Հայաստանում մարդկանց մեծամասնությունը ապրում է ախպերության օրենքներով. մեր ախպերներին չնեղացնենք՝ մնացածի հերն էլ անիծած:Մի անօրինական բան տեսնելիս ոստիկան կանչենք՝ մարդ ծախող ենք: Մեր ունեցած խնդիրները բարձրաձայնենք՝ խայտառակչի ենք: Էս մարդը կարողացել է հասնել մաքսայինի պետի պաշտոնին՝ հալալ է իրեն, կարո՞ղ ես՝ դու էլ դարձիր: Սույն օրենքները չգրված են, սակայն տասնամյակներով, միգուցե հարյուրամյակներով նստած են մեր արյան մեջ, ու վստահորեն պիտի փոխանցվեն մեր սերունդներին: Քանի որ այդպես հասարակությունը մեզ նորմալ կընդունի: Իսկ ինչիսի՞ն է հայաստանյան հասարակությունը, և ու՞մ է նա իր այդ ձևով ձեռնտու:
Մեծ հաշվով Հայաստանում հասարակությունը լրիվ ձևավորված չէ: Հենց այդ երևույթը նկարագրող բառը ինքնին ինձ որպես հայ մարդու ասում է, որ մեր մեջ общество, society, Gesellschaft, չկա: Օտարալեզու այս բառերի հիմքում ցանկացած գրագետ մարդ գտնում է «ընդհանրության»՝ սոցիումի գաղափարը, իսկ մեզ մոտ, չգիտես ինչու, հասարակ՝ ոչինչ չասող մի ածական: Չխորանամ, սակայն, ծագումնաբանության մեջ. դա թեման հեռու չի տանի: Դա միայն սկիզբն է:
Անկախ Հայաստանի հասարակության կիսակայացվածությունը, իմ դիտարկմամբ, վառ արտահայտվեց 1998-ի նախագահական ընտրություններից առաջ, երբ մենք չկարողացանք «տան կեղտը դուրս բերողի» բարդույթը հաղթահարել ու ասել՝ Ռոբերտ Քոչարյան, դու ՀՀ քաղաքացի չես ու վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես չես բնակվել, ուրեմն՝ դու իրավունք չունես լինել ՀՀ նախագահ: Հիշում եմ, ընկերներիցս շատերն են ասել՝ Վազգեն ասեց, որ Ռոբերտը իր ընկերն է, ունեմն այդպես է պետք: Սակայն օրենքին նայող չեղավ, ընտրված Կարեն Դեմիրճյանն էլ մարդկանց փողոց չհանեց. իմաստուն մարդ էր, գիտեր, որ չկա հասարակություն, որը մի ահռելի բռունցք կխփի սեղանին, ու կասի՝ սա՛ է մեր ընտրածը: Ու դա ձեռնտու էր Քոչարյանին. տաս տարի իներցիայի հաշվին այդ պահին թափ առնող տնտեսությունը գլորելը ու զարգացման ահռելի տեմպերի մասին թվեր նկարելը մեծ ջանք չէին պահանջելու: Քոչարյանին ձեռնտու էր Հայաստանի բնակչությունը տեսնել ռաբիս, ախպերական ելևէջներով: Միևնույն ժամանակ, նա ամենափոքր գաղափարն անգամ չուներ, թե ի՞նչ բան է քաղաքացիական հասարակություն. աշխատել էր կոմունիստական համակարգում, հետո ղեկավարել էր պատերազմող երկիր, ուր հասարակությունը տեղ չունի, տեղ ունեն հրամաններն ու նրանց անվերապահ կատարումը:
Այսպիսով, հասարակությունը Հայաստանում փառքով թաղվեց: Սակայն, կարող է հարց առաջանալ. իսկ մի՞թե Ստեփանակերտի կարշոլկի ֆաբրիկայի կոմսոմոլը մտքի այդքան մեծ տիտան էր, որ կարողացավ արմատախիլ անել 1988-ին ծիլ տված միասնությունը, որը անպայման դառնալու էր քաղաքացիական հասարակության հիմք: Վստահ եմ, որ ոչ: Հայաստանյան հասարակությունը 90-ականների սկզբում պետք էր փայփայել, պետք էր շնորհել նրան անհրաժեշտ ազատությունը, ինչը սակայն չարվեց: Ու ոչ միայն չարվեց, այլ նաև ծեծվեց ինչքան հնարավոր է՝ ոչ թե նպատակաուղղված, այլ անգրագիտորեն ծեծվեց: 1990-ի ազատ ընտրված խորհրդարանից հետո 1995-ին արդեն կային խախտումներ, իսկ 1996-ին դրանք ունեցան որոշիչ դերակատարություն: Ու ձևավորվեց «ախպերական Հայաստանը», որտեղ դիրք ունեին Վազգեն Սարգսյանի ընտանիքի անդամները, գեներալ Մանվելի ընտանիքի անդամները, Ճաճոյի ու Գռզոյի մոտիկ հարազատները, Արզաքանցյան տիկոները, լեդի հակոբները ու այլոք: Նույնիսկ եթե նրանք տառաճանաչ չէին եւ տարվա 10 ամիսը Հայաստանում չէին, նրանց կարելի էր լինել տնօրեն, արտոնյալ ձեռնարկատեր, պատգամավոր ու կերտել այն օրենքները, գրվող ու չգրվող, որոնցով պիտի առաջնորդվեինք մենք: Եվ Արա Սահակյանը կարող էր իրեն թույլ տալ խորհրդարանի փոխխոսնակի աթոռից Պ. Հայրիկյանին ձեռ առնել, թե՝ քո կուսակցությունը Գևորգյանների ընտանիքի չափ ձայն է հավաքել՝ ընդամենը 3 հոգի: Ու Վանոն կարող էր ժողովրդական ըմբոստությունը բանի տեղ չդնել՝ 15.000 մարդ էին, մի 1000-ն էին կատաղած, ջուր կանեինք, կգնային տուն չորանալու:
Ահա այսպիսի զարգացումների արդյունքում, տողերիս հեղինակի կարծիքով, Հայաստանում աստիճանաբար վառվեց այն հողը, որի մեջ պիտի աճեր ու զարգանար քաղաքացիական հասարակությունը: Սակայն սերունդները փոխվում են, իսկ նոր սերնդի հետ առաջանում է նոր պահանջարկ: 2008-ին Հայաստանի հենց նոր սերունդն էր, որ ըմբոստացավ «ախպերության» դեմ: Երիտասարդներին այլևս հնարավոր չէ համոզել, որ Գագիկ Ծառուկյանը կամ Սամվել Ալեքսանյանը հալալ է արել, որ միլիարդների հասնող կարողություն է կուտակել, ու, որ նորմալ է, երբ նրանց քրոջ տղաները մարդ են վիրավորում, ծեծում: Հնարավոր չէ նրանց խաբել, թե Ռուբեն Հայրապետյանն ու իրենք Հայաստան երկրում ունեն նույն հնարավորությունները. բոլորը տեսնում են, որ Նեմեցի մտավոր հնարավորությունները սահմանափակ են, իսկ նյութականը՝ անսահմանափակ, իսկ երիտասարդության մեծամասնության մոտ ճիշտ հակառակն է: Այսպիսի Հայաստանը մերօրյա երիտասարդությանը միանշանակ ձեռնտու չէ:
Իսկ ինչպե՞ս զարգացնել քաղաքացիական մտածելակերպը Հայաստանում: Այս հարցի պատասխանը հնարավոր չէ սահմանել մեկ նախադասությամբ, մեկ հոդվածով կամ նույնիսկ մեկ ժողովածուով: Պատասխանը պիտի տրվի քննարկման մեջ, լսելով բոլորին, ու քաղելով այն, ինչը ձեռնտու է բոլորի համար. հավատացնում եմ, որ կա դրա հնարավորությունը. օրինակը տասնամյակներ շարունակ սավառնում է Հին աշխարհամասի վրա, կատարելագործելով քաղաքացիներին, այլ ոչ թե միայն իշխանությանը, ձեռնտու կենսակերպը:
Գրառման հեղինակ՝ Phenomen | Բաժինը՝ Հասարակություն | 28 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Արզաքանցյան Տիկոն մի մարդ է, ով կարծում է, թե հայերեն այբուբենում 11 տառ կա, քանի որ այդքան տառ է պետք իմանալ «Արզաքանցյան Տիկո» գրելու համար: Մի մարդ է, որը, կարծեմ, մի ժամանակ Կոնյակի գործարանից կոնյակ էր առնում-ծախում «Տիգրան Մեծ» անվան տակ: Մարդ, որի կենսագրությունը տեղավորվում է 4 տողի մեջ (http://www.persons.am/am/446.html) Վերջիվերջո, մի մարդ է, որը հստակ գիտի՝ փողը վաստակում են կազինոյում ծախսելու համար:
Գռզոն ու լեդի հակոբները, իսկ ինչի հակոբներ, քանի որ կա նաև ճոյտ, որը պակաս Լեդի չի (եղել), ու էլի ինչ որ Հակոբ Հակոբյան: Վերջը, դրանք բոլորը մի զամբյուղի կարտոշկա են, իրար հետ հղփացած, իրար հետ դարձի եկած, ու իրար հետ նստած: Մնացածը, որ մի քանի ամիս հետո են դարձի գալու, դա նրանց ավելի վատը կամ սրանց ավելի լավը չի դարձնում:
Արա Սահակյանին չգիտեմ ինչու հիշեցի. ուղղակի ես Հայրիկյանին խորհրդանիշ եմ համարում հայության կյանքում եւ էդ արտահայտությունը միշտ մտքիս մեջ է:
Վանոյի մասին կարծիքները իրարամերժ են, երբեք չեմ վստահել այդ մարդուն՝ շատ փչացած-փչացնող հայացք ունի:
Հիշեցի Տիկո-յին, պարզապես ազգանունով մի քիչ անսովոր էր՝ իհարկե անձամբ չեմ ճանաչում, բայց Մոսկվայի պատմություններին ծանոթ եմ:
Գռզոն ու լեդի հակոբները, իսկ ինչի՞ հակոբներ
Ամոթ քեզ, ինչպե՞ս կարելի է ազգի հերոսներին կարտոլ անվանել:
Հայրիկյանին խորհրդանիշ եմ համարում հայության կյանքում
Գիտե՞ս ինչ, մինչ նրա Հայաստան գալը ես էլ նրա մասին բավական մեծ կարծիք ունեի, հետո, որ սկսեց իրա «ռակիրովկա» անելու պատմությունը (հուսով հիշում ես ինչի մասին է խոսքը), մի քիչ սկսեցի կասկածով նայել… Դրանից հետո, արդեն վերջին տարիներին, սկսեց մեկը մյուսի հետեւից հիմար քայլեր եւ արտահայտություններ անել… Չգիտեմ, հիմա, ամեն դեպքում, ես նրան համարում եմ «Կարմիր գիրք» անցկացնելու ենթական քաղ. գործիչ՝ նկատի ունեմ իրեն սպառած:
Արա Սահակյանի հետ մի անգամ եմ շփվել տարիներ առաջ՝ տետ-ա-տետ. սեփական կարծիքս՝ տականքի մեկն է. թեեւ կրկնեմ՝ շատ հետաքրքիր կին ունի՝
Եթե վերադառնանք քո հոդվածին, ապա երեւի թե ամեն ինչ պետք է սկսվի (իմ կարծիքով) օրինական դաշտից. երբ մենք բոլորս օրենքի առաջ հավասար լինենք, այ այն ժամանակ ես այս երկիրը կհամարեմ երկիր:
Թող ներեն ինձ բոլորը, բայց վերջին քսան տարին, նա ինձ համար եղել է ունեցել է աղբանոցի ստատուս. միգուցե մի քիչ զիլ է ասված, կամ ճիշտ բառը չգտա, բայց այն ինձ երբեք չի ձգել, այլ միայն վանել է:
Այսօր հենց Տելիկով լսեցի, թե ինչպես էր կառավարության նիստի ժամանակ Արմենչիկը օտչյոտ տալիս, թե ինչ է եղել Լիսկայի մոտ: Դեպքի իսկությունը չգիտեմ, բայց նույնիսկ ծիծաղ կամ հեգնելու կարիք չեմ զգում, միայն զզվանք: Պատկերացնո՞ւմ եք, քննությունից պարզվեց, որ հասարակ գյուղացու որդին ծեծել է Լիսկային էլ, նրա տղային էլ… (ես այդպես հասկացա)
Չէ, սրանից պետություն դուրս չի գա ... Վերջ:
Քաղաքացի, փիլիսոփա… ասեք, որտե՞ղ եք ՏԶԶ խաղում, սրանից հետո ես էլ եմ գալու ձեր հետ ՏԶԶ խաղալու:
Հելլօ....
2. խնդրում եմ Գռզո եվ Լեդի Հակոբ կամ առավել եւս հակոբներ մի գրիր, Փիլիսոփային կարող է դուր չգալ: Էլ չեմ ասում, որ հիմա նրանք անձեռնամխելի են՝ ԱԿԱ ազգի տանջված հերոսներ
Նախ, վատ չեմ զգում մականունները հրապարակված տեսնելու մեջ: Եւ հետո, թե ազգի տանջված հերոս են, թե տանջող հերոս, եկ ո՛չ ես, ո՛չ էլ դու չքննարկենք եւ չորոշենք նրանց հերոսության աստիճանը:
3. Պահո, սրան էլ հիշեցին, հա կարծեմ էս վերջերս «քայլել էր» ժողովրդի հետ.
Իրոք որ, Ֆենոմեն, այս մարդուն որտեղի՞ց հիշեցիր: Ասեմ, որ միայն ժողովրդի հետ քայլել է, ես եմ տեսել ապրիլի 19-ի հանրահավաքում: Իսկ մնացած հանրահավաքներում նրան չեմ տեսել: Սրիկա է, թե ոչ՝ ես չգիտեմ: Համենայն դեպս իշխանների հետ չմնաց 98-ի իշխանափոխության ժամանակ:
Այնպես որ, խնդրում եմ նկատի ունեցիր, հակառակ դեպքում հարկավոր է Լեվոնին տարածել նորության կարգով՝ «Ստալինը լավն է, ամեն ինչի մեղավորը Բերիան էր»:
Ժոժոբ, գիտեմ որ Լևոնին չես սիրում, նողկանք ես ապրում նրա հանդեպ, բայց որ Ստալին կոչված մարդակերի հետ ես համեմատում, սա արդեն քո կողմից պարզագույն բլեֆ է: Դեռ ոչ ոք Տեր-Պետրոսյանին չէր անվանել այդպես, կարծում եմ, զգում ես՝ ինչու, իսկ դու անցար այդ սահմանը եւս… և կարծես ինչքան սահմաններ կան դեռ չհատված…
Թող ներեն ինձ բոլորը, բայց վերջին քսան տարին, նա ինձ համար եղել է ունեցել է աղբանոցի ստատուս.
Այս տողերից հետո, դու դեռ իրավունք ունես խոսելու հայրենիքի մասին: Թեեւ ասեմ, որ նույն կարծիքին եմ: Աղբանոց բառը շատ քնքուշ ես օգտագործում:Ասա` զիբիլանոց:
Իւկ ինչպես կասեր խոսքի վարպետ Իսահակյանը՝ Հայրենիքը պերճ արոտավայր է հարուստների համար…
Քաղաքացի, փիլիսոփա .. ասեք որտե՞ղ եք ՏԶԶ խաղում, սրանից հետո ես էլ եմ գալու ձեր հետ ՏԶԶ խաղալու
Թույլ տուր ինֆորմացնել ՁԵԶ` անտեղյակ ՀՀ «ազատ» տաքսու վարորդին, որ ես ՏԶԶ չեմ խաղում: Համենայն դեպս հիմա: Իսկ թե որտեղ են խաղում, չեմ կարծում, որ պիտի անպայման տեղը ես ասեմ… համ էլ էդքան տարվա տաքսու շոֆեր ես, էդ տեղն էլ չգիտե՞ս:
ՖԵՆՈՄԵՆ...
Նախ ասեմ, որ այս գրառումիցդ ոչ մի բան չհասկացա: Բացատրեմ: Կասե՞ս, թե ինչ կապ կա քո ընտրած վերնագրիդ եւ տեքսիդ` հրապարակման մեջ: Կասեմ՝ ոչ մի: Ըստ իս, շատ տեղ կա ավարտին հանձնելու տեքստդ: Մտածիր եւ ավարտիր: Իսկ մինչ այդ, կանդրադառնամ քո որոշ մտքերին եւ կներկայացնեմ իմ մտքերը:
Արա Սահակյանին չգիտեմ ինչու հիշեցի, ուղղակի ես Հայրիկյանին խորհրդանիշ եմ համարում հայության կյանքում, ու էդ արտահայտությունը միշտ մտքիս մեջ է:
Փաստորեն, մի բան պարզվեց: Տրոցկիստը տրոցկիստ, բայց որ մեր «ոչ լևոնական» Ֆենոմենը հայրիկյանական է, ես որ չէի հավատա: Դու դեռ խորհրդանի՞շ ես համարում այդ տականքին: Եթե այո, ապա կներես, բայց ցավում եմ քեզ համար: Քանի որ, այդ «անկախության եւ ազատության» համար «առաջամարտիկ պայքարողը» այսօր պարզապես - 10000000000..... մնացած զրոները դու դիր:
Հայրիկյանի ի՞նչն ես խորհրդանիշ համարում, այն էլ՝ հայության կյանքում: Ես իրոք զարմացա, երբ տեսա քո այդ գրածը: Իսկ ո՞ւր էր այդ սիրելի խորհրդանիշը, այն էլ՝ հայության կյանքում, երբ կոտորում էին մի ողջ ժողովուրդ: Չկար, իսկ ինչո՞ւ չկար… Չկար, քանի որ շատ լավ աշխատել է Քոչարյանի մոտ` որպես օմբուդսմեն, եւ այժմ էլ շատ լավ աշխատում է Սարգսյանի մոտ` որպես «կենդանի լեգենդ»:
Մնացածը ` հետո....
Նախ՝ Հայրիկյանի մասին:
Արդեն նշեցի, որ միանշանակ կարծիք չունեմ նրա մասին, եւ լավ եւ վատ: ԲԱՅՑ… ինձ շատ զարմացրեց, երբ առաջին անգամ որոշեցի այցելել Ղարաբաղ՝ զբոսանքի:
Տաքսու վարորդին, որը մի իմաստուն աչքերով, սպիտակ վերնաշապիկով, վաստակաշատ ծերունի էր (քո խաթր սրանից հետո ամեն մի փոքր դրվագ հատուկ, ավելի մանրամասն եմ նկարագրելու՝ մի անգամ ասիր որ դուրդ գալիս են իմ նկարագրումները), ճանապարհին, երբ արդեն մտնում ես Ղարաբաղի տարածք, (եթե գնացել եք, ապա հավանաբար կիմանաք տեղը) Գայի պոստի մոտ մի տուն-ապարանք ցույց տվեց եվ ասաց՝ սա էլ Հայրիկյանի նստավայրն է:
Ինձ այն ժամանակ դա շատ զարմացրեց, քանի որ իմ իմանալով նա չի էլ մասնակցել պատերազմին՝ որին վարորդը ասաց, իսկ ո՞վ ասեց, որ նա մասնակցել է, նա ստեղ փող էր շփացնում: Տեսնելով, որ ես բան չհասկացա, ինչ որ բան մռռմաց, որ նա այնտեղ ոչխար էր պահում…
Մի խոսքով, տեսնելով որ բան չեմ հասկանում, փակեց խոսակցությունը, բայց հետո ես շատ-շատ ղարաբաղցիներից նրա մասին լսեցի վատ կարծիքներ՝ փողի նկատմամբ հատուկ սիրո թեմաներով:
Համենայն դեպս, իշխանների հետ չմնաց 98-ի իշխանափոխության ժամանակ:
Իսկ պահողը ո՞վ էր… Եթե քեզ թվում է, որ սրանք մեծ սիրով պահում էին նրանց, ապա շատ սխալվում ես: Մյուս կողմից էլ՝ Մանկատունը տվել էին, հերիք էր: Եթե չգիտես, ապա ասեմ, որ կարգին փողեր են ֆռռում նման հաստատություններում:
Թույլ տուր ինֆորմացնել ՁԵԶ` անտեղյակ ՀՀ «ազատ» տաքսու վարորդին, որ ես ՏԶԶ չեմ խաղում: Համենայն դեպս՝ հիմա: Իսկ թե որտեղ են խաղում, չեմ կարծում որ պիտի անպայման տեղը ես ասեմ… համ էլ էդքան տարվա տաքսու շոֆեր ես, էդ տեղն էլ չգիտե՞ս:
Տաքսու շոփերը մի շփոթի թաղայինի հետ: Լավ, բա որ ՏԶԶ չես խաղում, դատարանների առաջ պլակատ չես բռնում, բա էլ ինչո՞ւմն է քո ազգանվեր գործը:
Այս տողերից հետո, դու դեռ իրավունք ունես խոսելու հայրենիքի մասին: Թեեւ ասեմ, որ նույն կարծիքին եմ:
Լավ է, որ այստեղ բժիշկ կամ գոնե հոգեբան չկա… թե չէ նման կտրուկ անցումը կամ manic depressive psychosis կամ առնվազն գոնե… երկարատեւ տզզի արդյունք:
Նախ ասեմ, որ այս գրառումիցդ ոչ մի բան չհասկացա: Բացատրեմ: Կասե՞ս, թե ինչ կապ կա քո ընտրած վերնագրիդ եւ տեքսիդ` հրապարակման մեջ:
Ցավում եմ, բայց սա արդեն լուրջ է: Բացի քեզնից, Լեւոնից եվ Քաղաքացուց, ոչ ոքի չես հասկանում…
Հետո էլ վերնագրին ինչո՞ւ կպար, մարդը հո գրագնության չի բերե՞լ: Թե՞ քեզ պատկերացրիր թերթի խմբագիր:
Լավ կատակում եմ…
Լսիր, գոնե գրածիցս բան հասկացա՞ր: Լուրջ:
Էլ ի՞նչ փիլիսոփա ես դու, որ էս գրառումը չէս հասկանում. ախր վերնագրի հարցի պատասխանը տեքստիս թե՛ ընթացքում, թե՛ վերջում հստակորեն տրված է: Դուզ խոսքն էշին են ասում - ըստ ժողովրդական ասացվածքի: Իսկ որ դու ոչ մի կապ չէս գտել վերնագրի ու տեքստի մեջ, անկեղծ ասած, քո պրոբլեմն է:
Ես հոդվածը գրել եմ մի մտայնությամբ. Ադմինը առաջարկում էր քննարկել քաղաքացիական հասարակության խնդիրը, ես էլ որոշեցի առաջին քայլն անել: Ով կարող է, անում է երկրորդը, երրորդը, ու ստանում ենք երկխոսություն, որի արդյունքում էլ պարզվում է, որ Ադմինին, Ժոժոբային, Փիլիսոփային ու Ֆենոմենին ձեռնտու է հասարակության կայացման ԻՔՍ տարբերակը:
Խորհուրդ ես տվել՝ մտածել, ավարտել: Մտածել եմ, ավարտել եմ:
Հայրիկյանը մնում է խորհրդանիշ ու ավելի մեծ խորհրդանիշ, քան Լևոն Տեր-Պետրոսյանը: Դու կարող ես նրան տականք համարել, նա էլ՝ քեզ, բայց դրանից ձեր դերակատարությունը հայության կյանքում ոչ խամրում է, ոչ էլ պայծառանում: Ալբերտ Էյնշտեյնն էլ էր հոյակապ ուղեղ՝ ցնդեց, Ռոնալդ Ռեյգանը՝ իր երկրի խաղաղության խորհրդանիշ՝ Ալցհեյմերից մեռավ խեղճը: Բոլորիս հետ էլ կարող է պատահել, որ ցնդենք, ցնորվենք, բայց խորհրդանիշ լինելուն ու մնալուն դա չի խանգարում:
Հետո, Հարգելի Փիլիսոփա, ձեր այս տերպետրոսյանական ու ջհանգիրյանական ոճի բացահայտումները. այն, որ ես հայրիկյանական եմ, ահագին վնաս կարող են հասցնել ձեր իմիջին: Նույնիսկ եթե դուք հետագայում պնդեք, որ դա կատակ էր:
>>Հետո, Հարգելի Փիլիսոփա, ձեր այս տերպետրոսյանական ու ջհանգիրյանական ոճի բացահայտումները
Կներեք, բայց ես այդպիսի ոճեր չեմ օգտագործում: Ես երբեք էլ չեմ արդարացրել ո՛չ Ջհանգիրյան Գոգոյի, ո՛չ Սիրադեղյան Վանիկի, ոչ Հակոբ Լեդիի, ոչ էլ որեւէ մեկի կերած… ախկոները: Բացարձակապես կապ չուներ պրն. Ֆենոմեն այդ մասին գրելը: Պարզապես ասեմ, որ պետք է առաջարկվեն մոդելներ, ձեւեր: Ակունքները բոլորս էլ գիտենք: Վանոն ինչեր արեց, Վազգենը ինչեր արեց… Բայց այժմ դա չի այլեւս կարեւորը: Անընդհատ ՎՄ-ական մոդելով 96 թմբկահարելը: Կրկին խոսենք Վանոն էս էր, Ջհանգիրյանը էս էր, Վազգենը սենց էր… Բայց ո՞ւր ենք հասնում: Էլի նույն կոտրած տաշտակն է:
Քաղաքացիական Հասարակություն ստեղծելու համար, նախեւառաջ ասել եմ ու կասեմ, որ անհրաժեշտ է, որ հասարակությունը արթնանա քնից: 500-600 հազարի արթնացումը չի նշանակում, թե արթնացել է 2.000.000 -ը: Ժողովուրդը անտարբեր է: Ամեն ինչի նկատմամբ: Ժոողովրդի մի ստվար հատված ապրում է Լյուդովիկոս 15-րդի խոսքերը կյանքի նշանաբան դարձրած՝ «Ինձնից հետո` թեկուզ ջրհեղեղ»: Այնպես որ, եթե ուզում ենք քաղաքացիական հասարակություն կառուցել, պետք է առաջ գնանք, ոչ թե քինանք:
Իսկ Հայրիկյանին խորհրդանիշ պահելով, երբեք քաղաքացիական հասարակություն չես կառուցի: Չես կառուցի, քանի որ այդ մարդը (այլ բառ չեմ կպցնում դրան, քանի որ տեսնում եմ` վիրավորվում ես), կարծես, այժմ ձայնը կտրել է: Իսկ կտրել է ոչ թե նրա համար, որ չի կարողանում խոսել` վշտից, այլ նրա համար, որ ասել են` ձենդ կտրի: Չէ՞ որ Հայրիկյանը բաներ իմացած կլիներ: Այնպես որ, հենց դրա համար է, որ ՔԱ չենք կառուցի: Ամեն մի ստահակի խորհրդանիշ սարքելով: Միգուցե քեզ համար Հայրիկյանը Տեր-Պետրոսյանից ավելի մեծ խորհրդանիշ է, դա քո խնդիրն է, բայց իմ լսածները, նոր Ժոժոբի պատմածը ինձ համար մի քիչ շատ մեծ տպավորություններ են թողել այդ «պայքարիկի&rlaquo; մասին: Ինչ էլ ես մտածեմ Առաջին Նախագահի վերաբերյալ, երբեք չեմ ասի՝ “ՁԵՐ էդպես կոչեցյալ առաջին նախագահը”, իսկ Ձեր Հայրիկյանը ասել է: ՆԱ 1991 թվականի ընտրությունները կեղծված է համարում, դու է՞լ:
Ահագին առաջ ենք գնում, տղերք: Ադմինը ասեց՝ առաջարկեք մոդել ՔՀ կառուցելու համար. ես ասեցի, Փիլիսոփան ասեց: Ժոժոբ, բլոգի ակտիվից մնացիր դու: Դու էլ ասա, կարող է կառուցվի: Ես չեմ վիրավորվում, որ իմ խորհրդանիշին անուններ ես կպցնում: Ես, ընդհանրապես, քեզնից չեմ նեղանում: Ես էլ քո պես ունեմ նպատակ՝ նպաստել մեր հասարակության արթնացմանը: Եկեք մեր նպատակները միատեղենք, մի լուծում գտնենք:
Փիլիսոփա ջան, Հայրիկյանին էլ թողնենք մի կողմ, Լևոնին էլ՝ նրանք կառուցող չեն: Կառուցող լինեին, վաղուց արած կլինեին: Եկեք մենք գոնե լինենք ավելի կառուցողական:
Իմ հոդվածի մոտիվացիան այն է, որ գտնենք այն օրը, ժամը, վայրկյանը, երբ սպանվեց 88-ի ազատատենչ ոգին: Գտնենք, հետ բերենք այդ վայրկյանը, ու սկսենք նորից՝ ինչքան էլ որ դա ցավոտ է: Այո, ցավ է հետ գնալ 15 տարի ու սկսել նորից՝ ժամանակ ենք կորցնում: Սակայն, այլ կերպ էլ, բացի մոդել կառուցելու առաջարկից՝ այլ բան չենք կարողանում:
Ժոժոբ, բլոգի ակտիվից մնացիր դու: Դու էլ ասա, կարող ա կառուցվի:
Կարծեմ, հենց առաջինը ես ասեցի, որ համամիտ եմ քո հետ: Եվ կողմ եմ, չնայած ինչպես միշտ սնահավատ, ներիր, բայց չեմ հավատում, որ այս երկրում դա հնարավոր է, չնայած ասեցի, որ երկու ձեռքով կողմ եմ:
Phenomen հուսով եմ պատկերացնում ես, թե ինչպես է որեւէ գործընթաց ընթանում Հայաստանում. դուք՝ սփյուռքը, պետք է ֆինանսավորեք մեզ, մենք էլ կորոշենք, թե ինչպես դա ծախսենք. ՏԶԶ խաղալով, թե այլ կերպ:
Այնպես որ, այսօրվանից կնոջդ զգուշացրու, որ ձեր ընտանեկան բյուջեն պետք է կրճատվի (անժամկետ):
Ֆենոմեն, ես կփորձեմ բոլորիս ուշադրությունը հրավիրել Ձեր 8-րդ համարի գրառման-մեկնաբանության առաջին իսկ նախադասություն վրա: Կներեք, դուք ի՞նչ նկատի ունեիք, առաջ գնալ ասելով…
ՓԻլիսոփա ջան, Հայրիկյանին էլ թողնենք մի կողմ, Լևոնին էլ. նրանք կառուցող չեն: Կառուցող լինեին, վաղուց արած կլինեին: Եկեք մենք գոնե լինենք ավելի կառուցողական:
Հալվա ասելով, բերաններս չենք քաղցրացնի, ճիշտ է: Բայց ախր, դու հիմա ինձ ասա տեսնեմ, ո՞նց կարող եմ այդ Հայրիկյանին մի կողմ դնել, երբ դու դրան խորհրդանիշ ես համարում: Ախր դրանով ՔՀ չենք կառուցի… Հայրիկյանի թեման փակենք… վերջ…
Ժողովրդիդ ոգին սպանեցին բոլորը: Իսկ առաջին հերթին՝ հենց Ժողովուրդ կոչեցյալը: Ով տեղից վեր կացավ, ասեց՝ ժողովուրդը իմ հետ է, բայց մի հատ է ժողովուրդը եւ չկանգնեց ասի, թե իրոք ում հետ է: Ու հիմա այսպես կոտրած տաշտակի համար ոչ մեկ մեղավոր չէ, բացի ժողովրդից: Արխիվը նայեցի ու տեսա Չոբանի երկրի մասին բանավեճ է եղել այստեղ: Այո, մենք չոբանի եւ ոխչարի երկիր ենք, ուշադի՛ր՝ ոչ թե ոչխարի, այլ ոխչարի: Եւ ինչպես ասվում է.
Էս աշխարհը սենց եկել,
Սենց էլ կերթա, խասյաթ ա…
Ի դեպ, Միքայել Պողոսյանը «Խաթաբալադա» ներկայացման մեջ մի լավ բանաստեղծություն է արտասանաւոմ, լսեք.
Սերը կպավ աթարին,
Տանջում է ու հալածում,
Հային, թուրքին, թաթարին,
Ու մի քիչ էլ վրացուն…
Մենք միշտ գնում ու կպնում ենք աթարին, ի տարբերություն մեր հարեւանների… Ինչքան էլ Ամատունին խոսի իմ սեւ ակնոցների մասին, ընդունենք, վերջապես, որ մենք այնքան էլ լավը չենք, ինչպես մեզ ներկայացնում ենք ինքներս…
Ընդունենք, վերջապես, որ մենք այնքան էլ լավը չենք, ինչպես մեզ ներկայացնում ենք ինքներս…
Ախպեր ջան, ով լավը չի, ուրեմն վատն է, իսկ եթե վատն է, թող գնա կախվի, որ էս աշխարհում մի վատ պակասի:
Յանի ի՞նչ էս հասկանում, որ 18 տարեկան ծակ փիլիսոփայի նման մազոխիստաբար գոռում էս՝ լավը չենք: Է, լավը չէս, գնա տզզ խաղա, մեգաբայթերդ էլ մի ծախսի:
Հասկացիր վերջապես՝ խոսում ենք, որ արդյունքի հասնենք, ոչ թե հասնենք նրան, որ մենք վատն ենք: Ու դա ոչ Հայրիկյանի, ոչ էլ վրացու ու թաթարի հետ կապ չունի: Այ քեզ բան, չոբանի երկիր ա… չստացվի, թե ես «իմ էրգիր հեռուեն կսիրեմ»: Բայց էդ ի՞նչ ձև եք տվել ձեզ՝ չոբանի երկիր, ոխչարի երկիր, հիմա դու ո՞ր մեկն էս, չոբա՞նը, թե՞ ոխչարը:
Խելքի եկեք, ուղեղներդ լրիվ լվացել են դատարկ ճառերով:
Իրականում, դրան հասնելը այնքան էլ դժվար չէ եւ մի կողմից էլ դժվար է: Մեր երկրին դրա համար պետք է ընդամենը հմուտ, «ժողովրդավար» ղեկավար: Մեզ անհրաժեշտ են փոփոխություններ բոլոր բնագավառներում`չզարմանաք սկսած դպրոցից, ԲՈՒՀ-ից: Անհրաժեշտ է մարդկանց մեջ արթնացնել «քաղաքացուն» բնորոշ գծերը եւ վերջ տալ «ֆեոդալական-քաղքենիական» մտածելակերպին: Մենք ազգովի գովաբանում ենք մեզ, բայց իրականում պարծենալու ոչինչ այժմ չունենք: Մեր այսօրվա երիտասարդության, ուսանողության հիմնական մասը զբաղված է «ադնակլասնիկներով», «երկու աստղերով» ու չգիտեմ ինչ զիբիլով: Նրանցից շատերը վաղը լինելու են մանկավարժներ, իրավաբաններ: «Երկու աստղը» հիշեցրեց: Այսօր մեր հասարակությունը հեռուստաէկրաններից ստանում է ցածրորակ, «բարոյասպան» (ուրիշ բառ չգտա) արտադրանք, որը բերում է ՀԱՅԻ տեսակի ամբողջական այլասերմանը: Չմոռանանք նաեւ լրատվական ծառայություններին, որոնց հերոսներ դարձած դիվանագետները, «խելացի դեմքով» ֆինանսիստները, կիրթ քաղաքագետները (զգացե՞լ եք, թե ինքան են բազմացել) պրոպոգանդում են անօրեն «կայունություն», մարդկանց ազատ ժամանակը լցնելով չեղած լավ բաներով:
Այնպես որ՝ պետք է սկսել: Այսօր այս ամենը փոխելու համար լավ հող է ստեղծվել, ավելի քան երբեւէ մեր ողջ պատմության ընթացքում…
…Անհրաժեշտ է սկսել սկզբից:
Լավ, հլը մի րոպե ստոպ… եկենք վերադառնանք բուն թեմային
Դիմում եմ երկուսիդ, քանի որ առավել ակտիվ եք (ինչու նաեվ ՍԿՍՆԱԿԻՆ): Ի՞նչ կառաջարկեք անել նման իրավիճակում ՔՀ ստեղծելու համար: Խնդրում եք լինել առավել իրատեսական («բոլորս դեպի իշխանափոխություն», «Հայրիկյանին ԱՄՆ-ի պրեզիդենտ» առաջարկներ չանենք ... հլը որ դրանք իրատեսական չեն):
Եթե կարող եք, խնդրում եմ կետերով:
Սա կլինի ԻՄՀՕ ամենաառողջ մոտեցումը, թե չէ սենց կռվելով, կամ մեկս մեկին մեղադրելով հաստատ ոչ մի բանի չենք հասնի:
Հ.Գ. Փորձեցի նույն հարցը ինձ տալ, բայց ցավոք սրտի չունեմ ոչ մի պլան (դա եվ զարմանալի չէ, «Ճուտոն քաղաքականությունից հեռու մարդ է»):
Հ.Գ.-2 Philosopher եւ ՍԿՍՆԱԿ, pls մեկ մեկ space-ն էլ օգտագործեք, թե չէ շատ դժվար է ընթերցել, եթե ամեն ինչ գրված է մեկ շնչով, եվ առանց space-ների:
Ձեռի հետ էլ մեկ մեկ էդ space-ը 2 անգամ սեղմեք, թող ռադ լինի թազա տողի վրա:
Կարծում եմ Ձեր բարձրացրած հարցը առանց պետության մասնակցության անլուծելի է: էլի ինչից խոսենք` գալու ենք սկզբին….
Հարգելի Jojoba, այդ ամենին հասնելու համար, իմ կարծիքով անհրաժեշտ է (փորձեմ ձեւակերպել այսպես)`
1) համապատասխան պրոպագանդա (ամենակարեւորը)
- ունենալ մարդկանց «միտքը լուսավորող» հեռուստատեսություն, ռադիո, մամուլ:
- տեղեկացնել «մարդ» արարածին իր իրավունքների ու պարտականությունների մասին (մարդուն մարդու տեղ դնել), ոչ թե դիտարկել նրան որպես պոտենցիալ «հեռախոս» կամ բեմզին առնող:
- վերջ տալ մեղմ ասած, միակողմանի, ստահոդ վերլուծականներին, լուրերին ու նորություններին (չլինել ջեբի միջոց)
- ցուցադրել կամ հրապարակել միայն անկողմնակալ, մանրակրկիտ ստուգված նյութեր
- վերջ տալ միակողմանի ռեկլամը (բոլորի մասին է խոսքը)
- վերջ տալ` «հարեւաններին», «վերվարած գողականներին» եւ այլն:
Հիշենք, թե ի՞նչ կարող է անել միլիոնավոր մարդկանց հետ լավ կազմակերպած եւ ծրագրավորած պրոպագանդան: Չնայած, այն հիմնականում օգտագործվել է չարիք սկզբնավորելու համար: Բայց այն կարելի է օգտագործել նաւ ի բարօրություն:
2. Դպրոցներում եւ ԲՈՒՀ-երում հարկավոր է ունենալ համապատասխան ծրագրեր, աշակերտներին եւ ուսանողներին որպես ՀՀ պետական մտածելակերպով օժտված քաղաքացիներ հասունացնելու համար:
Կարելի է (չծիծաղեք), որպես օրինակ բերել ԽՍՀՄ–ի երիտասարդ կոմունիստ դաստիարակելու փորձը:
Որքան փորձում եմ իշխանափոխության անհրաժեշտությունից չխոսել , չի ստացվում: Այսօր մեր իշխանական ղեկավարներին չունեն այդքան քաղաքական կամք: Ու երբեւէ չեն ունենալու: Ո՞ր մեկին ասես: Ուղղակի այդպիսիք չկան եւ վերջ:
Ես փորձում եմ շատ մեղմ գրել:
Նախորդ սերունդին փոխելը (ԽՍՀՄ-ի) շատ դժվար է:
Ողջույն բոլորիդ, ուրախ եմ, որ աստիճանաբար սկսում ենք անցնել քիչ թե շատ լուրջ քննարկումների: Եթե որեւէ մեկին (ոչ մեր բլոգից) սա կարող է որեւէ բան չտալ, ապա մեզ որ հաստատ օգտակար կլինի:
Նախ, ողջունում եմ sksnak-ին մեզ միանալու համար (լավ կլիներ մի քիչ Ձեր մասին տեղեկություններ ստանալ այս էջում):
Երկրորդ, մեկօրյա ուշացմամբ շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի օրվա կապակցությամբ:
Հիմա անցնեմ բուն թեմային (հիշեցի սովետի ժամանակվա բանակում ծառայող մի հայի նամակը, որտեղ գրված էր՝ «Մամ ջան, պապ ջան, նախքան նամակիս բուն բովանդակությանն անցնելը, ասեմ՝ եկեք ինձ ստեղից բերեք տուն...»:
Իրականում, դրան հասնելը այնքան էլ դժվար չէ եւ մի կողմից էլ դժվար է: Մեր երկրին դրա համար պետք է ընդամենը հմուտ, «ժողովրդավար» ղեկավար:
Հարգելի sksnak, հարցերի հարցը հենց այն է, որ նման իրավիճակում, որպիսին Հայաստանում է, հնարավոր չէ ունենալ «ժողովրդավար» ղեկավար: Քանի դեռ ժողովուրդն ընտրության օրը սպասում է 5000 դրամի կամ մի պարկ կարտոֆիլի, նա չի կարող ընտրել ժողովրդավարին: Ուզենա էլ, ներքին վախը կստիպի, որ ընտրի գյուղապետի մատնանշած դեմքին:
Անհրաժեշտ է մարդկանց մեջ արթնացնել «քաղաքացուն» բնորոշ գծերը եւ վերջ տալ «ֆեոդալական-քաղքենիական» մտածելակերպին:
Հաջող ձեւակերպված դեկլարատիվ միտք է: Իսկ ո՞վ պետք է անի: Հիմա, ասենք, ես, որ մի կես միլիոն ծախսել եմ ու դարձել եմ պատգամավոր կամ մարզպետ, ուրեմն դարդ ու ցավ չունեմ, պիտի «քաղաքացուն» արթնացնե՞մ, որ վեր կենա գլուխս ջարդի՞:
Իմ կարծիքով, սա այն դեպքն է, որ մի ծաղկով գարուն չի գա: Ու ոչ էլ մեկ տարի հետո մենք կունենանք քաղաքականապես գրագետ ժողովուրդ: Քաղցած, վախեցած ու ընկճված մարդը չի կարող ճիշտ դատել:
Սակայն, իրականությունն այն է, որ ՔՀ զարգացումները, ուզենք թե չուզենք, գալու է նաեւ Հայաստան: Խնդիրը նրանում է, թե ի՞նչ արագությամբ: Նախագահը, ով ուզում է լինի, պետք է «համբուրի դեմոկրատիայի խաչը»: Խնդիրը նրանում է՝ ուզելո՞վ, թե՞ չուզելով պետք է դա անի: Պետք է ամեն կերպ ձգձգի՞ դեմոկրատական արժեքների գալուստը, թե՞ ողջունի եւ խթանի: Ես ասում եմ՝ նախագահ, դուք պատկերացրեք՝ իշխանություններ, չինովնիկներ, դատավորներ… ոստիկաններ եւ այլն:
Ահա, իմ կարծիքով, առաջին քայլը այնպիսի մթնոլոտի ստեղծումն է, որը վերահսկող դեր կստանձնի վերեւում թվարկված օղակների վրա եւ ամեն մի շեղման կամ դանդաղեցման համար մի հատ «հանրային ապտակ» կհասցնի ու կասի՝ «դու չափն անցար, քեզ՝ բարի ճանապարհ...»:
Մի քիչ երեւի անհասկանալի ստացվեց գրառումս, կներեք, ժամանակս սուղ էր…
Վերեւում նշվեց, որ քաղաքացիական հասարակություն կառուցելու համար նախ եւ առաջ անհրաժեշտ է պրոպագանդա: Ճիշտ է, եւ դա պետք է լինի հեռուստատեսություն միջոցով:
Բայց ախր դա էլ չկա, եւ այս պայմաններում շարունակելու համար չի էլ լինի: Ինչո՞ւ չի լինի. որովհետեւ մենք դեռ մնացել ենք Սովետի մակարդակի ազգ: Մենք փոխանակ տոնենք Շուշիի գրավման օրը, մտել ենք ռուսի… եւ պարծենում ենք Մայիսի 9-ով: Չեմ ասում, թե դա պետք չի (այսինքն` Մայիսի 9-ով ուրախանալը), այլ այն, որ մենք փոխանակ ասենք` Շուշին ազատագրեցինք եւ տոնենք Շուշիի հաղթանակի օրը, կեղծում ենք նույնիսկ պատմությունը:
Ինչ է, թե Հ1-ը չէր ցուցադրել Տեր-Պետրոսյանի Եռաբլուր այցելելը, ոչ մի ալիք չասեց: Ինչ է, թե Հ1-ը մայիսի 9-ի մասին խոսեց՝ բոլորը ասեցին: Սա ենք մենք: Ուրիշը չենք:
Պատմություն խեղաթյուրելով ասում ենք, իբր Շուշին գրավել են մայիսի 9-ին: Էլ էսքանից հետո, որտեղի՞ց գտնես ՔՀ: Շուշին գրավել ենք մայիսի 8-ին, ցերեկը, կարծեմ 1-ին կամ մեկ անց կես, մի խոսքով, ամսի ութին ժամը 1-2-ի սահմաններում` ցերեկը: Իսկ մենք տոնում ենք մայիսի 9-ին: Դե բա էլ ինչի մասին է խոսքը: Երբ Կոմանդոսը բարձրանա հեռուստատեսությունով ասի, թե Լևոն ՏԵր-Պետրոսյանը դեմ է եղել Շուշիի գրավմանը, եւ պատկերացրեք, ինչպիսի ցինիզմ, Շուշիի գրավման որոշումը եղել է Սերժ Սարգսյանինը, առանց ՀՀ-ի բարձրագույն հրամանատարի համաձայնության: Բա էդպես բան կլինի՞: Առանց երկրի նախագահի գիտություն հող եք գրավում, ինքն էլ դեմ է դրա՞ն:
Այ հենց սա է… Ապրում ենք մինչեւ վերջին աստիճանը բարոյալքված հասարակություն մեջ: Մի ազգ ու մի երկիր, որի Եկեղեցին եւ Կաթողիկոսը այդքան վարկաբեկված լինեն, էլ ինչ ՔՀ-ի մասին է խոսքը:
Էլ բան չկար սուտ ասելու, պիտի պատմությունն էլ խեղաթյուրեին: Ժամանակին Ռ.Քոչարյանն էր հայտարարում, թե ինքն է գրավել Շուշին, հետո Կոմանդոսը` թե Սերժ Սարգսյանն է գրավել… Խեղաթյուրված պատմությամբ նույն իսկ ազգից էլ ինչ ե՞ս ուզում:
Պատմությունն է, որ ոչինչ չի տալիս, արդեն անցել գնացել է, էլի խեղաթյուրում են....
Ապրենք… Միքայել Պողոսյանը «Երեւան Բլյուզ» իր ներկայացման մեջ ասում է՝ Ինչ լավ պատմություն ունե՜նք մենք...
Այ հենց այստեղից է պետք ՔՀ կառուցել, բայց, որ ոլորտը նայում ես, շիլա շփոթ է....
Հարգելի F5-admin, համաձայն եմ`
Հաջող ձեւակերպված դեկլարատիվ միտք է: Իսկ ո՞վ պետք է անի: Հիմա, ասենք, ես, որ մի կես միլիոն ծախսել եմ ու դարձել եմ պատգամավոր կամ մարզպետ, ուրեմն դարդ ու ցավ չունեմ, պիտի «քաղաքացուն» արթնացնե՞մ, որ վեր կենա գլուխս ջարդի՞:
Ահա՛ թե որտեղ է «թաղված շան գլուխը»:
Ինչո՞ւ են ծախսում Ձեր նշած կես միլիոնը.
-կաշառք իշխանական վերնախավին
-կաշառք հանձնաժողովներին (պատգամավորի դեպքում)
-կաշառք ընտրողներին (պատգամավորի դեպքում)
-տեղական «ավտարիտետների» վարձակալություն (պատգամավորի դեպքում)
Նախընտրական քարոզարշավի համար այդքան հնարավոր չէ ծախսել, ինչքան էլ ավտոշարասյունը երկար լինի:
Այս արատավոր շղթան պետք է վերացվի: Թե չէ, այն գործելու է դեռ երկար ժամանակ կամ ընդմիշտ: Այս իշխանությունները կազմում են այդ շղթայի օղակներից մեկը: Կարծում եմ այն վերացնելու այլ մեխանիզմ գոյություն չունի:
Նախագահը, ով ուզում է լինի, պետք է «համբուրի դեմոկրատիայի խաչը»: Խնդիրը նրանում է՝ ուզելո՞վ, թե՞ չուզելով պետք է դա անի:
Չուզելով` կանի, եթե արտաքին աշխարհից լինեն համապատասխան ճնշումներ: Բայց գերտերություններին ՀՀ-ում տիրող այս վիճակը, կարծում եմ, արտաքին աշխարհին ձեռնտու է:
Մեր այսօրվա երիտասարդության, ուսանողության հիմնական մասը զբաղված է «ադնակլասնիկներով», «երկու աստղերով» ու չգիտեմ ինչ զիբիլով:
Մի հատ одноклассники-ի տիպի կայք եմ այս պահին գրում, հատուկ ալամ աշխարհի հայերի համար, հիմա ի՞նչ… կարող է դնեք քլնգե՞ք
Ես “երեւույթը” նկատի ունեմ հարգելի F5-admin:Թե չէ էդ կայքում ես էլ կամ:
08-05-08 • 22:12 PM
Ինձ ամենից շատ մի հարց է մտահոգում՝ ո՞նց է ստացվում, որ «սփյուռքը» նման ճիշտ շեշտադրումներ է անում: Հուսով եմ հասկացար, որ բարձր եմ գնահատում գրածդ, ուղղակի մի քանի հարց ծագեց.
1. Արզաքանցյան տիկոները ով է՞ր, կամ՝ է
2. Խնդրում եմ Գռզո եվ Լեդի Հակոբ կամ առավել ես հակոբներ մի գրի, Փիլիսոփային կարող է դուր չգալ, էլ չեմ ասում, որ հիմա նրանք անձեռնամխելի են՝ ԱԿԱ ազգի տանջված հերոսներ
3. Պահո, սրան էլ հիշին, հա կարծեմ վերջերս «քայլել էր» ժողովրդի հետ: Ի միջի այլոց ինչո՞վ էր մինչ «քայելը» զբաղվում, որեվէ մեկը տեղյա՞կ է:
Գիտեմ, որ նրա «աչքի ընկնող» կինը (առանց հենգնանքի, իրականում շատ գեղեցիկ բալզակյան տարիքի կին է) Նորքի մանկատան շեֆն էր (հավանաբար եւ՝ է), իսկ նրա մասին տեղեկություն չկար. ամեն դեպքում նրան էլ մի՛ կպի, նա էլ անձեռնամխելի-ոտ է:
4. Սա արդեն քո կողմից «լկտիություն» էր առնվազն: Գիտե՞ս, թե շատ-շատ կանայք ինչպես են նրա մասին հիշում, արտահայտվում: Նույնիսկ վերջերս հազիվ ծիծաղս զսպեցի, երբ մի կին շնչակտուր պատմում էր մյուսներին, ինչպես է երազի մեջ տեսել Վանոյին, որն էլ ասել է՝ ամին ինչ լավ է լինելու: Ու դրանից հետո պետք էր տեսնել մնացածի բավարարված դեպքի արտահայտությունը:
Այնպես որ խնդրում եմ՝ նկատի ունեցիր. հակառակ դեպքում հարկավոր է Լեւոնին տարածել նորության կարգով՝ «Ստալինը լավն է, ամեն ինչի մեղավորը Բերիան էր»: