Հարգելի բարեկամներ,
Նախորդ երկու հոդվածներով մենք փորձեցինք խորհել ու մտածել, մտորել եւ գտնել այն գաղտնիքները, որոնց լուծմամբ մեզ կհաջողվեր ստեղծել քաղաքացիական հասարակություն (ՔՀ): Սակայն, ինչպես եւ նշել էինք, ՔՀ ստեղծելու համար անհրաժեշտ է հեռուստատեսային քարոզչություն: Սակայն ամենահեռու գյուղի բնակիչն անգամ տեղյակ է, թե ինչ վիճակում է գտնվում մեր հեռուստատեսությունը: Այն է. Միաբեւեռ, միակողմանի, երբեմն անցնելով կոռեկտության եւ պարկեշտության բոլոր թույլատրելի եւ անթույլատրելի սահմանները: Հեռուստատեսությունը ղեկավարվում է իշխանությունների կողմից, իսկ որ Հեռուստաընկերությունը համարձակվում է այլախոհության նշաններ ցույց տալ` խոսել ճիշտ եւ արդար դատել, անմիջապես ենթարկվում է ռեպրեսիաների եւ ճնշումների: Ամենից վառ օրինակը կարելի է համարել Գյումրիի «ԳԱԼԱ »ՀԸԿ-ը, որը դիմադրեց, պայքարեց եւ հասավ հաջողության:
Ինչպես նշվել էր նախկինում, ՔՀ ստեղծելու համար անհրաժեշտ է պետական հովանավորչություն, պետական օգնություն: Սակայն, մեր պայմաններում պետությունը կանգնած է հակառակ կողմում: Շրջված, իր քաղաքացուն թիկունքով է կանգնած: Այնպես որ, ՔՀ ստեղծելը շատ բարդ է, քանի որ պետությունը կարծես ոչ միայն չի ցանկանում ՔՀ ստեղծել, այլեւ ամեն ինչ անում է ժողովրդին ոչխարացած եւ բթացած պահելու համար: Տպավորություն է ստեղծվում, որ պետությանը ձեռնտու է ոչ թե զարգացած բնակչություն, այլ մի զանգված, որին իշխելը եւ հարստահարելը կդիտվեր որպես բնության օրենք: Ուստի ՔՀ-ի թեման ոչ թե արժե փակել, այլ, ընդհակառակը, դա այժմեական է. ՔՀ-ի ստեղծումը, կարելի է ասել, դարձել է նաեւ պատմական անհրաժեշտություն:
Կցանկանամ խոսել եւ խորհել, մի՞թե մենք` որպես ազգ, այսքան վատն ենք, որ մեզ հետ հաշվի չեն նստում: Որ մեզ կոտորում են, ոչնչացնում, նվաստացնում եւ ստորացնում, բայց մենք էլի գնում ենք նրա` նվաստացնողի, հարստահարողի եւ ստորացնողի մոտ: Մենք սիրում ենք մեզ հարստահարողին, մեզ վիրավորողին, մեզ սպանողին եւ մեզ կեղեքողին: Այդ ամենը գալիս է նրանից, որ մենք չենք ազատվել զոհի բարդույթից: Որ մենք, դեռ ապրում ենք ոչ թե իրական կյանքում` հայրենիքում, այլ ապրում ենք պատմական, վիրտուալ մի աշխարհում: Վանոն գրել էր, որ անհրաժեշտ է ազատվել պատմական հայրենիքի բարդույթից: Մի՞թե չենք հասկանում, որ անհրաժեշտ է իրական հայրենիքը շենացնել, կառուցել, հզորացնել եւ նոր ձեռնմուխ լինել պատմական հայրենիքի ազատագրմանը: Մենք, որ չունենք ոչ մի ուժ, այժմ բարձրացել ենք եւ գոռում ենք.
Հասնինք Սասուն,
Մտնինք Վան,
Մուշ, Ալաշկերտ, Արդահան:
Հասկացանք եղբայրք, բայց չէ՞ որ չի կարելի նստել եւ հոխորտալ: Ասում ենք՝ Ստամբուլը սարքենք արյան ծով, բայց չենք ասում ինչպես:
Վարդան Պետրոսյանը իր «Վերելք» ներկայացման մեջ ասում է` ծաղրելով, որ Ցեղասպանության բոլոր էքսքլյուզիվ իրավունքները մեզ կպատկնան: Եւ վերջապես, ինչու՞ ենք այդքան ինքնավստահ: Ու՞մ կարող ենք համարել մեզ բարեկամ եւ դաշնակից: ՄԱԿ-ում ստացած ապտակը մեզ չի՞ սթափեցնում: Նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ասում էր, որ այդ` ԼՂ-ի մասին ընդունված բանաձեւը Ադրբեջանին ապացուցեց, որ ինքը անօգուտ գործ է բռնել: Իսկ ապացուցողը 150 ձեռնպահն էր: Բա ասում եք, եթե այդ 150 երկրները մեր բարեկամներն են, բա ինչո՞ւ դեմ չքվեարկեցին այդ բանաձեւին: Դեմ քվեարկեց լոկ 7 երկիր, որից ԱՄՆ,ՌԴ, Ֆրանսիա չէին կարող կողմ քվեարկել, եթե կողմ քվեարկեին կնշանակեր, այդ դեպքում Մինսկի խումբը ինչի համար է, մեկը Հայսատանն էր, մյուսները երկրներ են, որոնք նույնիսկ Հայաստանի աշխարհագրական գտնվելու վայրն անգամ չգիտեն: Իսկ մեր ԱԳ նախարարը (նախկին), խոսում է հաջողություններից:
Ինչո՞վ ենք մենք` հայերս հպարտանում, երբ ոչ մի բնագավառում` աշխարհի մակարդակով, ներկայացված չենք: Չեմ ասում՝ չունենք, բայց չենք կարողանում մեզ ներկայացնել: Ըստ իսկ պատճառը այնքան էլ բարդ չէ գտնել. «Ազատ,Անկախ Հայաստան», լինելու փոխարեն դարձել ենք մի սովորական ֆորպոստ, եւ ոչ ավելին:
Պատկերացնո՞ւմ եք, հասել ենք այն օրին, որ պատմությունն են շեղում ու խեղաթյուրում: Կոմանդոս անվամբ հայտնի մի գեներալ, այժմ խոսում է, իբր թե Շուշիի գրավմանը դեմ է եղել Հայաստանի այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Կոմանդոսը նաեւ հայտնում է, իբր Շուշիի գրավման որոշումը տվել է Սերժ Սարգսյանը: Պատկերացնո՞ւմ եք, Զորքերի Գերագույն Գլխավոր հրամանատարը դեմ է տարածք գրավելուն, բայց նրա ենթակաները նրան չեն լսում, գրավում են, միեւնույն ժամանակ Գլխավոր Գերագույն Հրամանատարին հաջողվում էր հրաշալի արտաքին քաղաքականություն վարել: Այդպիսի թյուրիմացություն միայն հայի մտքով կանցներ:
Վարդան Պետրոսյանը ասում է. «Մենք ` որպես իրար քցող, իրար խաբող, իրար տակ փորող, իրար թաղող, իրար մեջքի դանակով խփող ժողովուրդ...»:
Ինչքան էլ, մեր հայրենակիցները թե’ սփյուռքում, թե’ բուն հայրենիքում` Հայաստանում ասեն, որ մենք այնքան վատ վիճակում չենք, ինչպես որ ես ներկայացրել եմ իմ նախորդ մեկնաբանություններում, սակայն եկեք, վերջապես, ընդունենք, որ Հայաստանը երբեք չի եղել այս վատ վիճակում: Երբեք մենք չենք եղել ոստիկանական երկիր: Միգուցե այժմ կասեք. « բա Ստալինի ժամանակները ի՜նչ վատն էին, բայց ժողովուրդը հաղթահարեց դրանք», բայց այդուամենայնիվ, եկեք ընդունենք, որ հիմա մենք ոչ թե ապրում ենք 20-րդ, այլ 21-րդ դարերում: ԵՎ շատ մեծ տարբերություն կա այդ երկու ժամանակաշրջանների միջեւ: Ներկա թանկացումները, այդ խեղդող մենաշնորհը, հովանավորություն ունեցողների աջուձախը արդեն երկիրը հասցրել են մի փուլի, որտեղ անհրաժեշտ են շատ լուրջ եւ շատ կարեւոր փեփոխություններ, ու որ ամենակարեւորն է, այդ փոփոխությունները հրամայական են, կասեի՝ պատմական անհրաժեշտություն:
Մենք ունենք երկու ճանապարհ, կամ դառնում ենք իզգոյ պետություն կամ էլ դառնում ենք նորմալ, արդար ՊԵՏՈՒԹՅՈՒՆ:
Իսկ ներկա օրերում, ես տեսնում եմ, որ գնում ենք դեպի առաջին տարբերակը: Իսկ երկրորդ տարբերակին մոտենալու համար, անհրաժեշտ են փոփոխություններ: Սակայն այդ փոփոխությունների իրականացման համար, անհրաժեշտ է, որ երկրի ղեկավարը լինի ժողովրդավար եւ լեգիտիմ:
Կլեպտոկրատիայում ապրել, եւ ուենալ ժողովրդավար ղեկավար կարծես հեքիաթ լինի:
Սակայն, կարծում եմ, բոլորը կհամաձայնվեն ինձ հետ, որ մեր այսօրվա իշխանությունները, եւ նախեւառաջ Հանրապետության նախագահը, ունեն թե’ ժողովրդավարության, թե’ լեգիտիմության լուրջ խնդիրներ: Ինչը նախեւառաջ շատ անհրաժեշտ է վերականգնել: Ուստի, միակ ելքը Նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրություններն են: Սակայն ես ռեալ եմ նայում այս ողջ քաղաքական դաշտին, ուստի վստահ եմ, որ ներկայումս անհնար են այդ ընտրությունները:
Ուստի, ես խնդրում եմ բոլորիդ՝ բլոգի անդամներին, քննարկել այս թեման. ի՞նչ անել , եւ ո՞րն է ելքը…
Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ
Գրառման հեղինակ՝ Philosopher | Բաժինը՝ Հասարակություն | 29 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Թշնամիների եւ դաշնակիցների մասին: Վերցնենք մեր հարեւաններին. Իրան, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա:
Իրանի Իսլամական Հանրապետությունը ներկայումս ԱՄՆ-ի եւ առհասարակ ՆԱՏՕ-ի համար թիվ մեկ «աչքի փուշն է»: Այժմ եւ հետագայում վերը նշված կառույցի կողմից ԻԻՀ-ը աստիճանաբար թուլացվելու է եւ քայքայվի`արդյունքում բերելով այդ երկրի «իրաքացմանը»` ապագա մասնակի դեմոկրատացմամբ: ՌԴ-ը էական դեր չի կարող խաղալ,ի նչպես ցույց է տալիս փորձը:
Տե՛ս Արցախյան հարցի հնարավոր կարգավորման Մեղրիի տարբերակը (Թուրքիա-Նախիջեւան-ՄԻՋԱՆՑՔ-Ադրբեջան): Կարծում եմ մեծապես կապ ունի ՆԱՏՕ-ի` Իրանի հետ կապված ծրագրերի հետ: Մեր երկրի համար այս ամենը վերջնական «ֆորպոստացման» պատճառ կարող է դառնալ…
Բելոռուս կամ Աբխազիա-2: Չեմ երկարացնի… Տե՛ս ԱՄՆ տարեկան զեկույցը ահաբեկչության դեմ պայքարի մասին:
Վրաստանը այսօր դարձել է երկիր, որը ԱՄՆ-ի այս տարածաշրջանի դաշնակիցն է: Որեւէ բնագավառում մենք նրանց հետ չենք կարող մրցել: Նույնիսկ էնքան «դուխ են տալիս» սրանց, որ սպառնում է պատերազմ սկսել...«փաստացի» ՌԴ-ի դեմ:
Թշնամի կամ հնարավոր «հարեւան»:
Կարծում եմ, այս իրավիճակում մեզ երկընտրանք չունենք: Մեզ անհրաժեշտ է դեմոկրատական պետություն ունենալ, որպեսզի գերտերությունները մեզնից «վախենան» եւ ձգտեն բարեկամանալ:
Ներպալատական հեղաշրջման դեպքում ոչինչ էական, կարծում եմ, չի փոխվի: ՀՀ-ին անհրաժեշտ են նոր ընտրություններ (ԱԺ կամ նախագահական), որի միջոցով ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ կձեւավորեն նոր լեգիտիմ իշխանություն: Այո, այսօր կան ՔՀ-ի ձեւավորման առաջին ծիլերը…
Կրկնում եմ, ներպալատական հեղաշրջման դեպքում ոչինչ էական չի փոխվի:
Քանի մենք հանդիսանում ենք ՌԴ-ի «ստրատեգիական կցորդը» ոչինչ մեր երկրում չի փոխվի:
>> Քանի մենք հանդիսանում ենք ՌԴ-ի «ստրատեգիական կցորդը» ոչինչ մեր երկրում չի փոխվի:
Կարծում եմ, վերոնշյալ միտքը կարելի է վերաձեւակերպել այսպես. քանի ունենք ոչ լեգիտիմ իշխանություններ, մենք ստիպված ենք դառնալու ՌԴ-ի «ստրատեգիական կցորդը», որի պայմաններում մեր ցանկությամբ որեւէ բան չի կարող փոխվել:
Մեզ փոփոխություննեը օդի ու ջրի պես անհրաժեշտ են: Սակայն, պարզ է, որ բոլորը ցանկանում են, որ այդ փոփոխությունները լինեն ընտրությունների մակարդակով, իսկ ավելի կոնկրետ՝ ընտրություններով հարցը լուծվի: Բայց արժե հիշել, որ մեր երկրում երկար տարիներ են, ինչ հարցերը չեն լուծվում ընտրությունների միջոցով: Ուստի, ըստ իս, բոլորս էլ հասկանում ենք, որ այդքան գումար ծախսելուց եւ այդքան բռնություն կիրառելուց հետո իշխանությունները չեն գնա նոր ընտրությունների: Քանի որ, եթե արդար ընտրություններ լինեն, համաձայնեք, որ Սերժ Սարգսյանը նույնիսկ 25 տոկոս չի ստանա: Այնպես որ, ի՞նչ կարիք կա՝ կրկին ընկնել կրակը, առավել եւս, որ երբեք վստահ չի, թե արդյո՞ք բարեհաջող դուրս կգա «նորընտիրը» այդ բարդ կացությունից: Հետեւաբար, ընտրություն որպես այդպիսին չի լինի Հայաստանում` նկատի ունեմ արտահերթ:
Նաեւ, զարմանում եմ այն մտքի վրա, որ երբեմն հնչում է: Այն է՝ արտահերթ պառլամենտական ընտրություններ: Այս միտքը Կարապետիչն է շատ օգտագործում, քանի որ հավանական է համարում, որ ինքը կանցնի պառլամետ, բայց մենք հո Կարապետիչ չե՞նք: Նոր արդար եւ ազատ (ինչին բնավ չեմ հավատում) պառլամենտական ընտրությունները կդառնան աղետ Հայաստանի համար: Քանի որ, եթե պառլամանտը անցնի Նախագահ Տեր-Պետրոսյանի եւ նրա աջակիցների բացարձակ տրամադրության տակ (արդար ընտրությունների դեպքում կասկած չկա դրանում), ապա կառաջանա մի փակուղային եւ ճգնաժամային իրավիճակ: Այս ճգնաժամից էլ ավելի վատ: Պատկերացնում ե՞ք, ինչպե՞ս պիտի աշխատեն Տեր-Պետրոսյանի` ժողովրդի, պառլամենտն ու Սերժ Սարգսյանը: Անկեղծ ասած, ես շատ ծիծաղով եմ վերաբերվում այդ մտքին, քանի որ դա անհնար է: Եվ կառաջանա մի վիճակ, որից ելքը կլինի կա՛մ նախագահի հրաժարականը կա՛մ պառլամենտի ցրումը (որը, կարծես, անհնար կլինի այդ դեպքում), կա՛մ էլ կունենանք նոր 27, կա՛մ էլ պառլամենտը կդնի նախագահի իմպիչմենտի հարցը: Ուստի անհրաժեշտ է այլ եղանակ, այլ մոդել, որը եւ մեզնից պահանջվում է գտնել: Ինչի մասին էլ, ես առաջարկեցի ձեզ խորհել եւ ուղիներ մշակել…
Ի դեպ, տեղյա՞կ եք արդյոք, որ երեկ Լևոն Զուրաբյանը Հ1-ի եթերով ասաց, որ եթե մինչեւ Հունիսի 20-ը իշխանությունները հանրահավաք թույլ չտան, ապա Հունիսի 20-ին Համաժողովրդական շարժման կենտրոնի կոչով, ողջ ժողովուրդը կգրավի Ազատության հրապարակը:
Ի դեպ, տեղյա՞կ եք արդյոք, որ երեկ Լևոն Զուրաբյանը Հ1-ի եթերով ասաց, որ եթե մինչեւ Հունիսի 20-ը իշխանությունները հանրահավաք թույլ չտան, ապա Հունիսի 20-ին Համաժողովրդական շարժման կենտրոնի կոչով, ողջ ժողովուրդը կգրավի Ազատության հրապարակը:
խնդրում եմ գրավելուց, ձեռի հետ էլ էն Լեվոնի սիրած /Արարատ Զուրաբյանի/ կաֆեն էլ գրավեք. Աչքս վրեն է
Հիմա էլի պտի ասեք՝ քուանշ եմ տալիս
Ես ավելի շատ կհավատամ, որ էն խբնված քաղաքագետի (կամ ղարաբաղագետի) վրա Պտղնիում Մոսսադը մահափորձ էր կազմակերպել ԱՄՆ-ի Ծովային Կոտիկների օգնությամբ, քան թե… որ Լևոն Զուրաբյանը պտի գրավի որեւէ մի բան:
Ինչպես վերջին, այնպես էլ առաջինը փորձում են ուշադրություն գրավել իրենց սեփական անձի նկատմամբ:
Jojoba ջան, ո՞ր թիվն է հիմա…
Սովետական զորքերը հենց նոր մտան Քաբուլ, թե՞ ավելի վաղ՝ կեցցե կարմիր Կուբան: Հա՞…
Զարթիր Լաո՞… Եկել են բկներիս չոքել են էդ իմպերիալիստները: Մուրճն ու մանգաղը ժանգոտել են:
«ինչպես վերջինը, այնպես էլ առաջինը փորձում եմ ուշադրություն գրավել… »
Ուղղակի պատահական վրիպո՞ւմ, թե՞ հոգեկան ոլորտի նախախանգարում:
Jojoba ջան, որպես վերլուծաբան, խնդրում եմ ասեք Ձեր կարծիքը…
Philosopher
եթե պառլամանտը անցնի Նախագահ Տեր-Պետրոսյանի եւ նրա աջակիցների բացարձակ տրամադրության տակ
Philosopher ջան, իսկ եթե հիմա քո թիկունքից հրեշտակի թևեր դուրս գան, ու դու տյու-տյու-տյու թռնես-գնաս երկնի կապույտի խորքերը....
Մտածո՞ւմ ես, թե ինչ էս գրում… Թե՞ դու էլ իմ պես Հայաստանից դուրս ես ու վարդագույն լույսով էս տեսնում ամեն ինչ: Արդար ընտրություն լիներ, դե ասա Լևոնին ընտրել էին էլի. կնստեր կվայելեր իրա 3 տարին, հետո կգնար կգրեր, ասենք, «Զվյոզդնայա օդիսեյա Կնյազա Չփլախյանա - 3» երկհատորանոց աշխատությունը:
Ուստի, միակ ելքը Նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրություններն են: Սակայն ես ռեալ եմ նայում այս ողջ քաղաքական դաշտին, ուստի վստահ եմ, որ ներկայումս անհնար են այդ ընտրությունները:
Հիմա ես չեմ հասկանում, քո համար միակ ելքը ընտրություննե՞րն են, թե՞ դու անհնար ես համարում դրանց անցկացումը: Թան էլ չէ, փրթաց նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Գոնե նախագահականից զերծ մնա, տնաշեն, թե չէ տարին մեկ ընտրություն լինի, տարին մեկ 10-12 զոհ լինի, տարին մեկ թանկացումներ լինեն: Գոնե մենակ պառլամենտական ուզի, թող էն մնացած անգրագետներին էլ բերեն լցնեն ԱԺ, ու լինի էնպես, որ Տիգրան Թորոսյանի ժամանակներին երանի տանք:
Не врубаюсь, как можно с такой тщательностью и лаской ставить грабли на своем и без того нелегком пути?
Հարցիդ պատասխանը՝
Я, ты, он, она - Вместе целая страна!
>>>>Թան էլ չէ, փրթաց նախագահական, և խորհրդարանական ընտրություններ: Գոնե նախագահականից զերծ մնա, տնաշեն, թե չէ տարին մեկ ընտրություն լինի, տարին մեկ 10-12 զոհ լինի, տարին մեկ թանկացումներ լինեն: Գոնե մենակ պառլամենտական ուզի, թող էն մնացած անգրագետներին էլ բերեն լցնեն ԱԺ, ու լինի էնպես, որ Տիգրան Թորոսյանի ժամանակներին երանի տանք:
Մթոմ, գիտե՞ս դու էլ, Թորոսյանը վատ է զգում դրանց բթությունից ու տգիտությունի՞ց: Շատ էլ լա՛վ է զգում եւ ուրախանում, որ ինքն այդ անգետների մեջ մի հատ խելոք է երեվում (իրա արեւին խելոք է):
Լսի Ֆենոմեն, ինչո՞ւ ուշադիր չես կարդում իմ գրածը: Ախր քո մեջբերած հատվածին նախորդում էր իմ հերքումը.
Նոր արդար եւ ազատ (ինչին բնավ չեմ հավատում) պառլամենտական ընտրությունները կդառնան աղետ Հայաստանի համար: Քանի որ, եթե պառլամանտը անցնի Նախագահ Տեր-Պետրոսյանի եւ նրա աջակիցների բացարձակ տրամադրության տակ
Վերջ, սա է… Դե դո՛ւ առաջարկիր քո մոդելը… Համ ուզում եք զրուցել թեմաներից, (ես տվել եմ) համ էլ ընկել եք սար ու ձոր` իրար վրա կայֆ եք բռնում, էլ չգիտեմ ինչեր… Էն որ ասում է՝ համ կույս է ուզում, համ էլ երեխան հետն է ուզում, հիմա դուք եք… Լավ, այս վերջին նախադասությունը կատակ էր… Լուրջ չընդունեք:
Հիմա ասեմ լուրջ…
Նախ եւ առաջ յուրաքանչյուրս պետք է սկսենք մեզնից (եթե դուք արդեն սկսել եք՝ ես չեմ սկսել): Ես ինձ լիարժեք չեմ դրսեւորում որպես ՀՀ քաղաքացի… Իսկ դո՞ւք: Օրինակ՝ որ ГАИ-շնիկը մեքենան կանգնացնում է, փորձում եք ձեր իրավունքներից օգտվե՞լ, կամ, որ ձեր ծանոթներից մեկը քննությանը կտրվում է, ի՞նչ եք անում… Կամ, առհասարակ, մաղարիչ տալիս կամ ստանո՞ւմ եք, թե՞ ամեն ինչը կատարում եք օրինական, ինչպես վայել է ՔԱՂԱՔԱՑՈՒՆ:
Հաջորդ կողմը մեր շրջապատն է՝ ընկերներ, բարեկամներ, աշխատանքային կոլեկտիվ: Հարկավոր է նրանց «լուսավորել»: Իմ կարծիքով միակ ելքը սա է… Կարծում եմ, կարելի է մասնակցել նաեւ այսօրվա մեր երիտասարդների կազմակերպած ակցիաներին՝ յուրաքանչյուրս մեր հնարավորությունների չափով (կապ չունի մեծ ու փոքր): Այսպես աստիճանական…
Օհհ, փշոտ է ճանապարհդ…
կակռազ էդ թեմայով /փորձում եք ձեր իրավունքներից օգտվել/ նոր մի հատ նյութ կարդացի «Թե ինչ է լինում, երբ չարաշահվում է պաշտոնեական դիրքը» hetq.am/arm/society/8034/՝
«Ինձ աշխատանքից ազատելու որոշումը կայացրել է ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի տիկինը, այն բանի համար, որ ես հանդգնել եմ ընդամենը նշել օրենքով սահմանված իմ պարտականությունները»,- համոզված է ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի կազմակերպման բաժնի վարիչ Անդրանիկ Սարգսյանը:
Բայց ամենաօղբաթը գիտեք որն է՞
Տիգրան Թորոսյան - հայր
Լուսինե Հարությունյան՝ Տիգրան Թորոսյանի աղջիկ
Արաքսյա Վարդանյան- կին
սրանք սաղ մեկը մյուսի բարեկամ եմ. սկզբից չհասկացա, հետո մտածի երեւի ամուսնացած է, բա էդ դեպքում խի է պապայի հետ ապրում.
Լավ անցած, կարեւորը աղջիկը էնքան խելոք է, որ պապային խորհուրդներ է տալիս՝ ԱԺ նախագահի խորհրդական
Լավ ամեն ինչը մի կողմ, դուք ինձ մի բան ասեք, հլը չե՞ք զզվել էդ քաղաքանությունից:
Եկեք ուտել-խմելու միամսյակ կազմակերպեք. ի՞նչ կասեք.
Ադմին, աչքիս ուզում ես գաս եւ մի հատ հանդիպում կազմակերպես, չէ՞:
Ժոժոբ, ես դեմ եմ քո առաջարկին: Այն է. ուտել-խմելու մի ամսյակ կազմակերպելուն: Կասես՝ էլի փիլիսոփայությունը բռնեց, բայց չեմ կարծում, որ հիմա դրա ժամանակն է: Ոչ միայն այն պատճառով, որ ես խմելու հետ բացարձակապես հարաբերություններ չունեմ, այլ սոսկ այն պատճառով, որ հիմա դրա ժամանակը չէ: Իհարկե իմ կարծիքով:
Իսկ քաղաքականությունից զզվելու մասին, ասեմ, որ զզվել եմ, բայց դե չեմ կարողանում կտրվել:
Էդ Թորորսյանի ընտանիքի անդամների անունները էդպես դուրդ շա՜տ գալիս են, հա՞, որ գրել ես, հեչ, մի հատ էլ մգացրել ես` աչքի համար ավելի արտահայտչական երեւալու համար:
Էդ Թորոսյանի աղջկա ազգանունը նրա համար է ուրիշ, որ այդ աղջիկները (աչքդ լույս. մի հատ չի՝ երկուսն են) իրա իսկական դուստրերը չեն: Կնոջ աղջիկներն են, եւ Թորոսյանը իրական հայրը չէ, այլ խորթ հայրն է: Ի լույս անտեղյակիդ ասեմ, որ մյուս աղջիկն էլ կարծեմ կա՛մ Եվրոխորհրդում է, կա՛մ էլ Ստրասբուրգում է աշխատում: Հաստատ դրանցից մեկն ա: Էնպես որ, Ժոժոբ, ավելորդ բաներ չմտածես, նայի հա՜...
>> Ադմին, աչքիս ուզում ես գաս եւ մի հատ հանդիպում կազմակերպես, չէ՞:
Որ ուզում եմ գալ՝ հաստատ: Հանդիպումն էլ ձեզնից է կախված: Մի հատ անավարտ գռազ կա, փակվեմ, հետո անցնեմ Ձեզ
>> բայց չեմ կարծում, որ հիմա դրա ժամանակն է:
Այսինքն՝ եթե երկրի վիճակն այսպիսին է, մեզ զրկե՞նք ամեն ինչից:
>> Ոչ միայն այն պատճառով, որ ես խմելու հետ բացարձակապես հարաբերություններ չունեմ:
Խմելու հետ հարաբերություն պետք չէ ունենալ, անհրաժեշտ է պարզապես կոնծել: Իսկ հարաբերությունները՝ մեկ այլ թեմա է Ւսկ եթե խմել չես սիրում, կարող ենք առաջարկել Չույի դաշտերի ուզբեկական բարձրորակ պլան (չբռնեք ասեք՝ հա, բեր, մեկ էլ բան ու գործս թողնեմ, թռնեմ Տաշքենդ)
Հ.Գ. Առաջարկում եմ հավաքվել Phenomen-ենց տանը՝ Ավստրիայում:
Մի քիչ տրամադրությունս բարձր է, sorry for watering
Հ.Գ. Առաջարկում եմ հավաքվել Phenomen-ենց տանը՝ Ավստրիայում:
Լրիվ կողմ եմ առաջարկին, մանավանդ, որ արդեն ունեմ «չխմող - օղի« երկխոսության միջնորդի փորձ:
Գալուց գոնե երկու օր առաջ ասեք:
Այ մարդ, ես ինչի՞ մասին եմ խոսում, իսկ դուք՝ ինչի մասին:
Ես ասում եմ՝ դրա ժամանակը չէ, դուք ասում եք՝ ժամանակն է: Ես ասում եմ՝ խմել չեմ սիրում, դուք ասում եք՝ մի խմի, այլ՝ կոնծիր: Ախր դուք ինձ կգժվացնեք, հաստատ…
Առաջակում եք հավաքվել Ֆենոմենի տանը: Լավ, ընդունում եմ առաջարկը: Ադմին, դու Հայաստանո՞ւմ ես գտնվում, թե՞ չէ: Ժոժոբը, որքան հասկացա Հայաստանում է, ես էլ եմ այս երկրում ոչ բարով, Սկսնակն էլ էր ոնց որ այստեղ, իսկ Ամատունին վայ թե Գերմանիայում էր: Ուրեմն ասեմ, ես ու Ժոժոբը իր տաքսով կգանք Ավստրիա, կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանի նման կարող ենք անցնել սահմանները` զարթուղիներով եւ այլնով, եւ մի Մարկոյի հանդիպելով կհասնենք Ավստրիա` Ֆենոմենին անկոչ հյուր:
Իսկ, Ադմին, դու տես ոնց ես գալիս, էդ բժիշկ է, Կարմիր խաչ է ինչ է, մի բան նստիր արի: Սկսնակին էլ իմ ու Ժոժոբի հետ կվերցնենք: Իսկ այ ամենից հեշտը վայ թե, Ամատունու գործն է: Գերմանիայից Ավստրիա շատ շուտ կհասնի: Վայ, մոռացա Քաղաքացուն: Ինքը արդյո՞ք էդ հավեսը կունենա, թե չէ՞, բայց կարծում եմ Ժոժոբի ավտոն հին 24 չի, էնպես որ մի 4 հոգի կտեղավորվեն:
Ժոժոբ հանկարծ աղջիկ մաղջիկ չխառնես, էդ խասյաթը ունես:
>>>> եթե խմել չես սիրում, կարող ենք առաջարկել Չույի դաշտերի ուզբեկական բարձրորակ պլան
Պետական հանցագործության մասին բլոգում հայտարարելը բացեիբաց, նշանակում է զբաղվել քաղաքականությամբ: Այնպես որ, չէմ զարմանա, որ հանկարծ քո հիվանդանոցի կաբինետից, կարող է մի պարկ զենք հանեն, մի պարկ հոգեմեդ դեղեր, եւ ճայթրուկներ.... պետական իշխանության յուրացմամբ զբաղվելը կվնասե Ձեր իսկ առողջությանն ալ, փարոն Աթմին....
Հ.Գ. Ֆենոմեն, կատակ էի անում, լուրջ չընդունես հանկարծ....
»»» Էդ Թորոսյանի աղջկա ազգանունը նրա համար է ուրիշ, որ այդ աղջիկները (աչքդ լույս. մի հատ չի՝ երկուսն են)
Գոնե իր սեփականը ունի՞, թե՞ դրան էլ ընդունակ չի:
Բայց ո՜նց էր գոռգռում, ո՜նց էր գոռո՜ւմ… պառլամենտի ամբիոնից… մոմենտ նույնիսկ կարծիքս փոխեցի մարդու մասին:
Ժոժոբ հանկարծ աղջիկ մաղջիկ չխառնես, էդ խասյաթը ունես:
Բա խո չե՞նք լակելու, ասինք՝ կոնծե՛լ, բայց հո չասի՞նք լակել:
է՜հ.. աչքիս դու էլ Տ. Թորոսյանական ես. կամ էլ որ ավելի վատ՝վարչապետական.
Չէ, ախպեր էս էդքան չեմ կարա խմեմ. ինչքան էլ խմեմ, մեկա քո սրունքները ինձ համար գայթակղիչ չեն դառնա… բա մի հատ հաստ կոնք չլինի՞, որ խմելուց հետո գրկես ու հեկեկաս:
քո հիվանդանոցի կաբինետից, կարող է մի պարկ զենք հանեն, մի պարկ հոգեմեդ դեղեր, եւ ճայթրուկներ
Ապե հոգեմեդ հասկացա, բա ճայթրուկներ-ը ո՞րն է: Լուրջ, էդ ի՞նչ կայֆ է:
Ժոժոբն իր տաքսով՝ կգանք Ավստրիա, կարծում եմ, Նիկոլ Փաշինյանի նման կարող ենք անցնել սահմանները` զարթուղիներով եւ այլնով, եւ մի Մարկոյի հանդիպելով կհասնենք Ավստրիա` Ֆենոմենին անկոչ հյուր
է՜հ… ասինք տաքսի ենք քշում, հո չասի՞նք՝ երկաթուղային, որ հավաքելով քինանք Ավստրիա:
Չէ, աչքիս դու արդեն լավ ես, քեզ խմել պետք չի. հետո էլ, ո՞ւր ենք գնում Ավստրիա կամ Գերմանիա-Հոլանդիա. իրենք մեզնից հազիվ են փախել, քիչ-միչ ոտքի են կանգնել, իմ ու քո նմաններից արդեն զզված են: Դու մի խաբվի հեռվից այսպես հայրենսանվեր խոսալուն, հենց գնաս հասնես տան դեմը՝ ասելու են՝ տո Լեվոնի էլ, քո էլ..., տո իմ էլ…
Տակ շտո նե նադո.
13-05-08 • 01:49 AM
Ելքը ցնցումն է, ոչ համաժողովրդական, իհարկե: Համաժողովրդական ցնցումը ավելի շատ կվնասի մեզ ու այն ներկայումս գործնականորեն գրեթե անհնար է՝ հաշվի առնելով լայն զանգվածների անտարբերությունն ու ապաքաղաքականացումը։ Ցնցումը քվազիիշխանական կուլիսներում։ Գոյություն ունի մի չարորակ գոյացություն, որն անընդհատ մետաստազներով թարմացնում է օրգանիզմը, վիրաբուժական միջամտություն է պետք։ Այդ չարորակ գոյացությանը պետք է «արանքից հանել» Վազգեն Սարգսյանի խոսքերով, ու նույն հենց նրան, ում նա ժամանակին համառորեն չէր ուզում «արանքից հանել»։ Դա կբերի հոգեբանական կոլապսի իշխանական բուրգում, որտեղ անհանգստության ալիք կբարձրանա, արդյունքում ոմն թվացյալ սառնասիրտ ու կայուն, բայց իրականում հուզառատ մեկը կսկսի հասկանալ, որ այլևս չի տիրապետում իրավիճակին ու կհայտնվեն նոր ուժեր, որոնք նոր խոսքերով ու գործերով կփորձեն առողջացնել քաղաքական, տնտեսական, բարոյական մթնոլորտը։ Մեծ գործերը՝ ինչպես նաև Ապոլոն իմաստության աստվածը զոհաբերություն են պահանջում։
(Թռուցիկ վարկած՝ քնելուց առաջ)