Մայրաքաղաքի դպրոցականներն ընտրել են Երևանի յոթ հրաշալիքները:
Ըստ դպրոցականների շրջանում արված մրցույթի արդյունքների Երևանի յոթ տեսարժան վայրեր են ճանաչվել՝
• Մատենադարան
• Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենք
• Հանրապետության հրապարակ
• Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր
• Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
• «Կասկադ» ճարտարապետական համալիր
• Սասունցի Դավթի հուշարձան:
Երևանի պոտենցիալ հրաշալիքների թվում մրցույթի մասնակից- դպրոցականները նշել են նաև քաղաքապետարանի շենքը, Երևանի սիրունատես աղջիկներին, 114-ամյա թթենին:
Մի հաղթվիր չարիցը’այլ բարիովը հաղթիր չարին:
Գրառման հեղինակ՝ Ազիան | Բաժինը՝ Հասարակություն | 10 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ամատունի, կներես, ուղղակի չդիմացա, որ չասեմ:
Լսեք, հարգելիներս, բայց ախր ինչքան ԱՆՏԱՆԵԼԻ է այստեղ. բոլորովդ այն աստիճան եք քաղաքանակացվել, որ, հավանաբար, աղոթելիս (տանը կամ եկեղեցում) մենակ Լեւոնի վերադարձն եք Աստծուց խնդրում:
Եղբայր, չի կարելի, չէ՞. մենակ Ամատունին է աչքիս մեկ-մեկ հեռանում այդ թեմայից, բայց դե ինչ… մեկ է ոչ ոքի դա հետաքրքիր չէ: Օրինակ, այս թեման՝ ինքը գրեց, ինքը մեկնաբանեց, բայց դե Փիլիսոփայի պե՞տքն էր (կամ մնացածի):
Առաջարկեցի` եկեք խմենք. այնպես հակադարձեցին, ոնց որ համասեռամոլության առաջարկ արած լինեի: Դուք, բացի քաղաքականությունից ուրիշ բանի մասին գոնե մտածո՞ւմ եք (ձեր առօրյա հոգսերից բացի):
Օրինակ, կարելի էր քննարկել շաբաթ օրվա Հ2-ի հեռուստաֆիլմը. այն երբ սկսվեց նուդիզմով, հետո շատ մեղմ անցավ մաստուրբացիայի, ֆետիշիզմի ու էկսգիբիզիոնիզմի գովերգի, իսկ վերջում էլ` սեքսոտ խաղերից (օրալ-անալ` էս մեկը նույնիսկ ջահել ժամանակ չէր տեսել) թեթեւ անցում արին դեպի ինցեստի… դրանից հետո փոխեցի ալիքը…
Նույնիկս գլխավերեւումս կախած Անջելինա Ջոլիի պոստերը ամոթից քրտնել էր: իսկ ի՜նչ հոգեբանական ելեւէջ էր որոշել տալ Ռեժիստրը իր ֆիլմին… «Դիկայա Օրխիդեյան» կողքը կլացեր…
Դե, իհարկե, սա ձեզ հետաքրքիր չի, լավագույն դեպքում դուք հավանաբար ձեռի հետ մեկ-մեկ պորնոսայթ բացեք, ու դրանով բավարարվեք:
Լավ, սա էլ ձեզ հետաքրքիր չի, եկեք խոսենք ուրիշ թեմաներից, չնայած շատ եմ կասկածում, որ դուք ընդհանրապես ուրիշ թեմաներով հետաքրքրվում եք: Օրինակ, վերջերս ինետում կարդացի, որ եթե մարդը ընկել է ցնցումների մեջ, ապա հարկավոր չէ ձեռը ընկած «զիբիլը» կոխել նրա բերանը: Կամ, եթե մարդու կոկորդը-շնչափողը բան է թռել, հարկավոր չէ խբել նրա մեջքին:
Սա էլ հո պե՞տք է հետաքրքրի կայքի բժշկական անձնակազմին:
Դժվար թե :-(
Jojoba, ասեմ, որ մասնագիտական եզրույթները բավականին ճիշտ ես գրում: Ոչ բժիշկները 99,99 տոկոս դեպքերում էպիլեպտիկ նոպային ցնցումներ չեն ասում, կամ կոկորդը-շնչափողը երբեւիցե չեն ասի: Կասեն կամ կոկորդ կամ շնչափող կամ էլ շնչափող-կոկորդ: Զարմանալի չէ՞: Վստահ եմ, որ «կարդանի» կամ «շիտոկ-պրիբորի» հայերեն տարբերակները չես կարող ասել:
Ո՞նց ես ընտրել Ա.Մելիքյանին, եթե ասում էիր, որ ՀՀ քաղաքացի չես:
Ափսոս. այդ ֆիլմը չեմ տեսել, թե չէ մեծ հաճույքով կքննարկեի:
>>ձեռը ընկած «զիբիլը» կոխել նրա բերանը
Դիպուկ է գրված: Չէ, էդ ֆիլմը զուր ես դիտել, եղբայր:
Ֆուտբոլից ինչո՞ւ չեք խոսում: Օրինակ`այսօր Նիդեռլանդներ-Իտալիա: Ո՜նց եմ նայելու…
Ոչ բժիշկները 99,99 տոկոս դեպքերում էպիլեպտիկ նոպային ցնցումներ չեն ասում, կամ կոկորդը-շնչափողը երբեւիցե չեն ասի: Կասեն կամ կոկորդ կամ շնչափող կամ էլ շնչափող-կոկորդ
է՜հ, հիմա ի՞նչ՝ սկսենք բժշկագիտական քննարկումնե՞ր:
Իսկ ո՞վ ասեց «էպիլեպտիկ նոպա». մարդը ցնցումների մեջ կարող է ընկնել միայն էպիլեպսիայի դեպքո՞ւմ
Իսկ կոկորդ-շնչափողը գրեցի մի նպատակով, որ հետո չհակադարձեք, թե «կոկորդի» դեպքում նման ռեակցիա չի լինի: Այդ պատճառով էլ ավելացրեցի նաեւ «շնչափողը»: Բայց դե, մեզ մոտ ընդունված է ասել «Կոկորդս բան թռավ»:
Լավ, հիմա սա էական չի: Եթե ցանկություն ունես փսիխոանալիզ անելու՝ դեմ չեմ, բայց դե, ինչպես միշտ, Ադմինը եվ փիլիսոնան կըմբոստանան.
Ո՞նց ես ընտրել Ա.Մելիքյանին, եթե ասում էիր, որ ՀՀ քաղաքացի չես:
Ինչո՞ւ քո մոտ կասկած չհարուցեց Միլիքյանին ընտրելը, այլ ՀՀ քաղաքացի լինելս. երեւի թե շատ շատերիդ համար գաղտնիք չէ, որ ՀՀ-ի բնակիչների մի մասը ունի երկքաղաքացիություն:
Այ, դա արդեն 2-րդ հարցն է, թե ինչքան երկար կարելի է 2 անձնագիրդ վավեր պահել՝ օրենքը, կարծեմ ընդունված չէ, կամ առնվազն լրիվ հստակեցված չէ:
Լավ, սա էլ էական չէ:
Ինչ վերաբերվում է ֆիլմին, ապա դա միայն վատ օրինակ էր, իսկ ֆիլմը իրականում լրիվ անկապություն էր:
>>ձեռը ընկած «զիբիլը» կոխել նրա բերանը
Իսկ դու, որպես սկսնակ բժիշկ ինչպե՞ս ես կարծում՝ արժի՞ ցնցումների մեջ ընկած մարդու բերանը ԲԱՆ մտցնել, եւ ինչո՞ւ:
Ժոժոբ, եթե գոնե ինձ չես հարգում, ապա գոնե հարգիր մեծն փիլիսոփաներ Վոլֆգանգ Գյոթեին, Ժան Ժակ Ռուսսոյին, Վոլտերին, Մարկ Տվենին, Պլատոնին, Դավիթ Անհաղթին, Արիստոտելին, Եզնիկ Կողբացուն եւ մյուս փիլիսոփաներին, եւ փիլիսոփա բառը մեծատառով գրիր...
Jojoba.
>>>միշտ Ադմինը եվ փիլիսոնան կըմբոստանան
Ու առանց տառային այլեւայլությունների, խնդրում եմ:
Jojoba.
>>>միշտ Ադմինը եվ փիլիսոնան կըմբոստանան
(Ամատունու այս ոճը դուրս շատ եկավ):
Նաեւ, ինչո՞ւ ես իմ անունից եզրահանգումներ անում:
Ես գոնե իմ անունից ասեմ, որ չեմ ըմբոստանա: Սկսնա ջան, ինչ ուզում ես արա…
Ու առանց տառային այլեւայլությունների, խնդրում եմ:
էլ ո՞վ խոսա ...
Ժոժոբ
Սկսնա
Ես գոնե, լրիվ վերսիան եմ աղավաղում, իսկ դո՞ւ
Ես հո չե՞մ ասում «Փիլո»:
ապա գոնե հարգիր մեծն փիլիսոփաներ Վոլֆգանգ Գյոթեին, Ժան Ժակ Ռուսսոյին, Վոլտերին, Մարկ Տվենին, Պլատոնին, Դավիթ Անհաղթին, Արիստոտելին
Ինչ էլ շատ են… բոլորին պիտի հիշե՞մ:
Ես նույնիսկ մեր առաջին սմենի տղերքի անունները չեմ հիշում, իսկ դու նրանցից որոշներին անգամ ազգանունով գիտես: Մալադեց… հիմա հասկանում եմ, թե ինչու փիլիսոփա դառնալու համար առնվազն 4-5 տարի է պետք:
»»»ապա գոնե հարգիր մեծն փիլիսոփաներ Վոլֆգանգ Գյոթեին, Ժան Ժակ Ռուսսոյին, Վոլտերին, Մարկ Տվենին, Պլատոնին, Դավիթ Անհաղթին, Արիստոտելին
Յա՞
Մարկ Տվեն էլ է ձերոնցից եղել՞. բա ես ինչո՞ւ գիտեի, որ նա ռենեսանսի ժամանակաշրջանի նկարիչ է…
Հա, դե… ոնց մեր ընտրությունների ժամանակ, ով հասնում էր ասում էր՝ Վ. Սարգսյանը հոգով իրենց հետ է, եւ իրենց շատ գնահատել է… դուք էլ Մ.Տվենին սարքեցիք փիլիսոփա:
Ինչի սենց քչություն է անո՞ւմ:
08-06-08 • 17:50 PM
8-րդ հրաշալիքը հաստատ մեր որոշ պատգամավորներն են, որոնց հմտությունները կարելի է գրանցել ԳԻՆԵՍԻ գրքում: