Ստորև բերված հոդվածը կարդացի Պայքար ընդհատակյան թերթում ու մտքովս անցավ, որ հունիսի 20-ը քննարկելու լավ թեմա կարող է լինել` մանավանդ, որ այս բլոգի մասին արդեն հայլուրցիք գիտեն
ԴԱՎԻԹ Կ.. ՀՈւՆԻՍԻ 20-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Հաճելիորեն կերպարանափոխվում է ներկա հանցավոր վարչախումբը: Թվում է, թե այն փորձում է ձերբազատվել ավազակապետ Քոչարյանի տխուր ժառանգությունից: Սակայն, իրականում, ի՞նչ դրական քայլեր են անում այս ապօրինի եւ այսքան ահաբեկված իշխանությունները:
Երկխոսության պատրանք է ստեղծվում` Հանրային խորհրդի ձեւավորման միջոցով: Սակայն դա սադոյան արշակների եւ քոչարյան շավարշների դատարկախոսության ամբիոնի է վերածվելու: Ընդդիմության մասին նոր օրենքի նախագիծ է մշակվում, սակայն դա նախատեսված է պալատական ջերմոցներում աճեցրած «հաճախորդ» ընդդիմադիրների համար: Իսկ ժողովներ, երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացելու մասին օրենքում միջազգային ճնշումների ներքո կատարվելիք առանց այդ էլ կոսմետիկ փոփոխությունները ուժի մեջ կմտնեն միայն աշնանը: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կրկին անցնում են խախտումներով եւ ընտրակաշառքներով: Կանխամտավծված կերպով հետաձգվում են Երեւանի քաղաքապետի ընտրությունները:
Իշխանությունները ցույց են տալիս, որ քաղբանտարկյալների նկատմամբ ավելի մեղմ են վերաբերում: Մինչդեռ, արագացված դատերով մահակավոր ոստիկանին անզեն դիմադրելու համար մի ողջ ազգ ուզում են մեղավոր ճանաչել: Իսկ խափանման միջոցը փոխում են միայն կալանավորվածի մահամերձ վիճակում հայտնվելու պարագայում: Այս «նրբանկատ ու քեն չպահող» իշխանությունները չեն խորշում նաեւ ազգային հերոս Ժիրայր Սեֆիլյանին արտաքսելու սեւեռուն գաղափարից եւ շարունակաբար փորձում հասնել այս նպատակին: Իսկ Նիկոլը հետախուզվում է: Հետախուզման մեջ են շատ-շատ այլ հայրենասերներ:
Սարկիսով Գրիշան ազատման դիմում է ներկայացնում: Սակայն դա մեր իշխանավորների կողմից այդքան սիրված շախմատում կոչվում է զինվորի զոհաբերություն: Դրանով նաեւ փորձ է արվում ազատել պատասխանատվությունից մարտիմեկյան դեպքերի գլխավոր դերակատարներից մեկին: Ժամանակավորապես հանում են ասպարեզից` վերստին բերելու ակնկալիքով:
Լիսկաների վրա ցուցադրաբար մատ են թափ տալիս, իսկ այդ նույն ժամանակ օլիգարխերն ու պաշտոնավորները, ինչպես նաեւ նրանց անզուգական զավակները նույնքան անպատիժ մոլեգնում են երեւանյան փողոցներում եւ պուրակներում: Ձեռքի հետ էլ, սրանք կամ սրանց վարձկանները մահափորձ են կատարում շարժման երիտասարդ ակտիվիստների վրա:
Հանրային հեռուստատեսությամբ քաղաքական բանավեճի տարրեր են ներմուծվում: Մասնավոր եւ պատասխանատու հեռուստաալիքներում նույն վիճակն է. Պետրոսն ու Նվերը խոսքի ազատություն են խաղում: Այդ նույն ժամանակ, օրը ցերեկով վայրագաբար հարձակում են գործում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան կոմիտեի նախագահի վրա; Մինչ Ազատության հրապարակը պաշարված է եւ անհասու հասարակ ժողովրդի համար, վարչախմբի պարագլուխները երեկոյան անկաշկանդ զվարճանում են Ազատության հրապարակին հարող տարբեր էլիտար սրճարաններում եւ ռեստորաններում:
Միեւնույն ժամանակ, փորձում են ինչ որ սիրուշոների կամ Սարդարապատում կազմակերպված կերուխումի միջոցով ստեղծել համախմբված ազգի կերպար: Տեսեք. երկիրն ու ժողովուրդը միասնական են: Եվ մենք խնջույք ենք անում ժանտախտին հակառակ:
Սարգսյան Տիգրան վարչապետ ունենք, որը, սակայն, խորհրդարանական կուլիսներում ծաղրուծանակի առարկա է: Նրանից միայն պահանջվում է խելոք մտքեր արտահայտել եւ մեջբերումներ կատարել հայ պատմիչներից: Իսկ մնացած հարցերը կլուծի Արմենչիկը: Անպատիժ Քոչարյանն էլ նախապատրաստվում է զբաղեցնել նոր պաշտոներ` վարչապետի կամ գոնե քաղաքապետի:
Թուլացնել ժողովրդի զգոնությունը` ահա սա է այս ամենի նպատակը: Վերջին 10 տարվա խանական Հայաստանի պատմությունը դա բազմիցս ապացուցում է: Զուգահեռների համար պետք չէ հեռու գնալ: Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո, Քոչարյանը նույնիսկ իր մտերիմ զինակցին` Սերժ Սարգսյանին ազատեց ազգային անվտանգության նախարարի պաշտոնից: Եվ ինչքա՞ն դա տեւեց: Այնքան, որքան պետք էր ժողովրդական ցասումը մեղմելու եւ ռեժիմի դիրքերը վերականգնելու համար: Արդյունքում, ամեն ինչ վերադարձավ իր հին վիճակին, բայց ավելի զազրելի տեսքով:
Նույնը փորձում են կրկնել այսօր:
Ժամանակ շահել եւ հուսալ, որ անելանելիությունից եւ հիասթափությունից դրդված, աշխարհը կհամակերպվի հայկական մենթալիտետին, կմոռանա մեր խնդիրների մասին, նույնիսկ, միգուցե, ընդհանրապես կմոռանա Հայաստանի գոյության մասին: Ժամանակ շահել եւ հուսալ, որ հայ ժողովուրդը կմոռանա մարտիմեկյան զոհերին, կտքնի օրեցօր ծանրացող սոցիալական բեռի տակ, կհոգնի, կբթանա, կանզգայանա, կխաբնվի ... ՉԻ ՍՏԱՑՎԵԼՈւ:Հունիսի 20-ին ժողովուրդը եւս մեկ անգամ ցույց կտա, թե ով է այս երկրի իրական տերը եւ կվերահաստատի իր ազատատենչ վճռականությունը պայքարելու մինչեւ հաղթանակ: Պատմության անիվը հնարավոր չէ շրջել:
Պայքար, պայքար մինչեւ վերջ:
Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու’ ես...
Գրառման հեղինակ՝ Քաղաքացի | Բաժինը՝ Նորություններ | 34 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ինչ էլ օր են ընտրել… ծնունդ ունեմ նշելու այդ օրը, այն էլ՝ ինձ խիստ հարազատ մարդու ծնունդ: Սա՝ նախաբանի փոխարեն:
Philosopher-ը թող ների, որ շեղվում եմ իր նախագծած կետերից: Պարզապես մի քանի մտքեր:
Նախ, ողջունելի է Շարժման ղեկավարների եւ ակտիվիստների այն մոտեցումը, որ պայքարը չեն տանում հանդարտացնելու ուղղությամբ: Ուրախալի է նաեւ, որ ամեն օր տեսնում ենք «Հիմա»-ի մի նոր նախաձեռնություն:
Թե ինչ օր կլինի հունիսի 21-ը, դժվարանում եմ ասել, ամեն դեպքում, համոզված եմ, որ իշխանություններն անելու են ամեն ինչ, որ հունիսի 20-ը տապալվի, որ հետո էլ «Հայլուրով» ցուցադրեն արեւածաղիկ չրթող մի քանի կենսաթոշակառուների՝ մի կողմից պասիվ զանգվածներին էլ ավելի ընկճելու, մյուս կողմից էլ՝ եվրոպայի աչքերը փակելու համար, թե՝ մենք լուսաբանում ենք նաեւ ընդդիմության նախաձեռնությունները:
Թե ինչպե՞ս են վերեւներում խոչընդոտելու հունիսի 20-ը՝ բոլորիս հայտնի է: Նախ, այդ օրը հրապարակը լցված կլինի մատղաշ ոստիկաններով ու քաղաքացիական հագուստի տակ թաքնված այլ յուրայիններով: Երկրորդը, թեեւ նախահանգստյան ուրբաթ օր է, այնուամենայնիվ, հիմնարկները կաշխատեն մինչեւ 18:00-ն՝ ղեկավարների խիստ հսկողությամբ: Ինչու չէ, նաեւ՝ ժողովներ հիմնարկներում եւ այլն: Հետո, չմոռանանք նույն տեղեկատվական լծակը: Նույն Հ1-ով եւ նրա արբանյակներով եւս մեկ անգամ կհիշեցնեն մեզ՝ մահկանացուներիս, որ այժմյան «բաց» Հայաստանը առաջվա «փակ» Հայաստանը չէ եւ պետք չէ խանգարել հազիվ «իր դեմքը գտած» իշխանություններին: Մի քանի արվեստագետներ եւ այլն դարձյալ կդառնան հեռուստաաստղ: Չի բացառվում Արտաշեսի ու Վազգենի երկրորդ մուտքը հեռուստաաշխարհ:
Սակայն ինքս շատ կցանկանայի, որ հունիսի 20-ին ինչ-որ նորություն իմանայինք, թեկուզ՝ ընդդիմության հետագա քայլերի մասին:
Ավելի ուշ, եթե հարկ եղավ, կմանրամասնեմ մտքերս:
Փորձեմ ներկայացնել սեփական կանխատեսումներս.
1. Արդյո՞ք շատ մարդ կհավաքվի
Ոչ
2. Կթույլատրե՞ն մարդկանց մտնել Հրապարակ
Ոչ
3. Չթույլատրելու դեպքում Համաժողովրդական Շարժման հանրահավաքի մասնակիցների հետագա գործողությունները
չգիտեմ
4. Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայության պարտադիրությունը
չի գա
5. Հրապարակի ազատագրումից հետո Շարժման հետագա գործողությունները:
հրապարակը չի ազատագրվի
Հարգելի Դեմոկրատ, եկեք մի փոքր ավելի բաց քննարկենք: Կարծում եմ ձեր պատասխանները զուտ լակոնիկ ոճի էին, ուստի առաջարկում եմ ավելի մանրամասն խոսել:
Ադմին, կարող է այդ օրը չգա՞ս…
Կարծում եմ, նույնիսկ 1-ին դասարանցու համար էլ պարզ է, որ ոստիկանները եւ «վերեւները» խանգարելու են մարդկանց՝ Ազատության հրապարակ մուտք գործելուն…
Հայեր, իմ կարծիքով, ավելի լավ է կանխագուշակումներ անելու փոխարեն (որոնք ինձ Վիվարո բուքմեյքերականի հարցադրումներ են հիշեցնում), վերլուծենք, թե` հանրահավաքը պե՞տք է արդյոք, ի՞նչը պետք է լինի այդ հանրահավաքի հիմնական նպատակը, և ինչպե՞ս լավագույնս կհաղթահարվեն Հայաստաում առկա խնդրիները։
Կարծում եմ ամոթալի և խղճահարույց է համընդհանրուր հանդուրժողական մթնոլորտը, որովհետև քանի գնում դեգրադացվում ենք, իշխանությունների դիլետանտ ու դեմագոգիայով լեցուն գործունեության պատճառով։ Եթե որոշ հարուստ երկրներ իրենց թույլ են տալիս ունենալ բթամիտ իշխանավորներ, ապա նրանց համակարգը ամուր է, և նրանք այդքան էլ կորցնելու բան չունեն, իսկ մեզ նման ողորմելի երկրում մենք իրավունք չունենք, այսպես ասած, յոլա գնալու, քանի որ շարունակ յոլա գնալով հնարավոր է, որ գրողի ծոցը գնանք ընդհանարապես (կներեք)։
Հունիսի 20-ին համաժողովրդական շարժման կենտրոնը նախաձեռնում է հանրահավաք, որին մասնակցելու է նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այդ որոշման մասին հունիսի 3-ին հայտարարել է համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը, ով հյուրընկալվել է Փաստարկ ակումբում:
lragir.am
Դեմոկրատ, կարծում եմ քո նշած սցենարներից մեկը հաստատ չեղավ` Լևոնը գալու է: Մյուսների սխալ լինելուն էլ սպասի: Ապրիլի 24-ին հզոր երթ արեցին, բայց ոչ մեկ չէր հավատա:
Ո՜նց էի կարոտել…
2. Կթույլատրե՞ն մարդկանց մտնել Հրապարակ
3. Չթույլատրելու դեպքում Համաժողովրդական Շարժման հանրահավաքի մասնակիցների հետագա գործողությունները
Եթե փորձենք հետեւություն անել,մինչեւ այսօր իշխանությունների ցուցաբերած վարքագծից,խոսքերից,գործողություններից,ապա կարծում եմ,որ Ազատության հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքը կարտոնեն:
1. Արդյո՞ք շատ մարդ կհավաքվի
Իհարկե, շատ մարդ կհավաքվի: Չնայած, անպայման կստեղծվեն լրացուցիչ խոչնդոտներ: Օրինակ`այդ օրը մարզեր-մայրաքաղաք ուղեւորափոխադրումները կամ կպակասեցնեն, կամ ընդհանրապես չեն լինի:
Եւս մեկ հանգամանք. մինչեւ այսօր, կայանալիք հանրահավաքի ժամը ոչ մի տեղ չի նշվել, որը շատ կարեւոր է: Ժամից էլ է կախված մասնակիցների քանակը:
4. Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայության պարտադիրությունը
Արդեն նշել են, որ նա ներկա է լինելու:
5. Հրապարակի ազատագրումից հետո Շարժման հետագա գործողությունները:
Ամենակարեւորն է: Կարծեմ 6 ժամից ավել իրավունք չկա: Բայց կարելի է հաջորդ օրն էլ հավաքվել… կամ… դուք ասեք:
Մի հատ հարց կարելի՞ է. պիցա տալո՞ւ են, թե՞ ոչ:
Ասեք, որ իմանամ՝ սոված գա՞մ, թե՞ հետս ուտելու բան բերենք՝ թե չէ Զուրաբյանի սրճարանում բավականին թանկ է:
Ժոժոբ, ձեր հեգնանքն ու սարկազմը բացարձակապես տեղին չեն: Թեմա կա` թեմա է, թեմա էլ կա` թեմա է՝ կասեր Միքայել Պողոսյանը «Բարի Գալուստ» ներկայացման մեջ:
Դու կարող ես սոված գալ, կամ էլ կուշտ արի. այդպես ավելի լավ կլինի: Բայց էդ քո գրածից ես մտածեցի, որ հաստատ փետրվարի վերջին ժամանակները Ազատության հրապարակում պիցցա ես կերել, իսկ դա շատ լուրջ հանցանք է: Հատկապես, եթե պիցցան Պիցցա Դի Ռոմա-ից է եղել:
Իսկ հիմա անդրադառնամ Սկսնակի գրածին.
Ուրեմն, հենց առաջին օրը, երբ իմացա Զուրաբյանից, որ հանրահավաք է լինելու ամսի 20-ին, մի ծանոթի անմիջապես տեղեկացրի: Ու հարցրեցի՝ թույլատրելո՞ւ են, թե՞ ոչ: Ու գիտե՞ք, թե ինչ ասաց… Ասաց կա՛մ կթույլատրեն, կա՛մ էլ չեն թույլատրի: Ու հիմա էլ, ես այդպես էլ կպատասխանեմ Սկսնակի 1-ին նկտառմանը:
Իսկ գյուղերից ու մարզերից եկեղների մասին, ավելի դիպուկ գրել էր հայտնի լրագրող Սուրեն Սարգսյանը ՉԻ-ում:
Սկսնակ ջան, այդ 6 ժամի մասին օրենքը դեռ չեն ընդունել: Այնպես որ, եթե արտոնեն, ապա հաստատ ժամ կդնեն: Իսկ եթե չարտոնեն, կարծում եմ՝ պարտավոր ենք մտնել հրապարակ…
Եվ այդ հանրահավաքը պիտի լինի շուրջօրյա: Եթե այդպես չլինի, էլ ի՞նչ միտք ունի հանրահավաքը…
Հ.Գ. Կարծեմ ժամը 18-ից 19-ը կսկսեն հավաքվել: Համենայն դեպս, ես այդպես եմ տեղեկացել (Զուրաբյանն էր ասել): Եվ ավելի եմ համոզվել ահա այս լուսանկարը դիտելուց հետո.
Ճիշտ ասած այս վիճակը արդեն հոգնեցնում է, մինչ թեմային անդրադառնալը մի միտք արտահայտեմ` 10 հատ մարտի 1 տեսնեք Սերժի հրաժարականը չենք տեսնի:
Ես չգիտեմ, թե ընդիմությունը ինչ է պլանավորում, ինչ է ուզում, ինչպես է անելու: Դա ԻՆՁ համար հարցական է, բայց նա պիտի մի բան անի:
Ամսի 20-ի հանրահավաքը չեն թույլատրի, իսկ եթե թույլատրեն՝ դա կլինի ընդիմության հաղթանակը, սակայն հետագայում այդ հանրահավաքը հիմք ընդունելով իշխանությունները հետագա հանրահավաքները կմերժեն` մի բիծ կգտնեն, թույլատրեցինք՝ տեսա՞ք, թե ի՜նչ եղավ:
Մարդ շատ կլինի (մոտ 100 հազար և ավելի) և դա հերթական անգամ կապացուցի, որ Տեր-Պետրոսյանը իրականում վայելում է հասարակության ճնշող մեծամասնության համակրանքը: Ես անպայման մասնակցելու եմ հանրահավաքին:
Տեսնենք, թե 20-ից հետո ինչ է լինելու:
Հ.Գ. Մտքերս շատ հախուռն էին, բայց այնքան բան կա ասելու ու վերլուծելս փորձում եմ վերնագրերով ներկայացնել:
Ձեզնից շատերն, ինչպես տեսա, համաձայն չէին հեռուստադուելում Պետրոսյանի մտքին` երկու մասի վերաբերյալ, բայց որ խորը մտածենք, դա այդպես է` այս նախագահն ու իշխանությունը Հայաստանը կտանի… բոլորտ գիտեք, թե ուր: Որևէ բարեփոխում չի լինի՝ թե՛ տնտեսական թե՛ արտաքին ոլորտում, և բոլորը պիտի գիտակցեն՝ անկախ այն հանգամանքից, թե Լեւոնն ընտրվել է, թե չէ, ատում է, թե սիրում, այսօր բոլորս պետք է պահանջենք արտահերթ նախագահական ու խորրդարանական ընտրություններ, եթե չէնք ուզում կորցնել անկախությունը:
Թեմա կա` թեմա է, թեմա էլ կա` թեմա է…
Ներող, Միքայել Պողոսյանը ձերոնքակա՞ն է, թե՞ վահրամական
Մի բուռն ազգ է. չիմանա՞նք՝ ով ով է:
Ես չգիտեմ, թե ընդդիմությունը ի՞նչ է պլանավորում, ի՞նչ է ուզում, ինչպե՞ս է անելու: Դա ԻՆՁ համար հարցական է, բայց նա պիտի մի բան անի:
ԻՄՀՕ, Ընդիմությունը ուզում է պահել իր էլեկտորատին: Իմ կարծիքով, եթե նույնիսկ լինի էլ միտինգ, ապա ես անձամբ ոչինչ չեմ սպասում այդ միտինգից, քանի որ համոզված եմ, որ ոչինչ տեղի չի ունենա:
Ուղղակի կգան, մի հատ «ներկա-բացակա» կանեն, մի քանի կիսա-մտքեր, կիսա-խոստումներ, եւ վերջ…
Բոլորը բավարարված կլինեն:
Ընդիմությունը՝ «ասեցի, որ կանեմ միտինգ -» արեցի»:
Դիմությունը՝ «արեցի՞ք, գո՞հ եք, դե լավ է, որ շատ գոհ եք: Մի հատ էլ մի շաբաթ/ամիս հետո թույլ կտամ, բայց լավ հիշեք՝ ինչի մասին կարելի է խոսել, ինչի մասին՝ ոչ»:
Մոռացա ասել՝ եվրոդիտորդներն էլ իրենցից գոհ կլինեն՝ «մեր միջամտությամբ դեմոկրատիան կամաց-կամացսկսում է հաղթել ՀՀ-ում»
Ժողովուրդ (Լեվոնի կողմնակիցներ)՝ այս մարդկանց խումբն ամենագոհը կլինի՝ եւս մեկ անգամ կենդանի Լեւոնին կտեսնի ու նորից կհավատա, որ Լեւոնը իրենց կողքին է…
>> Մի հատ հարց կարելի՞ է. պիցա տալո՞ւ են, թե՞ ոչ: Ասեք, որ իմանամ՝ սոված գա՞մ, թե՞ հետս ուտելու բան բերենք՝ թե չէ…
Մի բան ասեմ, չվիրավորվես pls: Այս միտքն արտահայտում եմ, քանի որ գիտեմ, թե ինչպիսի «ակնածանքով» ես վերաբերվում Վահրամ Սակակյանի անձին ու իր կայքի բովանդակությանը:
Դե, ասում եմ՝ պատրաստվիր. էս ի՞նչ վահրամական հարց ես տվել
>> ԻՄՀՕ, Ընդիմությունը ուզում է պահել իր էլեկտորատին:
Դա՝ հաստատ: Համ էլ ցանկանում է ճշտել «մարդկանց տրամադրությունները»: Գրեթե համոզված եմ, որ հանրահավաքը թույլատրվելու է, իհարկե՝ ժամային սահմանափակումով:
Սակայն խիստ կարեւոր է Լեւոնի եւ նրա թիմի համար, որ հնարավորինս շատ մարդ գա… Մյուս կողմից էլ՝ շատ մարդ, շատ պրովոկատորներ, ու ինչ-որ ЧП մոգոնելու մեծ հնարավորություններ:
Լեւոնը, եթե թույլ տան, մի հատ սեղմ ամփոփում կանի՝ անցած ամիսների եւ, երեւի թե կհայտարարի առաջիկայում Կոնգրեսի՝ որպես իրավաբանական առանձին միավորի գրանցման մասին: Սա, իհարկե, իմ անձնական կարծիքն է:
Բայց վատն այն է, որ վարչապետի դասախոսությունները տարբեր նախարարություններում ու գերատեսչություններում այդ օրը կարող է խափանվել, ու մեր չինովնիկների մակարդակն էլ 1 օրով ետ կընկնի
>>>Ժողովուրդ (Լեվոնի կողմնակիցներ)՝ այս մարդկանց խումբն ամենագոհը կլինի՝ եւս մեկ անգամ կենդանի Լեւոնին կտեսնի
Ժոժոբ, ինձ միմիայն հետաքրքրում է, թե դու ո՞ւմ ես ընտրել Նախագահական ընտրություններին: Ասա, իմանամ ու տեսնեմ. ո՞վ է եղել քո ընտրածը, որ էդքան զզվում ես թե՛ Լևոնից, թե՛ նրա «խմբից», թե՛ Մենուայից, թե՛....
Չլինի՞ Դհոլին ես ձայնդ տվել: Կամ, ասենք Նապոյին… հը՞:
F5-admin
Նախորդ գրառման մեջ գրել էի, որ սա ընդիմադիր կայք է, բայց աչքիս սխալվեցի. այն գրաքննությունը, որ այստեղ է կատարվում քո կողմից, միայն բրեժնեվյան տարիներին էր…
Ինչո՞ւ ես նման ձեւով ձեւափոխում կամ գրափոխում գրածներս: Քեզ հաստատ աշխատանքի չէին ընդունի «Չորրորդ իշխանություն» քո իսկ սիրած թերթում, քանի որ հաճախ ոչ գործածական, կիսաժարգոնային բառերն գրվում եմ կոնկրետ նպատակով, եւ ոչ թե նրա պատճառով, որ անգրագետ են:
«շոփեր» հավասար չէ «շոֆեր»
«ժիվոյ» հավասար չէ «կենդանի»
-----------
Lավ, ամեն ինչը մի կողմ, ի՞նչ նպատակ ես հետապնդում տառասխալները ուղղելով:
Նույնիսկ Ամեկ-պլյուսի կայքում, ամեն մի հոդվածում առնվազն տաս սխալ կա, կոպիտ, եւ ոչ այնքան, բայց կարծես թե ոչ մեկին դա չի հետաքրքրում (չնայած դա սխալ է, քանի որ վերջիններս իրենց «մեդիա» են կոչում):
Իսկ սա բլոգ է, եւ հուսով եմ նպատակ չես դրել, չէ՞, գրանտ կպցնել «Ամենագրագետ բլոգ» անվանակարգում…
Թեեւ, քեզ իմանալով, սկսեցի կասկածել… դու ամեն ինչ անում ես հեռակա նպատակներով…
---------
2 Փիլիսոփա
Ժոժոբ, ինձ միմիայն հետաքրքրում է, թե դու ո՞ւմ ես ընտրել Նախագահական ընտրություններին: Ասա, իմանամ ու տեսնեմ. ո՞վ է եղել քո ընտրածը, որ էդքան զզվում ես թե՛ Լևոնից, թե՛ նրա «խմբից», թե՛ Մենուայից, թե՛....
Չլինի՞ Դհոլին ես ձայնդ տվել: Կամ, ասենք Նապոյին… հը՞:
Նապոն ո՞վ է:
Ես արդեն ասել եմ, որ Ղարաբաղի նախագահի օգնականին եմ տվել: Անգամ իր համար մի անգամ էլ երթ եմ կազմակերպել՝ Սախարովի հր. - Բոքսի հայաթ - Բակալեա երթուղիով:
Ժոժոբ դու ինձ միշտ զարմացնում ես:
>>>իսկ սա բլոգ է, եւ հուսով եմ նպատակ չես դրել, չէ՞, գրանտ կպցնել «Ամենագրագետ բլոգ» անվանակարգում...
Վատ կլինի՞, որ այս բլոգը համարվի «Ամենագրագետ բլոգ»: Շատ լավ կլինի, այնպես որ, Ժոժոբ, եթե քեզ դուր չի գալիս, ապա Ադմինին խորհուրդ կտամ, որ քո գրածները ընդհանրապես չուղղի, քանի որ դու շատ ես սիրում անգրագետ գրվածքներ:
Իսկ Ա1+-ի բլոգում սխալը հենց սկզբից է գալիս, այն, որ գրանցում չկա: Ով ինչ զզվելի ու լկտի բան ասես գրում է, դրա համար էլ մի բառ անգամ էնտեղ չեմ գրել:
>>>Նապոն ո՞վ է:
Ես արդեն ասել եմ, որ Ղարաբաղի նախագահի օգնականին եմ տվել:
Նապոյին չգիտե՞ս: Պերսոնսում Արեգ անվամբ մի շատ խելացի երիտասարդ էր գրում, եւ նշել էր, որ համալսարանում, Արամ Հարությունյանին ասում են «նապաստակ»:
Իսկ այն, որ դու քո ձայնը տվել ես Արման Մելիքյանին, ապա նշանակում է, որ դու պարզապես թքած ունեիր թե՛ ընտրությունների, եւ թե՛ ՀՀ-ի վրա ...
Համ էլ, կներես, բայց էլ չեմ հավատում, որ նրան ես ընտել… քանի որ նշել էիր… (մնացածը թող ես իմանամ):
Իսկ Ա1+-ի բլոգում սխալը հենց սկզբից է գալիս, այն, որ գրանցում չկա
Նկատի ունեմ սայթը, այլ ոչ թե բլոգը:
Նապոյին չգիտե՞ս: Պերսոնսում Արեգ անվամբ մի շատ խելացի երիտասարդ էր գրում, եւ նշել էր, որ համալսարանում Արամ Հարությունյանին ասում են «նապաստակ»:
Լսիր, մի ամիս առաջ այս մարդուն տեսա գազածոցում (տղաս այսպես է ասում գազանանոցին, Ադմինին պլս ասա, թող սխալ չհամարի գրագետ իմ եղբայրներ), իրա ընտանիքի հետ եկել կանգնել էր փղիկի առաջ… Չգիտես ինչու, ցանկություն առաջացավ մի 2 խոսք ասել, հետո մտածեցի՝ ի՞նչ ասեմ… Ասեմ` «ինչո՞ւ ես դու այսպիսի բ.-ի տ-ա՞», անկապ «բազարի» կվերածվեր իր ընտանիքի ներկայությամբ…
Ով ինչ զզվելի ու լկտի բան ասես գրում է, դրա համար էլ մի բառ անգամ այնտեղ չեմ գրել:
Ինչի նրանք էլ բլոգ ունե՞ն
.. Jojoba, նրանք էլ բլոգ ունե՞ն…
Մերն ուրիշ է… :D
03-06-08 • 01:27 AM
Իրոք, կարծում եմ արդեն ժամանակն է լրջորեն քննարկել Հունիսի 20-ին կայանալիք Համաժողովրդական Շարժման հանրահավաքը:
Կարծում եմ արժե լուրջ քննարկում կազմակերպել:
Ահա թե ինչ ընթացակարգով.
1. Արդյո՞ք շատ մարդ կհավաքվի
2. Կթույլատրե՞ն մարդկանց մտնել Հրապարակ
3. Չթույլատրելու դեպքում Համաժողովրդական Շարժման հանրահավաքի մասնակիցների հետագա գործողությունները
4. Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայության պարտադիրությունը
5. Հրապարակի ազատագրումից հետո Շարժման հետագա գործողությունները:
Կարծում եմ ճիշտ գրաֆիկ է, խնդրում եմ բոլորիդ անցնել քննարկման: