Թե ինչպե՞ս է աշխատում մեր մաքսատունը, եւ որտե՞ղ ենք մենք ապրում

Հոդվածն իմը չէ, բայց գրված է ինձ շատ-շատ մոտիկ մարդու կողմից, ես իրա ցա՜վը տանեմ…

Նամակս հասցեագրում եմ, մաքսային եվ հարկային համակարգում որեւէ բան փոխելու հնարավորություն ունեցող բոլոր լավ տղերքին

Ցանկանում եմ ձեզ հետ կիսվել ՀՀ տնտեսական մարտավարության մասին՝ մաքսային ոլորտում:

Հավատցած եմ, որ շատ-շատերն են տեսել, թե ինչպես նորընտիր նախագահը մի քանի անգամ կոպիտ ասած «թուք ու մուր» տվեց մաքսային համակարգի աշխատակիցներին (այն էլ՝ եթերով), թե ինչպես էր մի նորաթուխ երիտասարդ մաքսավոր վախից քիչ մնում տակը աներ… երբ ամենազոր նախագահն մի քանի հարց տվեց, որի պատասխանը նա բնավ չգիտեր ...

Մի խոսքով, հավանաբար շատ-շատերը մտածեցին, որ հիմա արդեն մաքսատան աշխատակիցները կսկսեն ավելի բարեխիղճ աշխատել, օրենքները կսկսեն աշխատել, եվ միգուցե լոխ լավ լինի…

Չեմ կարող պնդել հակառակը, միայն կասեմ, թե ինչին ես ինքս եմ տեղյակ եւ ինչի հետ անձամբ ես եմ շփվել:

Գաղտնիք չէ, որ շուկայական առեւտրում ընդգրկված է մեր հասարակության ոչ ամենափոքր զանգվածը: Սա միգուցե այն բիզնեսներից մեկն է, որը լրիվ մոնոպոլիզացված չէ:

Այսինք, անհատը, ռուսները այս մասսայնին անվանում են «չելնոկներ«, կարող է գնալ արտասահման (կամ գոնե Վրաստան. օր.՝ Լիլոյի շուկա) գնել իր իսկ փողերով ապրանք, տեղափոխել ՀՀ եւ վաճառել շուկայում: Լավ, գիտենք, որ վերջին 2 օղակը, կարելի է ասել, որ մասնավորացված է: Քչերն են վաճառում տնից (հիմնականում օլիգարխների պատկանող շուկաներում), իսկ տեղափոխել ինքնուրույն հաճախ ձեռ չի տալիս (հիմնականում այն պատճառով, որ ՀՀ մաքսատան աշխատողները կարող են կլպել մինչեւ վերջին կոպեկը): Գիտեմ, որ շատերդ կասեք, որ փոքր խմբաքանակներով ուղարկելը ձեռնտու չէ, որ տեղափոխումը ավելի թանկ է նստում, եւ այլն: Հավատացեք, դա չէ պատճառը, այլ այն, որ մարդկանց ձեռնտու չէ ինքնուրույն կատարել մաքսազերծումը վերոնշյալ պատճառներից ելնելով: Արդյունքում, մաքսային կառույցների հովանավորությամբ ստեղծված կազմակերպություններն էլ հենց զբաղվում են ապրանքների տեղափոխությամբ:

Հիմա վերադառնանք մեր նորընտիր նախագահին: Նրա «եթերային» դռդռացնելուց հետո միայնգամից թանկացավ 1 կգ ապրանքի մաքսազերծման ծախսերը. հուսով եմ կարիք չկա բացատրելու, թե ո՞ւմ գրպանից է դա դուրս գալիս (իմ եւ քո, մեր նմանների գրպանից) եւ ո՞ւր է մտնելու…

Առեւտրականը կփորձի բարձրացնել գինը, հաճախ նույնիսկ ապրանքաշրջանառության ակնման հաշվին, բայց մեկ է, իր նախկին հավելյալ արժեքից չզրկվելու շորշոփով կփորձի մաքառել ՝ հույս ունենալով, որ գինը բաձրացնելով, կարող է ունենալ նախկին եկամուտը՝ ամսվա կտրվածքով: Հավանաբար այդպես չի ստացվի:

Մի խոսքով, մենք, ՀՀ-ի հասարակ բնակիչներս ստիպված կլինենք ոչ միայն թանկ արժեքով գնել սնունդ, քանի որ ինչպես սիրում են ասել մեր պաշտոնյաները ամբողջ աշխարհում թանկացումներ են, այլեւ թանկ գնել հագուստ եվ կենցաղային այլ ապրանքներ, քանի որ թուրքիայում կամ էմիրություններում հայաստանյան ընտրություններից հետ գնային կտրուկ թանկացումներ գնացին.

Իսկ հիմա եկեք վերադառնանք, մի քանի «ճարպիկների», որոնք կփորձեն շրջանցել Սերժ դյադյանին իր օրենսդրական դաշտով:

Ենթադրենք, ձեր զառամյալ տատիկն ապրում է ԱՄՆ-ում, կամ ասենք Չինաստանի «համայնքային հանրապությունում», եւ նա որոշում է ձեզ նվեր անել Մոզամբիկի անկախության օրվա կապակցությամբ՝ ասենք, երկկասետանի մագնիտաֆոն:

Հավանաբար ձեր տատիկի ամուսինը վախտին եղել է խոպանչի Ռուսաստանում, հակառակ դեպքում նման ընտրություն չէր անի (մի ժամանակ ամեն մի իրեն հարգող խոփանչի արձակուրդներին տուն գալիս անպայման պետք է բերել կամ երկկասետանի մագնիտոֆոն, կամ գոնե մի կասետանի, բայց անպայման վրան պետք է լիներ «ցվետամուզիկա»wink:

Լավ, վերադառնանք մեր տատիկին: Տատիկը ի՞նչ պետք է անի`պետք է գնա փոստային բաժանմունք եւ ուղղարկի Հայաստան: (Ենթադրենք, որ տատիկը մի քիչ «բլնգյած» է, եւ տեղյակ չէ բեռնափոխադրումներով զբաղվող մասնավոր հայկական ֆիրմաների մասին): Ո՞ւր նա կգնա՝ կամ իրենց երկրի փոստային կառույց, կամ էլ պետք է օգտվի էքսպրես բեռնափոխդրումներով զբաղվող համաշխարհային գիգատներից (DHL, FEDEX ...): Աստված մի արասցե, եթե նա դիմի այս վերջիններին:

Այ, այստեղից էլ հենց սկսվում են ձեր խնդիրները:

6-30 օր հետո դուք կստանաք ձեր ապրանքը, ձեզ կզանգահարեն եվ կասեն, որ դուք ունեն ծանրոց, միգուցե եւ բերեն ձեր հաշիվ-ապրանքագիրը (invoice) տուն, բայց սա միայն սկիզբն է: Դուք պետք է ստիպված լինեք գնալ Զվարթնոց կարգո (որը, եթե չգիտեք, գտնվում է քաղաքից դուրս… ուր ոչ մի տրանսպորտ չի գնում… կամ մեքենայով, կամ էլ ոտքով 3-5 կմ): Ձեզ այնտեղ հենց մուտքի մոտ կդիմավորեն սիրալիր երիտասարդներ, եւ տեսնելով անծանոթ դեմք, կառաջարկել օգնել ձեզ մաքսազերծել ձեր ապրանքը:

Լավ, գլուխներդ չտանեմ այս անկապ հեքիաթով, ասեմ, որ դուք ոչ մի դեպքում չեք ավարտի ձեր «առաքելությունը» մեկ օրվա ընթացքում: Մինիմում երկու օր, եւ մինիմում 15 հազարից ոչ պակաս:

Կհարցնեք՝ ինչ՞ու: Բացատրեմ. եթե invoice-ի մեջ նշված է ապրանքի գինը, ապա ձեր բախտ կբերի, քանի որ հաշվարկային կլինի այդ գինը: Հակառակ դեպքում, դուք կըմբոխշեք այդ ապրանքի ՀՀ-ում գինը +10-25%:

Եթե նշված է ուղարկման ծախսերը, ապա ձեր բախտը երկրորդ անգամ կբերի, քանի որ մասքավորի մոտ գտնվում է մի աղյուսակ, որով հավանաբար հաշվում է՝ օդանավի գնից ելնելով, կամ էլ այդ աղյուսակը կազմված է հոգեկան հիվանդի կողմից:
Օրինակ, ասեմ, որ 300-400 գրամ կշռով կոմպյուտերի վիդիոկարտան, որը ես հիմարություն արեցի՝ գրել էի ինտերնետից 68 դոլլարով (with free dhl shippping), որը «հիմար» չինացիները ինձ օգնելու նպատակով գրանցել էին որպես ՆՎԵՐ (նման ձեւակերպման դեպքում երկրների 99%-ում ազատվում ես բոլոր հարկային մուծումներից, եւ հատուկ այդ նպատակով չէր նշվել գինը), ինձ վրա նստեց… ոչ ավել, ոչ պակաս քան… համակարչի գին:

Մաքսավորը խելոք հայացքով նայեց ինձ, ապա իր աղյուսակը եւ գյուտ արեց՝ Չինաստանից Երեվան ուղարկելը արժե 70 դոլար (լավ է, որ նա չգիտեր, որ դա ուղարկված է ԴՀԼ-ով, թե չէ մի հատ էլ 0 կավելացներ): Իմ բոլոր պնդումները, որ դա գնվել է with free shippping, նրան ոչինչ չասեց: Ապրանքի գինը հաշվարկվեց ու հասցվեց 120դոլարի:

Արդյունքում ես վճարեցի՝
• 6-7 հազար սպասարկման համար (սա վճարվում է ամեն դեպքում)
• պլյուս 20 տոկոս 120+70 դոլարից. (ավելացած արժեքի հարկ), որը կազմեց մոտ 18 հազար:

Եվ այս ամենը կատարվեց 2 աշխատանքային օրվա ընթացքում, եվ երկու անգամ գնալ-գալով…

Նման փորձության առաջ ես կանգնեցի, երբ չկարողացա համոզել ինձնից հիմար ընկերոջս՝ չկատարել նմանատիպ հիմար քայլ:

Չինական հեռախոսը՝ գնված 150 դոլարով, եւ կրկին ուղարկված ԴՀԼ-ով՝ ձրի: Այս անգամ նշված էր ապրանքի գինը, եւ նշված էր դոլարով, free shippping:

Արդյունքում՝ նույն պատմությունը, միայն ապրանքի գինը չփոխվեց. free shippping Հայաստանում չի հասկացվում, երբ իրենց մոտ հստակ գրված է, որ ուղարկելը արժե 70 դոլար:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

1. Երբեք մի՛ օգտվեք DHL, FEDEX կամ նման կառույցների ծառայությունից, եթե որոշել եք որեւէ բան գնել եվ ուղարկել Հայաստան:

2. Անպայման խնդրեք, որ նշվի ապրանքի գինը եւ ուղարկման ծախսերը:

3. Հնարավորության դեպքում փորձեք ուղարկել հասարակ փոստով, սակայն սա հղի է կա անաապահովության ռիսկով: Անձամբ իմ դեպքում, միշտ ստանում եմ բացված ծրարներ, լավագույն դեպքում հետո վրայից «սկոտչով» կպցրած: Նույն չինացիները խորհուրդ չեն տալիս դա անել, քանի որ իրենց ասելով, հենց իրենց երկրում դա չի համարվում անվտանգ (բա որ իմանան մեր մոտ ինչե՜ր են լինում): Բայց, իմ տվյալներով, այդ դեպքում հարակավոր չէ գնալ կարգո, եւ հաճախ հարցն ավելի հեշտ է լուծվում:

Հ.Գ. DHL եվ FEDEX կազմակերպության աշխատակիցների հետ հեռախոսային զրույցների ժամանակ եղան որոշ ճշգրտումներ: Հավելյալ արժեքի հարկը գանձվում է այն ապրանքից, որը գերազանցում է 100 ԱՄՆ դոլարը (DHL-ում այսպես ասեցին) կամ 50000 ՀՀ դրամը (ըստ Ֆեդեքսի տեղեկատվություն).

Ինչպես ինձ ասեցին, ամեն դեպքում իրենք կարգոյից ապրանք չեն բերում, նույնիսկ եթե ապրանքը արժե 20 դոլար: Դուրս է գալիս, որ ամեն դեպքում պետք է գնալ կարգո եւ մաքսազերծել: Հավանաբար այս դեպքում ձեզնից կգանձվի միայն 6-7 հազար.

Բայց իրենք ունեն վճարովի ծառայություն՝ արժե 35 հազար, այս գումարի դիմաց իրենք կներկայացնեն մաքսային ձեւակերպումներ կատարելիս Ձեր իրավունքները:

Մի խոսքով՝ լոխ լավա:

Հ.Գ.-2 Կան պատմություններ այն մասին, որ մարդիկ ստանում են առանց որեւէ պրոբլեմի, առանց վճարների եւ առանց կարգո գնալու, բայց թե ինչպես… ես տեղյակ չեմ: