Սերժ Սարգսյանն այսօր ուղերձ է հղել պաշտոնավարման 100 օրվա առիթով:
Ուղերձում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում իմ գործունեության հարյուր օրը: Հարյուր օր, որն ընդամենը խորհրդանշական առիթ է` ամփոփելու արված աշխատանքները, եւս մեկ անգամ նախանշելու մեր պետության զարգացման առաջնայնությունների օրակարգը: Անցած հարյուր օրվա ընթացքում իմ գործունեության նպատակն է եղել անդրադառնալ մեր հարյուր հազարավոր հայրենակիցների սպասելիքներին, հույսերին ու պահանջներին, հիմքեր ստեղծել այն փոփոխությունների շարունակության համար, որոնք մեր պետության հետագա զարգացման ուղղակի հրամայականն են:
Ասվածը վերաբերում է գործունեության բոլոր ոլորտներին. ներքին եւ արտաքին քաղաքականությանը, անվտանգության եւ զինված ուժերի կատարելագործմանը, ոստիկանության ու դատական համակարգի գործունեությանը, արդյունավետ տնտեսական քաղաքականությանը, այդ թվում` հարկային ու մաքսային մարմինների աշխատանքին: Կան ոլորտներ, որտեղ մենք սեղմ ժամկետում կարողացել ենք արդյունքներ արձանագրել: Մյուսներում փոփոխությունները նույնպես տեսանելի կլինեն մոտ ժամանակներս:
Ես սկսել եմ իրականացնել իմ ծրագիրը, որը ձեզնից շատերի հավանությանն է արժանացել եւ ներառում է կարեւոր ու կոնկրետ խնդիրների լուծումներ: Անցած հարյուր օրերը ցույց տվեցին, որ դրանց մի մասը կիրականացնենք շատ ավելի արագ, քան ենթադրում էինք, մյուսների համար ավելի տեւական ժամանակ է անհրաժեշտ: Տեւական, բայց ոչ ավելին, քան ծրագրել ենք:
Ես չեմ ասում համբերել է պետք. հավատացե՜ք, ես էլ չեմ համբերում, եւ ուզում եմ օր առաջ լուծված տեսնել մեր խնդիրները՝ անարդարության, անտարբերության, կոռուպցիայի ու աղքատության դեմ պայքարի դրական արդյունքները:
Պաշտոնավարման հարյուր օրվա ավարտին ցանկանում եմ դիմել ձեզ խնդրանքով, որ ձեզնից յուրաքանչյուրն իր համար պատասխանի հետեւյալ հարցին` թե այս ընթացքում ինչպիսի՞ փոփոխություններ են տեղի ունեցել մեր երկրում: Հարցնի նաեւ իր ընկերոջը, բարեկամին ու հարեւաններին:
Ցավոք, այսօր արվող գործի մասին որոշ մարդիկ խոսում են թերահավատությամբ: Իմ հետեւողականությամբ եմ պատրաստվում շրջել նրանց հոռետեսությունը: Տեղի ունեցողը ՚անվտանգ երթեւեկության միամսյակՙ կամ ՚մաքուր ձեռքերՙ միջոցառումներ չեն: Մեր աշխատանքը չի սահմանափակվելու ոչ մի «հարյուր օրով»: Այս գործելաոճը դարձնելու ենք կյանքի բնականոն նորմ:
Համոզված եմ, որ քննախույզ աչքը կնկատի ներքին կյանքում կարեւոր մի շրջադարձ. դեմքով դեպի մարդը, դեպի Հայաստանի քաղաքացիները, նրա հոգսերն ու հույսերը, նրա բարեկեցության ապահովումն ու մեր նորանկախ երկիրը կառուցելու նրա տեսլականը: Ես ելնում եմ այն գիտակցությունից, որ մենք չունենք գրեթե ոչինչ` բացի մարդուց: Այդ մարդը Հայաստանի քաղաքացին է, Սփյուռքի մեր քույրերն ու եղբայրները£ Այդ մարդը պետք է լինի ազատ ու կիրթ, մրցունակ ու բարեկեցիկ, օրինակելի` թե՜ իր բարոյական նկարագրով, թե՜ օրինապաշտությամբ:
Սիրելի՜ հայրենակիցներ,
Ձեզ հետ ես միշտ խոսել եմ բաց ու անկեղծ եւ այսօր նույնպիսի անկեղծություն եմ ակնկալում ձեզնից: Անկեղծություն, քանզի ավելի մեծ նախագծերի ու ծրագրերի անցնելու համար մեզ լավատեսություն է պետք:
Նույնիսկ փոքր գործ անելու համար մարդը պետք է տրամադրվի, եւ մենք, որպես հասարակություն, պետք է տրամադրվենք մեծ գործեր անելու, տրամադրվենք մեծ փոփոխությունների, գնահատենք մեր պետականության զարգացման ընթացքը, անցնենք հասարակության առողջացման ողջ ուղին՝ ախտաճանաչումից մինչեւ ապաքինում:
Միշտ հիշեք, որ դուք անկախ Հայաստանի ազատ քաղաքացիներն եք, ու այսօր մենք միասին գրում ենք մեր պատմության նոր էջը: Թե ինչ կգրվի, կախված է ոչ միայն Նախագահից, այլեւ` բոլորիցս£ Հաջորդ էջերը գրելու են մեր զավակներն ու թոռները: Թե ինչպիսի էջեր կթողնեն նրանք, մեծապես կախված է մեզնից, այն երկրից, որում նրանք ապրում ու ապրելու են:
Իմ ցանկությունն ու գործունեության նպատակն այն է, որ նրանք ապրեն ազատ Հայաստանում, ժողովրդավարական, զարգացած ու ուժեղ Հայաստանում:
Այդ Հայաստանը կերտելու ենք միասին»:
------------------------------------------------
Հիմա ի՞նչ եք ասում. չբռնե՞նք ու հավատանք:
Գրառման հեղինակ՝ Մտահոգ | Բաժինը՝ Նորություններ | 11 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Հարցս ուղղում եմ Միակ-ին ու մեր F5blog-ի մյուս ընթերցող-մեկնաբան-հեղինակներին (նախապես խնդրում եմ հարցիս տակ ենթատեքստեր չորոնել):
Մի՞թե այս 100 օրվա մեջ որեւէ լավ բան չեք նկատել/դիտարկել/գրանցել մեր հանրապետության կյանքում, կամ Ձեր աշխատավայերում կամ էլ, ընդհանուր առմամբ:
Եկեք մի կողմ դնենք արատները, թերությունները ու սխալները եւ փորձենք վերհիշել ինչ-որ «պայծառ» կամ թեկուզ «առկայծող» երեւույթներ:
Սկսեմ ինձնից:
Կարծում եմ, որոշ դրական տեղաշարժեր կան (ոչ այնքան Սերժ Սարգսյանի թիմի, այլ որքան Շարժման եւ հանրային ճնշման շնորհիվ):
- Սերժը դաշնակների պորտը աստիճանաբար դնում է իր համապատասխան տեղը: Ասել կուզեմ, որ թող ՀՅԴ-ն շատ չթփրտա «Հայ Դատ» ասելով, սակայն իր կոալիցիոն ավանակը առաջ քշելով: Ինչո՞ւ եմ համարում սա լավ քայլ: Որովհետեւ այս կուսակցության անհասկանալի մտածելակերպը եւ խոսքի ու գործի 180-աստիճանանոց հակասությունը, ճիշտ որ ասեմ, արդեն սկսել էր ներվերս խախտել
- Նախարարություններում որոշ կարգուկանոն է մտել: Ու «շարիկ գլորելու» փոխարեն պետծառայողները սկսել են արդեն օգտվել համակարգչի այլ հնարավորություններից եւս:
- Կարծես թե մի քիչ սկսել է շնչել ԶԼՄ-ները, հատկապես՝ հեռուստաընկերություններին մի փոքր խորը ներշնչելու հնարավորություն է տրվել:
- Բարձրացել է պետաշխատողների պատասխանատվության զգացումը: Ամեն դեպքում, սա ես ինքս զգում եմ որոշ պաշտոնյաների հետ շփվելիս: Մի քիչ կոտրվել է անպատժելիության զգացումը:
Որ նոր բաներ հիշեմ, Ձեզ էլ տեղյակ կպահեմ:
-
Բարեւ ՁԵԶ…
Հուսով եմ, որ բոլորդ էլ դիտել եք Միքայել Պողոսյանի Բարի Գալուստ ներկայացումը: Էնտեղ էլ, եւ հատկապես երկրորդ մասում, ասում է, որ քանի որ պարսկահայը չգիտե անգլերեն, ապա էլի ինքը պիտի լինի խոսողը:
http://youtube.com/watch?v=xVAXSEQzfAQ
Հիմա իմ վիճակն է: Ոչ մեկդ էլ չեք գրում ու չեք խոսում…
Լավ, անդրադառնամ Ադմինի գրածին, որով նա մեզնից պահանջում է խոսել…
>>>Մի՞թե այս 100 օրվա մեջ որեւէ լավ բան չեք նկատել/դիտարկել/գրանցել մեր հանրապետության կյանքում, կամ Ձեր աշխատավայերում կամ էլ, ընդհանուր առմամբ:
Իսկ դուք նախօրոք մտածո՞ւմ եք, նոր ձեր հարցը տալիս: Ինչ մի լավ բան ենք տեսել այս 100 օրվա մեջ:
Այո տեսել ենք: Անմեղ մարդկանց դատեր ենք տեսել: Նաեւ որոշ ձեւական արդարացումներ, որոնք այժմ դատախազների միջնորդությամբ կրկին մեղադրյալ են դառնում: Տեսել ենք, թե ինչպես են գները բարձրանում: Գազը դառնում է 165 դոլլար: Մյուս ապրանքների գները եւս թանկանում են: Շատ լավ բաներ են տեղի ունենում: Հրաշք է ուղակի…
Իսկ, եթե կարծում եք, որ իմիտացիան գոնե լավ է չեղածից, ապա պետք է հիասթափեցնենմ: Հիմա, կարծես ժողովուրդը մտածում է «շնից մազ պոլկելն էլ է քյար» սկզբունքով: Մտածում ենք, որ լավ է գոնե իմիտացիա լինի, քան թե ոչինչ չլինի: Հա, էդպես ասենք, չէ՞: Էշին խաբելը հեշտ է…
Հիմա անդրադառնամ Ադմինի գտած եւ հայտնաբերած հրաշալի քայլերի մասին, որոնք իրականացվում են Շարժման ճնշման պարագայում:
Այսպես.
- Սերժը դաշնակների պորտը աստիճանաբար դնում է իր համապատասխան տեղը:
Այժմ կարելի է ասել, որ Հայաստանի Առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կատարեց մի սխալ, որը այժմ արդեն մեծ կորուստ է Հայաստանի համար: Իսկ սխալն այն էր, որ նա 94 թվականին պետք է հիմնովին փակեր եւ վերացներ Դաշնակցական կուսակցությունը: Կուսակցություն, որի պատճառով Հայաստանը կորցրեց 1.500.000 մարդ: Կորցրեց Առաջին Հանրապետոթյունը, եւ այժմ էլ կանգնած է Երրորդ Հանրապետության կորստյան առջեւ:
Ադմին ջան, քո ներվերի խախտումը վատ է, բայց համոզվիր, որ ազգի կորուստը ավելի վատ բան է, ինչին կհասնեն դաշնակները` սուտ ազգայնականությամբ, որով տիրացան ամեն ինչի…
- Նախարարություններում որոշ կարգուկանոն է մտել:
Սա, կարծում եմ, քո սուբյեկտիվ կարծիքն է:
- Կարծես թե մի քիչ սկսել է շնչել ԶԼՄ-ները, հատկապես՝ հեռուստաընկերություններին մի փոքր խորը ներշնչելու հնարավորություն է տրվել:
Այ սա լավ կանեիր չգրեիր: Քանի որ այդ ազատությունը տրվել էր մինչեւ ԵԽԽՎ-ում քննարկվող Հայաստանի հարցի քննարկման նախօրյակը: Իսկ, եթե հիմա ուշադիր նայես, ապա կտեսնես, թե ինչ մի աննորմալությամբ են ցուցադրում Շարժման մասնակիցների ասուլիսները: Հատկապես՝ «Շանթ» կոչվողը: Եթե տեսնես, ապա կխելագարվես, քանի որ էնպիսի մի խառը, փչացած ձեւով են ցուցադրում, որ ավելի լավ է չնայել ու չբթանալ:
- Բարձրացել է պետաշխատողների պատասխանատվության զգացումը: Ամեն դեպքում, սա ես ինքս զգում եմ որոշ պաշտոնյաների հետ շփվելիս:
Ոչ միայն չեմ հավատում, այլեւ չեմ էլ ուզում մտնել այս տիպի անպիտան բանավեճի մեջ, քանի որ էս վերջերս մի այնպիսի հիմար բան էր տեղի ունեցել, որ չեմ էլ ուզում խոսել:
>>>Որ նոր բաներ հիշեմ, Ձեզ էլ տեղյակ կպահեմ:
Եթե այսպիսի բաներ ես հիշելու, ապա ավելի լավ է տեղյակ չպահես…
Սերժի հույսն էլ դա է, որ մի քանի «բարեփոխումներով» Ժողովրդին կհանգստացնի:
Հիմա ուզում եմ զուգահեռներ անցկացնել իսպանացիների ու հայերի միջև, ոչ թե պետությունների, այլ` Ժողովրդի գիտակցական մակարդակների միջև:
Երբ մարտի 11-ին Մադրիդում մուսուլմանները պայթեցրեցին մի քանի գնացքներ, այն ժամանակվա իշխող կուսակցությունը խաբեց Ժողորդին ու ասաց, որ դա բասկերի ձեռքի գործն է, իսկ սոցիալիստներն էլ բացատրեցին, որ դա բասկերի ձեռագիրը չի, որովհետև նրանք միշտ նախազգուշացնւմ են իրենց կազմակերպած տեռորիստական գործողությունների մասին:
Ի՞նչ արեց Ժողովուրդը. մարտի 13-ին գնաց ու ընտրեց սոցիալիստներին, այն դեպքում, երբ «Ժողովրդական կուսակցությունը» անցած 8 տարիների ընթացքում անհամեմատ բարելավել էր իսպանացիների կյանքը ու մինչև մարտի 11-ը բոլոր սոց. հարցումներով ուներ 70% ձայն:
Ժողովուրդը չներեց մեկ սուտը՝ արված հազարավոր լավ գործերի դիմաց:
Հիմա, կարծես ժողովուրդը մտածում է «շնից մազ պոկելն էլ է քյար» սկզբունքով:
Մենք պետք է հասկանանք վերջապես, որ իշխանությունը ծառայում է Ժողովրդին, և նույնիսկ մեկ սխալի դեպքում կարող ենք հեռացնել իշխանությանը, բայց ի՞նչ ենք անում մենք` աղբի մեջ փորձում ենք ինչ-որ մաքուր բան գտնել:
Ուզում ես հարցս ուրիշ ձեւով տա՞մ: Լավ, ի՞նչ լավ կարող էր անել Սերժ Սարգսյանն այս 3 ամսվա ընթացքում, որ չի արել: Կամ՝ ի՞նչ կարող էր անել Լեւոն Տեր-Պետրոսյանն այս 3 ամիսների ընթացքում, եթե ընտրվեր ու ընտրության արդյունքներին կարողանային տեր կանգնել:
Մենակ թե մի կարծիր, որ իշխանությունների ամեն մի արածի համար ուշքս ուրախությունից գնում է: Այլ փորձում եմ մի քիչ ավելի սառը դատել ու ավելի պրագմատիկորեն-իրատեսորեն նայել դեպքերի ընթացքին:
Վերջում.
Իսկ դուք նախօրոք մտածո՞ւմ եք, նոր ձեր հարցը տալիս:
Կարծում եմ՝ այո
Հարգելի Ադմին ես էլ եմ մտածում. Ինչ՞ պիտի անի նախագահը այս պահին, որ ասեն լավ գործ է անում:Հետաքրքիր է,Եթե երկնքից աստղեր իջեցնի դժգոհողներ լինելու ե՞ն:
Վիճակն այնպիսին է,որ լավ բան չենք ուզում տեսնել:Սպասենք 100 օրվա ավարտին
Ընդամենը պետք է ազատեր բոլոր քաղբանտարկյալներին ու պատժեր մարտի 1-ին ժողովրդի վրա կրակողներին ու հրահանգ տվողներին, գոնե այսքանը, եթե ի վիճակի չէր նոր ընտրություններ անցկացնելու:
Հրաշք պարզապես…
Այս արտահայտությունը ինձ շատ հաճելի է: Մի ընկեր ունեմ, միշտ զրուցելիս այս խոսքն ենք օգտագործում…
Վերոհիշյալը իմիջիայլոց:
Հիմա, թե ինչ պետք է աներ նախագահը, որ չի արել:
Իրոք գիտեք ինչ պիտի աներ: Ասեմ, թե գլխի ընկաք? Չէ, ոնց որ պիտի ասեմ: ՉԻ կալանավորել կամ արտաքսել Լևոն Տեր-Պետրոսյանին: Գագիկ Ջհանգիրյանին լավ չեն ծեծել բանտում: Շատ քիչ մարդ են բռնել: Էլ ինչ մնաց.... Ինտերնետ կայքերը պետք է փակվեինեւ առաջին հերթին Տ.Նալբանդյանի սիրած Ֆ5Բլոգ ՀՀՇ-ական այս կայքը:Ընդդիմադիր թերթեը պետք էր ջնջել աշխարհի երեսից: Ա1+ կայքը ընդհանրապես հանել էր պետք.....
Լավ բաներ է կատարել նախագահը:
Հայ հայ էր, որ մառոնւմ էի, բայց հիշեցի: Արտաքին փայլուն քաղաքականությունը............ Խոսք չկա… Մեդվեդեւը իմ Անկախ Ազատ երկրի նախագահին հանդիմանում է, թե չի գա Հայաստան այնքան ժամանակ, մինչեւ այստեղ ներքաղաքկան կայութնույն չլինի: Էլ չեմ ասում, որ գլխավոր դաշնակից երկրի նախագահը ընտրվելուց հետո, Հայստանը դեռ չի եկել: Հակառակը. գնացել է Ադրբեջան, եւ այնտեղ էլ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին փաստաթուղթ է ստորագրել…
ՀԻմա կարտատպեմ ստորեւ մի էջի հասցե, որտեղ մտեք, եւ վիդեոն տեսեք, թե ինչ լավ բաներ է կատարվել մեր երկրում…
“Մենուտյան 100 օրը - տոնահանդես”
Հ.Գ. Մյուս հոդվածի նորեք իմ մեկնաբանությանը ավելացնեմ եւս մի քանի բառ: Պարոն Ամատունի, նկատեցիք, որ իմ գրածի մասին (որ, եթե Լևոնը վատ էր, ինչու են այս իշխանությունը վատ բաները շարունակու) դուք ոչ մի կերպ չանդրադարձաք: Դե մի հարցնող էլ լինի..... շատ պետք է...
վատ ակցիա չէր․․․․
Հ․Գ․ քանի որ առաջին անգամ եմ գրում, սահմանափակվեմ այսքանով։ ։)
ելնելով քո նիկից, հավանաբար մյուս անգամ մեկ տառ ավել կգրես, հա՞
Ողջույն, taraker (կներես արտահայտությանս համար )
Ուրախ եմ Ձեզ բարեւելու մեր կայքէջում: Հուսով եմ, մեզ կներկայանաս՝ Ձեր գրառումների միջոցով: Ավելին, դուք կարող եք Ձեր մասին մի քիչ պատմել՝ այցելելով հետեւյալ էջը:
20-07-08 • 15:24 PM
Ողջույն բոլորին:
Հիմա կոնկրետ թեմային, <<Առաջ Հայաստան>> գնացքի վարորդի մենախոսությանը:
Ես չգիդեմ այս մարդը ում է հիմարի տեղ դրել մեզ թե իրեն, ովքեր են ընդհանրապես սրա խորհրդականները, այս տեքստը կարդալով հերթական անգամ հոմոզվում եմ վերջը լավ չի լինելու:
Հավատս չի գալիս, որ հասել ենք սրան, ունենք այսպիսի նախագահ. այսպիսի Հայաստան: Երկար ժամանակ չէի մասնակցում հասարակական անցուդարձին, բայց օգոտոսի 1-ին լինելու եմ Հասարակության կողքին, այս մառազմին այս խեղքատակության պետք է վերջ տրվի, այս Հակահայերը որոնք հանուն իրանց աթոռի պատրաստ ցեղասպանության հացը շահարկել, հանուն իրենց աթոռի, կերատաշտակի ԼՂ զոհաբերել պետք է հեռացվեն Հայ հողից:
100 օր կեղծիք, սուտ, բռնաբարություն, մարդու տարական իրավունքներ անտեսում գումարաց դրան Հայաստանի որպես անկախ պետության վարկի շահարկում հանուն աթոռի հանուն կերատաշտակի: