Ընտրելով թեման, եկեք այս անգամ գոնե հասնենք մեր նպատակին: Իսկ մեր նպատակը լուրջ եւ ազատ, բաց եւ արդար քննարկում կազմակերպելն է: Օգտվելով մեր Բլոգի անդամի` հարգելի Վիշապի տված թեմաների բազմությունից, ես ընտրեցի հայոց հոգեւորականության այժմյան ճգնաժամի թեման:

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այժմ մեր հոգեւորականությունը գտնվում է բավական բարդ եւ կարելի է համարել նաեւ սոսկալի վիճակում: Պատճառը շատ պարզ է: Այդ ամենը սկսվեց նրանից, որ մեր Կաթողիկոսը իրեն թույլ տվեց մտնել քաղաքական թատերաբեմ:

Ինչպես նշված է սահմանադրության մեջ.

«Եկեղեցին անջատ է պետությունից»:

Սակայն վերջին նախագահական ընտրությունները հստակ ցույց տվեցին, որ մեր սահմանադրության ոչ բոլոր, կասեի՝ նույնիսկ հոդվածների 80 տոկոսը չեն գործում: Ցավալի է, քանի որ, եթե եկեղեցին եւս մասնակից է եղել «պետական ավանտյուրային», ապա դա հանգեցնում է շատ խորը ճգնաժամի, ընդհուպ մինչեւ պետականության կորուստ:

Պատմական աղբյուրները թերթելով, յուրաքանչյուրը կնկատի, որ 11-րդ դարը մեզ համար եղավ պետականության կորստի, ավերման, ճգնաժամի եւ թե’ տնտեսական, թե’ քաղաքական անկման դար: Այն ժամանակ, Բյուզանդիան խաբեությամբ վերցնում էր Բագրատունիների հողերը, իսկ խարդախ բյուզանդացիներին Հայոց արքունիքում աջակցում էր… ոչ ավել, ոչ պակաս Հայոց Կաթողիկոսը` Պետրոս Գետադարձը: ԵՎ հիշելի է, որ Գետադարձի եւ Վեստ Սարգսի (դավաճան նախարար) հորդորներով էր, որ Հայոց Արքա Գագիկ 2-րդը մեկնեց Կ.Պոլիս և կալանավորվեց ու երբեք էլ չվերադարձավ Հայաստան: Նույն ճակատագիրը հետագայում ուղեկցեց նաեւ Պետրոս Գետադարձ կաթողիկոսին: Ուստի արձանագրել է պետք, որ եկեղեցու քաղաքականացումը հղի է պետականության անկման վտանգով:

Ներկա ժամանակաշրջանում տեղի է ունենում նույնը: Հայոց Կաթողիկոսը եւ Հայոց Եկեղեցին լիովին քաղաքականացված են: Դա դեռ քիչ է: Հայոց հովվապետը (ըստ ընդդիմադիր թերթերի) զբաղվում է ֆինանսական գործունեությամբ, այլ կերպ ասած` բիզնեսով: Եվ հանուն արդարության արժե նշել, որ այդ տեղեկությանը ոչ մի համարժեք, հիմնավորված հակափաստարկ, ոչ մի պատասխան-հերքում չեղավ:

Մասնավորապես.

Ըստ Չորրորդ Իշխանություն թերթի Հայոց Կաթողիկոսը գծի բազառներ է անում: Ասվում է, որ Կաթողիկոսը ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանի մերձավորների հետ երկարատեւ գծի «բազառներ» է վարել` հոխորտալով, թե «ես ոնց ասում եմ , ըտենց պտի ըլնի»: Ասվում է, որ Հովվապետը նաեւ այդ «բազառների» ժամանակ ոչ կոռեկտ լեքսիկոնով էր զրուցել` «հեռախոսային բազառի» ժամանակ:

ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՆԱԵՎ «ԳԾԻ ԲԱԶԱՐՆԵՐ» Է ԱՐԵԼ

Չորրորդ Իշխաույթյունը նաեւ նշում է, որ բազմաթիվ եկեղեցականներ են հեռացվել` կարգալույծ արվելը: Գործընթաց, որը երբե’ք եւ ո’չ մի կաթողիկոսի օրոք այդքան աճ չի գրանցել:

ԿԱԹՈՂԻԿՈՍԻՑ ՔՇՎԱԾՆԵՐԸ

Հայկական Ժամանակ թերթի վկայությամբ Սևանի դպրոցի 10 ուսանողներ հեռացվել են նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի կողմնակիցը լինելու պատճառով:

«Հայկական Ժամանակ»

Եվ ամենից զավեշտալին ՀԺ-ի ապրիլի 8-ի համարում տպված տեղեկությունն էր: Որը նշեմ, որեւէ հերքման չարժանացավ: Այս հոդվածում մասնավորապես նշված է.

ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ի եղբայրը` Հայ առաքելական եկեղեցու ՌԴ-ի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, Մոսկվայում նոր իմիջ է ձեռք բերել` շնորհիվ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հետ իր համատեղ բիզնեսի:

Վեհափառ ավազակապետի եղբայրը, ըստ մոսկվայաբնակ հայերի, զբաղված է հայկական գերեզմանոցում տարածքներ վաճառելով: Մոսկվայաբնակների շրջանում պտտվող խոսակցությունների համաձայն, հայկական ՙՎագանկովկա՚ գերեզմանատան մեկ գերեզմանատեղին գնահատվում է 60-120 հազար դոլար: Այս բիզնեսն այնքան գրավիչ է, որ արդեն վաճառվել է նաեւ Հայրենական պատերազմի զոհերի եղբայրական գերեզմանոցի տարածքի մի հատվածը: Այնպես որ, Վեհափառ ավազակապետի գործողությունների հիմնավորումները պետք է փնտրել գենետիկայի ոլորտում:

Աղբյուր

Ահա այս է իրավիճակը: Մեր եկեղեցին հասել է մի վիճակի, երբ շատերը սկսել են չհարգել այս կառույցը: Ցավ է, եւ ոչ միայն պարզապես՝ ցավ: Առողջացման քա՛յլ է պետք կատարել: Ցավոք, այդ վերոհիշյալ գործառույթները ոչ միայն բնորոշ են կաթողիկոսին, այլեւ եկեղեցականներին ընդհանրապես: Կարծում եմ, ինձնից շատ բախված կլինեք այդ սոսկալի երեւույթների հետ:

Դեռեւս Պատմահայր Մովսես Խորենացին էր իր հանրահայտ «Ողբ»-ում ողբում եկեղեցականներին, ուսուցիչներին, ազգին…: Իսկ այդ ժամանակ, ինչպես հիշում ենք, վերջ էր տրված Արշակունյաց դինաստիային: Այսինքն, մենք կրկին չունեինք պետականություն:

Վերջում, պետք է նշել, որ կաթողիկոսը դեռեւս եկեղեցի չէ: Նա ոչ Աստված է, ոչ էլ բնավ՝ հավատք: Խնդրում եմ բլոգի յուրաքանչյուր անդամի այս անգամ գոնե լուրջ քննարկում կազմակերպել, քանի որ այս թեման շատ հրատապ է, եւ շատ կարեւոր այս երկրի համար: Առաջարկում եմ նշել լուծումների մասին, որով կարող ենք հասնել նրան, որ եկեղեցական ճգնաժամը, հոգեւոր բարոյալքումը եւ ոգու սովը, ինչի մասին փիլիսոփայորեն նշել է Վարպետը` Ավ. Իսահակյանը դեռեւս մեզանից 105 տարի առաջ փոխարինվի մտածողությամբ, բարգավաճմամբ եւ ազգային զարթոնքով…

Ես Ձեզ ասում եմ` կգա ոգու սով
Եվ դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ.
Կընկնեք մուրալու հափրած գերհագեցած որկորով
Հըրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ:

Դուք որ հեգնեցիք ուժն աստեղնագործ`
Ձեր նյութի հանդեպ կգա ոգու սով.
ԵՎ մուրացկի պես փշրանքի համար
Ծարավ ու նոթի կանցնեք ծովեծով . . .

Ավ. Իսահակյան 1903

Կարծում եմ հարմար վիդեո կլինի… Վայելե’ք…


Philosopher-ի ստորագրությունը

Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ

41487f9cf3d7.jpg