրում եք թե ինչ չեք ուզում: Բայց համարյա չեք գրում, թե ինչ եք ուզում:
...Այ սա՛ է քո ու որոշ նեո-նացիստների ասածը` ի դեմս աշոտյանա-մենուական պնակալեզների:
...դու արդարացնում ես ներկայիս կեղտը անցյալի կեղտով ու ոչ մի իրական քայլ չես անում ներկայիս կեղտը մաքրելուն, բացի խոսելուց:
...Հա չմոռանաս էդ էրեխեքին հաջողություն ասելուց ավելացնել, որ աղբը փողոց չեն թափում:
...(հա, մեկ էլ չմոռանաս փողոցում աղբ չթափել, դա հաստատ օրերից մի օր կբերի ապօրինի ձերբակալությունների դադարեցմանը. ասենք մի 50 տարի հետո):
Դե ես էլ էդ եմ ասում, էլի, что я про Ивана, а ты про болвана. Այլ բառերով,
...Հ.Գ. իմ ասածն էլ էդ ա էլի, գետնին թուղթ գցել-չգցելուց այն կողմ էլ ոչ մի իրավունքի համար պետք չի պայքարել:
... որոշ մարդիկ մեր երկրի ամենամեծ պրոբլեմը դրանում են տեսնում ու երբ որ իրանց կոնկրետ` մարդկանց կյանքի հետ կապված հարց եմ տալիս, իրենք սկսում են հեքիաթներ պատմել:Ամատունին արդեն շատ վաղուց դեմագոգիայով է զբաղվում, դա գրեթե բոլորի համար փաստ է` անկախ նրա ու իմ քաղաքական հայացքների տարբերություններից:իմ ասածը պարզապես նշանակում է, որ դեմագոգիան խանգարում է իրական քայլերին.
Իսկ, ընդհանրապես, մի հատ էլ քեզ տեսակավորեմ. դու շատ հոռետես ու սովետական մարդ ես: Հոռետեսը էդ պեսիմիստն է, իսկ սովետական ասելով էլ նկատի ունեմ քո քննադատողամոլությունը:
...Փաստորեն օգոստոսի 1-ից մոտ 6 օր մոռանում ենք ամեն ինչի մասին, աշխատանք, ուսում, ընտանիք ու լծվում ենք Հայաստանում սահմանադրական կարգի վերականգմանը:
...Եթե չունեք այդ հարցերի պատասխանը, ապա մի՛ խանգարեք ուրիշներին իրենց ցանկությունների իրագործմանը (ի դեպ, որի դեպքում շահելու եք նաև դուք) :
Եկեք անցնենք Սերժի մեղայականին ու որոշենք, թե ի՞նչ պատիժ նա պետք է կրի իր անմիջական տիրակալ Ռոբերտի հետ և ինչի համար: Պատիժ կրել էլ ասելով ի նկատի չունեմ, թե հեսա էսօրվա միտինգով հաղթեցիքն, վաղը Սերժին դատում ենք:
...Ну ты даеш философ ты наш… Ի՞նչ է նշանակում՝ սա ուրիշ քննարկման թեմա է: Դա հենց այս քննարկման թեման է և ՎԵՐՋ: NO COMMENT!
Մի հաղթվիր չարիցը’այլ բարիովը հաղթիր չարին:
Գրառման հեղինակ՝ Ազիան | Բաժինը՝ Հումոր | 26 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Էդ Լենինն էլ ես էի, հա՞: Վատ չի, էրնեկ քո հավեսին: Որ կարդում էի, ոնց որ Հայլուրի Տաթոյի ելույթներից լիներ: Փաստորեն ծաղկաքաղի էս մեթոդը Հայլուրը քեզնից է սովորել
Կամ էլ հակառակը` ես եմ Լենինը: Ի՞նչ կլինի: Եթե ես համաձայնեմ, որ Տրոցկին եմ, դու էլ Լենինը եղիր: Երևի շուտով Տաթոյին սեր ես խոստանալու, միայն չգիտեմ՝ ուրախ կլինի՞: Եթե ուզեք միմյանց վիրտուալ հարսանիք կկազմակերպենք: Ինտերնետի թեման նա շատ է սիրում: Քաղաքացի, հուսով եմ բոյկոտի չես դիմի (կատակ):
Ծանր մանկություն, շրջապատի կողմից ուշադրության պակաս. այս գործոնները մարդուն կարող են հասցնել նրան, որ նա հոդված պատրաստի՝ իր մասին ուրիշների գրած «դառնահամ« մեկնաբանություններից:
Տարօրինակ է… Բժոներ (աղջիկս էր բժիշկներին այդպես անվանում) - օգնեք… մի ախտորոշում դրեք…
Լավ բավ ես պախարակել մեր եղբորը.
1. նախ սա «մարդու երկատման համախտանիշ» չէ (սինդրոմ ռազվդոյենիա չելովեկա), այլ ընդամենը սեփական անձին կողքից նայելու ցանկություն եվ ինչու ոչ վերաիմաստավորման ձգտում.
2. սեփական անձի նկատմամբ քննադատական վերաբերմունքը, նույնիսկ նման ոչ ստանդարտ ձեւով՝ խոսում է անձի ոչ միաբջիջ լինելու մասին: Սա արդեն ինքնին լավ է, քանի որ այս հասարակությունում քիչ կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր իրենց բոլոր պատասխանները փորձում են ձեւակերպել այս կամ այն Մեծի խոսքերով…
Հիմա եկեք մի րոպե կանգ առնենք, եւ համեմատենք (ինչքան էլ որ սա գեղեցիկ պրոցես չէ), որն է ավելի լավ լինել… ստանդարտ, ուրիշի թեզիսներով շարժվող «ՄԱՈԱԿԱՆ», «հարմարվող տեսակի ներկայացուցիչ» (որում ինձ վախտին մեղադրեցին), թե՞ ոչ ստանդարտ:
Հ.Գ. Ամատունի ջան վախել մի, ինչպես մի անգամ արդեն ասել եմ՝ կողքիդ կանգնած եմ, թույլ չեմ տա, որ քեզ բզիկ-բզիկ անեն:
Հ.Գ.-2 Ամատունի, ճի՞շտ է, որ այս տարի չի նախատեսվում ԿՈՖԵ-Խոտերի ցուցահանդես վաճառք սեպտեմբեր ամսին: Ընդհամենը ուզում եմ նախատեսել իմ պլանները առաջիկա ամիսների կտրվածքով:
Խորանում եք՝ առանց տեսնելու, թե ի՞նչ բաժնում է գրառումը տեղադրվել…
Թեթեւ տարեք…
Ազնիվ խոսք, ես չեմ խորացել, չնայած որ ամենաշատը ես պետք է խորանայի
երեվի հիմա շատ-շատերդ վրաս ծիծաղեք, բայց .... բոլորիդ եվ այդ թվում հենց ֆ5բլոգին շատ-շատ կարոտել եմ ... ափսոս, որ հնարավորություն չունեյի ակտիվ մասկանցություն ունենալու հայաստանի անցուդարձին ... միայն հետեւում էի Ազատություն ռադիոկայանի հաղորդումներին.
Ապրես, որ եկար, թե չէ մարդ կա՝ հեռանում է ու այլեւս չի վերադառնում (կամ էլ՝ գալիս է արդեն տուրիստի կարգավիճակում, բազեականների հետ լկստվելու ու ստեղից հոն աղջիկ տանելու համար):
Դե որ կատակի ժանրով ենք սկսել, մի հատ նորություն ասեմ, բայց՝ լուրջ նորություն: Բենջինգ-ում օլիմպիական խաղերը մեկնարկելու կապակցությամբ այս մեգա-քաղաքի քաղաքապետարանը ծախսել է ավելի քան կես միլիոն դոլար… գիտե՞ք ինչի վրա, տաքստու վարորդների համար համազգեստ են գնել (դեղին վերնաշապիկ՝ կապտավուն զոլավոր փողկապով), որ օտարերկրացիների եւ հյուրերի համար տաքսիները դառնան մի քիչ գրավիչ:
Ինքս ապրել եմ այս քաղաքում մի երկու շաբաթ ու օգտվել տաքսիներից: Փոքր մինի-ավտոներ էին, որոնց վարորդները խոսում էին բացառապես իրենց մայրենի լեզվով: Բայց մի քանի օր հետո իրար լա՜վ հասկանում էինք: Ու վերջում ասում՝ «շիա-շիը» (այսինքն՝ մերսի):
Հիմա, որ լսեցի այս նորությունը, պատկերացրեցի այս վարորդներին՝ դեղին համազգեստով, բայց ոչ մի կերպ չեն կարողանում օտարերկրյա հաճախորդից պարզել, թե ուր է ցանկանում գնալ…
Հա, մի բան էի մոռացել, վերջում էլ կալկուլյատրի վրա գրում էին վարձը (թեեւ հաշվիչ կար): Ու չեք պատկերացնի, թե ինչքան ծիծաղալու էր, երբ ես էլ խփում էի «արմատի» նշանը (square root) ու անմեղ նայում իրենց դեմքին, թե՝ էսքան կարող եմ տալ: Ու սկսվում էր չիներեն բլբլոցը… Իրնեք բլբլում էին, ու կալկուլյատորի վրա գրում մի քիչ նախնականից պակաս թիվ, իսկ ես գլուխս աջ ու ձախ տանում ու արդեն երկրորդ անգամ երկու անգամ սեղմում «արմատի» նշանը ու ավելի անմեղ նայում իրենց դեմքին…
Արա դե շատ են էլի սրանք, բայց, այունամենայնիվ ես մնում եմ իմ տեսակետին՝ դե լավն են էլի, լավը էս չինացիք...
Չգիտեմ ինչքան է Հայաստանը ծախսել իրենց հավաքականի համազգեստի հետ, բայց ինձ այդքան էլ դուր չեկավ մերը՝ դեղին-կարմիր-սպիտակի համակցությամբ: Ի միջի այլոց, ես Հայաստանից մեկնում էի մեր հավաքականի մի քանի անդամների հետ: Մինչ Մոսկվա հասնելը մերոնց համազգեստը վերածվել էր արդեն Դալիի վաղ ժամանակաշրջանի ստեղծագործության:
Սպիտակ համազգեստի վրա ինչի հետք ասես, որ չկային: Մոսկվայում սահմանապահ աղջիկը երկար դիտեց մեկ առաջինին, հետո մյուսին (չգիտես ինչու առավել ուշադիր էր զզնվում որովայնի շրջանը)՝ հավանաբար ուզում էր ընկալել այդ զարմանահրաշ բծերը ինչ-որ մեկի ստեղծագործական մտքի արգասի՞քն է, թե՞ տվյալ մարդու կենսակերպի հետեւանք:
>> Ծանր մանկություն, շրջապատի կողմից ուշադրության պակաս. այս գործոնները մարդուն կարող են հասցնել նրան, որ նա հոդված պատրաստի՝ իր մասին ...
(Phenomen-ի խոհերից)
Բարեկամ, եթե ասեիր, որ վերոբերյալ խոսքերը ինձ են հասցեագրված՝ դա կլիներ ճիշտ, իսկ որ իմ մասին է, դա արդեն չափազանցություն է: Հետո էլ արխեոլոգները քեզանից սովորելու բան ունեն: Այ, օրինակ, կարող ես ասել, թե ով ինչպիսի մանկություն է ունեցել:
Մյուս տեսանկյունից էլ, եթե տեքստից հանվի իմ անվանումը, դրանից չեն խամրի Քաղաքացու հեղափոխական բոցաչունչ խոսքի ԳՈՀԱՐՆԵՐԸ:
Հ.Գ-ամենալուրջ մեկնաբանությունն արել է ՝Jojoba-ն:
ԿՈՖԵ-Խոտերի ցուցահանդես վաճառքը հետաձգվել է օլիմպիադայի պատճառով: Առանց այն էլ խոտերի պատճառով մի քանի մեդալից զրկել են օլիմպիական չեմպիոնների:
Եթե կարելի է մի խնդրանք:
Խնդրում եք, եկեք փոքր ինչ ավելի կոռեկտ լինենք մեկս մեկու նկատմամբ: Ես հասկանում եմ, որ մեր հայացքները բավական տարբեր, տեղ-տեղ նաեւ հակադիր են, բայց «անձնավորումը» հաճախ բավական տգեղ է: Ընդամենը այսքանը:
Եթե հիշում եք, մեկ շաբաթ առաջ խոստացել էր մի հոդված գրել հայկական բլոգոսֆերայի վերաբերյալ: Ցավոք, ժամանակի սղության պատճառով այն կհետաձգվի: Միայն ասեմ, որ իմ կարծիքով մեր բլոգը, որն ես համարում եմ իմ, Ամատունու, Փիլիսոփայի, Սկսնակի… բոլոր-բոլորի եւ միայն վերջին հերթին Ադմինի սեփականությունը, իմ իսկ սուբյեկտիվ կարծիքով ամենալավն է.
Ինչու՞. որովհետեւ, մեր մոտ կա մեկս մեկի կարծիքը հարգելու սովորություն, եւ մենք չենք անցնում միանգամից մեկս մեկին վիրավորելուն կամ անձնավորման տհաճ պրոցեսին:
Երբ հայտնի բլոգերներից մեկն ինձ հարցրեց «Իսկ ովքե՞ր են ձեր մոտ հոդվածներ գրում» եւ ստացավ պարզ պատասխան՝ «Մենք բոլորս», շա՜տ զարմացավ:
Ես կրկնում եմ. սա մեր բլոգն է, եւ ոչ թե Ադմինի .. նա ընդամենը այստեղ է, որպեսզի մեր տառասխալները ուղղի եւ միգուցե մի քանի կազմակերպական հարցեր լուծի՝ հոստինգ, դոմեյն, եւ այլն:
Իսկ եթե սա մերն է, ապա լինե՛նք մեկս մեկի նկատմամբ հարգալից, եւ, ինչու չէ, նաեւ մի քիչ հանդուրժող:
Կանխավ շնորհակալ եմ
Հ.Գ. Ադմին, եթե գտնում ես, որ ես սխալ եմ հասկացել ֆ5բլոգի իմաստը, ապա խնդրում եմ ջնջիր իմ հաշիվը:
+1…
Հիշում եմ…
Իսկ դուք կմտածեք, թե ի՞նչ եմ հիշել:
Մի վհատվեք բարեկամներ… անպայման կասեմ:
Հիշեցի փետրվարը: Հիշեցի Նախագահական ընտրությունների քվեարկման օրից հետո տեղի ունեցող իրադարձությունները: Ոչ ոք չէր սպասում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կարող է նախագահական ընտրություններից հետո մի քանի օր շարունակ 100 հազարավոր մարդու պահել Ազատության հրապարակում: Եվ ահա, սկսեցին միջնորդները խոսել, թե իրենք պատրաստ են միջնորդ լինելու իշխանության եւ ընդդիմության միջեւ: Նույնիսկ Վահան Հովհաննիսյանը հրաժարվեց պաշտոնից եւ հայտնեց, որ կարող է միջնորդ լինել Սերժի ու Լևոնի միջեւ: Այդ օրը նաեւ ասուլիս էր տալիս Հարությունյան Խոսրովը: Որը այժմ հանդիսանում է հայրենասեր ընդդիմության ամենաբաղկացուցիչ մասերից մեկը: Նա էլ էր խոսում, թե պատրաստ է միջնորդ լինելու:
Եվ ուզում է եւ փորձում է պայքարել «ազգադավ» ընդդիմության դեմ:
Ի դեպ, սրանց մասին մի լավ նյութ էր գրել Ջեյմս Հակոբյանը: «Լրագիր» լրատվականում է: Շավարշի նկարով, կարդացեք…
Ահա, հիշեցի այդ պատմությունները, երբ կարդացի մեր սիրելի Ժոժոբայի ահա այս մեկնաբանությունը.
Իսկ եթե սա մերն է, ապա լինե՛նք մեկս մեկի նկատմամբ հարգալից, եւ, ինչու չէ, նաեւ մի քիչ հանդուրժող:
Չեմ հեգնում Ժոժոբ ջան, ուղղակի, ասեցի, բան էր էլի` գրեմ:
Իսկ ինչ վերաբերվում է այն փաստին, որ չի կարելի անձնավորել եւ այստեղ մեկս մեկին չպետք է վիրավորենք, ապա ոչ միայն համակարծիք եմ, այլ երկու ձեռքով կողմնակից: Պարզապես, Ամատունու նյարդերը իմ, Սկսնակի եւ Քաղաքացու հետ բանավիճելիս մի քիչ չդիմացան, եւ մեզ հոգեպես անհավասարակշիռ մարդու տեղ դրեց, այդ թվում եւ բարձրաձայնելով.
Բժիշկ չեմ, բայց ինձ խորհելու տեղիք է տալիս Ձեր հոգեբանական վիճակը:
Ահա, այս արտահայտությունը… որը զետեղված է Ամեն սեւ չի, որ նեգր է… հոդվվածի ներքո, եւ կրում է թիվ 52-րդ մեկնաբանությունը:
Հ.Գ. Սկսնակ ջան, զգույշ եղիր այդպիսի մեկնաբանություններում: Կարող է քեզնից պահանաջեն եւս զննվել հոգեբանի մետ… մարդ ես, էլի…
Հ.Գ.-2 Հա, Ժոժոբ, չասեցիր թե որտե՞ղ ես… Եղանակը ոնց ա՞ (անգլիական սովորություն է)…
Philosopher, հիմա Երեւանում եմ, եկել եմ օգոստոսի 5-ին, արդեն այսօր էլ (երեկոյան) պետք է մեկնեմ (մինչ 20-ը չեմ լինի):
Պատմելու ահագին բան ունեմ (եթե դեմ չեք, կանեմ մեկ այլ նիկով, որոշակի պատճառներ ունեմ), սա ձեր համար չէ, այլ ուրիշների համար: Իմ գրելաձեւս, տառասխալներս բոլորդ գիտեք, այնպես որ ձեզնից չէ, որ ինկոգնիտո եմ ուզում խաղալ:
Վերեվում ասված խոսքերս իրականում բավականին անկեղծ էին (նկատի ունեմ` «մերը լավն է, մերն անուշ է»):
Իսկ ինչ վերաբերվում է նյարդերին, ապա… դա հասկանալի է, հատկապես այս շոգի պայմաններում (այսօր 2 ժամ փողոցում լինելուց հետո ամբողջ օրը խելքս գլուխս չէր գալիս. արյան բարձր ճնշում, ներակնային-ներգանգային բարձր ճնշում… մի խոսքով հասարակության համար անպիտան մի էակ):
Ի միջի այլոց լսե՞լ ես, որ ՎՏԲ-ն փակում է իր բաժանմունքները Ղարաբաղում: Ի՞նչ եք կարծում՝ հերթական էժանագին քա՞յլ, թե՞ իրականում բավականին լուրջ է սա:
Ի միջի այլոց, ինձ արդեն որերորդ անգամ մեղադրում եմ նրանում, որ ֆ5բլոգի ամենամեծ բացն նրանումն է, որ մենք պարտադրում ենք մեր մոտ մեկնաբանություն անելու համար դառնալ մեր բլոգի անդամը:
Հարցս ուղղում եմ Ադմինին, եւ, ինչո՞ւ չէ, նաեւ բոլոր անդամներին (հատկապես նորելուկներին): Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք նպատակահարմար է հիմա հանել այս սահմանափակումը:
Ինչո՞ւ եմ սրան անրադառնում հիմա, քանի որ հիմնական նպատակը նրանումն էր, որպեսզի պահպանվի կոռեկտ գործելակերպը: Ադմինը մի քանի անգամ արդեն ասել է, որ պերսոնս.ամ դառնալու ցանկություն չունի, իսկ քանի որ նախա- եւ հետընտրական շրջանում շատ մարդկանց նյարդերը գտնվում էին կրիտիկական վիճակում, ապա ահավոր դժվար կլիներ պահպանել գրական եւ բովանդակային պարիտետ:
Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք նպատակահարմար է հիմա հանել այս սահմանափակումը, թե՞ ճիշտ կլինի պահպանել մեր սահմափակ publicity-ն:
Պատմելու ահագին բան ունեմ (եթե դեմ չեք կանեմ մեկ այլ նիկով`որոշակի պատճառներ ունեմ)
Կասեմ միայն իմ կողմից. խնդիր չկա:
I միջի այլոց լսե՞լ ես, որ ՎՏԲ-ն փակում է իր բաժանմունքները Ղարաբաղում: Ի՞նչ եք կարծում` հերթական էժանագին քա՞յլ, թե՞ իրականում բավականին լուրջ է սա:
Ցավոք, չեմ լսել, եւ քանի որ չեմ լսել, իրավունք էլ չունեմ որեւէ մեկնաբանություն անել այդ առթիվ:
իսկ ինչ վերաբերվում է նյարդերին, ապա.... դա հասկանալի է, հատկապես այս շոգի պայմաններում
Ամատունին, որքան որ զգացել եմ Հայաստանում չէ:
վերեւում ասված խոսքերս իրականում բավականին անկեղծ էին (նկատի ունեմ` «մերն լավն է, մերն անուշ է»
Ոչ մի կասկած չունեմ, բարեկամ, որ խոսքերդ ազնիվ չեն… Եվ ասեմ, որ իրոք ինձ շատ դուր եկան…
Ժոժոբ, ով որ քեզ մեղադրում է, ապա չեմ կարծում որ հակված է լուրջ եւ քաղաքակիրթ բանավեճի:
Դու վերեւի խոսքում նշել էիր, որ
իսկ եթե սա մերն է, ապա լինենք մեկս մեկի նկատմամբ հարգալից, եւ ինչու չէ, նաեվ մի քիչ հանդուրժող…
Ուստի, եկ նայենք տարբեր բլոգներ:
Առաջինը դիտենք Ա1+-ի բլոգը: Իսկական դատարկություն: Չկա գրանցման կարգ, եւ ով ուզում, ինչ անունով ուզում, ինչ լկտի բառերով ուզում, վիրավորում է: Այդտեղ այլեւս չկա հարգանք:
Վերցնենք Հետք-ինը: Այստեղ նույն պատկերն է: Ոչ մի նորմալ բան չկա: Ռեալ բանավեճ չես կարողանում վարել:
Պերսոնս.ամ-ի մասին ինձնից լավ պատկերացում երեւի բոլորդ էլ ունեք: Ինչքա՜ն մարդ թողեց էդ պերսոնսը: Ժամանակին, հիշում եմ, կային Արեգ, Արմեն Սերոբյան, Վահե, Ներսես, Վահագն Ղուկասյանն էլ էր այնտեղ գրում… Իսկ հիմա ոչ մի նորմալ նյութ: Չկա ու չի լինի, քանի որ չկա գրանցում, եւ չկա հարգանք:
Եվ բազմիցս ես տարբեր ֆորումներում միշտ հպարտացել եմ Ֆ5-ով, քանի որ այստեղ կարծես ձեւավորված լինի մի ընտանիք… Չե՞ք կարծում:
Հ.Գ. Եվ վերջում նշեմ, որ Ժոժոբա ջան, եթե քեզ իրոք այս ժամանակահատվածում անհրաժեշտ է, որ բլոգը լինի ոչ գրանցմամբ, ապա ես դեմ չեմ, թող Ադմինը ասի…
>>>հարցս ուղղում եմ Ադմինին, եւ, ինչու չէ, նաեւ բոլոր անդամներին (հատկապես նորելուկներին). ի՞նչ եք կարծում, արդյո՞ք նպատակահարմար է հիմա հանել այս սահմանափակումը
Բայց ի՞նչ տարբերություն. մարդը, որը պետք է կատարի թեմային վերաբերվող նորմալ, գրագետ, իմաստալից գրառում, հաստատ չի՛ ալարի, չի՛ զլանա ու կանդամագրվի:
Այսօր այս բլոգը երեւի եզակին է, որտեղ անդամները միմյանց նկատմամբ հարգալից են, հանդուրժողական են` չնայած հայացքների, մտածելակերպերի միջեւ առկա տարբերությանը: Եթե կարծում եք, որ այդպես չէ, ապա փորձեք մի անգամ գրել այլ բլոգներում՝ տվյալ բլոգում գրառումներ անողների կարծիքներից տարբերվող կարծիքներ: Հոշոտում են: Չես էլ հասցնում պատասխանել:
Մի երկու ամիս առաջ հաճախ կարծիքներ էի գրում հայկական հայտնի բլոգներից մեկում, որտեղ գրանցում, անդամագրվել չկար… Մի երկու օրում տարբեր մարդկանց կողմից ողջ բլոգը խառնվեց իրար. տարբեր մարդիկ այլոց «նիկերով» էին գրում, վիրավորում, հայհոյում էին եւ այլն: Գրառումներ կատարող քաղաքացիներն էլ աստիճանաբար պակասեցին:
Մարդը, որը հակված չէ «քրֆելու», «կայֆավատ լինելու», սադրելու, այլ` ցանկանում է գրել եւ մասնակցել կարծիքների փոխանակությանը, կանդամագրվի ու կգրի:
Էն մի երկու հոգին էլ, կներեք, հեչ…
Ժոժոբա, ո՛չ, նպատակահարմար չէ…
Jojoba, առաջարկությունդ լավն է ու շատ տեղին: Կողմ եմ: +5
Philosopher, պետք չէ ուղեցույցով նշես, թե ինչ եմ ասել: Ես ինքս կհաստատեմ, որ ասել եմ. «...բժիշկ չեմ, բայց ինձ խորհելու տեղիք է տալիս Ձեր հոգեբանական վիճակը»:
Այստեղ պետք է փոքր վերլուծություն, թե ի՞նչ հիմք եմ ունեցել այդպես ասելու, և Ձեր ո՞ր գրառումներն են ինձ ստիպել գալ այդ եզրահանգմանը:
Եթե ուզում եք ես կարող եմ գտնել պատճառահետևանքային կապը (հիշո՞ւմ եք, թե քանի անգամ եմ կոռեկտության ու մեկս մյուսի տեսակետները հարգելու կոչ արել):
>>>Ես ինքս կհաստատեմ,որ ասել եմ.Բժիշկ չեմ, բայց ինձ խորհելու տեղիք է տալիս Ձեր հոգեբանական վիճակը:
Հարգելի Ամատունի, մեկ անգամ հարցրել էի, բայց խուսփեցիր պատասխանել կամ մոռացար:
Կարելի՞ է իմանալ, ի՞նչ մասնագիտություն ունես:
04-08-08 • 01:13 AM
Ավելացնեմ, որ հեղինակը բնավ էլ Ամատունին չէ: Նա ընդամենը ծաղկաքաղ է արել իր հարգարժան կոլեգայի բոցաշունչ մտքերից, որը տեղ էր գտել «Ամեն սեւ չի, որ նեգր է… ու ամեն հայ չի, որ խելոք է» նյութի մեկնաբանությունների մեջ: Բերեք մի փոքր փոխենք մեր տրամադրությունը… Պատկերացնենք Տրոցկին քննադատել է Լենինին: