Հայաստանում բնակչության ընդամենը 10 տոկոսն է օգտվում համակարգչից, իսկ ինտերնետ-օգտագործողներն ավելի փոքր թիվ են կազմում:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տվյալներ ներկայացրեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
Նրա խոսքով, վերջին հինգ տարիների ընթացքում ՏՏ ոլորտի ընկերությունները այնքան զբաղված էին այդ ոլորտների խնդիրների լուծմամբ, որ մոռացել են ինֆորմացիոն հասարակություն ձևավորելու մասին: Նա ընդգծեց, որ այդ հասարակության զարգացումն այս ոլորտի հիմնական խնդիրներից է: Հայաստանը չի օգտագործում ոլորտի ողջ պոտենցիալը, իսկ ինֆորմացիոն տեխնոլագիաները առայժմ հիմնականում օգտագործվում են հաշվապահության մեջ:
Բ. Ենգիբարյանի տվյալներով, ՏՏ ոլորտի աճը վերջին հինգ տարվա ընթացքում կազմում է 30 տոկոս: Այս տարվա վերջին ոլորտի շրջանառությունը կհասնի 85 մլն դոլարի: Հիմնադրամի տնօրենը նկատեց, թե քանի որ ՏՏ ոլորտի արտադրանքը հիմնականում արտահանվում է, ապա իրական շրջանառությունը գնահատվում է 200 մլն դոլար: Նրա կանխատեսումներով, հետագա մի քանի տարիների ընթացքում շրջանառության ծավալները կարող են հասնել մեկ մլրդի, իսկ այդ ոլորտում զբաղվածների թիվը առկա 5 հազարի փոխարեն` 20 հազարի:
Աղբյուր` Panorama.am
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ | 2 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Մի անգամ փորձեք մտնել որեւիցե ինտերնետ-ակումբ:
Եվ դուք կտեսնեք 13-45 տարեկան մարդիկ ինչպես են, ռեալությունից վերացած վիճակում, տխմար ժպիտները դեմքներին, «կլավիատուրան» փշրելով, արագ-արագ «ադնակլասնիկի»-ով չաթ անում…
Բոլորը՝ անխտիր…
10-07-08 • 13:27 PM
Ադմին ջա՜ն, երեկ տեսա գիշերը ուշ ժամի…Լավն ես, լավը:
Էդքանի մեջի «ամենադուխով» մարդը…
Շատացել ա, ո՞նց կարա նույնը մնա: կամ նվազի:
Բայց էլվիսի «մամենտը» սպանեց: