Այս նամակը մեջբերում եմ «Առավոտ» օրաթերթից: Նամակի հեղինակը՝ լրագրող ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆը այն վերնագրել է այսպես՝ Սիրուշոյի «չուզողներից» մինչեւ «Հուդամասոններ»: Բնօրինակը ընթերցեք այս էջում:
Ինչքան հասկացաք վերնագրից, խոսքը գնում է նաեւ… մեր բլոգի մասին: Այդ մասերը ինքս ներկայացնում եմ՝ հաստ տառաձեւով (bolded):
Սիրելի Տաթեւիկ (ինձ թույլ եմ տալիս այսպես դիմել, թեեւ մենք մոտիկ ծանոթներ չենք, բայց ճանաչում եւ հարգում եմ քեզ որպես գործընկերոջ, իր համոզմունքներն ունեցող պրոֆեսիոնալի)։ Այս նամակով կուզենայի իմ կարծիքը կիսել անցած կիրակի՝ հունիսի 1-ին «360 աստիճան» ծրագրով քո ներկայացրած նյութի մասին:
Նախաբանից հետեւում էր, որ նյութը այն մասին է, թե ինչ-որ հայեր ջանքեր են գործադրել, որ Սիրուշոն լավ տեղ չգրավի «Եվրատեսիլում»: Հետաքրքրված սկսեցի լսել՝ ովքե՞ր են նրանք: Ոչ մեկը հրապարակավ նման հայտարարություն չի արել, որեւէ թերթ («ՀՀՇ -ական», թե այլ) այդ մասին չի գրել, եթե գրած լիներ՝ քո ռեպորտաժն անշուշտ դրանք կմեջբերեր: Պարզվում է, ինչ-որ մեկը այդ մասին ասել է ինտերնետ-ֆորումում, թե բլոգում: Ու, դատելով քո մեջբերած հատվածներից, այդ սուբյեկտը Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրներից է. այն ջահելներից, որոնք աչքի են ընկնում ծայրահեղ ակտիվությամբ (նամակներ է ուղարկում «ամբողջ սփյուռքին»՝ երեք լեզուներով): Ահա, ինչ-որ ջահելներ, ինչ-որ բլոգում բանավիճել են, ու նրանցից ոմանք փորձել են հանդարտեցնել այդ տաքգլխին: Սրանից հետո սկսվում են քո ռեպորտաժի այն մասերը, որոնք հարցեր են հարուցում: Ռեպորտաժը, մեղմ ասած, քննադատում է Տեր-Պետրոսյանի շարժումը եւ անձամբ նախկին նախագահին, այնպիսի տպավորություն ստեղծելով, թե հիշյալ երիտասարդը գործել է վերջիններիս ուղղակի ցուցումով: Ինչը ոչ մի կերպ չէր հետեւում նյութից:
Սակայն նյութը սրանով չի ավարտվում, քո ռեպորտաժի երկրորդ մասում երեւում են արդեն Սիրուշոյի հետ որեւէ կապ չունեցող պատկերներ: Նախ՝ հատված «Հայոց Աշխարհ» թերթից՝ այն մասին, թե Տեր-Պետրոսյանը ինչ-որ կասկածելի ուկրաինացու հետ է հանդիպել, եւ նրանք քննարկել են Հայաստանն ապակայունացնելու ծրագիր: Իսկ հետո սկսվեց ամենահետաքրքիրը, պարզվեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչ այն է՝ կապված է, ոչ այն է՝ փող է ստանում «հուդամասոններից»: Այսինքն, պետք է ենթադրել՝ միջազգային սիոնիստական կազմակերպություններից. ըստ երեւույթին, դու այն ոչ սակավաթիվ մարդկանցից ես, ովքեր հավատում են, թե աշխարհի բոլոր չարիքները (կամ առնվազն բոլոր հակահայկական երեւույթները) հրեաներից են գալիս, քո տերմինով՝ «հուդամասոններից», եւ հակառակը՝ «հուդամասոնների» հետ շփվելը, անկասկած, սխալ քայլ է (ես այդ կարծիքին չեմ, սակայն հարգում եմ քո համոզմունքը): Ճիշտ է, դարձյալ քո նյութում չկա որեւէ ապացույց, թե նախկին նախագահը այդպիսի կապեր ունի, բացառութամբ Իսրայելի դրոշից՝ նկարահանված Ազատության հրապարակում Տեր-Պետրոսյանի միտինգներից մեկի ժամանակ: Այստեղ ես պետք է ավելացնեմ իմ ընկերների տեղեկություններն այն մասին, որ Իսրայելի դրոշն Ազատության հրապարակ բերելը ոչ այլ ինչ էր, քան «Հայլուրի» սադրանքը, այդ դրոշն այնտեղ եղել է մի քանի րոպե միայն, որպեսզի «Հայլուրը» հասցնի նկարել ու հետո հաճախակի ցույց տալ: Ես հակված եմ հավատալ այդ տեղեկությանը՝ ոչ միայն որովհետեւ իմ հիշյալ ընկերներին ավելի եմ հավատում, քան թերթերին, այլեւ՝ որովհետեւ դա շատ նման է «Հայլուրի» աշխատաոճին, առնվազն այն օրերին:
Ամփոփելով կասեմ, որ իմ՝ հեռուստադիտողի տպավորությամբ, քո նյութի նպատակը ոչ թե մեր Սիրուշոյին վատը կամեցողներին դատապարտելն էր (նյութի կեսից ավելին այդ մասին չէր), այլ Լեւոն Տեր-Պետրոսյանին վատաբանելը: Ընդսմին, առավել ցավալին Տեր-Պետրոսյանի պարանման ծռմռվելը Սիրուշոյի բելգրադյան պարին հերթագայելը չէ, ինչը հակակրանք առաջացնելու դասական «պրիոմ» է: Առավել վատն այն է, որ այդ ռեպորտաժը կարծես ելնում է այն հավատից, թե նրա ունկնդիրները անքան ոչ խոր մարդիկ են, որ կհավատան ներկայացած անապացույց խոսքերին ու պատկերներին: Կներես, եթե ակամայից վիրավորում եմ քո հայրենասիրական զգացումները, բայց սա իմ՝ հեռուստադիտողի տպավորությունն է: Ես շատ կուզենամ, որ այդ տպավորությունը փարատվի, այդ պատճառով ակնկալում եմ ի պատասխան այս նամակի ստանալ բացատրությունը հետեւյալ հարցերի.
1. Ո՞րն է այն կայքի հասցեն, որտեղ գտնվում էր այդ չարաբաստիկ բլոգը (ֆորումը): Քո ռեպորտաժում հնչեց միայն «ՀՀՇ-ական կայք» արտահայտությունը, եւ մի ակնթարթ երեւաց «Ա1+»-ի հասցեն, արդյո՞ք այդ կայքը ինչ-որ առնչություն ունի այդ տաքգլուխ հիմարի ասածների հետ: Ի՞նչ է այդ «հակասիրուշո» սուբյեկտի անունը. ես էլ կուզենայի մտնել նրա բլոգը ու նրան մի քանի քաղցր խոսք ասել:
2. Ունե՞ս, արդյոք, ապացույց, որ այդ հիմար սուբյեկտը գոնե ինչ-որ առնչություն ունի Լեւոն Տեր-Պետրոսյանի կամ նրա շրջապատի հետ: Քո ռեպորտաժը ուղղակի կերպով մեղադրում է Տեր-Պետրոսյանին ու նրա շրջապատին՝ Սիրուշոյի դեմ քարոզարշավ սկսելու մեջ, եւ նրանց դնում թուրքական «Գորշ գայլերի» կողքին (համաձայնիր, լուրջ մեղադրանք է երկրի ղեկավար եղած ու նորից դրան հավակնող մեկի հասցեին): Իսկ եթե դու գտնում ես, թե բլոգի հերոսի՝ Տեր-Պետրոսյանի համակիր լինելն արդեն նման մեղադրանքի հիմք է, ապա ստացվում է, որ իրավացի են նրանք, ովքեր գտնում են, թե անցյալ շաբաթ Արսեն Խառատյանին ծեծած ստահակները գործել են Սերժ Սարգսյանի ուղղակի ցուցումով: Ապացույցի տրամաբանությունը նույնն է:
3. Վերջապես, «հուդամասոնների» մասին, որոնք, դատելով քո ռեպորտաժից, չարիքի աղբյուր են։ Մինչ դու ապացույց չես բերել Լեւոն Տեր-Պետրոսյանի ու «հուդամասոնների» կապի մասին, անցյալ շաբաթ` մայիսի 29-ին, նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպեց երկու խիստ բարձրաստիճան «հուդամասոնների»՝ Ամերիկայի հրեական կոմիտեի ներկայացուցիչներ Փիթեր Ռոզենբլատի ու Բերրի Ջեյտոբսի հետ։ Ես չեմ պնդում, թե հանդիպման ժամանակ քննարկվել է այն հարցը, թե որքան պետք է վճարեն այդ «հուդամասոնները» Ղարաբաղը ծախելու համար (իսկ «հուդամասոնների» հարցում քո կարծիքները կիսող որոշ մարդիկ այդպես են ասում)։ Բայց հուսով եմ, որ որպես սկզբունքային լրագրող, դու չես վախենա այս հարցը բարձրացնել, որպեսզի չասեն, թե նախագահ Սերժ Սարգսյանը քո քննադատությունից վեր է:
Հուսով եմ, որ կարողացա ցույց տալ, թե նամակիս նպատակը այս կամ այն գործչին պաշտպանելը կամ վատաբանելը չէ, այլ մեր լրագրողական ընդհանուր գործի շահը: Մեր գործը, ըստ իս, այն է, որ մենք մեր սիրելի ժողովրդին մատուցենք միայն բարձրարժեք ու հավաստի տեղեկատվություն ու մեկնաբանություններ։ Ընդ որում, անհրաժեշտ է, որ Հանրայինը այդ գործում լինի առաջատար:
Հարգանքներով՝ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ լրագրող
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Բաց նամակներ | 3 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Բաց նամակ Տաթեւիկ Նալբանդյանին:
Իբր փակ նամակին պատասխանե՞ց:
Է.որ բան չկա պատասխանելու ինչ՞
պատասխանի էս մեր աղջիկը:
Նրա գործը ծրագիր լցնելն է, դե նա էլ լցրել է:
Ասել են լից,դե նա էլ լցրել է...ինչոր բանի
համար,ինչվոր մեկի տակը…
ՈՒ դեռ էլի լցնելու է (Միայն թե չասեք որտեղ՞)
Կարծում եմ, արդեն արժե անցնել «լուրջ թեմաների» քննարկամանը: Թե չէ, Ժոժոբան խաղ է դնում, բայց այն էլ չի բացվում
Ինչ վերաբերվում է վերոհիշյալ հոդվածին, ապա ասեմ, որ այն կարդացել էի «Առավոտ» թերթում `հրապարակման օրը: Եվ ունեի առարկություններ, բայց դե տեղ չկար առարկելու:
Երեւի սա այն եզակի դեպքերից է, որ ես ու Ժոժոբան համամիտ ենք: Այս հոդվածագիրը ոչ մի իրավունք չունի այդ բոյկոտի կոչ անող անձնավորությանը անվանել «տաքգլուխ հիմար: Այնպես որ, այլեւս` այս հոդվածից հետո, խնդիրը ոչ թե Տաթեիկի ռեպորտաժն է, որը մեր բլոգը անվանել է «ՀՀՇ-ական» եւ էլ ինչեր, այլ այն, որ այս հոդվածագիրը վիրավորում է մի մարդու, որին չի ճանաչում:
Կարծում եմ համաձայն եք, որ իրավուն չունի:
Հ.Գ. ԻՍկ այն, որ Տաթեիկը այս բլոգը անվանել է «ՀՀՇ-ական», կարծում եմ ապացուցում է, որ այս իշխանությունները այդպես էլ մինչեւ հիմա մնում են: Այն, որ ՀՀՇ-ն մնում է նրանց միակ եւ վտանգավոր ախոյանը: Պատահական չէ, որ Տեր-Պետրոսյանին անվանում են «ՀՀՇ-ի առաջնորդ» եւ «կնքահայր» (մոռանալով,որ ՀՀՇ-ն Լևոնը չի ստեղծել, Ղարաբաղ կոմիտեի անդամենրին են անվանազրկում, երբ իրենց առաջնորդները մեծ ջանքեր էին գործադրում ՀՀՇ մտնելու համար), Հանրահավաքի հարյուր հազարավոր մարդկանց անվանում են «ՀՀՇ-ականներ», ընդդիմադիր մամուլը «ՀՀՇ-ական» (երբ միայն «Հայք» օրաթերթն է համարվում ՀՀՇ-ի պաշտոնաթերթը) , բլոգը եւս անվանեցին «ՀՀՇ-ական» (համոզված եմ, որ այս բլոգի,համենայն դեպս ակտիվ անդամներից ոչ մեկս էլ կուսակցական չենք)…
Հ.Գ._2 Իսկ այդ կոչը կարծեմ տարածել է Արա Արաբյանի բլոգը:
Իկս Արա Արաբյանը ,որքան ծանոթ եմ նրան` իր մեկնաբանություններից, (տարբեր բլոգերում), շատ կիրթ անձնավորություն է:
Հ.Գ._3 ԵՎ ասեմ, որ վերջերս այնքան «մարդիկ» են 88-ի Ազգային-Ազատագրական պայքարի զարթոնքը նսեմացնում եւ վիրավորում, որ ես ակամայից շատ վատ եմ զգում: Մի՞ թե կարելի է այն շարժում, որը ծնեց «ազա’տ,անկա’խ Հայաստան», այժմ նսեմացնել ու հավասարեցնել զրոյի:
09-06-08 • 20:36 PM
էս ինչ ապուշություն էր՞
ոչ հարգելի ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ, այդ հայտարարությունն ես չեմ արել, բայց դու քո վրա շատ բան չես վերցնում այդ մարդուն «հիմար սուբյեկտ» անվանելով՞
Հաստատ համոզված եմ, որ դու չես մտնի այս բլոգ, եվ չես պատասխանի ինձ, բայց շատ լավ պետք է որ իմանաս, որ քեզ ոչ ոք նման իրավունք չի տվել նման որակում տալու.
Կրկնում եմ, հայտարարությունն ես չեմ արել, եվ հավանաբար ես նույնիսկ դրան դեմ եմ եղել /լավ չեմ հիշում, եթե հետաքրքիր է կարող ես մտնել նայել համապատասխան պոստը/, բայց եթե քո պես լրագրողը չի կարող մարսել այն գաղափարը, որ մարդը կարող է ունենալ իր հայացքները, եվ ինչու ոչ նույնիսկ դրանք քարոզել /եթե նույնիսկ դրանք այնքան էլ ճիշտ չեն/, ապա «գրոշ տեբե ցենա»՝ անկախ նրանից ընդիմադիր ես դու, թե դիմադիր. Մեկ է, քո մեջ դեռեւս համառ նստած է Ընդհանուր կարծիք ունենալու գաղափարը.
Ինչքան էլ ուզում ես, գոռա, գոչա, որ դու ազատ ես, մեկա հոգով դու դեռ կապանքների մեջ ես.
Եվ վերջում, չեմ պատասխանում քեզ «նման կերպ» միայն այն պատճառով, որ այստեղ ընդունված չէ անցնել անձնական վիրավորանքների.
Պ.ս. միշտ ասել եմ, 2-րդ ամենահին մասնագիտության տեր մարդկանց ավելի շատ եմ զզվում, քանց առաջիններից՝ նույնիսկ եթե նրանք ցիրկի դեմն են կանգնում.