Հարգելի հայրենակիցներ.
Բլոգերներ.
Բլոգին հետեւող արտասահմանում բնակվող բարեկամներ.
Հայտարարելով բոյկոտից դուրս գալու իմ մտադրության մասին` ցանկանում եմ որոշ դիտարկումներ անել ներկայիս քաղաքական արենայի վերաբերյալ:
Քաղաքական դաշտ, որտեղ տեղի են ունենում բացառապես ամեն ինչ, բացի քաղաքական պայքարից: Դաշտ, որտեղ տիրում է մի սոսկալի անորոշություն: Դաշտ, որտեղ առկա են երկու բեւեռ: Մեկը` Համաժողովրդական Շարժումը, իսկ մյուսը` իշխանությունը: Բոլորը կարծես փնտրում են երրորդ ուժ: Թե ինչ է դա, ոչ ոք էլ չգիտե: Երրորդ ուժի դերին են հավակնում թոշակառու քաղաքական գործիչները:
Իսկ թե ինչ կստացվի այդ «շիլա-շփոթից», կարծում եմ գուշակել պետք էլ չէ:
Դիտարկում առաջին.
Նենգափոխման երեւույթը մեզ մոտ շատ-շատ է տարածված: Այսինքն, մարդիկ նենգափոխելով քաղաքական գործչի (տվյալ պարագայում Նախագահ Տեր-Պետրոսյանի) խոսքը, ցանկանում են ինչ-որ քաղաքական դիվիդենտներ շահել:
Նախ եւ առաջ, եթե ուշադիր լինեք, ապա ականատես կլինեք, որ շատ են ասում, թե իբր, Տեր-Պետրոսյանը ասել է, որ ով իր հետ չէ, ապա տականք է, դավաճան է … եւ այլն:
Սակայն, եթե հիշենք այդ ժամանակը, երբ Տեր-Պետրոսյանը Փետրվարի 9-ի նախընտրական Հանրահավաքում հայտարարեց սոսկ հետեւյալը. «Մի կողմում հայ ժողովուրդն է, իսկ մյուս կողմում` ազգի տականքը »:
Պարզից էլ պարզ էր, որ Հանրապետության Առաջին Նախագահը նկատի ուներ մյուս «դավադիր» թեկնածուներին: Սակայն այս խոսքը նենգափոխվեց, եւ այժմ դարձրել են մի առասպել եւ ցանկանում են ինչ-որ բաներ ապացուցել:
Դիտարկում երկրորդ.
Այս դեպքում, կցանկանամ անդրադառնալ ՕԵԿ խմբակցության ղեկավար Բիշարյանին: Այս տիկին Բիշարյանը, մոռանալով, որ ոչ վաղ անցյալում Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հավատրիմ քննադատն էր, այժմ բարձրացել է ասուլիսների հարթակ եւ բոլորիս փորձում է ապացուցել անապացուցելին:
Տիկինը համոզված է, որ Փետրվարի 21-ից սկսած մինչեւ մարտի մեկը, ՀՀ քաղաքացիները անցկացրել են չարտոնված հանրահավաքներ: Այս միտքը արտահայտում է մի մարդ, որը անձամբ է ներկայացել այդ հանրահավաքին եւ բարձրախոսով այդ 200 հազար քաղաքացիների առաջ ելույթ է ունեցել: Փաստորեն նա խախտել է «օրենքը»:
Բայց օրենք ասվածը շատ այլ հասկացողություն է տվյալ պարագայում: Քանի որ, մինչեւ մարտի 17-ը, երբ փոփոխվեց «Հանրահավքների, ցույցերի, երթերի …եւ չգիտեմ ինչերի մասին» օրենքը, գործում էր մի օրենք, որտեղ չկար արտոնված միտինգ հասկացողությունը: Միայն իրազեկվում էր քաղաքապետարանին, որ վերջինս ապահովեր տվյալ հանրահավքի անվտանգությունը: Վերջ… Թե ինչ արտոնման մասին է խոսքը այն ժամանակվա օրենքի, մնում է ենթադրել…
Դիտարկում երրորդ.
Թեեւ չէի ասի դիտարկում: Միայն ցանկանում եմ նշել հիացմունքս այսօրվա հուժկու հանրահավաքից եւ երթից: Իրոք հզոր էր:
Արդեն, կարելի է նշել, որ ռեալ կրիտիկական զանգվածը կա: Այսինքն 100-150 հազար մարդ այսօր պատրաստ է պայքարել մինչեւ վերջ: Ելույթներն էլ լավն էին: Չթաքցնեմ, ինձ, հատկապես հաճելի էր Հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանի ելույթը: Էլ չասեմ Նախագահի ելույթի մասին: Շատ հետաքրքիր էր եւ շատ հմայիչ…
Այնպես որ, արդեն ակնհայտ է, որ ժողովրդին չվախեցրին այս 4 ամսվա ռեպրեսիաները, եւ Հայ ազգը լծվում է մի նոր Արցախյան Շարժման սկզբնավորման գործին:
Պայքարն անկասելի է:
Հաղթանակն էլ` անխուսափելի:
Ուստի.
Պայքար,Պայքար մինչեւ վերջ…
Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ
Գրառման հեղինակ՝ Philosopher | Բաժինը՝ Քաղաքականություն | 16 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Այսօրվա հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում հատուկ անդրադարձ ունեցավ Սերժ Սարգսյանի հնարավոր քայլերին: «Սերժ Սարգսյանն ունի երկու ճանապարհ` կախված պետականության մասին իր ունեցած պատկերացումներից: Եթե իր նպատակը պետությունն ուժեղացնելն ու ժողովրդի բարօրությունն ապահովելն է, ապա պետք է կազմալուծի ավազապետական համակարգը, բացահայտի մարտի 1-ը, ազատի քաղբանտարկյալներին, կազմավորի տեխնոկրատների պրոֆեսիոնալ կառավարություն, պայքարի ստվերի դեմ, հարկային դաշտ բերելով խոշոր հարկատուներին, ապահովի հավասար մրցակցություն, դատական եւ օրենսդիր իշխանության լիակատար անկախություն, երաշխավորի մամուլի ազատությունը, իրական քայլեր ձեռնարկի Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ», եւ այդպիսով, եթե անի այդ քայլերը, «դրական բագաժով հաստատի իր լեգիտիմությունը արտահերթ ընտրությունների միջոցով: Եթե նա անի այդ քայլերը, ապա արտահերթ նախագահական ընտրություններում լուրջ մրցակից կարող է լինել ինձ համար», հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրա խոսքով, «Սերժի մյուս ճանապարհը, եթե իր նպատակն ապօրինի իշխանությունն ամրապնդելն է, ապա նա պետք է հրաժարվի կիսաքայլերից եւ օգտվելով իր ուսուցիչներից` Սադդամ Հուսեյնից եւ Մուգաբեից, հաստատի լիակատար դիկտատուրա եւ դաժանորեն ճնշի ժողովրդի` իր իրավունքների համար պայքարի ցանկացած փորձ: Տպավորությունն այնպիսին է, դատելով Սերժ Սարգսյանի ներկա գործողություններից, որ չունենալով հասարակական հենարան, Սերժ Սարգսյանն ընտրում է երկրորդ ճանապարհը: Սերժը երեք սխալ պատկերացում ունի: Իր գործողությունները հիմնվում են այդ երեք սխալ պատկերացումների վրա: Առաջին, չունենալով հասարակական հենարան, նա հույսը դրել է ուժային կառույցների միջոցով ժողովրդին ահաբեկելու վրա: Երկրորդ սխալ պատկերացումն այն է, որ իրենց թվում է, որ եթե մի քիչ էլ ժամանակ անցնի, ժողովուրդը կհոգնի եւ կցրվի տները: Երրորդ սխալն այն է, որ նրանք չեն գիտակցում, թե ինչպիսի հասարակության հետ գործ ունեն: Պիտի ասեմ, երեք դեպքերում էլ իշխանություններին հիասթափություն է սպասում: Ժողովուրդը չի հիասթափվելու, չի վախենալու եւ ինչպես մինչեւ հիմա, այնպես էլ հետո շարունակելու է պայքարել իր իրավունքների համար, որովհետեւ այժմ հասարակությունն անցած 10 տարիների անտարբեր հասարակությունը չէ, այլ իրենց ազատությունը գիտակցող քաղաքացիների համախումբ», ասում է Տեր-Պետրոսյանը:
Այնուհետեւ առաջին նախագահն ասել է, թե «Սերժի երկընտրանքը կամ հոգեկան տվայտանքները կարող են ծանր նստել պետության վրա: Երկիրը կառավարող անձը պետք է հստակ ցույց տա` ինքը ժողովրդի հետ է, թե քրեական օլիգարխիայի: Երկմտանքը, չկողմնորոշվածությունը, հապաղումը կարող են ծանր նստել ժողովրդի վրա, առաջ բերելով անկայունություն:
lragir.am
>>Իրո՞ք հարյուր հազար մարդ կար… Ոչ թե կասկածում եմ, այլ՝ պարզապես հարցնում:
Ի սկզբանե մասնակիցների քանակը այդքան շատ չէր: Բայց գնալով`մարդկանց քանակն ավելացավ:Լեւոնի ելույթի ժամանակ արդեն ահռելի քանակի մարդ կար:
Երթի մասնակիցների առաջին շարքերը հասել էին արդեն Լուսավորիչ փողոց, վերջին շարքերը դեռ Թումանյան- Մաշտոց խաչմերուկ էին: Հնարավոր է անգամ ավելի վերեւ: Բայց կարեւրը քանակը չէր: Կարեւորը մարդկանց ոգեւորությունն էր ու նպատակամղվածությունը…
Լավ, Ադմին ջան, բա դու ինչու չէի եկել հանրահավաքին:
Լավ, ինչեւիցե: Կատակ էր:
Իսկ հարյուր հազարի մասին կասեմ, որ ինձ թվում է այո, դեռ մի բան էլ ավելին: Ընդհանրապես, Մատենադարանին հարող տարածքը մի քիչ անհարմար է: Ինչու: Քանի որ, տեղը երկարավուն է, եւ այդ երկարի հետ մեկտեղ, կողքերը` շենքրի բակերը կրկին լիքն էր: Վերեւում` խոտերի վրա ահագին մարդ: Իսկ Մատենադարանի վերեւի հիմնական հրապարակը, լեփ-լեցուն էր:
Սկսնակը շատ ճիշտ էր նկատել: Երբ ես եկա Մատենադարան, մասնակիցների քանակն էլ այնքան շատ չէր: Կասեի մի քիչ նոսր էին: Բայց հետո, եվ հատկապես Առաջին Նախագահի ելույթի ժամանակ, ինքս իջնելով եւ բարձրանալով տեսա, որ իրոք շատ էին: Իսկ երթին մասնակցեց միայն մի մասը: Կեսը գնացին տներով: Ես եւս սկզբում պիտի գնայի տուն, բայց հետո որոշեցի երթին մասնակցել:
Հ.Գ. Իսկ լռության խախտելու մասին էլ ասեմ, որ ի սկզբանե որոշել էի, որ հանրահավաքից հետո մի հատ հրապարակում կանեմ:
Սա էր ողջ պատմությունը:
Ոնց տեսնում եմ, Ժոժոբան էլ է բոյկոտ արել: Ամսի 30-ից հետո չի երեւացել այստեղ..
>> Երթի մասնակիցների առաջին շարքերը հասել էին արդեն Լուսավորիչ փողոց, վերջին շարքերը դեռ Թումանյան- Մաշտոց խաչմերուկ էին: Հնարավոր է անգամ ավելի վերեւ: Բայց կարեւրը քանակը չէր: Կարեւորը մարդկանց ոգեւորությունն էր ու նպատակամղվածությունը…
Եկեք չհամաձայնվեմ: Մի քանի 10-յակ հազարը մի բան է, իսկ մի քանի 100-յակը՝ լրիվ ուրիշ բան:
Իսկ եթե հաջորդ հանրահավաքին մի կես միլիոն մարդ հավաքվի, սա արդեն մեկ այլ հարթություն կլին, մի այլ ձեւի ճնշում ինչպես իշխանությունների, այնպես էլ եվրոպացիների վրա: Սա կնշանակի, որ, ով ինչ գնահատական ամերիկաներից կամ եվրոպաներից հնչեցնի, ժողովուրդը չի պատրաստվում համակերպվել «փշի-փշի» քաղաքականության հետ:
բայց ախր շաաատ ապերախտ եք, էհ՜
էդ խի եք մոռացել, որ մեր երկրի վարկանիշը բարձրացել է BB- -ից եվ դարձել է Պի-Պի, նույնիսկ խոսակցություններ կան, որ շուտով դառնալու է Զյու-Զյու.
կամ, որ մալաթիայի շուկայի տարածքում դրամաշորթության հոդվածով բռնել են մի մուրացկանի, եվ մի տաքսու շոֆերի, որն անօրինակ տնտեսական գործոնեությամբ էր զբազվում.
---
նենց բաներ ասին, որ դաժե աղեստամոքսային տրակտիս բնական միկրոֆլորան իրեն անհարմար զգաց՝ մի 2 օր նայեցի մեր վարչապետի ելույթները եվ հետեվանքում ստացա դիսբակտերիոզ. Չգիտեք, որտեղ կարող եմ համապատասխան բուժում ստանամ՞
վայ-վայ .... էս վրազ թռա, ներող
Մտահոգ
>>>Իսկ եթե հաջորդ հանրահավաքին մի կես միլիոն մարդ հավաքվի, սա արդեն մեկ այլ հարթություն կլին, մի այլ ձեւի ճնշում ինչպես իշխանությունների, այնպես էլ եվրոպացիների վրա: Սա կնշանակի, որ, ով ինչ գնահատական ամերիկաներից կամ եվրոպաներից հնչեցնի, ժողովուրդը չի պատրաստվում համակերպվել «փշի-փշի» քաղաքականության հետ:
Համաձայն եմ:Հենց դրա համար էլ մայրաքաղաք-մարզեր ուղեւորափոխադրումները դադարեցնում կամ սահմանափակում են:
Jojoba
>>>կամ, որ մալաթիայի շուկայի տարածքում դրամաշորթության հոդվածով բռնել են մի մուրացկանի, եվ մի տաքսու շոֆերի, որն անօրինակ տնտեսական գործոնեությամբ էր զբազվում
Զգույշ կլինես, Ժոժոբա ջան:
>>>Չգիտեք, որտեղ կարող եմ համապատասխան բուժում ստանամ՞ Մեզ մի հատ թիկունքային զինվորական ունեինք զորամասում, ասում էր տենց դեպքերում հարկավոր է ուտել գաջ, էէէ “շիբ"`կալիումի քլորիդ...ու բոլորին խորհուրդ էր տալիս` զինվորներին, սպաներին…
պարոն, դուք ինձ սխալ հասկացաք, ես ուզում եմ դիսբակտերիոզս բուժել, ոչ թե հետեվանքները՝ ինչպես ասում եմ Կապույտները /չշփոթել Կանաչների հետ/ - «Երբեմն դա նույնիսկ հաճելի է»
Էհ, ձեզ պետք է՞, որ մի հատ էլ լուրջ թեմաներից խոսեք:
Գաջ եք ուտում, վաղը ցեմենտ կուտեք, էն մյուս օրն էլ սոված կմանք` որպես յուրաքանաչյուր հիվանդությունից առողջանալու լավագույն միջոց:
Իսկ ինչ վերաբերվում է ՀՀ-ի վարկանիշին, ապա կարծում եմ,որ ավելի լուրջ լինելու դեպքում, կասեք, որ այն հասել է Զիմբաբվեի մակարդակին:
Իսկ, Ժոժոբա, եթե դու Տիգրան Սարգսյանի խորհուրդներին ես վստահել այսքան ժամանակ, ապա վստահ եմ, որ Ներսես Շնորհալու “Ողբ Եդեսիո” պոեմը անպայման անգիր սերտել ես:
Մի քանի օր էլ լսիր, եւ արդեն Ֆրիկի “Բան ի Ֆրիկ Գրքոյ"-ը եւս անգիր կիմանաս ու մեզ կսովորեցնես:
Բայց ասեմ, որ բոլորը “ստից” բաներ են: Կասեք ինչպես է Philosopher մարդը, էդպիսի խորիմաստ ստեղծագործողներին եւ նրանց բազմանշանակ գանձերը անվանում “սուտի”: Ասեմ: Ավելի լավ է, այդ ամենի փոխարեն սովորեք հետեւյալը.
Նորից դարձար Երիցյանի ղեկավար:
Մուխդ մարի, հենց նույն շենքում,
Նույն կուռքերին ես աղոթում:
Սերգոյի հետ ես ...
Մնացածը դուք իմացեք, կարո՞ղ ա ես Տիգրան Սարգսյանն եմ:
Հ.Գ. Հա, ի դեպ, ո՞վ է վերոհիշյալի հանճարեղ հեղինակը` ըստ ձեզ:
հիմա հաստատ էլի կգա Philosopherը եվ կասի, որ հարամի իր թեման.
ինքը թեման սկսել է բարձր մատերիաների մասին /մտորումներ, Դիտարկումներ/, իսկ ես իմ դիսբակտերիոզի ուղղությամբ եմ շեղում
Տեր-Պետրոսյանը շատ հեըաքրքիր քաղաքականություն է սկսել: Նա ոչ թե փորձում է կամ ուզում է, այլ ստիպում է Սարգսյանին տարանջատվել Քոչարյանից:
Իսկ դա, կարծում եմ, ռեժիմի քայաքայման սկիզբն է…
Հա, ի դեպ, ո՞վ է վերոհիշյալի հանճարեղ հեղինակը` ըստ ձեզ:
Հայ մեծ գրող, զմրուխտասիրտ, ադամանդահոգի Կարապետ Տիգրանիչն է…
Ահա նրա գործերիվ եւս մեկը (կարդացեք այնպիսի առոգանությամբ ինչպես Թումանյանի քառյակները).
Եթե ամեն ինչ լիներ արդար
Հավը ձվին բարեւ կտար…
Սկսնակ ջան, այո, լիովին համամիտ եմ քեզ հետ:
Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը միշտ էլ եղել է հետաքրքիր: Յուրաքանչյուր հարցում նա եղել է միշտ տարբերվող քաղաքական քայլերի դիմող անձ:
Եվ վերջապես, Սերժ Սարգսյանին Քոչարյանի տարանջատելը շատ ճիշտ է: Եթե Սարգսյանը ցանկանում է, որ իր անունը եւս գրեն Մարտի 1-ին վերաբերող պատմական փաստարկներում` որպես մեղավոր, ապա նա չպետք է համաձայվի Հանրապետության Առաջին Նախագահի առաջարկին:
Եվ վերջապես, եթե ուշադիր հետեւում ենք մարտի 1-ից այս կողմ տեղի ունեցած իրադարձություններին, ապա կհասկանանք,որ Սերժ Սարգսյանը չի կարող 5 տարի լիովին ղեկավարել Երկիրը: Նրան այս գործում չեն օգնում, եւ խանգարում են թե՛ Հայաստանի Համաժողովրդական Շարժոմը, թե՛ նախկին նախագահ Քոչարյանը:Թեեւ այժմ ակնհայտ հակառակորդ Սարգսյանին երեւում է միմիայն Շարժումը, սակայն Շարժման մարման դեպքում, Սարգսյանի եւ Քոչարյանի միջեւ կարող է պայքար սկսվել` իշխանությունը լիովին տիրելու համար: Եվ այդ գործում, անկասկած հաջողությունը կուղեկցի Ռոբերտ Քոչարյանին: Կառավարության կազմի մեծ մասի վրա ազդեցություն պահպանած Ռոբերտ Քոչարյանը, ունի նաեւ լիակատար ազդեցություն պառլամենտի վրա: ՀՅԴ + ԲՀԿ + ՀՀԿ-ի մաս, Քոչարյանին հնարավորություն են տալիս առանց որեւէ խանգարիչ հանգամանքի, դառնալ ՀՀ Վարչապետ:
Եվ վարչապետ դառնալով, Ռոբերտ Քոչարյանը կունենա լիակատար իշխանություն, եւ Սարգսյանը չի կարողանա փոխել որեւէ բան` վերածվելով անգլիական թագուհու:
Ուստի, այս հնարավոր իրավիճակը թույլ չտալու համար, ՀՀ ներկայիս իրավիճակի նախագահը, պարտավոր է համգործակցել, կամ ավելի ճշգրտորեն ասենք, դաշնակցել ՀՀ Առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյնաի եւ նրա գլխավորած Համաժողովրդական Շարժման հետ: Այս դեպքում, Սարգսյանը ձեռք է բերում մի ուժեղ դաշնակից: Միեւնույնն է, Սարգսյանը կա’մ իշխանությունը թողնելու է Ռոբերտ Քոչարյանին, կա’մ Լևոն Տեր-Պետրոսյանին:
Իսկ նրանցից թե որին կնախընտրի Սարգսյանը շատ մշուշոտ է: Համենայն դեպս, առայժմ նա ցանկանում է խաղալ սեփական խաղը, ինչը դեռ չի ստացվում:
Իսկ Տեր-Պետրոսյանի եւ Քոչարյանի միջեւ ընտրություն կատարելու համար նա ունի միայն 25 օր ժամանակ` մինչեւ Օգոստոսի մեկը` Համաժողովրդական Շարժման վճռական հանրահավաքը (վճռական էր այն անվանել Շարժման Ղեկավարը)…
>> Համաժողովրդական Շարժման վճռական հանրահավաքը…
Ի՞նչ ասեմ… վճռական լինելու համար, ինչքան տեղյակ եմ, Շարժումը ամբողջ հուլիս ամիսը ձեռնամուխ է լինելու կազմակերպչական ընդլայնված աշխատանքների: Նկատի ունեմ՝ այցելություն մարզեր, DVD-ներ եւ այլն:
ՍԱԿԱՅՆ, նույն այս հուլիս ամսվա ընթացքում, չեմ կարծում, որ իշխանությունները ձեռքները ծալած նստելու են ու հետեւեն Լեւոնի թիմի հաջողություններին: Նույն վարչապետը՝ կառավարության հետ մեկտեղ համոզված եմ, որ ուզած թե չուզած կատարելու են քայլեր, որոնք ժողովուրդն անձամբ ականատես կլինի եւ կզգա: Սրան գումարած՝ «դարի բացահայտումներ», ժողովրդի կեղեքիչների «վնասազերծումներ»…
ՀՅԴ-ն էլ մոտ օրերս ինչ-որ խմորումների առջեւ է կանգնել: Ինչ որ համագումար-բան պիտի անեն, իմ իմանալով՝ արտասահմանի պարագլուխների ցուցմամբ: Գուցե նրանք էլ վերջապես գլխի ընկնեն, որ այսօր այսօրով չի վերջանում, ու գիշերվան էլ հաջորդում է առավոտը:
Ամեն դեպքում, չեք թողնում էլի, որ մարդիկ կարգին ամառային հանգիստը վայելեն…
Հ.Գ. Էն Հրանտ Խաչատրյանն էլ մյուս կողմից, ինչ-որ առնետակռիվ է ուզում տալ… էդքան մկնդեղ իրեն որտեղի՞ց…
>> Ահա նրա գործերիվ եւս մեկը (կարդացեք այնպիսի առոգանությամբ ինչպես Թումանյանի քառյակները).
Եթե ամեն ինչ լիներ արդար
Հավը ձվին բարեւ կտար…
Պահն ընկալելու հմտությամբ համարյա թե մոտենում է Արամայիսին, ով մի առիթով Սարմենին նվիրած գրքի առաջին էջին գրել էր.
Սարմեն, Սարմեն,
Մտքերդ թարմ են:
>>>ՍԱԿԱՅՆ, նույն այս հուլիս ամսվա ընթացքում, չեմ կարծում, որ իշխանությունները ձեռքները ծալած նստելու են ու հետեւեն Լեւոնի թիմի հաջողություններին: Նույն վարչապետը՝ կառավարության հետ մեկտեղ համոզված եմ, որ ուզած թե չուզած կատարելու են քայլեր, որոնք ժողովուրդն անձամբ ականատես կլինի եւ կզգա: Սրան գումարած՝ «դարի բացահայտումներ», ժողովրդի կեղեքիչների «վնասազերծումներ»…
Ադմին ջան, երեկվա հանրահավաքն ու երթը ցույց տվեցին, որ մարդիկ չեն վստահում նոր վարչապետին, կառավարությանը եւ նրանց կողմից այդքան ծեծված
իմիտացիոն բարեշրջումների մասին ելույթներին ու զրույցներին: Սա գիտակցում է երեկվա հանրահավաքին մասնակցած քաղաքացիներից յուրաքանչյուրը:
Թող անեն: Ո՞վ չի ուզենա, որ մեր երկրում ինչ-որ բան փոխվի դեպի լավը: Բայց ցավոք, այս 3 ամիսները ցույց են տվել, որ վաչապետն ամենամեծ ցանկությունն ունենալու դեպքում անգամ անկարող է կատարել մասշտաբային փոփոխություններ:
Իսկ տարանջատվելը, կարծում եմ, առաջին հերթին ՍՍ-ի համար շատ ցավոտ կլինի: Նա եւ նրա ընտանիքի անդամներն ու մերձավորները սերտորեն կապված է նրանց հետ, ումից որ ստիպում են նրան տարանջատվել:
Հո չի կարող այդքան հեշտ պոկվել նաեւ իր մերձավորներից:
Ժոժոբա, մեկ անգամ եւս կարո՞ղ ես private բաժինը ստուգես:
05-07-08 • 03:52 AM
Ուրախ եմ լռությունը խախտելու համար: Խախտելու` բառիս լավ իմաստով, այլ ոչ թե` «չկարողացար» կամ էլ` «չդիմացար»:
Դիտարկում 1-ի վերաբերյալ. ճիշտ ես, իրականությունը աղավաղվում է: Բայց իրոք կան փոփոխություններ (իշխանավորների կողմից), որոնց չտեսնելը հավկուրության նման բան է: Օրինակ. պաշտոնյաների մի ստվար բանակ սկսել են համակարգչային օպերատորի դասընթացներ հաճախել: Կատակ չեմ անում: Ընկեր ունեմ՝ համակարգչային դասեր էր անցկացնում (մասնավոր): Այս պահին 10 սովորող ունի, որից 2-ը 10-րդ դասարանի աշակերտներ են, 4-ը՝ նոտարական գրասենյակի աշխատողներ եւ մյուս 4-ն էլ՝ պետական այլ աշխատակիցներ: Մինչ այդ դասերը նրանք միայն «շառիկ» էին գլորում ու փասիանս բացում:
Կամ էլ՝ ոստիկանները եւ հարկայինները սկսել են նեղել նաեւ «հարուստներին»: Թեեւ խոսքը չի վերաբերվում գերմանացուն կամ սեւամորթին, բայց որոշները ինչ-որ «սսկված» են ման գալիս:
Դիտարկում երկրորդ. ՕԵԿ-ի մասին խոսելուց հետո նույնիսկ բերանը «պերեկիսով» ողողելը չի օգնի: Իսկ համակարգչի ստեղնաշարով գրելուց այդ ստեղնաշարը կարելի է դնել ժանտախտի ու սիբիրախտի կողքին (դրա համար էլ այս տողերը գրում եմ ինտերնետ ակումբից՝ զգուշացնելով այդ ակումբի աշխատակցին): Գուցե կոպիտ է հնչում, սակայն քաղաքական պոռնկությունն էլ է պոռնկություն:
Վերջին դիտարկմանդ վերաբերյալ. ինքս չեմ կարողացել մասնակցել, սակայն Ա1-ից որոշ մանրամասների հետ ծանոթացա: Իրո՞ք հարյուր հազար մարդ կար… Ոչ թե կասկածում եմ, այլ՝ պարզապես հարցնում:
Դե չե՛ք թողնում էլի, որ կառավարական դասախոսությունները սահուն անցնեն…